+ Կատարել գրառում
Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին ... 234
Ցույց են տրվում 31 համարից մինչև 34 համարի արդյունքները՝ ընդհանուր 34 հատից

Թեմա: Հայաստանի առաջին Հանրապետության արտաքին քաղաքականությունը և Արցախը 1918-1921թթ.

  1. #31
    Մոդերատոր Հռիփսիմե Հարությունյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2018
    Հասցե
    Լոռու մարզ,գյուղ Բազում
    Գրառումներ
    211
    Հեղինակության աստիճան
    16420
    1919թ. հունվարի 26-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը Ադրբեջանի կառավարությանը բողոքի հեռագիր ուղարկեց, որում ասվում էր, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է կազմում: Իսկ անգլիական հրամանատարությունը , հակառակ արցախցիների ցանկության, շարունակում էր օգնել Ադրբեջանին: Բաքվում անգլիական զորքերի հրամանատար գեներալ Շատելվորդը հայերին հետևյալ արտահայտությունն էր արել. << Ձեր ճանապարհները փակ են, ձեր սովից մահացողները հաց չեն ստանա, ոթչնչով չենք օգնի ձեզ, մինչև չճանաչեք մուսավաթական Ադրբեջանի իշխանութունը....>>: Չկարողանալով ոչ սպառնալիքներով, ոչ զորքի օգնությամբ ծնկի իջեցնել արացախցիներին, Շատելվորդը 1919թ. ապրիլի վերջին անձամբ եկավ Շուշի, որպեսզի ստիպի Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդին կատարելու իր պահանջը: Գումարվեց ղարաբաղցիների հերթական համագումարը, որտեղ իր պահանջով ելույթ ունեցավ Շատելորդը: Արցախցիները մերժեցին այդ պահանջը:
    Մուսավաթական Ադրբեջանի համարյա ամբողջ բանակը ` մոտ 10 000զինվոր, կենտրոնացվեց Լեռնային Ղարաբաղի սահմանների մոտ: Զորքը սկասեց ավերել հայկական գյուղերը, կոտորել ու թալանել հայ բնակչությանը: 1919թ հունիսի 12-ին անգլիական զորքը հեռացավ Լեռնային Ղարաբաղից, որպեսզի գործողությունների ազատություն տա ազերիներին:
    1919թ. հունիսի 28-30-ը կայացացավ Ղարաբաղի հայերի 6-րդ համագումարը, որի կենտրոնական հարցը Լեռնային Ղարաբաղի ճակատագիրն էր: Ծանր պայմաններում, երբ Արցախը շրջապատված էր ազերական զորքով, և երկու կողմերն էլ պատրաստվում էին վճռական բախման, օգոստոսի 13-ին Շոշ գյուղում կայացավ 7-րդ համագումարը, որտեղ վեճերից հետո որոշվեց մինչև Փարիզի կոնֆերանսում հարցի վերջնական լուծումը, ժամանակավորապես ճանաչեն Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, հույս ունենալով, որ Փարիզի կոնֆերանսում Ղարաբաղի հարցը արդարացի լուծում կստանա: Օգոստոսի 22-ին համագումարն ընդունեց այդ համաձայնագիրը, և ազերական զորքերը չմտան Լեռնային Ղարաբաղ: Պահպանվեցին Ազգային խորհուրդը և հայկական ազգային համագումարը: Համաձայնագրում ասվում էր, որ երկու կողմերն էլ այդ իրավիճակը համարում են ժամանակավոր, մինչև Փարիզի կոնֆերանսում հարցի վերջնական որոշումը, որը պարտադիր կլինի երկու կողմերի համար:

  2. #32
    Մոդերատոր Հռիփսիմե Հարությունյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2018
    Հասցե
    Լոռու մարզ,գյուղ Բազում
    Գրառումներ
    211
    Հեղինակության աստիճան
    16420
    1918թ. հունիսի 4-ին կնքված Բաթումի պայմանագրով ինչպես Նախիջևանը և Ղարաբաղը, այնպես էլ Զանգեզուրը դուրս մնացին Հայաստանի նորաստեղծ Հանրապետության սահմաններից` թողնվելով բախտի քմահաճույքին: Զանգեզուրի հայությունը չընդունեց Բաթումի նվաստացուցիչ պայմանները և սեփական ուժերով դիմակայեց թուրք-մուսավաթականներին: Թուրքական հարձակումը Նախիջևանի և Զանգեզուրի ուղղությամբ սկսվեց 1918թ հուլիսին: Այստեղ կռվող հայկական զորքերը Անդրանիկի գլխավորությամբ հուլիսի 23-ին նահանջեցին Զանգեզուր: Անդրանիկի զորքի հետ էին նաև հազարավոր գաղթականներ, որոնց մի մասը Գորիսից շարժվեց Շուշի, մյուսը` Սիսիան և Երևան: խալիլ բեյի զորքերը գրավելով Նախիջևանը` սպառնում էին Զանգեզուրին: Նուրի փաշան էլ հարձակվելով Ղարաբաղի վրա` արևելքից էր սպառնալիք ստեղծել Գորիսի և ողջ Զանգեզուրի գավառի համար: Թուրքական բանակի մյուս թևը Մուղանի դաշտավայրի կողմից շարժվելով դեպի Ղափանի սահմանակից Զանգելանի շրջանը` սպառնում էր ներխուժել Ղափան: Անդրանիկի կազմակերպեց գավառի ռազմական պաշտպանությոն գործը: Անդրանիկը որոշեց իր հիմնական ուժերը տեղափոխել Սիսիան, որի բնակչությունը օգնություն էր խնդրել: 1918թ. օգոստոսի 17-ին Անդրանիկը հաստատվում է Անգեղակոթ գյուղում: Սիսիան անցնելուց հետո 4000-ոց զորամասից Անդրանիկին հավատարիմ մնացին 1300-ը` հիմնականում Շուշիի և Գանձակի գնդերի զինվորները: 1918թ. սեպտեմբերի 12-ին Անգեղակոթում տեղի ունեցած ժողովում որոշվեց, որ Անդրանիկն իր զորամասով մնա Սիսիանում: Բաքուն գրավելուց հետո թուրքերը կարևոր նշանակություն են տալիս Ղարաբաղի և Զազանգեզուրի նվաճմանը: Տեղեկություններ էի հասել, որ թուրքերը նպատակ ունեն 20 հազար զորքով հարձակում սկսել Սիսիան, Գիմրի և Մարտիրոս գյուղերի ուղղութամբ: Նախիջևանը հետ կապը կտրված էր, միայն սեպտեմբերի 25-ին Նախիջևանի Աստապատ գյուղի մի բնակչի հաջողվում է ծպտյալ կերպով անցնել իրենց գյուղը և տեղեկություններ բերել: Նա պատմում է, որ թուրքերը Նախիջևանի շրջանում հայություն չեն թողել, մեծ մասին կոտորել են, գեղեցիկ աղջիկներին տարել: Գյուղերի մեջ շատ տներ լցված էին դիակներով...
    Այս իրավիճակում Անդրանիկն աշխատում էր լուրջ միջոցների դիմել, հրամայում է 25-31տարեկանների զորահավաք կազմակերպել և օգնության է գնում գորիսցիներին: Մինչ այդ` սեպտեմբերի կեսերին, թուրքերը մի քանի անգամ փորձ արին հարձակվելու Գորիսի վրա, բայց պարտություն կրելով և Կոռնիձորի մոտ 250 դիակ թողնելով` հետ նահանջեցին:
    1918թ. հոկրեմբերի 11-ին Շուշիից 3 հոգուց բաղկացած մի հանձնախումբ է գալիս և հայտնում, որ թուրքերը սեպտեմբերի 25-ին գրավել են Շուշին: Պատվիրակությունը բերել էր նաև Նուրի փաշայի` Անդրանիկին ուղղված վերջնագիրը, որով առաջարկում էր անձնատուր լինել` 24ժամվա ընթացքում հայտնելով այդ մասին:
    Պատվիրակությունը ներկայացնում էր նաև այլ պաշտոնագրեր` Շուշիի և Ղարաբաղի զորապետներ հայերից նշանակելու մասին, ինչպես նաև մուսավաթական կառավարությանը ենթարկվելու վերաբերյալ Նուրի փաշայի կոչը, որտեղ սպառնում էր չհնազանդվող հայերին: Շուշիի անկումը բարդացրեց իրավիճակը: Հոկտեմբերրի 13-ին Գորիսում հրավիրված ժողովի ժամանակ լուր ստացվեց, որ թուրքերը հարձակում են սկսել Գորիսի վրա և հասել են Ղարաղշլաղ, հիմնահատակ ավերել այն, սպանել 217 մարդ:Անդրանիկը հայտարարում է, որ <<միակ միջոցը կռվելն ու պատվով մեռնելն է>>: 27կողմով, 21դեմով և 13 ձեռնպահությամբ որոշվեց <<ամեն գնով դիմադրել>>:Անցկացվում է 20-50տարեկանների զորահավաք: Արդեն հոկտեմբերի 19-ին ինքնապաշտպանության զորքի կազմակերպումն ավարտվել էր: Անդրանիկը մեկնում է Տեղ գյուղ, որը կարևոր նշանակություն ուներ ինքնապաշտպանության համար: Պարզվում է, որ Ագուլիսի հայկական Նասրվան, Փառակա, Ռամիս գյուղերն ընդունել են թուրքերի տիրապետությունը: Դրությունը ցավալի էր նաև Գողթն գավառում: Թուրքերը պաշարել էին գյուղերը և պահանջում էին պարեն , տուգանք, աղջիկ...Անդրանիկն անմիջապես օգնության ջոկատներ է ուղարկում և գյուղացիներին կոչ անում վճռական հարված տալ թշնամուն:
    Թուրքերը պարտվում են առաջին համաշխարհային պատերազմում և Մուդրոսի զինադադարի համաձայն հեռանում Կովկասից: Զանգեզուրցիները որոշում են օգնության գնալ Ղարաբաղին: Լուրջ նախապատրաստություններից հետո, 1918թ. նոյեմբերի 28-ին, դուրս գալով Տեղ գյուղից, Անդրանիկի զորամասը շարժվում է դեպի Շուշի: Անդրանիկն արդեն մոտենում էր Շուշիին, երբ դեկտեմբերի 1-ին դաշնակիցների զորքերի ընդհանուր հրամանատար, անգիական գեներալ Թոմսոնը, նրանից պահանջեց դադարեցնել առաջխաղացումը, հակառակ դեպքում դա կարող է դիտվել որպես դաշնակից երկրների դեմ ուղղված գործողություն: Անդրանիկն ստիպված ընդունեց այդ առաջակը և իր զորամասով կրկին վերադարձավ Գորիս: Այսպիսով, Անգլիան և Ֆրանսիան, խափանեցին Անդրանիկի զորրքերի մուտքը Շուշի:

  3. #33
    Մոդերատոր Հռիփսիմե Հարությունյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2018
    Հասցե
    Լոռու մարզ,գյուղ Բազում
    Գրառումներ
    211
    Հեղինակության աստիճան
    16420
    Օգոստոսի 22-ի համաձայնագիրը չփոխեց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, մարզը փաստորեն շարունակում էր մնալ ինքնուրույն քաղաքական միավոր: Սակայն հայերը լավ հասկանում էին, որ Սուլթանովը ամեն ինչ կանի, որպեսզի <<ժամանակավորը >> դարձնի մշտական, վերացնի Արցախի հայերին և այդ տարածքը վերջնականապես միացնի Ադրբեջանին: Լեռնային Ղարաբաղում ստեղծվեց ինքնապաշտպանության մարմին, որը ղեկավարում էր մարզի ռազմական պաշտպանությունը: Երկու կողմերն էլ պատրաստվում էին վճռական ճակատամարտի:
    1920թ. փետրվարի 19-ին Սուլթանովը պահանջեց արցախցիներիրց անհապաղ լուծել մարզի միացման հարցը,որպես մի երկրամասի, որը անխզելի տնտեսական կապերով կապված է Ադրբեջանի հետ: 1920թ. փետրվարի 28-ից մինչև մարտի 4-ը Շոշ գյուղում կայացավ Ղարաբաղի հայերի 8-րդ համագումարը, արցախցիները մերժեցին Սուլթանովի պահանջը: Մուսավաթական կառավարությունը որոշեց արագացնել Ղարաբաղի գրավումը:
    Արցախցիները մարտի 22-ի լույս 23-ի գիշերը դիմեցին զինված ապստամբության: Տեղի ունեցան արյունահեղ մարտեր, օգնությունը Հայաստանից ուշացավ: Ազերիները գրավեցին Շուշին և քաղաքը վերածեցին փլատակների, զոհվեցին հազարավոր հայեր: Շուտով օգնության հասան Երևանից` Դրոն, Ղափանից` Նժդեհը, իրենց զորամասերով: Հայ զորավարների հարվածների տակ թշնամին նահանջեց, Լեռնային Ղարաբաղը ամբողջությամբ ազատագրված էր:
    1920թ. ապրիլի 23-ին ` հայերի 9-րդ համագումարը, Լեռնային Ղարաբաղը հռչակեց որպես Հայաստանի անբաժանելի մաս և ստեղծվեց կառավարություն` Դրոյի գլխավորությամբ:
    Այսպիսով, մեր Արցախ աշխարհը չի եղել մուսավաթական Ադրբեջանի կազմում: 1918թ. մայիսի վերջերից մինչև 1920թ. ապրիլ ամիսը , այսինքն մինչև Ադրբեջանում Խորհրդային իշխանության հաստատումը, Լեռնային Ղարաբաղը եղել է անկախ: Մուսավաթական Ադրբեջանի բոլոր ջանքերը` սեփականացնել այդ տարածքը, անցան ապարդյուն...

    1920թ. ապրիլի 28-ին Ադրբեջանում հաստատվեց խորհրդային իշխանություն: Հաջորդ օրը` ապրիլի 29-ին, Ադրբեջանի արտաքին գործերի կոմիսար Հուսեյնովը Հայաստանի Հանրապետության կառավարությանը ուղարկեց նոտա, որով պահանջում էր դորս բերել հայկական զորքերը Ղարաբաղի և Զանգեզուրի տարածքից: Խորհրդային Ադրբեջանը սպառնում էր Հայաստանին պատերազմով: Այսպիսով երևում է, որ Խորհրդային Ադրբեջանի կառավարությունը շարունակում էր մուսավաթների քաղաքականությունը:
    1920թ. մայիսի 1-ին 11-րդ կարմիր բանակի հրամանատարությունը վերջնագիր ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կառավարությանը, որով պահանջւոմ էր անհապաղ դուրս բերել հայկական զորքերը Ադրբեջանի տարածքից 24 ժամվա ընթացքում: վերջնագիրը ստորագրել էին Օրջոնիկիձեն, Կիրովը, Մեխանոշիմը և Լևանդովսկին: Նրանք էլ բանակցություններ սկսեցին Դրոյի հետ` պահանջելով նրանից հեռանալ Ղարաբաղից: Ստեղծված իրավիճակում Դրոն ստիպված հեռացավ Ղարաբաղից:
    Խորհրդային Ռուսաստանի արտաքին գործերի կոմիսար Չիչերինը լավ տեղյակ էր Անդրկովկասում տիրող դրությանը և խիստ դատապարտում էր Խորհրդային Ադրբեջանի զավթողական քաղաքականությունը: Ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը Չիչերինը տեսնում էր նրանում, որ Կարմիր բանակը պոետք է ժամանակավորապես գրավի Լեռնային Ղարաբաղը և թույլ չտա Ադրբեջանին գրավել այդ տարածքը, մինչև բարենպաստ պայմանններում կվճռվի տարածքի ճակատագիրը:
    1920թ. հուլիսի 7-ին կոմկուսի քաղբյուրոյի նիստում, որի նախագահն էր Վլադիմիր Լենինը, որոշվեց ժամանակավոր գրավել վիճելի տարածքները, այնուհետև Ռուսաստանի ներկայացուցչի նախագահությամբ ստեղծել հանձնաժողով, որը վերջնականապես կլուծի հարցը: Տարածքի հայ բնակչությունը հանձնաժողովով պետք է վճռեր իր ճակատագիրը, սակայն, հուիսի 8-ին, Ստալինը Օրջոնիկիձեի անունով հեռագիր տվեց, որով պահանջում էր վիճելի հարցերը լուծել Ադրբեջանի և Թուրքիայի օգտին:
    Նարիմանովը, ունենալով Ստալինի աջակցությունը, չէր ենթարկվում կենտրոնի որոշումներին: Չկարողանալով ռազմական ուժով գրավել Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջանի կառավարությունը որոշեց զավթել այն խաղաղ ճանապարհով:

  4. #34
    Մոդերատոր Հռիփսիմե Հարությունյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2018
    Հասցե
    Լոռու մարզ,գյուղ Բազում
    Գրառումներ
    211
    Հեղինակության աստիճան
    16420
    1920թ. մայիսի 26-ին տեղի ունեցավ Ղարաբաղի հայերի 10-րդ հանագումարը, որը Լեռնային Ղարաբաղը հռչակեց խորհրդային: Կուսակցական մարմինների ղեկավար պաշտոնները << խաղաղ ճանպարհով>> անցան ազերիների ձեռքը: Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը զավթելու քաղաքականությունը իրագործվում էր խորհրդային իշխանության, բոլշևիկյան հեղափոխության թշնամիների դեմ ուժեղացող պայքարի կարգախոսներիի տակ: Պետք է նշել , որ հայ բոլշևիկները խաբված էին և իրենց քաղաքականությամբ նպաստում էին Ադրբեջանի զավթողական քաղաքականությանը: Բայց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը զավթելու քաղաքականությունը վճռական դիմադրության հանդիպեց: 1920թ. հունիսից արցախցիները սկսեցին իրենց պայքարը հանուն հայրենի հողի ազատագրման, անկախության: Այդ պայքարը վերածվեց հզոր համաժողովրդական ապստամբության` Թևան Ստեփանյանի գլխավորությամբ: Օգտվելով առիթից` Ադրբեջանը, արցախցիների ազատագրական պայքարը ներկայացրեց որպես հակախորհրդային, հակահեղափոխական շարժում` <<Թևանյան ավանտյուրա>>: Այսպիսով, Ադրբեջանի կառավարությունը, Կարմիր բանակի օգնությամբ 1921թ. ապրիլին ճնշեց արցախահայերի ազատագրական պայքարը: Այն, ինչ չհաջողվեց իրականացնել մուսավարներին` թուրքերի, գերմանացիների, անգլիացիների օգնությամբ, իրագործեց Նարիմանովը Խորհրդային Ռուսաստանի և նրա Կարմիր բանակի օգնությամբ:

    1921թ. հուլիսի 4-ին տեղի ունեցավ Կովկասյան բյուրոյի պլենումի նիստ, որին մասնակցւոմ էին Ստալինը, Օրջոնիկիձեն, Մախարաձեն, Մյասնիկյանը, Նարիմանովը, Կիրովը, Նազարետյանը...: Կովկասյան բյուրոն որոշում ընդունեց Լեռնային ղարաբաղը միացնել Հայաստանին: Որոշվեց նաև Լեռնային ղարաբաղում անցկացնել հանրաքվե, որով պետք է վճռվեր Լեռանային Ղարաբաղի ճակատագիրը: Բնական է, որ Արցախի բնակչության 95տոկոս կազմող հայերը պետք է քվեարկեին Հաաստանի կազմում լինելու օգտին: Նարիմանովը ամեն ինչ արեց, որ Լեռնային Ղարաբաղի հարցի վերջնական լուծման ճակատագիրը տեղափոխվի ՌԿ/բ/Կ ԿԿ-ն: Հուլիսի 5-ին հրավիրվեց Կովկասյան բյուրոյի պլենումի արտահերթ նիստ, որին մասնակցեցին նրա բոլոր անդամները և Ստալինը: Որոշում ընդունվեց.
    1. Ելնելով մահմեդականների և հայերի միջև ազգային խաղաղության և ադրբեջանի հետ ունեցած տնտեսական կապերից` Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմում, նրան տալով լայն մարզային ինքնավարություն ...
    2. Ադրբեջանի ԿԿ-ին հանձնարարել որոշել ինքնավար մարզի սահմաններ...
    3. Ադրբեջանի ԿԿ-ին որոշել Լեռնային Ղարաբաղի ինքնավարության ծավալը և այլն:

    Ցավալի է այն հանգամանքը, որ մեկ գիշերվա ընթացքում Նարիմանովը կարողացել էր համոզել Ստալինին ազդել Կովկասյան բյուրոյի անդամների վրա, և չնայած նրան, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության 95 տոկոսը կազմում էին հայերը, Կովկասյան բյուրոն առանց Հայաստանի, առանց արցախցիների կարծիքը հաշվի առնելու, նրանց ազգային շահերը զոհաբերեց հանուն հեղափոխության: Այսպիսով Կովկասյան բյուրոյի այս որոշման պատճառով է, որ մինչև օրս շարունակվում է Լեռնային Ղարաբաղի ազատագրական պայքարը: Չնայած նրան, որ ունենք արյան գնով նվաճած Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, բայց ցավալի է այն փաստը, որ <<քաղաքակիրթ>> աշխարհի կողմից միջազգային ճանաչում չունի: Հանուն հայրենի հողի ազատամարտիկների թափած արյան կոչն է` զենքով ազատագրված հայրենիքը, որը մեր պատմական Հայաստանի մի փոքր հատվածն է միայն, պահել և պահպանել սրբությամբ:
    Վերջին խմբագրող՝ Հռիփսիմե Հարությունյան: Այսօր, 13:30:

+ Կատարել գրառում
Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին ... 234

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •