Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 11 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 15 հատից

Թեմա: Կանայք Նապոլեոնի կյանքում

  1. #11
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    452
    Հեղինակության աստիճան
    15760
    Հիմա դուք կկարդաք մի պատմություն, թե ինչպես կնոջ սերը մղեց տղամարդուն հասնելու հաջողության:
    Նապոլեոն Բոնապարտի առաջին սերը, որին նա սիրում էր ինչպես չէր սիրել ու չսիրեց ուրիշի' Ժոզեֆինա Բոհարնեն էր:
    Ժոզեֆինան գեղեցկուհի չէր, սակայն օժտված էր անկասելի հմայքով, որն էլ Նապոլեոնին ստիպեց բազմաթիվ չքնաղ կանանց միջից ընտրել հենց
    նրան:Մինչ հանդիպումը' Նապոլեոնը ֆրանսիական զորքի սովորական գեներալ էր, իսկ Ժոզեֆինան' երկու երեխաների միայնակ մայր: Այդ ժամանակ Նապոլոնի մտքով անգամ չէր էլ անցնում, որ ժոզեֆինան իրենից 6 տարով մեծ է:
    1796 թվականի մարտի 9-ին տեղի ունեցավ նրանց քաղաքացիական ամուսնությունը, սակայն ուղիղ 48 ժամ անց, Նապոլեոնը մեկնում է պատերազմի: Նապոլեոնի սերն այնքան ուժեղ էր, որ անգամ կռվի ամենաթեժ պահերին էլ նա միշտ ժամանակ էր գտնում իր սիրելի կնոջը նամակներ գրելու համար: Ահա այդ նամակներից մեկը.



    «Իմ սիրելի Ժոզեֆինա, քո հանդեպ սերն ինձ խելքահան է անում: Ես չեմ կարողանում մտածել նույնիսկ ուտելու մասին: Ես չեմ կարողանում քնել: Ես հոգ չեմ տանում իմ ընկերների մասին: Ես չեմ մտածում փառքի ու հաղթանակների մասին և ձգտում եմ դրանց այնքանով, որքանով քեզ է դա անհրաժեշտ:

    Հակառակ դեպքում ես կթողնեի զորքս և շտապ կվերադառնայի Փարիզ, որպեսզի ընկնեի քո ոտքերը: Դու ոգեշնչել ես ինձ քո անսահման սիրով, դու ամբողջությամբ լցրել ես իմ հոգին: Չի անցնում մի ժամ, որ ես չնայեմ քո նկարին, և չի անցնում մի ժամ, որ ես չպատեմ այն իմ համբույրներով»:



    Սակայն Ժոզեֆինան չէր սիրում Նապոլեոնին: Նա կամ չէր պատասխանում, կամ էլ շատ չոր էր: Նապոլեոնի բացակայության ժամանակ Ժոզեֆինան ծանոթացավ Շառլ անունով մի երիտասարդի հետ: Այս մասին իմանալով' Նապոլեոնը չհավատաց, սակայն համոզվելուց հետո հարաբերությունները սառեցին:

    Այդ ժամ Ժոզեֆինան սկսեց գնահատել իր ամուսնուն:

    Ամուսնությունից 3 շաբաթ անց նրանք ստիպված եղան բաժանվել Ժոզեֆինայի անպտղության պատճառով, քանզի նա ֆրանսիային չէր կարող ժառանգ պարգևել:

    Եթե միայն կարողանար երեխա պարգևել Նապոլեոնին, ապա նա ամբողջ կյանքում կպաշտեր Ժոզեֆինային…


    Ժոզեֆինայի մահից հետո Նապոլեոնը գնում է նրա գերեզմանի մոտ և լացելով ասում.
    «Սիրելի Ժոզեֆինա, համենայն դեպս դու ինձ երբեք չէիր լքի»:

    Իր կյանքի վերջում Նապոլեոնի վերջին բառն եղավ «Ժոզեֆինա»:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #12
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    355
    Հեղինակության աստիճան
    13142
    Հարգելի Քրիստինե շնորհակալություն հետաքրքիր թեմայի համար։

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  5. #13
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    15.02.2019
    Գրառումներ
    51
    Հեղինակության աստիճան
    1824
    ԳԵՂԵՑԻԿ ԿԻՆԸ ԴՈՒՐ Է ԳԱԼԻՍ ԱՉՔԵՐԻՆ, ԻՍԿ ԲԱՐԻՆ՝ ՍՐՏԻՆ։ ՄԵԿԸ ԳԵՂԵՑԻԿ ԻՐ Է, ԻՍԿ ՄՅՈՒՍԸ ԹԱՆԿԱՐԺԵՔ ԳԱՆՁ։

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kristine Charchyan (13.03.2019), Միկինյան Տաթևիկ (13.03.2019)

  7. #14
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    15.02.2019
    Գրառումներ
    51
    Հեղինակության աստիճան
    1824
    ՊԵՏՔ ՉԷ ԹՈՒՅԼ ՏԱԼ ԱՄՈՒՍՆԱՆԱԼ ԱՅՆ ԶՈՒՅԳԵՐԻՆ, ՈՎՔԵՐ ԻՐԱՐ ՀԵՏ ԾԱՆՈԹ ԵՆ ՎԵՑ ԱՄՍԻՑ ՊԱԿԱՍ։

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kristine Charchyan (13.03.2019), Սվետլանա Կասյան (31.03.2019)

  9. #15
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2843
    Երիտասարդ սպայի հոգին պատանեկան տարիքում երկու կրքով էր պարուրված՝ սերը իր հայրենիքի և ընտանիքի հանդեպ և սերը Ռուսսոյի նկատմամբ։ Իր Կորսիկան, ընտանիքը և ժնևյան փիլիսոփան ամբողջովին կլանել էին նրա մտքերն ու զգացմունքները։ Այդ տասնյոթամյա պատանու սրտում կինը դեռ շատ քիչ տեղ էր զբաղեցնում։ Նապոլեոնը Վալենսիայում ծանոթանում է մոնսինյոր Թարդիվոնի հետ։ Նրա հյուրընկալ տանը նա հայտնվում է սիրալիր կանանց և աղջիկների շրջապատում։ Տիկին դյու Կոլոմբյեն՝ հիսունին մոտ մի տիկին, շուտով գնահատեց ամաչկոտ, բայց միևնույն ժամանակ ինքնավստահ պատանուն։ Նա հաճախ Նապոլեոնին հրավիրում էր իր Բասսո կալվածքը։ Լեյտենանտ Բոնապարտն այն շրջանում էր, որ սիրո ու քնքշանքի պահանջ կար նրա սրտում։ Տիկին դյու Կոլոմբյեն ուներ մի աղջիկ՝ Կարոլինը։ Բասսոյի պտղատու այգում հասնում էր առաջին կեռասը, իսկ Նապոլեոնի երևակայության մեջ ապրում էին Ռուսսոյի վեպի հերոսները։ Նա քաղում էր Կարոլինի համար կարմիր պտուղները և դրանք դնում նրա կարմիր շուրթերի վրա։ Եվ ինչպես Ռուսսոյի վեպում, նա նույնպես շշնջում էր․ «Օ՜հ, եթե իմ շուրթերը լինեին այդ կեռասների փոխարեն»։
    Դա երիտասարդի առաջին նուրբ զգացմունքն էր կնոջ նկատմամբ։ Կարոլինի հետ իր ծանոթության շրջանում նա սիրահետում էր ևս երկու աղջիկների՝ կալվածատիրոջ երիտասարդ աղջկան՝ Միոն-Դեպլասին և գեղեցկուհի դը Սեն-Ժերմենին։ Լեյտենանտ Բոնապարտի վրա Վալենսիայի օրիորդների հետ այդ սիրախաղերը խոր տպավորություն չէին թողնում։ Հայրենիքը ու ընտանիքը ավելի ուժեղ էին իշխում նրա հոգուն։
    Իր երկրորդ զորամասում նա սկսեց սիրահետել Մարի Մերսերեին, ում նա անվանում էր «իմ փոքրիկ Մարի» և տիկին Նոդենին, ում ամուսինը Օքսոննի զինվորական կոմիսարն էր։ Բոնապարտը Նոդենների տանը ցանկալի հյուր էր, բայց ավելի ցանկալի էր այն ժամանակ, երբ պարոն Նոդենը բացակայում էր։ Նա նաև կապեր ուներ բուրժուական միջավայրից Մանեսկա Պիլլեի հետ, ով հարուստ վաճառական Շաբերի խորթ աղջիկն էր։ Սակայն աղքատ սպայի հետ ամուսնությունը ձեռնտու չեղավ նրանց համար։ Եվ միգուցե Մանեսկայի խոպոպների վրա վիճակված չէր փայլատակելու փոքրիկ թագը, որը Նապոլեոնը 15 տարի անց դրեց մեկ ուրիշ կնոջ գլխին։
    Մանեսկայից հետո էլի շատ սերեր ու անցողիկ սիրավեպեր եղան Նապոլեոնի կյանքում, որոնցից ոչ մեկն էլ հետք չթողեց նրա սրտում։

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •