Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 15 հատից

Թեմա: Կանայք Նապոլեոնի կյանքում

  1. #1
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    372
    Հեղինակության աստիճան
    8513

    Կանայք Նապոլեոնի կյանքում

    imgpreview.jpg
    Երիտասարդ Նապոլեոնը իր նամակներից մեկում գրում էր․ «Ի՞նչ է սերը․․․ Դա սեփական թուլության գիտակցումն է, որը շուտով տիրում է միայնակ մարդու ողջ էությանը։ Միաժամանակ, դա սեփական անձին իշխելու կարողությունը կորցնելու զգացումն է։ Սիրտդ մեկ սեղմվում, մեկ ուռչում է կրծքավանդակում, այն բաբախում է ավելի ու ավելի արագ, և աչքերիցդ հորդում են երանության արցունքներ։ Այդ է սերը»։
    Նրա պատանի սիրտը դատապարտում էր սերը որպես անձը նվաստացնող զգացմունք։ Միայն մեկ սեր էր ընդունում նա այդ ժամանակ՝ սերը հայրենիքի նկատմամբ։ Հայրենիքը՝ նրա սիրելի Կորսիկան, ամեն ինչ էր նրա համար։
    Ֆրանսիայում ծավալված հեղափոխության ժամանակ նա բղավում էր․ «Ազատությունը հարյուրապատիկ ավելի գեղեցիկ կին է, և բոլոր կանայք խամրում են նրա շողերի տակ»։
    Իրավունք ունե՞ր ու կարո՞ղ էր այդպես արտահայտվել այն մարդը, որը հետագայում ունեցավ երկու կին ու բազմաթիվ սիրուհիներ։
    Նա որոնում էր կնոջ ընկերակցությունը, շոյանքը, սերը, երբ հոգին հանգստի կամ տպավորությունների փոփոխության պահանջ ուներ։ Եթե նա երբևէ ընդունել է որևէ կնոջ իբրև անհատականություն, դա միայն Ժոզեֆինան է եղել։ Մյուս բոլոր կանայք, որոնց ճանաչել կամ տիրել է Նապոլեոնը, նրա համար եղել են պահի կամ նպատակի անհրաժեշտություն, քմահաճույք։
    Նա միշտ հավատարիմ էր իր հիմնական տեսակետին․ «Հիմար է այն մարդը, որը թույլ է տալիս կնոջը իշխել իր վրա»։ Նա կնոջ ամենակարևոր բարեմասնությունը համարում էր ամոթը։ Նա ասում էր․ «Ամոթխածությունը կնոջ համար նույնն է, ինչ տղամարդու համար խիզախությունը։ Ես հավասարապես ատում եմ ինչպես վախկոտ տղամարդուն, այնպես էլ անամոթ կնոջը»։Կցորդ 9359

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,507
    Հեղինակության աստիճան
    39003
    Շատ է խոսվել Նապոլեոնի կանանց մասին: Այդ վտիտ, փոքրամարմին միապետը նախանձելի հաջողություն ուներ կանանց շրջանում: Բայց Նապոլեոնի մեծ սերը Ժոզեֆինան էր, որի հետ ամուսնացավ և նրան կայսրուհու տիտղոս շնորհեց: Ժոզեֆինան չկարողացավ զավակ և գահաժառանգ պարգևել Նապոլեոնին, և նրանք բաժանվեցին: Դրանից հետո Նապոլեոնն ամուսնացավ ավստրիական արքայադուստր Մարիա Լուիզայի հետ, որը գահաժառանգ պարգևեց Ֆրանսիային: Բայց դա ընդամենը դիվանագիտական ամուսնություն էր` առանց սիրո և կրքի: Նապոլեոնի մյուս մեծ սերը լեհուհի Մարիա Վալևսկայան էր, որ 1810 թ. որդի պարգևեց կայսրին:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Մոդերատոր Լուսինե Քառյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    43
    Հեղինակության աստիճան
    0
    Շատ հետաքրքիր ու բովանդակալից նյութ է։

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2018
    Հասցե
    Գեղարքունիքի մարզ ք.Ճամբարակ
    Գրառումներ
    230
    Հեղինակության աստիճան
    3422
    Նապոլեոնե Բուոնապարտեն (կորսիկական ձևով նա այդպես է կոչել իրեն մինչև 1796 թվականը)[13] իր պրոֆեսիոնալ ռազմական կարիերան սկսել է 1785 թվականին որպես հրետանու կրտսեր լեյտենանտ։ Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ ստացել է բրիգադային գեներալի աստիճան 1793 թվականի դեկտեմբերի 18-ին Տուլոնի գրավումից հետո։ Դիրեկտորիայի օրոք դարձել է դիվիզիոնի գեներալ և թիկունքի ռազմական ուժերի հրամանատար այն բանից հետո, երբ վճռական դեր է կատարել 1795 թվականին վանդեմիերի 13-ի խռովության ճնշմանը։ 1796 թվականի մարտի 2-ին նշանակվել է Իտալական բանակի հրամանատար։ 1798-1799 թվականներին գլխավորել է ռազմական արշավանք դեպի Եգիպտոս։

    1799 թվականի նոյեմբերին (բրյումերի 18) իրականացրել է պետական հեղաշրջում և դարձել առաջին կոնսուլ։ Հաջորդ տարիների ընթացքում կատարել է քաղաքական ու վարչական մի շարք բարեփոխումներ՝ աստիճանաբար հասնելով դիկտատորական իշխանության։

    1804 թվականի մայիսի 18-ին հռչակվել է կայսր։ Նապոլեոնյան հաղթական պատերազմները, հատկապես 1805 թվականի ավստրիական արշավանքը, 1806-1807 թվականներին պրուսական ու լեհական արշավանքները, 1809 թվականի ավստրիական արշավանքը նպաստել են Ֆրանսիայի՝ մայրցամաքի գլխավոր տերությունը դառնալուն։ Սակայն Նապոլեոնի՝ «ծովերի տիրուհի» Բրիտանիայի հետ անհաջող մրցակցությունը թույլ չի տվել, որ այդ կարգավիճակը լիակատար կերպով ամրագրվի։

    Ռուսաստանի դեմ մղված 1812 թվականի պատերազմում Նապոլեոնի պարտությունը հանգեցրել է եվրոպական տերությունների կողմից հակաֆրանսիական կոալիցիայի ստեղծմանը։ Լայպցիգի մոտ տեղի ունեցած Ժողովուրդների ճակատամարտում Նապոլեոնն արդեն չի կարողացել դիմադրել դաշնակիցների միասնական բանակին։ Կոալիցիայի զորքի՝ Փարիզ մտնելուց հետո Նապոլեոնը գահընկեց է արվել 1814 թվականի ապրիլի 6-ին և աքսորվել Էլբա կղզի։

    Նապոլեոնը ֆրանսիական գահին վերադարձել է 1815 թվականի մարտին (հարյուր օրով)։ Վաթեռլոոյի ճակատամարտում կրած պարտությունը նրան ստիպել է երկրորդ անգամ թողնել գահը 1815 թվականի հունիսի 22-ին։ Անգլիացիները նրան աքսորել են Սուրբ Հեղինեի կղզի, որտեղ էլ նա մահացել է վեց տարի անց՝ 1821 թվականի մայիսի 5-ին, 51 տարեկան հասակում։ Նրա աճյունը 1840 թվականից գտնվում է Փարիզի Հաշմանդամների տանը։

  8. #5
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2018
    Հասցե
    Գեղարքունիքի մարզ ք.Ճամբարակ
    Գրառումներ
    230
    Հեղինակության աստիճան
    3422

    Ծագումը

    Նապոլեոնը ծնվել է Կորսիկա կղզու Այաչչո քաղաքում, որը երկար ժամանակ գտնվում էր Ջենովայի հանրապետության տիրապետության տակ։ 1755 թվականին Կորսիկան ազատվել է ջենովական լծից և այդ ժամանակվանից սկսած փաստացի շարունակել է իր գոյությունը որպես ինքնուրույն պետություն տեղի հողատեր Պասկուալ Պաոլիի ղեկավարության ներքո։ Վերջինիս մտերիմ օգնականն էր Նապոլեոնի հայրը։

    1768 թվականին Ջենովայի հանրապետությունը Կորսիկայի նկատմամբ իր իրավունքները հանձնել է Լյուդովիկոս 15-րդ թագավորին 40 մլն լիվրի դիմաց[Ն 1]։ 1769 թվականի մայիսին Պոնտե Նուովոյի ճակատամարտում ֆրանսիական զորքերը ջախջախել են կորսիկացի ապստամբներին։ Պաոլին և իր 340 զինակիցները գաղթում են Անգլիա։ Նապոլեոնի ծնողները մնացել են Կորսիկայում, իսկ նա ծնվել է այդ իրադարձություններից երեք ամիս հետո։ Պաոլին ընդհուպ մինչև 1790-ական թվականները մնացել է Նապոլեոնի կուռքը

  9. #6
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2018
    Հասցե
    Գեղարքունիքի մարզ ք.Ճամբարակ
    Գրառումներ
    230
    Հեղինակության աստիճան
    3422
    Նապոլեոնի վաղ մանկության մասին քիչ բան է հայտնի։ Մանուկ հասակում նա տառապել է չոր հազի պատճառով, ինչը կարող էր տուբերկուլյոզի դրսևորում լինել։ Մոր և մեծ եղբայր Ժոզեֆի խոսքերի համաձայն՝ Նապոլեոնը շատ էր կարդում, հատկապես պատմական գրականություն։ Նա իրենց տան երրորդ հարկում ոչ այնքան մեծ մի սենյակ ուներ, որտեղից նա հազվադեպ էր իջնում և բաց էր թողնում ընտանեկան հացկերույթները։ Նապոլեոնը հետագայում նշել է, որ Ռուսոյի «Նոր Էլոիզա» գիրքն առաջին անգամ կարդացել է ինը տարեկան հասակում։ Սակայն թուլակազմ ինտրովերտի այդ կերպարին չի համապատասխանում նրա մանկական «Խռովարար» մականունը (իտալ.՝ «Rabulione»)[23]։

    Նապոլեոնի մայրենի լեզուն իտալերենի կորսիկյան բարբառն էր։ Նա սովորել է իտալերեն գրել և կարդալ տարրական դպրոցում, իսկ ֆրանսերեն սովորել սկսել է, երբ գրեթե 10 տարեկան էր։ Իր ամբողջ կյանքում նա խոսել է ուժեղ արտահայտված իտալական առոգանությամբ։ Կորսիկայի նահանգապետ դուքս դե Մարբյոֆի հովանավորության և ֆրանսիացիների հետ համագործակցության շնորհիվ Կառլո Բուոնապարտեին հաջողվել է իր երկու որդիների՝ Նապոլեոնի և Ժոզեֆի համար ստանալ թագավորական կրթաթոշակ։ 1777 թվականին Կառլոն ընտրվել է Կորսիկայի ազնվականության պատգամավոր Փարիզում[24]։ 1778 թվականի դեկտեմբերին ուղևորվելով Վերսալ՝ նա իր հետ տարել է իր երկու որդիներին և աներձագ Ֆեշին, որ ստացել էր կրթաթոշակ Էքսի սեմինարիայում: Տղաները չորս ամիս սովորել են Օտյոնի քոլեջում, որտեղ նրանց գլխավոր նպատակը ֆրանսերեն սովորելն էր

  10. #7
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2018
    Հասցե
    Գեղարքունիքի մարզ ք.Ճամբարակ
    Գրառումներ
    230
    Հեղինակության աստիճան
    3422

    Բոնապարտ

    1779 թվականի մայիսին Նապոլեոնն ընդունվել է Բրիեն լը Շատոյի կադետական դպրոց։Նապոլեոնը դպրոցում ընկերներ չուներ, քանի որ ծագում էր ոչ այնքան հարուստ և հայտնի ընտանիքից, բացի դրանից նա կորսիկացի էր վառ արտահայտված հայրենասիրությամբ և ֆրանսիացիների՝ որպես Կորսիկան ստրկացնողների նկատմամբ ունեցած անբարյացկամությամբ: Որոշ համադասարանցիների ծաղրը նրան դարձրել է ինքնամփոփ, և նա իր ժամանակի մեծ մասը տրամադրել է կարդալուն: Նապոլեոնը կարդացել է Կոռնյելի, Ռասինի և Վոլտերի ստեղծագործությունները, իսկ նրա սիրելի բանաստեղծն Օսսիանն էր[27]: Նա հատկապես շատ էր սիրել մաթեմատիկա և պատմություն, նրան գրավել են անտիկ աշխարհը և այնպիսի պատմական հերոսներ, ինչպիսիք են Ալեքսանդր Մեծը և Հուլիոս Կեսարը: Նշանակալի հաջողությունների Նապոլեոնը հասել է մաթեմատիկայի, պատմության և աշխարհագրության ոլորտում. հակառակ դրան՝ լատիներենից և գերմաներենից նա շատ թույլ էր: Բացի դրանից, նա շատ սխալներ էր թույլ տալիս գրելու ժամանակ, սակայն կարդալու հանդեպ ունեցած սիրո շնորհիվ նրա գրելաոճը բավական լավացել է: Որոշ մանկավարժների հետ ունեցած վիճաբանությունների շնորհիվ նա սկսում է ժողովրդականություն վայելել իր հասակակիցների շրջանում և ժամանակի ընթացքում դառնում է նրանց ոչ պաշտոնական առաջնորդը

    Դեռևս Բրիենում Նապոլեոնը որոշել է մասնագիտանալ հրետանու ոլորտում: Զորքի այդ տեսակում պահանջված էր նրա մաթեմատիկական տաղանդը, բացի դրանից՝ դա այն ոլորտն էր, որտեղ յուրաքանչյուրն ուներ կարիերայի ամենամեծ հնարավորությունը՝ անկախ իր ծագումից: Հանձնելով ավարտական քննությունները՝ Նապոլեոնը 1784 թվականի հոկտեմբերին ընդունվել է Փարիզի զինվորական դպրոց Այնտեղ նա սովորել է մաթեմատիկա, բնական գիտություններ, ձիավարություն, զինվորական տեխնիկա, մարտավարություն, նաև ծանոթացել Գիբերի և Գրիբովալի նորարարական աշխատանքներին: Նախկինի նման Նապոլեոնը տհաճություն էր պատճառում դասախոսներին Պաոլիի և Կորսիկայի նկատմամբ ունեցած իր հիացմունքով և Ֆրանսիային ուղղված անբարյացկամությամբ[32]: Նա միայնակ էր, ընկերներ չուներ, սակայն ուներ թշնամիներ: Պիկո դե Պիկադյուն, ով նստում էր Նապոլեոնի և Պիկար դե Ֆելիպպոյի մեջտեղում, նոր նստարան է գտնում իր համար, քանի որ գաղտնի կռիվներում միշտ արժանանում էր այդ երկուսի հարվածներին[33]:

    Ընդհանուր առմամբ Նապոլեոնը Կորսիկայից բացակայել է շուրջ ութ տարի: Ֆրանսիայում ստացած կրթությունը նրան դարձնում է ֆրանսիացի, քանի որ գնացել էր այդտեղ վաղ տարիքում և մնացել երկար տարիներ. ֆրանսիական մշակութային ազդեցությունն այդ ժամանակ տարածվում էր Եվրոպայի մնացած մասերում և կազմավորվող ֆրանսիական նույնականությունը բավականին ձգող

  11. #8
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2018
    Հասցե
    Գեղարքունիքի մարզ ք.Ճամբարակ
    Գրառումներ
    230
    Հեղինակության աստիճան
    3422
    Քաղաքականության ոլորտում Նապոլեոն I-ն իրենից հետո թողել է բոնապարտիզմը։ Առաջին անգամ այդ բառն օգտագործվել է նրա հակառակորդների կողմից 1814 թվականին նվաստացուցիչ իմաստով, սակայն մինչ 1848 թվականը Նապոլեոն III-ի կողմնակիցների շնորհիվ այն ձեռք է բերել իր ժամանակակից իմաստը[348]։ Ի տարբերություն հանրապետականների, որը հիմնված էր ընտրովի անդեմ կառավարության վրա, և ի տարբերություն միապետության, որը ժխտում էր ժողովրդի իշխանությունը, բոնապարտիզմը ազգին ներկայացնում է մեկ դեմքով (ռազմական դիկտատոր)՝ որպես նրա միակ ներկայացուցչի[349]։ Որպես քաղաքական հոսանք՝ բոնապարտիզմի արմատները («լեգիտիմություն») գալիս են ավելի շատ այն աջակցությունից, որ Նապոլեոնն ստացել է այսպես կոչված ֆեդերացիաներից (ֆր.՝ fédérés) Հարյուր օրվա ընթացքում, քան թե նապոլեոնյան պլեբիսցիտներից[350][351]։ «Սուրբ Հեղինեի հուշամատյանը» (ֆր.՝ «Le Mémorial de Sainte-Hélène») դարձել է բոնապարտիզմի «աստվածաշունչը». նրա քաղաքական հանգուցալուծումը եղել է Լյուդովիկ Բոնապարտի և Հորտենզիա Բոհարնեի որդու՝ Նապոլեոն III-ի ընտրվելը որպես Ֆրանսիայի երկրորդ հանրապետության նախագահ 1848 թվականին։ Մինչ 20-րդ դարի սկիզբը բոնապարտիզմն իջել է քաղաքական թատերաբեմից[352]։

    Եվրոպայի նվաճումը մշտապես դիտրակվել է որպես նապոլեոնյան ժառանգության կենտրոնական մաս, ինչը զարմանալի չէ, եթե հաշվի առնվեն այն անշրջելի փոփոխությունները, որոնք Նապոլեոնի շնորհիվ տեղի են ունեցել մայրցամաքի քաղաքական աշխարհագրության մեջ[353]։ Ֆրանսիական հեղափոխության նախօրեին Գերմանիան եղել է ոչ ավելին, քան 300 պետությունների կոնգլոմերատ։ Նապոլեոնի գործողությունները, ինչպիսիք են Հռենոսյան միության ու Վեստֆալյան թագավորության ստեղծումը, մեդիատիզացիան, աշխարհականությունը, Քաղաքացիական օրենսգրքի ներմուծումը, «սվիններով» բերված ֆրանսիական մշակույթը, Գերմանիայում առաջացրել են քաղաքական փոփոխություններ, որոնք ժամանակի ընթացքում հանգեցրել են գերմանական միասնական պետության ձևավորմանը[354]։ Նույն ձևով Իտալիայում Նապոլեոնի կողմից ներքին սահմանների վերացումը, միասնական օրենսդրության ու համընդհանուր զինապարտության ներմուծումը ճանապարհ են հարթել ռիսորջիմենտոյի համար

  12. #9
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2018
    Հասցե
    Գեղարքունիքի մարզ ք.Ճամբարակ
    Գրառումներ
    230
    Հեղինակության աստիճան
    3422

    Պատմագրության մեջ

    Նապոլեոն Բոնապարտին նվիրված պատմագիտական ուսումնասիրությունների քանակը հասնում է տասնյակ կամ հարյուրավոր հազարների[Ն 18]։ Ընդ որում, ինչպես նկատել է Պիտեր Գեյլը, ամեն մի սերունդ գրում է իր սեփական Նապոլեոնի մասին։ Նախքան Երկրորդ համաշխարհային պատերազմը նապոլեոնյան պատմագրությանը հատուկ էին երեք տեսակետեր, որ փոխարինել են մեկը մյուսին։ Առավել վաղ հեղինակները ձգտել են Բոնապարտի մեջ ընդգծել նրա «գերմարդկային» ընդունակություններն ու արտասովոր էներգիան, եզակիությունը մարդկության պատմության համար, հաճախ են զբաղեցրել ծայրահեղ ջատագովական կամ խիստ քննադատական դիրքորոշում (Լաս Կազ, Լուի Պիեռ Էդուարդ Բինյոն, Անն դը Ստալ, Էռնստ Մորից Արնդտ, Ֆրիդրիխ ֆոն Գենց, Ուիլյամ Հեզլիտ, Վալտեր Սքոթ և այլք)։ Երկրորդ տեսակետի կողմնակիցները փորձել են Նապոլեոնի մասին եզրակացությունները հարմարեցնել ընթացիկ իրադրությանը, «պատմական դասեր» քաղել նրա գործերից՝ Բոնապարտի կերպարը վերածելով քաղաքական պայքարի զենքի (Ժոզեֆ դ’Օսովիլ, Ֆրանսուա Մինիե, Ժյուլ Միշլե, Լուի-Ադոլֆ Տիեր, Էդգար Քինե, Պիեռ Լանֆրե, Հիպոլիտ Տեն, Անրի Ուսսե, Ալբեր Վանդալ և այլք)։ «Երրրոդ ալիքի» ուսումնասիրողները փնտրել են «մեծ գաղափար» Նապոլեոնի նպատակներում ու ձեռքբերումներում, ինչի հիման վրա կարելի էր հասկանալ նրան ու նրա դարաշրջանը (Ալբեր Սորել, Ֆրեդերիկ Մասոն, Էմիլ Բուրժուա, Էդուար Դրիո, Մարսել Դյունան և այլք)[Ն 19][392][346]։

    Հետպատերազմյան շրջանում ուսումնասիրողներն ավելի շատ ուշադրություն են դարձնում ոչ թե Նապոլեոնի անձին ու նրա գործողություններին, այլ ավելի լայն թեմաների ուսումնասիրմանը, որ վերաբերում է նրա ժամանակին, ներառյալ նաև նրա իշխանության ռեժիմի առանձնահատկություններին[393]։

  13. #10
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2018
    Հասցե
    Գեղարքունիքի մարզ ք.Ճամբարակ
    Գրառումներ
    230
    Հեղինակության աստիճան
    3422
    Ֆրանսիական մեծ հեղափոխությունը Եվրոպայի և ամբողջ աշխարհի 18-րդ դարի



    կյանքում տեղի ունեցած ամենամեծ սոցիալական և քաղաքական պայթյունն ու ցնցումն էր, դա ֆրանսիական ժողովրդի՝ հազարամյա բռնապետության, աղքատության, կաշառվածության, անհավասարության դեմ ցասումն էր, նրա ձգտումն էր դեպի ավելի լավ ապագա: Միաժամանակ, ֆրանսիական մեծ հեղափոխությունն առաջ բերեց սարսափելի կողմեր՝ հաշվեհարդար նախկին ազնավականների, եկեղացականների, այլ քաղաքական հայացքներ ունեցող հեղափոխականների նկատմամբ՝ հազարավոր կորսված կյանքեր գիլյոտինի վրա, ահաբեկչությունն ու հալածանքը որպես առօրյա, բարձրարժեք եկեղեցիների ոչնչացում և այլ: Այսուհանդերձ, հեղափոխության արդյունքում տապալվեցին հին միապետական կարգերը և Ֆրանսիան դարձավ նոր ժամանակների առաջին հանրապետությունը. այն հայտարարեց հավասար իրավունքներ և պարտականություններ իր բոլոր քաղաքացիների համար՝ համաձայն «ազատություն, հավասարություն, եղբայրություն» իր հայտնի կարգախոսի: Այն մեծագույն ազդեցություն ունեցավ ամբողջ աշխարհի վրա՝ տարածվեցին ազատության և ժողովրդավարության գաղափարները: Շատ պատմաբաններ կարծում են, որ Ֆրանսիական հեղափոխությունը մարդկության կյանքում մեծագույն իրադարձություններից է:

    Հեղափոխության պատճառները

    Ֆրանսիական մեծ հեղափոխության հիմքում ընկած են սոցիալական, քաղաքական, տնտեսական և այլ բազմաթիվ պատճառներ:
    Մյուս կողմից, հեղափոխությունը իր դարը ապրած ֆեոդալամիապետական համակարգի երկարատև և ավելի խորացող ճգնաժամի օրինաչափ արդյունք էր: Այն արտացոլում էր բնակչության հիմնական մասը կազմող երրորդ դասի (մանր բուրժուաներ, գյուղացիություն, պլեբեյության) և արտոնյալ դասակարգի՝ ազնվականության միջև անհաղթահարելի հակասությունները:
    Տնտեսական պատճառներից էր համատարած աղքատությունը, վերջին մի քանի տարիների անբերքատվության հետևանքով առաջ եկած սննդի թանկությունը, թերի հարկային համակարգը, պետական բյուջեի աննպատակ վատնումը ամերիկյան պատերազմների վրա:
    Միաժամանակ Վերսալում գտնվող արքայական վերնախավը բացարձակ կղզիացել էր ժողովրդից և անտարբեր էր օրեցոր խորացող ճգնաժամի նկատմամբ: Լյուդովիկոս XVI թեև տեսականորեն կատարյալ միապետ էր, իրականում նա բազմիցս նահանջում էր անհրաժեշտ ֆինանսական և տնտեսական բարեփոխումների գործում իր անվճռականության հետևանքով:
    Ֆրանսիական հեղափոխության գործում մեծ դերակատարում ունեցան Լուսավորության գաղափարները, որոնց կրողները՝ բազմաթիվ գրողները, հրատարակիչները կարողանում էին միապետության դեմ տրամադրել հանրային կարծիքը:

    Ֆրանսիական մեծ հեղափոխության սկիզբը 1789-ի հուլիսի 14-ն էր, երբ ժողովուրդը գրավեց միապետության խորհրդանիշ Բաստիլի ամրոցը և քանդեց այն: Սա ժողովրդի առաջին հաղթանակն էր, այս օրը նշվում է իբրև տոն՝ ժամանակակից Ֆրանսիայում: Արքան ստիպված էր ճանաչել հեղափությունը: Առաջիկա շաբաթների ընթացքում հեղափոխությունը տարածվեց ամբողջ երկրով: Քաղաքներում հասարակ ժողովուրդը փոխարինում էր հին տեղական իշխանությունները նոր քաղաքային մարմիններով: Փարիզում և այլ քաղաքներում ստեղծվում էր զինված Ազգային գվարդիան: Միաժամանակ առաջացած հզոր գյուղացիական շարժումները ամրապնդեցին հեղափոխության հաղթանակը: 1789թ. օգոստոսի 26-ին Սահմանադիր ժողովը ընդունեց աշխարհում առաջին Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիրը:

    1789 թ. Գլխավոր շտատներ


    Արքան ծայրահեղ ֆինանսական իրավիճակի բարելավման համար իր նախարար Կալոնի խորհրդով ընդունեց ազնվականությանը և հոգևորականությանը հարկելու գաղափարը: Սրա համար 1789 թ մայիսին հրավիրվեցին Գլխավոր շտատները, որոնք չէին կանչվել 1614թ-ից:

    1789 թ. մայիսի 5-ին Վերսալում բացվեցին Գլխավոր շտատների նիստերը։ Մինչ այդ Ֆրանսիայում ստեղծված պետության և. քաղաքացիական հասարակության վերացական հակամարտությունը այժմ արդեն քաղաքական մարմնավորում ստացավ։ Դրա հետևանքը եղավ այն, որ հունիսի 17-ին երրորդ դասի ներկայացուցիչների ժողովը իրեն հռչակեց Ազգային ժողով, որով ծնունդ Էր առնում պետական նոր ձև, պետական իշխանության փաստական երկվություն, որ հղի Էր պայթյունով։ Դրությունը ավելի սրվեց, երբ հուլիսի 5-ին Ազգային ժողովը իրեն հռչակեց Սահմանադիր ժողով: Ազգային ժողովի անդամները երդվեցին, որ չեն հեռանա, մինչև չընդունեն Ֆրանսիայի սահմանադրությունը:

    Բաստիլի գրավումը


    Բայց արքունիքը մտադիր չէր հեշտ ու հանգիստ տեղի տալ և որոշեց հակահարձակման անցնել, ուստի սկսեց Վերսալ և Փարիզ զորք տեղաշարժել, անհուսալի զորամասերը փոխարինել նորերով և հուլիսի 11-ին պաշտոնաթող արեց Նախարար Նեկկերին։ Այս ամենը բուրժուազիան և ժողովուրդը ընկալեցին որպես հակահեղափոխական ուժերի անցում հարձակման և Փարիզում զայրույթի պոռթկում առաջացավ։ Արդեն հուլիսի 12-ի երեկոյան տեղի ունեցան առաջին ընդհարումները ժողովրդի և զորքերի միջև։ Ոտքի ելած ժողովրդական զանգվածները հուլիսի 14-ին գրավեցին Բաստիլը, բացարձակ միապետության խորհրդանիշը, տանելով առաջին հաղթանակը։ Սկսվեց ֆրանսիական մեծ հեղափոխությունը:

    Ֆրանսիական մեծ Հեղափոխության սկզբնական փուլի առանձնահատկությունն այն էր, որ ամբողջ երրորդ դասը միասնաբար հանդես եկավ ատելի բացարձակ միապետական կարգերի դեմ։ Հենց դրանով էր պայմանավորված հեղախության հաջող սկիզբը և արագ տարած առաջին հաղթանակը։ Հեղափոխությունը միաձուլեց դասակարգայնորեն տարատեսակ ամբողջ երրորդ դասը, այսինքն՝ ֆրանսիական ազգի ճնշող մեծամասնությունը: Բաստիլի գրավումը և հեղափոխության հաղթանակը հսկայական արձագանք գտավ երկրում։ Քաղաքների մեծ մասում, նոր քաղաքային իշխանության ստեղծմանը զուգընթաց, սկսվեցին ստեղծվել նաև զինված ուժերը՝ ազգային գվարդիան, որը դիմակայում էր ոչ միայն ավատատիրական-բացարձակ միապետական վար չակարգին, այլև քաղաքային լյումպենի և գյուղացիների ապստամբություններին։

    Ավատատիրության վերացումը և Մարդու ու քաղաքացու իրավունքների հռչակագիր


    1789թ. օգոստոսի 26-ին (Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագրի ընդունումը, որը ոչ միայն կարևոր նշանականություն ունեցավ Ֆրանսիայի, այլև ամբողջ աշխարհի համար՝ հռչակելով «ազատություն, հավասարություն, եղբայրություն»։ Հռչակագրում արծարծված սկզբունքները՝ մարդկանց իրավահավասարության, անձի ազատության և ճնշմանը դիմադրելու իրավունքի մասին, աոաջադիմական դեր խաղացին ոչ միայն տվյալ ժամանակաշրջանում, այլև հետագայում։ Սահմանադրականները, ի դեմս Միրաբոյի, Լաֆայետի, Բայիի, իշխանությունը վերցրին իրենց ձեռքը։



    Կանանց երթը Վերսալ

    Հենց սկզբից կանայք ակտիվ դեր ունեին հեղափոխության գործում: Նրանք մասնակցեցին Բաստիլի գրավմանը, բողոքի երթեր էին կազմակերպում թանկությունների և ճգնաժամի դեմ: Կանայք մեծ հույսեր ունեին հեղափոխությունից, որ այն կբարելավի իրենց կյանքը: Հաճախ կանանց ուսերի վրա էր իրենց ընտանիքների համար հանապազօրյա հաց հայթայթելու դժվարին խնդիրը: Նրանցից շատերը մանր առևտրականներ, լվացարարուհիներ, դերձակուհիներ, սպասուհիներ էին հարուստների տներում: Նրանք չունեին կրթվելու հնարավորություն, կանանց վճարվող աշխատավարձները շատ ավելի քիչ էին, քան տղարմարդկանցը: 1789 թ.-ին հոկտեմբերի 5-ին մոտ 7 000 կին ուղղվեցին դեպի Վերսալ՝ վերցնելով իրենց հետ թնդանոթներ և զենքեր: Նրանք պահանջեցին Լյուդովիկոսից, որ նա լուծի սննդի հետ կապված դժվարությունները Փարիզում և ճանաչի Ազգային ժողովի լիազորությունները: Բացի այդ, կանայք պահանջեցին արքայից, որ նա տեղափոխվի Փարիզ: Արքան ու իր ընտանիքը ստիպված էին համաձայնել և տեղափոխվեցին Փարիզ «Ազգային գվարդիայի «պաշտպանության» ներքո:

    Սահմանադրական միապետություն

    1791թ.-ին Ազգային ժողովը ընդունեց սահմանադրություն, որով սահմանափակվում էր արքայի իշխանությունը: Այսպիսով, Ֆրանսիան վերածվեց սահմանադրական միապետության: Ֆրանսիան հայտարարվում էր սահմանադրական միապետություն, Արքան էր նշանակում նախարարներին և բարձրագույն զորահրամանատարներին, սակայն նախարարները հաշվետու էին Օրենսդիր ժողովի աոջև, բարձրագույն Օրենսդիր ժողովի, որը միապալատ էր և ընտրվում էր երկու տարով։ Ընտրություններն երկաստիճան էին, ընտրելու և ընտրվելու իրավունք ունեին միայն ակտիվ քաղաքացիները։

    Քաղաքական ակումբների առաջացումը

    Ժողովրդի լայն զանգվածներ դժգոհ էին 1791թ.-ի սահմանադրությունից, քանի որ այն քաղաքական իրավունքներ էր ընձեռում միայն հասարակության ունևոր խավերին: Նրանցից շատեր համոզված էին, որ հեղափոխությունը պետք է շարունակվի այնքան ժամանակ, մինչև լայն զանգվածների նույնպիսի իրավունքներ ստանալը: Ժողովուրդը սկսեց համախմբվել քաղաքական ակումբներում՝ բարձրացնելու համար իրենց ձայնը կազմակերպված ձևով և քննարկելու տարվող քաղաքականությունը: Ամենազգալի ակումբներից էր Յակոբինյան ակումբը, որ կրում էր Փարիզի Սբ. Հակոբ մենաստանի անունը, քանի որ դրանց անդամները այնտեղ էին հավաքվում: Յակոբինյանները պատգամավորներից, առաջատար մտածողներից կազմված ռադիկալ ազատականների խումբ էր, որոնք փորձում էին հեղափոխությունը ագրեսիվ կերպով առաջ մղել: Չվստահելով Լյուդովիկոս XVI-ին, նրանք ցանկանում էին վերացնել սահմանադրական միապետությունը և Ֆրանսիան հռչակել հանրապետություն:
    Այլ ազդեցիկ խմբեր, որոնցից ամենակարևորը Ժիրոնդիստներն էին, համաձայն չէին Յակոբինյանների հայացքների հետ: Ժիրոնդիստները ավելի չափավոր էին, պաշտպանում էին սահմանադրական միապետությունը: Կար նաև հասարակ զանգված, որոնց ֆրանսերեն անվանում էին «սան կյուլոտ»՝ այսինքն «առանց կիսատաբատների», որը ունևոր և ազնվական խավի հագուստն էր: Սանկյուլոտները հագնում էին երկար՝ բանվորական տաբատներ: Բացի այդ, նրանք կրում էին կարմիր փռյուգիական գլխարկներ, որը խորհրդանշում էր ազատությունը: Այս խումբը հաճախ վերածվում էր անկառավարելի ծայրահեղ ամբոխի: Յակոբինյանների և սանկյուլոտների դաշինքը մահացու ուժ էր ներկայացնում իրենից: Գյություն ունեին նաև կանացի ակումնբեր, օրինակ՝ «Հեղափոխական և հանրապետական կանանց ընկերությունը»: Սրանք ամենառազմատենչ և ռադիկալ կանացի ակումբն էր: Հայտնի է նաև Օլիպեդ Գուժը, ով «Կանանց իրավունքների հռչակագրի» հեղինակն էր: Սակայն, պետք է նշել. Որ Տեռորի տարիներին, այս բոլոր կանացի ակումբները փակվեցին, և այս կանանցից շատերը ձերբակալվեցին և մահապատժի ենթարկվեցին:

    Արքայի փախուստը Վարեն
    Չնայած արքայի ձևական աջակցմանը հեղափոխությանը, նա գաղտնի կապի մեջ էր Ավստրիայի, Պրուսիայի և Շվեդիայի միապետների հետ, հույս ունենալով սրանց միջոցով ճնշել հեղափոխությունը: 1791թ.-ի հունիսի 20-ին արքան իր ընտանիքի հետ միասին փորձեց փախուստի դիմել դեպի ավստրիական սահման, որտեղ նրան պետք է սպասեր ավստրիական զորքը՝ պատրաստ ներխուժելու և ճնշելու հեղափոխությունը: Այսուհանդերձ, մյուս օրը արքայական ընտանիքին ճանաչեցին Վարենում: Այն ձերբակալվեց և Ազգային գվարդիայի հսկողության տակ վերադաձրվեց Փարիզ: Ազգային ժողովը ժամանակավորապես դադարեցրեց արքայի լիազորությունները և արքային ու թագուհուն բանտարկեց Թյուիլրի պալատում:

    Պիլնիցի հռչակագիրը և Թյուիլրիի գրավումը
    Ի պատասխան արքայի ձերբակալության և պարտադրված վերադարձին Փարիզ, Ավստրիան և Պրուսիան 1791 թ.-ին թողարկեցին այսպես կոչված Պիլնիցի հռչակագիրը, որով նրանք նախազգուշացնում էին որևէ վնաս չհասցնել Լյուդովիկոսին և պահանջելով միապետության վերականգնումը, հավանաբար վախենալով հեղափոխության ազդեցությունից սեփական երկրներում: 1792թ.-ի ապրիլին Ազգային ժողովը պատերազմ հայտարարեց Ավստրիային ու Պրուսիային: Հազարավոր կամավորներ միացան բանակին երկրի տարբեր շրջաններից: Ժողովուրդն այս պատերազմը դիտում էր որպես պատերազմ արքայի դեմ և եվրոպական արիստոկրատիայի: Հայրենասիրական երգերի շարքում էր Ռոժե Լիլի կողմից գրված Մարսելյեզը, որն այժմ Ֆրանսիայի պետական օրհներգն է: Այս հեղափոխական պատերազմները պատճառեցին մեծ կորուստներ և տնտեսական դժվարություններ ֆրանսիցի ժողովրդին: 1792 ամռանը սան-կյուլոտները և յակոբինյանները գրավեցին Թյուիլրին և գերևարեցին արքային ու նրա ընտանիքը: Ազգային ժողովը քվեարկեց արքայի բանտարկության օգտին:

    Առաջին հանրապետությունը
    Ազգային ժողովը ինքնալուծարվեց և 1792 թ.-ին նորից կայացան ընտրություններ: Այս անգամ 21 տարեկանից բարձր քաղաքացիները ստացան քվեարկելու իրավունք: Նորընտիր ժողովը կոչվեց Ազգային համագումար: 1792 թ.-ի սեպտեմբերի 21-ին այն վերացրեց սահմանադրական միապետությունը և հռչակեց Ֆրանսիան հանրապետություն: Սա ավելի սարսափեցրեց Եվրոպայի միապետություններին: Այժմ Ֆրանսիայի առաջնորդը ընտրվելու էր և ժառանգականության սկզբունքը դադարեցվում էր: 1793 թ.-ին Լյուդովիկոս XVI-րդ մահապատժի ենթարկվեց գիլյոտինի վրա, դատարանի առջև կանգնելուց և մեղադրվելուց հետո: Մի քանի ամիս անց Մարի-Անտունետը՝ Ֆրանսիայի թագուհին նույնպես գլխատվեց:

    Ռոբեսպիեռը և տեռորի իշխանությունը

    Արքայի գլխատումից հետո, ներքին և արտաքին պատերազմներն ու խռովությունները տագնապային իրավիճակ ստեղծեցին Ֆրանսիայում: Իրավիճակը վերահսելու նպատակով Ժիրոնդիստների կողմից վերահսկվող Ազգային համագումարը ստեղծեց Հանրային անվտանգության կոմիտե: Կոմիտեն ընթանում էր չափավոր ուղով, սակայն շատերի համար այն թույլ և անարդյունավետ էր: Սան-կյուլոտները գրոհեցին Ազգային համագումարը և մեղադրեցին Ժիրոնդիստներին արիստոկրատիայի շահերի պաշտպանը լինելու մեջ: Օգտվելով հարմար պահից յակոբինյանների առաջնորդ Մքասիմիլիան Ռոբեսպիեռը իր ձեռքը վերցրեց Ազգային համագումարը, վտարեց Ժիրոնդիստներին և իշխանության բերեց յակոբինյաններին: Մեկ անգամ ևս սան-կյուլոտները ապացուցեցին, որ կարող են կտրուկ փոխել հեղափոխության ընթացքը: Ռոբեսպիեռը ընթանում էր Ռուսոյի Ընդհանուր կամքի և ֆրանսիական հանրության մաքրման գաղափարներով: Բոլոր նրանք, ովքեր նրա կողմից կասկածվում էին հանրապետության թշնամի լինելու մեջ՝ նախկին ազնվականները, հոգևորականությունը, այլ քաղաքական կուսակցությունների և նույնիսկ իր կուսակցության անդամները, որոնք համաձայն չէին նրա վարած մեթոդների հետ ձերբակալվում, բանտարկվում են և կանգնելով տրիբունալի առջև՝ դատապարտվում մահապատժի՝ գիլյոտինի վրա: 1793 թ.-ից մինչև 1794 թ.-ը գլխատվել է ավելի քան 25 000 մարդ, այդ թվում հայտնի հեղափոխական Դանտոնը և շատ ուրիշներ: Չնայած իր ահաբեկչական բնույթին, յակոբինյան բռնապետությանը հաջողվեց հաջողություն գրանցել պատերազմներում: Այդ ժամանակ արգելվեցին բարձր սոցիալական հասարակական դիրքի բոլոր խորհրդանիշները՝ կարճ տաբատները /կյուլոտները/, դիմափոշին, գոհարեղենը և այլն: Սահմանափակվեցին աշխատավարձների և գների առավելագույն չափերը: Գյուղացիները ստիպված էին իրենց մթերքը վաճառել ամրագրված գներով: Միսն ու հացը տրվում էին չափաբաժիններով: Թանկարժեք հացն արգելվեց, բոլորը պարտավոր էին ուտել միատեսակ անքաշ հացից: Արգելվեցին պարոն և տիկին դիմելաձևերը: Բոլորը պարտավորված էին միմյանց դիմել քաղաքացի և քաղաքացուհի դիմելաձևերով: Եկեղեցիները վերածվեցին զորանոցների: Ստրկությունը վերացվեց: Ռոբեսպիոեռը այնքան ջերմեռանդ էր իր գաղափարների կյանքի կոչման մեջ, որ անգամ իր աջակիցները սկսեցին նրանից ավելի չափավոր գործելու պահանջ ներկայացնել՝ ընդդիմանալով նրա վարած անվերջանալի արյունահեղ կառավարմանը: Վերջապես հեղաշրջման հետևանքով Ռոբեսպիեռը և նրա աջակիցները ձերբակալվեցին ու գլխատվեցին գիլյոտինի վրա 1794 թ.-ի հուլիսի 28-ին:

    Դիրեկտորիա
    Յակոբինյան կառավարության անկումը հնարավորություն տվեց ունևոր բուրժուազիային և միջին դասակարգին իր ձեռքը վերցնել իշխանությունը: 1795 թ.-ին պարտադրվեց նոր սահմանադրություն, որը կրկին վերացրեց չքավոր խավի ընտրելու իրավունքը: Ստեղծվեցին երկու օրենսդրական խորհուրդներ, որոնք նշանակում էին դիրեկտորիան՝ հինգ անդամից բաղկացած գործադիր մարմին: Սա արվում էր մեկ անձի ձեռքում իշխանությունը կենտրոնացնելուց խուսափելու նպատակով, ինչպես դա Յակոբինյանների ժամանակ էր: Սակայն, հաճախ, դիրեկտորները հակասությունների մեջ էին օրենսդիրների հետ, որոնք ձգտում էին հեռացնել նրանց իշխանությունից: Քաղաքական անկայունությունը հնարավորություն ընձեռեց Նապոլեոն Բոնապարտին, որպես ռազմական բռնապետ զավթել իշխանությունը:

    Նապոլեոն Բոնապարտ
    1799թ.-ին Նապոլեոն Բոնապարտը հռչակվեց Առաջին կոնսուլ: Նա օգտագործեց իր իշխանությունը՝ զգալիորեն վերակազմավորելով Ֆրանսիան՝ կենտրոնացնելով իշխանությունը իր ձեռքում և վերականգնելով կաթոլիկ հավատը: Կրկին փոփոխվեց սահմանադրությունը, որը հաստատվեց հանրաքվեով: 1804 թ.-ին Նապոլեոնը իրենց հռչակեց Ֆրանսիայի կայսր, ինչն էլ նշանավորեց հեղափոխության վերջը: Նապոլեոնը ներխուժեց և գրավեց մի շարք հարևան երկրներ, գահընկեց անելով իշխող արքայական տոհմերին, ստեղծելով նոր թագավորություններ, որոնց գահին նստեցնում էր իր բարեկամներին ու ազգականներին: Նա նորից ներմուծեց ստրկությունը, որը Յակոբինյանները արգելել էին: Նապոլեոնը իրեն դիտարկում էր որպես Եվրոպայի արդիականացնող: Նա ներմուծեց նոր օրենքներ, օրինակ սեփականության պաշտպանության օրենքը, մշակեց այսպես կոչված Նապոլեոնի կոդեքսը: Սկզնապես Նապոլեոնը դիտվում էր որպես ազատարար, ով ազատություն կբերի այլ ժողովուրդներին, սակայն հարևան ժողովուրդները հիասթափություն ապրեցին, քանի որ շատերի համար նա օտար զավթիչ էր: 1815 թ.-ին Նապոլեոնը պարտվեց Վաթերլոյի ճակատամարտում: Սակայն նրա շատ գաղափարներ երկար ժամանակ ազդեցություն ունեցան Եվրոպայի վրա:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kristine Charchyan (13.03.2019)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •