Հարգելի գործընկերներ, առաջարկում եմ արտահայտեք արվեստի առաջացման մասին ձեր տեսակետները...
Պատահական չէ, որ արվեստի առաջացման մասին կա զուտ գեղագիտական մոտեցում, ըստ որի մարդուն` որպես տեսակային հատկանիշ, տրված է գեղեցիկի զգացումը: Այն հասարակության զարգացմանը զուգընթաց աստիճանաբար ավելի ու ավելի է նյութականացվել, քանի որ մարդը սովորել է ոչ միայն հիանալ բնության պարգևած գեղեցկությոմբ, այլև ստեղծել է գեղեցիկ պարագաներ, որոնք անցողիկ չեն բնության երևույթների նման և միշտ կարող են ցեղագիտական հաճույք պատճառել:
Մարդն արվեստում ձգտում է հասնել գեղագիտական խնդիրների լուծմանը` նա արվեստում հանդես է գալիս որպես արարիչ` Արարչից հետո, քանի որ ձեռք է բերում մեծ ազատություն` ստեղծելու մի նոր, թեկուզև պայմանական իրականություն, որտեղ իրականացված է տեսնում իր ձգտումները, հույզերն ու նախապատվությունները: Արվեստը, լինելով գեղագիտության մարմնավորում, բազմաբնույթ և բազմաշերտ երևույթ է, որն ունի և ժամանցային, և կենցաղային շերտ,և բարձրագույն ոլորտ, որտեղ մարդը կարող է շփվել ողջ մարդկության`դարերի ընթացքում ստեղծած գլուղգործոցների, գերագույն արժեքների հետ ու ձևավորել որպես մարդկության ու սեփական ազգի ստեղծած մշակութային արժեքներին արժանի ժառանգորդ:
Էջանիշներ