+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Հետաքրքիր փաստեր քարաքոսերի մասին

  1. #1
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2019
    Գրառումներ
    23
    Հեղինակության աստիճան
    0

    Հետաքրքիր փաստեր քարաքոսերի մասին

    Հարգելի՛ գործընկերներ, ինչպես գիտենք, քարաքոսերը (Lichens) սիմբիոտիկ օրգանիզմներ են, որոնք ձևավորվում են սնկերի և մանրադիտակային կանաչ ջրիմուռների կամ կապտականաչ ջրիմուռների (ցիանոբակտերիաների) փոխօգտակար համակեցության արդյունքում։
    Առաջարկում եմ՝ ներկայացնել հետաքրքիր փաստեր քարաքոսերի ծագման, կառուցվածքի, ձևաբանության, կենսագործունեության առանձնահատկությունների, կիրառության, բնության մեջ դրանց նշանակության վերաբերյալ, և քննարկել դրանք։
    Վերջին խմբագրող՝ Արմինե Հովհ․: 10.02.2019, 21:20:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lusya (11.02.2019)

  3. #2
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2019
    Գրառումներ
    23
    Հեղինակության աստիճան
    0
    Քարաքոսերն ուսումնասիրող գիտությունը կոչվում է լիխենոլոգիա։

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lusya (11.02.2019)

  5. #3
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2019
    Գրառումներ
    23
    Հեղինակության աստիճան
    0
    1867թ․-ին ապացուցվեց քարաքոսերի կառուցվածքի՝ սնկի և ջրիմուռի սիմբիոզի տեսությունը։

  6. #4
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2019
    Գրառումներ
    23
    Հեղինակության աստիճան
    0
    Քարաքոսերին հնում անվանում էին բույսեր-սֆինկսներ՝ նկատի ունենալով դրանց սիմբիոտիկ կառուցվածքը։

  7. #5
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2018
    Հասցե
    Ք.Վանաձոր,
    Գրառումներ
    175
    Հեղինակության աստիճան
    5589
    Քարաքոսերի կարելի է հանդիպել երկրագնդի մի շարք էքստրեմալ միջավայրերում ՝ արկտիկականտունդրաներում, չոր անապատներում, ժայռոտ ծովափերում։ Նրանք հաճախ աճում են նաև խոնավ անտառներում՝ ապրելով ծառերի ճյուղերի և բների վրա (որպես էպիֆիտներ), մերկ ժայռերի վրա, պատերի, խաչքարերի վրա, ինչպես նաև հողի մակերեսին։ Քարաքոսերը լայնորեն տարածված են և հավանաբար երկարակյաց են։ Բայց և այնպես շատ քարաքոսեր խոցելի են միջավայրի պայմանների փոփոխությունների նկատմամբ, ուստի հարմար գործիք են գիտնականների համար օդի աղտոտվածությունը, օզոնային շերտի քայքայումը և մետաղներով աղտոտումը գնահատելու համար։ Քարաքոսերը օգտագործվել են նաև ներկերի և օծանելիքների ստացման համար, ինչպես նաև՝ ավանդական բժշկության մեջ։

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արմինե Հովհ․ (12.02.2019), Tatev83 (18.02.2019)

  9. #6
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2018
    Հասցե
    Ք.Վանաձոր,
    Գրառումներ
    175
    Հեղինակության աստիճան
    5589
    Եվրոպական տիեզերական կազմակերպությունը բացահայտել է, որ քարաքոսերը կարող են գոյատևել տիեզերքում։ Լեոպոլդ Սանչոյի (Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան) կողմից կատարված փորձի ժամանակ Rhizocarpon geographicum և Xanthoria elegans տեսակի քարաքոսերը դրվել էին հատուկ կապսուլի մեջ և տեղադրվել ռուսական Սոյուզ հրթիռի մեջ՝ 2005 թվականի մայիսի 31-ին։ Արդեն տիեզերքում կապսուլը բացվել էր և քարաքոսերը հայտնվել էին տիեզերական տարածության մեջ, որտեղ առկա են ջերմաստիճանային խիստ տատանումներ և ճառագայթում։ 15 օր հետո քարաքոսերը ետ էին բերվել Երկիր, սակայն պարզվել էր, որ դրանք չունեին նկատելի վնասվածքներ և գտնվում էին առողջ վիճակում։
    Վերջին խմբագրող՝ Lusya: 11.02.2019, 23:46:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արմինե Հովհ․ (12.02.2019), Tatev83 (18.02.2019)

  11. #7
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2019
    Գրառումներ
    23
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի՛ Lusya, շնորհակալություն հետաքրքիր փաստեր ներկայացնելու և քննարկմանը մասնակցելու համար։

  12. #8
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2019
    Գրառումներ
    23
    Հեղինակության աստիճան
    0
    Քարաքոսերի միջոցով կարելի է պարզել հուշարձանների տարիքը։ Օրինակ՝ Զատկի կղզիների հայտնի հուշարձանների տարիքը (430 մլն․ տարի) պարզվել է քարաքոսերի ուսումնասիրությամբ։

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    mara1972 (14.02.2019), Tatev83 (18.02.2019)

  14. #9
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2019
    Գրառումներ
    23
    Հեղինակության աստիճան
    0
    Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Խոր Վիրապի վանքը հիմնականում պատված է քարաքոսի Lecanora muralis տեսակով։

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tatev83 (18.02.2019)

  16. #10
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.01.2019
    Գրառումներ
    189
    Հեղինակության աստիճան
    3998
    Մեջբերում Արմինե Հովհ․-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Խոր Վիրապի վանքը հիմնականում պատված է քարաքոսի Lecanora muralis տեսակով։
    Ըստ արտաքին տեսքի` քարաքոսերը շատ բազմազան են և ունենում են տարբեր ձև, չափ, գունավորում , կառուցվածք և այլն: Հանդիպում են կարմիր, դեղին, կանաչ, մոխրագույն, սև, շագանակագույն և այլ երանգների քարաքոսեր: Ըստ չափերի նույնպես խիստ տարբեր են: Հանդիպում են ինչպես մեկ միլիմետրից փոքր ձևեր, այնպես էլ մինչև 2 մետրի հասնող ձևեր: Ըստ արտաքին տեսքի տարբերում են հիմնականում չորս մորֆոլոգիական տիպեր: Դրանք են կեղևանման, տերևանման, թեփուկանման և թփանման քարաքոսերը: Սակայն այս ձևերից յուրաքանչյուրը իր հերթին բաժանվում է մի շարք ավելի կոնկրետ ձևերի

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •