+ Կատարել գրառում
Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 11 համարից մինչև 19 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: Հետաքրքիր փաստեր քարաքոսերի մասին

  1. #11
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2019
    Գրառումներ
    30
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Lusya-ի խոսքերից Նայել գրառումը
    Քարաքոսերի կարելի է հանդիպել երկրագնդի մի շարք էքստրեմալ միջավայրերում ՝ արկտիկականտունդրաներում, չոր անապատներում, ժայռոտ ծովափերում։ Նրանք հաճախ աճում են նաև խոնավ անտառներում՝ ապրելով ծառերի ճյուղերի և բների վրա (որպես էպիֆիտներ), մերկ ժայռերի վրա, պատերի, խաչքարերի վրա, ինչպես նաև հողի մակերեսին։ Քարաքոսերը լայնորեն տարածված են և հավանաբար երկարակյաց են։ Բայց և այնպես շատ քարաքոսեր խոցելի են միջավայրի պայմանների փոփոխությունների նկատմամբ, ուստի հարմար գործիք են գիտնականների համար օդի աղտոտվածությունը, օզոնային շերտի քայքայումը և մետաղներով աղտոտումը գնահատելու համար։ Քարաքոսերը օգտագործվել են նաև ներկերի և օծանելիքների ստացման համար, ինչպես նաև՝ ավանդական բժշկության մեջ։
    Մարդը քարաքոսերն օգտագործում է տնտեսության մեջ․
    1․ Դեղագործություն՝ հակաբիոտիկների, բակտերիոցիդների ստացում։ <<Իսլանդական մամուռը>> կամ ցետրարիան օգտագործվում է որպես միզամուղ միջոց։
    2․ Օծանելիքի արտադրություն՝ ստանում են բուրումնավետ նյութեր, հոտի կայունացուցիչներ։ Հին Եգիպտոսում օգտագործել են դիմափոշի պատրաստելիս։
    3․ Ներկալաքային արդյունաբերություն՝ գործվածքներ ներկելու համար։ Հիմնական գույնը մուգ կապույտն է, հավելանյութեր ավելացնելիս ստացվում են վառ, հագեցած նյութեր։
    4․ Սննդարդյունաբերություն՝ որպես բուրմունք հաղորդող։ Ճապոնացիները օգտագործում են սննդի մեջ։ Հայտնի է <<երկնքից թափվող մանանայի>> լեգենդը․ դրանք քարաքոսեր էին, որ հաճախ մարդկանց փրկել են քաղցից։
    5․ Գյուղատնտեսություն՝ հյուսիսային եղջերուների հիմնական կեր։ Քարաքոսերից ստանում են նյութեր, որոնք օգտագործվում են վնասատուների դեմ պայքարում։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tatev83 (19.02.2019)

  3. #12
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2019
    Գրառումներ
    30
    Հեղինակության աստիճան
    0
    Որոշ քարաքոսեր ունեն տերևների տեսք (տերևանման քարաքոսեր), որոշները ծածկում են սուբստրատը կեղևի նման (կեղևանման քարաքոսեր), մյուսները՝ ունեն թփի տեսք (թփանման քարաքոսեր), և կան նաև դոնդողանման քարաքոսեր։ Չնայած քարաքոսի ձևը կանխորոշված է սնկային բաղադրիչի գենետիկական նյութով, ֆոտոբիոնտի հետ կապը անհրաժեշտ է համապատասխան ձևի ձևավորման համար։

  4. #13
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2019
    Գրառումներ
    30
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Արմինե Հովհ․-ի խոսքերից Նայել գրառումը
    Որոշ քարաքոսեր ունեն տերևների տեսք (տերևանման քարաքոսեր), որոշները ծածկում են սուբստրատը կեղևի նման (կեղևանման քարաքոսեր), մյուսները՝ ունեն թփի տեսք (թփանման քարաքոսեր), և կան նաև դոնդողանման քարաքոսեր։ Չնայած քարաքոսի ձևը կանխորոշված է սնկային բաղադրիչի գենետիկական նյութով, ֆոտոբիոնտի հետ կապը անհրաժեշտ է համապատասխան ձևի ձևավորման համար։
    Կեղևանման քարաքոս.jpg[ATTACH=CONFIG]9551 [/ATTACH][ATTACH=CONFIG]9552 [/ATTACHԹփային քարաքոս.jpg
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ Արմինե Հովհ․: 25.02.2019, 22:25:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tatev83 (13.03.2019)

  6. #14
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2019
    Գրառումներ
    30
    Հեղինակության աստիճան
    0
    Քարաքոսերն աճում են շատ դանդաղ, բայց ապրում են երկար՝ հարյուրավոր և նույնիսկ՝ հազարավոր տարիներ։ Համարվում են ամենաերկարակյաց օրգանիզմներից։
    Գտնվել է քարաքոսերի հնագույն մնացորդներ, որոնք շուրջ 400 մլն․տարեկան էին։
    Արմատներ չունենալով, հենարանին միանում են շատ ամուր՝ հատուկ ելուստներով, որոնք գտնվում են թալոմի ստորին մասում։
    Տաք կլիմայի պայմաններում չորային շրջանում քարաքոսերը չորանում են, նույնիսկ՝ փոշիանում, սակայն, երբ անձրև է տեղում, դրանք նորից կարծես կենդանանում են։

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tatev83 (13.03.2019)

  8. #15
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2019
    Գրառումներ
    30
    Հեղինակության աստիճան
    0
    Քարաքոսի մի նոր տեսակ անվանվել է ԱՄՆ-ի 44-րդ նախագահ Բարակ Օբամայի անունով։ Այն բացահայտվել է 2007թ․-ին, Սանտա-Ռոզա կղզում /Կալիֆորնիայի նահանգ/ կատարվող գիտական հետազոտությունների ժամանակ։ Քարաքոսի այդ տեսակը Երկրի վրա միակ կենդանի օրգանիզմն է, որն անվանվել է նախագահ Օբամայի անվամբ։

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tatev83 (13.03.2019)

  10. #16
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    398
    Հեղինակության աստիճան
    11161
    Քարաքոսի մարմնի հիմնական մասը կազմում է սունկը, որը շրջապատում է ֆոտոսինթեզող օրգանիզմներին: Սունկը վերցնում է ֆոտոսինթեզող օրգանիզմներից սնունդը` շաքարների տեսքով: Հետաքրքիր փաստն այն է, որ եթե քարաքոսի կազմից դուրս ջրիմուռները և ցիանոբակտերիաները շարունակում են զարգանալ որպես ինքնուրույն օրգանիզմներ, ապա սնկային բաղադրիչը քարաքոսի կազմից դուրս ապրում է շատ կարճ ժամանակ: Քարաքոսի մարմինը ընդունված է կոչել թալոմ: Այն իրենից ներկայացնում է ամբողջական օրգանիզմ, չնայած որ կազմված է տարբեր օրգանիզմների փոխազդեցությունից: Քարաքոսի յուրաքանչյուր տեսակ, հազվադեպ բացառություններով, ունի իրեն բնորոշ ջրիմուռի տեսակը: Եվ դա կարևոր նշանակություն ունի քարաքոսերի տեսակների որոշման ժամանակ:

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  12. #17
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    398
    Հեղինակության աստիճան
    11161

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  14. #18
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2019
    Գրառումներ
    30
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի՛ Kristine Charchyan, շնորհակալություն քննարկմանը մասնակցելու և հետաքրքիր փաստ ներկայացնելու համար։

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tatev83 (13.03.2019)

  16. #19
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.01.2019
    Գրառումներ
    202
    Հեղինակության աստիճան
    4472
    Մեջբերում Արմինե Հովհ․-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի՛ Kristine Charchyan, շնորհակալություն քննարկմանը մասնակցելու և հետաքրքիր փաստ ներկայացնելու համար։
    http://www.youtube.com/watch?time_co...&v=JrYpepG35Pk

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusya (13.03.2019), Արմինե Հովհ․ (13.03.2019)

+ Կատարել գրառում
Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •