+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Բիոինդիկացիա

  1. #1
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2019
    Գրառումներ
    30
    Հեղինակության աստիճան
    0

    Բիոինդիկացիա

    Հայտնի է՝ բույսերն ու կենդանիները կարող են ավելի շուտ հուշել շրջակա միջավայրի (հողի, ջրի, օդի) աղտոտվածության մասին, քան մարդիկ կհասցնեն դա նկատել։
    Այն օրգանիզմները, որոնք մեզ հուշում են (որակական կամ քանակական փոփոխությունների ենթարկվելով) շրջակա միջավայրում կամ էկոհամակարգում առկա խնդիրների մասին, կոչվում են բիոինդիկատորներ կամ կենսացուցիչներ։ Այդ օրգանիզմները ցույց են տալիս իրենց շրջակա միջավայրում տեղի ունեցող դրական կամ բացասական փոփոխությունները՝ հուշելով մարդուն՝ առո՞ղջ է շրջակա միջավայրը, թե՝ ոչ։
    Բիոինդիկացիան հիմնված է ինդիկատոր տեսակների կազմի և քանակի հետազոտման վրա։
    Բույսերի, կենդանիներ կամ ամբողջ էկոհամակարգի միջոցով շրջակա միջավայրի աղտոտման մակարդակը որոշելու մեթոդը կոչվում է բիոմոնիթորինգ կամ կենսամշտադիտարկում (կենսադիտարկում)։
    Կարելի է ներկայացնել բիոինդիկատոր տեսակների բազմաթիվ օրինակներ․․․

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AnnaBalyan (10.02.2019), Lusya (10.02.2019), Tatev83 (10.02.2019)

  3. #2
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2015
    Գրառումներ
    40
    Հեղինակության աստիճան
    0
    Շատ հետաքրքիր թեմա է քննարկման համար: Շնորհակալություն:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արմինե Հովհ․ (10.02.2019)

  5. #3
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2019
    Գրառումներ
    30
    Հեղինակության աստիճան
    0
    Քարաքոսերը (Lichens) համարվում են բիոինդիկատորներ և օգտագործվում են բիոմոնիթորինգում (լիխենոինդիկացիա)։ Այն, որ քարաքոսերը հանդիպում են այնտեղ, որտեղ օդը հարաբերականորեն մաքուր է, հայտնի էր դեռ 19-րդ դարում։ Ներկայումս մթնոլորտային օդն աղտոտված է ծծմբային գազերով, հալոգեններով և դրանց միացություններով, ածխածնի երկօքսիդով, ծծմբաջրածնով, ամոնիակով, էթիլենով, ինչպես նաև կոշտ մասնիկներով, մետաղների իոններով և դրանց միացություններով։ Իսկ քարաքոսերի վրա առավել բացասաբար ազդում է ծծմբի երկօքսիդը։ Քարաքոսերի թվաքանակով և որակով կարելի է որոշել օդի աղտոտվածության մակարդակը։ Որքան վատն է օդի որակը, այնքան քիչ են հանդիպում քարաքոսերը․ առաջինը ոչնչանում են թփայինները, ապա տերևայինները, և վերջում՝ կեղևայինները։

  6. #4
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2019
    Գրառումներ
    30
    Հեղինակության աստիճան
    0
    1960-ական թթ․, երբ գյուղատնտեսության մեջ լայնորեն կիրառվում էր ԴԴՏ կոչվող միջատասպան նյութը, կրճատվեց արծիվների թվաքանակը։ Պարզվեց, որ արծիվները սնվում էին այդ նյութով թունավորված մանր կենդանիներով՝ դաշտամկներով, մողեսներով, որի հետևանքով դնում էին բարակ կեղևով ձվեր, իսկ դրանցից դուրս եկած ձագերը թույլ էին, և կարճ ժամանակ անց սատկում էին։ Սա կարող էր արծիվների անհետացման պատճառ հանդիսանալ։ Գիտնականները սկսեցին ուշադրություն դարձնել այս փաստին, և պարզեցին պատճառը։ 1972 թ․-ին արգելվեց ԴԴՏ-ի օգտագործումը։

  7. #5
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2019
    Գրառումներ
    30
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Արմինե Հովհ․-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայտնի է՝ բույսերն ու կենդանիները կարող են ավելի շուտ հուշել շրջակա միջավայրի (հողի, ջրի, օդի) աղտոտվածության մասին, քան մարդիկ կհասցնեն դա նկատել։
    Այն օրգանիզմները, որոնք մեզ հուշում են (որակական կամ քանակական փոփոխությունների ենթարկվելով) շրջակա միջավայրում կամ էկոհամակարգում առկա խնդիրների մասին, կոչվում են բիոինդիկատորներ կամ կենսացուցիչներ։ Այդ օրգանիզմները ցույց են տալիս իրենց շրջակա միջավայրում տեղի ունեցող դրական կամ բացասական փոփոխությունները՝ հուշելով մարդուն՝ առո՞ղջ է շրջակա միջավայրը, թե՝ ոչ։
    Բիոինդիկացիան հիմնված է ինդիկատոր տեսակների կազմի և քանակի հետազոտման վրա։
    Բույսերի, կենդանիներ կամ ամբողջ էկոհամակարգի միջոցով շրջակա միջավայրի աղտոտման մակարդակը որոշելու մեթոդը կոչվում է բիոմոնիթորինգ կամ կենսամշտադիտարկում (կենսադիտարկում)։
    Կարելի է ներկայացնել բիոինդիկատոր տեսակների բազմաթիվ օրինակներ․․․
    Թռչուններից մեզ լավ հայտնի ագռավները, արծիվները, դեղձանիկները նույնպես լավ բիոինդիկատորներ են։
    Օրինակ՝ մի խումբ մասնագետներ գտնում են, որ քաղաքային բնակավայրերում ագռավների բուռն տարածումը վկայում է քաղաքում կենցաղային աղբի կուտակման մասին։

  8. #6
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2019
    Գրառումներ
    30
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Արմինե Հովհ․-ի խոսքերից Նայել գրառումը
    1960-ական թթ․, երբ գյուղատնտեսության մեջ լայնորեն կիրառվում էր ԴԴՏ կոչվող միջատասպան նյութը, կրճատվեց արծիվների թվաքանակը։ Պարզվեց, որ արծիվները սնվում էին այդ նյութով թունավորված մանր կենդանիներով՝ դաշտամկներով, մողեսներով, որի հետևանքով դնում էին բարակ կեղևով ձվեր, իսկ դրանցից դուրս եկած ձագերը թույլ էին, և կարճ ժամանակ անց սատկում էին։ Սա կարող էր արծիվների անհետացման պատճառ հանդիսանալ։ Գիտնականները սկսեցին ուշադրություն դարձնել այս փաստին, և պարզեցին պատճառը։ 1972 թ․-ին արգելվեց ԴԴՏ-ի օգտագործումը։
    Հայտնի է, որ հանքահորերում կուտակվում են այնպիսի վտանգավոր նյութեր, ինչպիսիք են մեթանը և ածխածնի մոնօքսիդը, որոնց մեծ քանակը կարող է պայթյունի պատճառ դառնալ։ Նշված գազերը չունեն գույն, հոտ, հետևաբար դժվար է առանց սարքավորումների կանխատեսել դժբախտ պատահարները։ ԵՎ 1800-ականներին, երբ չկային այդ սարքավորումները, ածխագործ-հանքափորները հանքերում օդի որակը ստուգելու համար սկսեցին օգտագործել դեղձանիկներին։ Դեղձանիկները խիստ զգայուն են ածխածնի մոնօքսիդի նկատմամբ։ Նրանք ամբողջ օրը դայլայլում էին, աղմկում, սակայն, երբ ածխածնի մոնօքսիդի խտությունը չափից ավելի էր մեծանում, դեղձանիկները դժվարությամբ էին շնչում և նույնիսկ դադարում էին շնչել։ Երբ դեղձանիկները դադարում էին երգել, հանքագործները հասկանում էին, որ գազի խտությունը չափազանց բարձր է, արագ հեռանում էին հանքից՝ խուսափելով հնարավոր պայթյունից։ Դեղձանիկները գործում էին որպես <<զգուշացնող համակարգ>>։

  9. #7
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2019
    Գրառումներ
    30
    Հեղինակության աստիճան
    0
    Դենդրոինդիկացիան ծառաբույսերի օգտագործումն է շրջակա միջավայրի որակի գնահատման համար։ Բիոինդիկացիայի այս մեթոդի միջոցով կարելի է գնահտել ոչ միայն բնական գործոնների ազդեցությամբ տեղի ունեցած փոփոխությունները, այլև մարդածին գործոնների հետևանքով տեղի ունեցած փոփոխությունները։

  10. #8
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2019
    Գրառումներ
    30
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Արմինե Հովհ․-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայտնի է՝ բույսերն ու կենդանիները կարող են ավելի շուտ հուշել շրջակա միջավայրի (հողի, ջրի, օդի) աղտոտվածության մասին, քան մարդիկ կհասցնեն դա նկատել։
    Այն օրգանիզմները, որոնք մեզ հուշում են (որակական կամ քանակական փոփոխությունների ենթարկվելով) շրջակա միջավայրում կամ էկոհամակարգում առկա խնդիրների մասին, կոչվում են բիոինդիկատորներ կամ կենսացուցիչներ։ Այդ օրգանիզմները ցույց են տալիս իրենց շրջակա միջավայրում տեղի ունեցող դրական կամ բացասական փոփոխությունները՝ հուշելով մարդուն՝ առո՞ղջ է շրջակա միջավայրը, թե՝ ոչ։
    Բիոինդիկացիան հիմնված է ինդիկատոր տեսակների կազմի և քանակի հետազոտման վրա։
    Բույսերի, կենդանիներ կամ ամբողջ էկոհամակարգի միջոցով շրջակա միջավայրի աղտոտման մակարդակը որոշելու մեթոդը կոչվում է բիոմոնիթորինգ կամ կենսամշտադիտարկում (կենսադիտարկում)։
    Կարելի է ներկայացնել բիոինդիկատոր տեսակների բազմաթիվ օրինակներ․․․
    Կապտականաչ ջրիմուռների, օրինակ օսցիլիատորիայի, բուռն զարգացումը ջրամբարներում հուշում է ջրի՝ օրգանական մնացորդներով աղտոտվածության մասին։
    Կապտականաչ ջրիմուռները նախակորիզավոր օրգանիզմներ են, կարող են հանդիպել այնպիսի ծայրահեղ բիոտոպերում, ինչպիսիք են տաք գեյզերները, անապատները։
    Կան կապտականաչ ջրիմուռների տեսակներ, որոնք առաջացնում են ջրամբարների տոքսիկ <<ծաղկում>>, ինչը կարող է վտանգավոր լինել մարդու և ընտանի կենդանիների համար։

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •