Հարգելի՛ գործընկերներ, առաջարկում եմ կազմել խնդիրներ նշված թեմայից, քննարկել դրանց լուծման մեթոդիկան, և ներառել այդ խնդիրները մեր դասապլաններում։
Հարգելի՛ գործընկերներ, առաջարկում եմ կազմել խնդիրներ նշված թեմայից, քննարկել դրանց լուծման մեթոդիկան, և ներառել այդ խնդիրները մեր դասապլաններում։
ԽՆԴԻՐ 1․
45 մ3 ծավալով մեկուսացված սենյակում քանի՞ տոկոսով է փոխվել թթվածնի պարունակությունը, առողջ և հարաբերական հանգիստ վիճակում գտնվող 40-ամյա տղամարդու 10-ժամյա ներկայությունից հետո։ Շնչառական ծավալն ընդունել 500 սմ3, իսկ 1 րոպեում կատարած շնչառական շարժումների թիվը՝ 16։
Լուծում՝
1) 10 ժամվա ընթացքում տղամարդու կատարած շնչառական շարժումների թիվը․
1ր – 16 շնչ․շարժ․
(10*60)ր – x / x=9600 շնչ․շարժ․
2) Այդ ընթացքում ներշնչված և արտաշնչված օդի ծավալը․
1շնչ․շարժ․ - 500 սմ3
9600 շնչ․շարժ․ - x / x= 4800000 սմ3 =4,8 մ3 օդ
3) 10 ժամվա ընթացքում յուրացված թթվածնի ծավալը ( 21%-16%=5% յուրացված թթվածին)․
4,8*5/100=0,24 մ3 (յուր․ թթվածին)
4) Մեկուսացված սենյակում թթվածնի ծավալը․
45*21/100=9,45 մ3 (մեկուսացված սենյակում թթվածինի ծավալը)
5) Սենյակում մնացած թթվածնի ծավալը․
9,45-0,24=9,21 մ3 (մնացած թթվածնի ծավալը)
6) Մնացած թթվածնի տոկոսային պարունակությունը սենյակում․
45 մ3 - 100%
9,21 մ3 – x / x=20,467% (թթվածին)
7) Թթվածնի տոկոսային պարունակության փոփոխությունը․
21-20,467=0,533 %-ով
Պատ․՝ 0,533 %-ով։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ