+ Կատարել գրառում
Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 27 հատից

Թեմա: Նշանավոր հայ մանկավարժների արդի հայացքները Րաֆֆու մանկավարժական հայացքները

  1. #1
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,293
    Հեղինակության աստիճան
    17901

    Նշանավոր հայ մանկավարժների արդի հայացքները Րաֆֆու մանկավարժական հայացքները

    Րաֆֆու մանկավարժական հայացքները

    Կրթության ամբողջ նպատակը
    հայելիները պատուհաններ դարձնելն է։
    Սիդնեյ Ջ.Հարիս

    Րաֆֆին հայ ժողովրդի ազգային հպարտությունն է: Իր ամբողջ ստեղծագործական կյանքը նվիրաբերել է ժողովրդին, կերտել հայրենասիրական վեհ գաղափարներ, պայքարել ազգային և սոցիալական ազատագրության համար, փայփայել լուսավոր ապագայի իդեաները: Նրա գրականության հարուստ և համամարդկային բովանդակությունը բարձրաձրել է ընթերցանության ճաշակը:
    Կենսագրականից հայտնի է, որ Րաֆֆին գրաճանաչ է դարձել գյուղական միակ դպրոցում, ուր տիրապետում էին կրոնական քարացած մեթոդները, և գործում էին ապտակն ու ֆալախկան: Հետագայում Րաֆիին «Կայծեր» վեպում մանկական հուշերը պատկերել է անչափ գունեղ. «Մեր դպրոցը Տեր Թոդիկի ավելորդ սենյակներից մեկն էր, անասունների ախոռին շատ մոտ: Այդ նեղ և խեղդված խուցի մեջ լցված էին քառասուն աշակերտներ. բացի աշակերտներից այնտեղ կապած էին տեր հոր նորածին հորթերից երեքը: Ձմեռը շատ լավ էր այնտեղ, թեև վառելիք չունեինք, բայց ախոռից դասատան մեջ ծածկված պատուհանները բաց էինք անում և ջերմ գոլը մառախուղի պես ներս էր թափվում, մեր դասատունը դառնում էր տաք, որպես բաղնիք: Որքա~ն ուրախանում էինք մենք…»:
    Մտավոր և հոգևոր բովանդակությունից զուրկ այդ դպրոցը ուսումնատենչ պատանու համար դառնում է ձանձրալի և անիմաստ:
    Թիֆլիս… Թիֆլիսյան գիմնազիայի գիտելիքներով հարստացած և զինված, լավ տիրապետելով գրաբարին` կարդում է հայ և համաշխարհային գրականությունը և ձեռնարկում է լուսավորական գործունեություն` առաջադրելով դպրոցական-կրթական նոր մեթոդներ:
    Միջնադարյան խավարամտությունը կաշկանդում էր պատանու լուսավոր գաղափարները, նա ամենուր հակադրվում էր ֆեոդալական հետամնաց բարքերին: Դպրոցական և հասարակական համարձակ ծրագրերը ապարդյուն էին անցնում, որովհետև նա միայնակ էր:
    Րաֆֆին ցավ էր ապրում, որ Պոլսում ամերիկացի միսիոներներների (քարոզիչներ) բացած վարժարաններում սովորող հայազգի պատանիներին մոլորեցնում էին և որսում` օտար ազգին ծառայելու համար: Նա ցանկանում էր հայ ազգին հեռու պահել արևմտյան քայքայիչ ազդեցություններից:
    Րաֆֆին մեծ նշանակություն էր տալիս ազգային լուսավորությանը և ինքնագիտակցության զարգացմանը: Անլուր հալածանքները և անգրագետ կղերը չէին ընկճում կրթությանը, գրականությանը այդքան մեծ նշանակություն տվող գրողին: Նա երազում էր սեփական տպարան, փոքրիկ լրագիր ունենալ, բայց տնտեսական սննկացումը թույլ չտվեց:
    «Հյուսիսափայլը» ինչ-որ չափով ոգևորում է նրան, որտեղ էլ տպագրում է «Ախթամարա վանքը» ակնարկը, ուր առաջադրում է կրթության և գիտության պահանջը: Դպրոցը, մանկավարժությունը, ընտանիքը և հասարակությունը ենթարկվում էին կրոնին: «Կրթության խնդիրը հայոց մեջ» հոդվածում Րաֆֆին քննադատում է ընտանիքը, եկեղեցին և դպրոցը, որոնք շեղվել էին մանուկ սերնդի դաստիարակության ճիշտ ճանապարհից: Իբրև մանկավարժ` նա կռվում էր դպրոցի և կրթության աշխարհականացման համար, բայց չէր ժխտում կրոնի դերը: «Մանկավարժության ժամանակակից խնդիրն արդեն զարդել է մեր մեջ, և մենք խիստ հաճախ լսում ենք` նոր մեթոդ, նոր եղանակ պետք է մտցնել դպրոցների մեջ. հին, փտած դրությունը պետք է ոչնչացնել և նոր համակարգությամբ կազմակերպել ուսումնարանների ձևը»: Բայց այդ վերանորոգությունների համար, ըստ Րաֆֆու, հարկավոր էին դասագրքեր: Ուսումը, դաստիարակությունը ընթերցանության տարածումը, գիտությունների հետ ծանոթացումը կտար առողջ և ազատ դատող սերունդ: «Ժողովրդական վարժապետներ» հոդվածում Րաֆֆին նշում է, որ գնալով դպրոցները աճում են, հներն էլ կանոնավոր կերպարանք են ստանում: Բայց խնդիրն այն էր, որ դպրոցն ուներ խանգարող և քայքայիչ գործիչներ` հոգևեր իշխանության ներկայացուցիչներ, աղաներ, խռովարար քահանաներ, հոգաբարձուներ, տեսուչ և անընդհատ ու արագորեն փոփոխվող վարժապետներ, որոնց անհաշտ և կռվարար գործունեությունը ազդում էր դպրոցի բուն խնդրի` ուսման արդյունավետության վրա, և հայ մանուկը մտավոր սննունդը որոնում էր օտար աղբյուրներում: Վարժապետները ընտրվում էին «աղանների» կողմից, տեսուչը հավաքում էր իր ծանոթներին, հայտնվում էր մեկը, որը կարող էր միանգամից մի քանի առարկա պարապել, և դպրոցը դառնում էր զանազան շահախնդիրների համար հացի գործարան: Անընդհատ փոփոխվող վարժապետները իրենց հետ բերում էին իրար հետ կապ չունեցող, ոչ շարունակական ուսումնական ծրագրեր. ոչ մեկը մյուսին չէր շարունակում, եկողը սկսում էր իր նոր բերած ծրագիրը և երեխան կիսատ-պռատ, ոչ հիմնավոր ուսում էր ստանում: Դպրոցներում համակարգված, ներդաշնակ ուսուցումը բացակայում էր, ինչպես գրողն էր նշում` «…ուսանելի առարկաները խառնիխուռն կերպով ածված կլինեն ողորմելի աշակերտների գլխում, որպես անկապ մթերք»:
    Րաֆֆին տարբերակում է վարժապետների երկու տեսակ` ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ և ԹԵՐՈՒՍՆԵՐ:
    • Մասնագետները նրանք են, որոնք խոսում, դատում, վճռում են օտարի խելքով, ինքնուրույնություն չունեն: Նրանց խոսքը կցկտուր, անկապ և մթին է: Նրանք տեսակետ չունեն, անվստահ են, ստեղծող չեն: Նրանց գլուխը մի պարկ է` լցրած նույն մթերքով, եթե թափ տան պարկը, դատարկ կմնա: Բացառություններ հանդիպում են. բարձր ուսում ստացած, գիտությունը մարսած, իրենց ինքնուրույնությունն ու տեսակետը հիմնավորող, իրենց խելքով դատող վարժապետներ, որոնց մեծամասնությունը ժողովրդի ստորին դասի մարդիկ են: Նրանց գաղափարները անմշակ սաղմնային վիճակում են գտնվում, բայց աստիճանաբար գիտության լույսի տակ աճում ու խորանում են: Այդ մարդիկ ունենում են բազմակողմանի հմտություններ և ընդարձակ հայացքներ:
    • Թերուսը նման է բարձր ուսում ստացած ժողովրդական մարդուն: Թերուսի մեջ ժողովրդական հմտությունը գերազանցում է գիտությանը: Նրանց մոտ սեփական խելքը միացած է գիտությունից ստացած ճշմարտությունների հետ: Բնության օրենք է, երբ մարդու որևէ անդամը, կամ զգայարանը խանգարված է լինում, մնացաժները ավելի են զարգանում: Այդ ամենին նման են նաև մարդու մտավոր կարողությունները. Անգրագետ վաճառականը կարողանում է իր բոլոր հաշիվները մտքում պահել, կամ ռամիկ երկրագործը ավելի լավ է գուշակում եղանակի փոփոխությունը, քանի մի հմուտ օդերևութաբան: Այդպես էլ զարգանում է թերուսը: Թերուսը պատրաստի հող ունի, որի մեջ ընկած ամեն մի փոքր գիտության շող անպտող չի մնում, նա սկսում է ինքնուրույն կերպով զարգանալ: Թերուսը հաճախ է սայթակում, բայց և այդ սխալներից դասեր է քաղում: Նա հետազոտում, ճանաչում է մարդկությանը, ուսումնասիրում է նրա պետքերը, որտահայտում է մտքեր, որոնք մարդկության մտածողության եզրկացություններն են և բխում են ժողովրդի ձայնից: Թերուսը ամեն բան մարսում է, դարձնում է սեփականը: Դա է պատճառը, որ նրանք ամեն բանի մասին դատում է և ամեն բանի մեջ խրվում է; Թերուսն ու մասնագետը միմյանցից տարբերվում են նրանով, որ առաջինը բանեցնում է իր խելքը, իսկ երկրորդը` օտարի: Եվ Րաֆֆին գտնում էր, որ թերուսներից են ծնվում տաղանդները:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,293
    Հեղինակության աստիճան
    17901
    Մանկուց Րաֆֆին բողոքում և հակադրվում էր Մսեր քահանայի պատժիչ մեթոդների դեմ: Տհաճությամբ և ձանձրույթով էին սովորում վերջինիս «Ժամագրքից» կարդացած, հազար անգամ ասած սաղմոսները, որոնցից գրեթե ոչինչ չէին հասկանում: «Ես հիմար տղա չէի, ես շատ սրամիտ էի, երբ տատս մի հեքիաթ էր պատմում, ես միանգամից սովորում էի, երբ աշուղ էր գալիս, երգ էր երգում, վեպ էր պատմում, իսկույն սովորում էի: Տատիս հեքիաթը, աշուղի երգը ես հասկանում էի, շուտ սովորում էի, իսկ վարժապետի տված բաներից ոչինչ չէի հասկանում, ինձ երևում էր, որպես թե դրանք հայերեն չլինեին», - հիշում է Րաֆֆին:
    Գրող-մանկավարժը դպրոցական ծրագրում լուրջ և արմատական փոփոխություններ էր ակնկալում: Կրթության մեջ կարևորում էր նաև ընտանիքի և հատկապես մոր դերը:
    Փայաջուկում նա մի հայուհու հարցնում է.
    -Դու կարդալ գիտե՞ս:
    -Ես տիրացու չեմ, որ կարդալ գիտենամ:
    Այդ դեպքից հետո, Րաֆֆին կնոջ կրթության, բարօրության, ուսման հարցը դարձնում է իր նպատակներից մեկը: Ըստ նրա` հայ կինը և մայրը պետք է կրթված լինեին: Արևելքի կինը ստրուկ էր, որից էլ գալիս էր երկրի թշվառությունը: Կրթված կինը երեխայի դաստիարակությունը ճիշտ և նպատակային է կազմակերպում:
    Րաֆֆին շատ էր ճանապարհորդում: Հասցրել էր լինել Արևմտյան Հայաստանում, Պարսկաստանում, ուսումնասիրել և տեսել էր, թե ինչպես է ժողովուրդը խարխափում տգիտության մեջ:
    Ուղղորդվելով հետևյալ սկզբունքով`«Ով չի ճանաչում իր հայրենիքը, նա չի կարող ճշմարիտ սիրով սիրել այն» և ցանկանալով տեսնել իր ժողովրդի երկիրն ու լսել արյունակցի ձայն` Րաֆֆին լինում է Արևմտյան Հայաստանի մի շարք տարածքներում: Ախթամար կղզում հանդիպում է Խրիմյան Հայրիկին (Մկրտիչ Խրիմյան), լինում է նրա բացած դպրոցում, հիանում է նրա լուսավորական և կրթական ծրագրերով: Վեռադառնալով Սալմաստ` դպրոց է բացում, որը սակայն երկար չի գոյատևում: Այնուհետև Թաղիադյանի աշակերտ Տեր-Աբրահամյանի հետ ձեռնամուխ Է լինում երկսեռ դպրոցի բացմանը, որն էլ ցավոք տերտերները փակել են տալիս:
    Գրողը իր «Կրթության խնդիրը հայոց մեջ» հոդվածում նշում է, որ ավատական համակարգը մեռցնում է աշակերտների մեջ մտավոր կարողությունները, շինում է նրանցից հլու ստրուկների, խլում է նրանց ինքնուրույն մտածողությունը և բռնանում է սեփական կամքի վրա:
    1875թ. Պարսկահայոց դպրոցական և մշակութային կյանքում տեղի են ունենում որոշ աշխուժություններ: Ստեղծվում են գրադարան-ընթերցարաններ, տգետ տիրացուներին էլ փոխարինում են կրթված մանկավարժներ: Նույն թվին Րաֆֆին դառնում է Թավրիզի ազգային դպրոցի հայոց պատմության ուսուցիչ: Գրող, հասարակական գործիչ, ապա մանկավարժ, որը ձգտում էր նոր հիմքի վրա դնել երիտասարդ սերունդի կրթության գործը: Աշակերտները հիշում են, որ պարոն Մելիք-Հակոբյանը բնավորությամբ հանգիստ էր ու խաղաղ, իսկ իբրև ուսուցիչ` խիստ էր ու պահանջկոտ: Նա դեմ էր ծեծին ու ահաբեկման մեթոդին: Ծեծի զորությամբ աշակերտին ստիպել սովորել, նշանակում է, որ վարժապետը անհմուտ է: Երբ աշակերտը պատվում է վարժապետին, միշտ կպատրաստի յուր դասերը; Աշակերտները վկայում են, որ Մելիք-Հակոբյանը դասի ժամանակ նստելու սովորություն չուներ:
    Թավրիզում Րաֆֆին պայքարում էր ֆեոդալական սխոլաստիկ կանոնների դեմ, ցանկանում էր կրթության գործը վերցնել հոգևորականների ձեռքից, ուսմանը հաղորդել աշխարհիկ բնույթ, առաջնությունը տալ բնական գիտությունների դասավանդմանը, դպրոցը կապել առօրյա կյանքի հետ, աշակերտների մեջ սերմանել հայրենասիրության և ազատության ձգտում: Այդ շրջանում երեխաների մոտ ձևավորվեց ընթերցանության ճաշակ, «Երազահան» ու «Պղնձե քաղաքը» գրքերից բացի, սկսեցին ընթերցել հայ ժողովրդի պատմության հերոսական էջերին և ազգային-ազատագրական պայքարին վերաբերող պատմություններ:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,293
    Հեղինակության աստիճան
    17901
    Դժվարությունները շատ էին. բողոքական տիրացու Հովսեփ քահանայի դավադիր գործունեությունը և աղջկա` Եսթերի մահը ստիպում են նրան ծպտված հեռանալ Պարսկաստանից:
    1877թ. մերժում է Երևանում և Ներսիսյան դպրոցում աշխատելու առաջարկները և ուղևորվում է Ագուլիս: Այդտեղ ստանձնում է երկսեռ դպրոցի բարձր դասարանների հայոց լեզվի և պատմության ուսուցչի պաշտոնը: Ագուլիսում ևս բացում է ընթերցարան-գրադարան: Չնայած այստեղ էլ հանդիպում է բազմաթիվ հալածանքների, այնուամենայնիվ իր ողջ կյանքի ընթացքում շարունակում է գրական –հասարակական գործունեությանը զուգահեռ մնալ մանկավարժական գործի նվիրյալ: Եվ մինչ օրս էլ նրա մանկավարժական գաղափարները արդիական են և ուսանելի: Հատկապես այն, որ երեխաները դպրոցում ձեռք բերած գիտելիքները կդարձնեն իրենց սեփականությունը միայն այն դեպքում, եթե գիտության ճշամարտություններին ավելացնեն այն ամենը ինչ ստանում են կյանքից:
    Այս ամենը եզրափակենք հանճարեղ գրողի «Խենթը» վեպի հերոս Սալմանի խոսքրով. «Մենք այժմ միայն սերմնացանի պաշտոն պիտի կատարենք, բայց ոչ հնձողի: Հունձը պիտի թողնենք ապագա սերնդին»: Այս խոսքերը ուղղված են բոլոր ժամանակների մանկավարժներին:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Մոդերատոր Հռիփսիմե Հարությունյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2018
    Հասցե
    Լոռու մարզ,գյուղ Բազում
    Գրառումներ
    208
    Հեղինակության աստիճան
    14719
    Հարգելի Զարինե, շնորհակալություն, հետաքրքիր թեմա եք քննարկում, իրապես ուսուցչի աշխատանքը նման է սերմնացանի աշխատանքին, և ուսուցիչը պետք է անդադար պրպտող ու բազմապիսի մեթոդներ կիրառող լինի, որ տեսնի ցանած սերմերի արդյունքը...

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  9. #5
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,293
    Հեղինակության աստիճան
    17901
    Րաֆֆու մանկավարժական հայացքները կարևոր շրջադարձային դերակատարում ունեցան հայ մանկավարժական մտքի զարգացման մեջ: Դրանցից մի քանիսը ցանկանում եմ ներկայացնել Ձեր ուշադրությանը: Նրան մտահոդող հարցերից մեկը վերաբերում է հեղաբեկվող նահապետական հարաբերություններին փոխարինելու եկած <<նորը>>, որն ըստ Րաֆֆու իր հետ մխիթարական ոչինչ չի բերում, այլ միայն ցոփ ու շվայտ բարքեր, փողոցի ապականիչ ազդեցություն, օտարամոլություն, և վերջապես անգործության լիիրավ ծնունդը՝<<անբարոյականություն>>: <<Ոչինչ ավելի վնասակար չի կարող լինել, որքան երբ հանկարծ քանդվում են դարերով հաստատված և կյանքի մեջ մտած սովորությունները և առանց փոխարինվելու նոր ու ավելի բարոյական հիմունքներով, նրանց տեղը գրավում է կատարյալ համարձակություն>>: Նա իր մանկավարժական հայացքներում կոչ էր անում անհանդուրժող լինել անցման շրջանում հայ իրականություն ներթափանցող բոլոր բացասական երևույթների հանդեպ: Մարդու ձևավորման հիմնական օղակները համարելով ընտանիքը և դպրոցը ՝Րաֆֆին այս զուգադրության վրա վրա էլ խարսխում է իր լուսավորական առանցքային ըմբռնումները: <<Ընտանիքը, ազգայնության հիմքը հանդիսանալով սկսել է փտել ու այլանդակվել: Մի կողմից շռայլությունը, մյուս կողմից անբարոյականությունը օրըստօրե ոչնչացնում են նրա մեջ, ինչ որ բարի է, ինչ որ ազնիվ է: Նա կորցրել է իր նահապետական պարզությունը և նոր, այսպես կոչված եվրոպական կրթությունից սեփականել է միայն վատ կողմերը:>> Մարդու դաստիարակության սկիզբը ըստ Րաֆֆու համաձույլ պետք է լինի նրա գոյության սկզբին, անհրաժեշտաբար գրվի ծննդյան իսկ օրից:<<Օրորոց… դա առաջին դպրոցն է մարդկանց որդիների , օրորոցի երգ… դա առաջին դասն է , որ մայրերը խոսում են իրենց երեխաների ականջներում>>:
    Նրա ուշադրությունից անշուշտ չէր կարող վրիպել նաև դպրոցներում անհրաժեշտ դպրոցական ծրագրերի բացակայությունը: <<Նոր վարժապետը չէ շարունակում հնի սկսածը, այլ միշտ վերադառնում է սկզբին: Այդ առաջանում է վարժապետների տարբեր կրթութենից , որոնք չեն ենթարկվում մի որոշ մանկավարժական եղանակի, այլ ամեն մեկը ուսուցանում է, որպես ինքն է սովորել… Այսպիսի դեպքում հայտնի բան է, դպրոցը կկորցնե իր նշանակությունը և մի որոշ նպատակի ծառայել կարող չէ>>: Մեծ նշանակության տակ պահելով երկսեռ դպրոցների ստեղծման կարևորությունը, Րաֆֆին հրատապ է համարում դրանց շուտափոյթ ստեղծումը: Ըստ նրա կինը ոչ միայն կյանքի ընկեր է կեղակից, այլ նաև ընտանիքի մայր, որն իր ստացած դաստիարակությունը կամա թե ակամա փոխանցելու է ապագա սերնդին: <<Պարոննե՛ր, եթե դուք ցանկանում եք կրթված զավակներ ունենալ, դրա համար էլ հարկավոր է կրթված մայրեր պատրաստել, և այդ պետք է սպասել մի օրիորդաց դպրոցից>>: Մանգամայն անընդունելի է համարում նաև այն կարևոր խնդիրը, որ երեխաների դաստիարակությունից պիտի դուրս մղվի <<լալկան երգերը>>, դաստիարակության մեջ մտնի վրեժ-երգ օրորոցայինը, քանզի երկչոտությամբ ու դառը ճակատագիրը ողբալով ոչ մի հարց չի լուծվի՝ ուրեմն <<Ակն ընդ ական…>>:

  10. #6
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,293
    Հեղինակության աստիճան
    17901
    Րաֆֆու մասին
    Խոսք Րաֆֆու գերեզմանի վրա

    Ճապոնացիների մեջ մի գեղեցիկ սովորություն կա, որ դիմում են իրենց մեռած գործիչների հոգիներին, ինչպես կենդանի մարդկանց: Հետևելով էս գեղեցիկ սովորությանը, էսօր Հայոց Գրողների Ընկերության անունից ես դիմում եմ Րաֆֆու հոգուն:

    Անմահ հոգի՛, որ հայի բազմադարյան տառապանքով ու նրա լավ ապագայի կարոտով լցված՝ քո տաղանդի կախարդական ուժով դուրս կանչեցիր անցյալի մութից ու ապագայի անհայտությունից հրապուրիչ պատկերներ ու հերոսական դեմքեր ու նրանցով վառեցիր, ոգևորեցիր վհատներին, որ տկարներիս համարձակություն ներշնչեցիր ու ղրկեցիր հզորների դեմ նահատակության արյունով լվանալու և սրբելու ստրկության արտասուքը, որ անհագստություն տվիր հայ ժողովրդի հոգուն և ուղղեցիր նրան դեպի ազատագրության ճանապարհը, էսօր եկել ենք քո գերեզմանի վրա դնելու թարմ ծաղիկների հետ և մեր ցավերը, որ միշտ մնում են թարմ, և մեր զգացմունքները, որ համակված են քո շնչով ու հիշատակով: Եկել ենք քո գերեզմանի վրա օրհնելու և փառաբանելու քո տված անհագստությունը, էն ճանապարհը, որ ցույց տվիր և էն նահատակների շարքերը, որ գնացին քո ցույց տված ճանապարհով:

    Անհանգիստ հոգի՛, անշուշտ այժմ դու սավառնում ես էն դժբախտ աշխարհի երկնքում, որ քո մահից 25 տարի հետո՝ դարձյալ մի անգամ ավելի մեծ թափով ու սարսափով բարձրացել են հույզերն ու հույսերը, և թերևս հեռու չի օրը, երբ մենք կկարողանանք կրկին գալ քո շիրմի վրա ու կանչել.- Արդեն կատարված է քո իղձը, ո՛վ անհանգիստ հոգի, ընդմիշտ վերացած ու վերջացած են էնքան արյուններ, էնքան կոտորած, և «ամեն կողմից պանդուխտ հայազգիք դիմում են իրենց սիրուն հայրենիք...»: Արդեն կատարված է հայ ժողովրդի ազատագրության մեծ գործը, հանված է նա հին դժոխքից, ապահով է անվերջ կոտորածներից ու հանգիստ անլուր հալածանքներից, դու էլ հանգստացիր քո հավիտենական կայանում, ո՛վ անհանգիստ հոգի:

    1913
    Հովհաննես Թումանյան

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  12. #7
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,293
    Հեղինակության աստիճան
    17901
    «Մի լավ գիրք կարող է փրկել մի ամբողջ ազգ»:

    «Ով չի ճանաչում իր հայրենիքը, չի կարող ճշմարիտ սիրել այն»:

    «Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերը հոգվով, մտքով և արյունով. այն է՝ ազգային սերը»:


    «Ներկայումս գիրքը և ժողովրդի մեջ ընթերցանություն տարածելը այն փրկարար միջոցներից մեկն է, որ կազատե նորան շատ մոլորություններից»:

    «Ես ոչ մի նշանակություն չեմ տալիս այն փառքին, այն հռչակին, որ հայն ստանում է օտարների ծառայության մեջ»:
    Րաֆֆի

    «Անմահ հոգի, որ քո (Րաֆֆու) տաղանդի կախարդական ուժով դուրս կանչեցիր անցյալի մութից ու ապագայի անհայտությունից հրապուրիչ պատկերներ ու հերոսական դեմքեր և նրանցով վառեցիր, ոգևորեցիր վհատներին, որ տկարներին համարձակություն ներշնչեցիր ու ղրկեցիր հզորների դեմ նահատակության արյունով լվանալու և սրբելու ստրկության արտասուքը, որ անհանգստություն տվիր հայ ժողովրդի հոգուն և ուղղեցիր նրան դեպի ազատագրության ճանապարհը...»:
    Հովհաննես Թումանյան,
    բանաստեղծ

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  14. #8
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,293
    Հեղինակության աստիճան
    17901
    Անմիաբանությունը ՝ ազգային դժբախտության պատճառ; Ընդհանրացնելով անցյալի փորձը՝ նա ազատագրական շարժման դասերից այն հետևությունն է անում, թե ազգային դժբախտության պատճառը անմիաբանությունն է, որը հայոց պատմության վրա դրոշմել է դավաճանության դատակնիքը: Սակայն, որպես գեղագետ, Րաֆֆին դավաճանությունը դիտում է ոչ միայն սոցիալական ու քաղական շարժերի տեսանկյունից, այլև այն փոխադրում է մարդկային հոգեբանության ոլորտը:

    24. Վեպերի հերոսները՝ Րաֆֆու գաղափարների կրողներ ;Նրա վեպերի հերոսները, պատմական անձ լինելու հետ միաժամանակ, բարոյական որոշ սկզբունքի կրողներ են և անդրադարձնում են մարդկային վարքի էթնիկական գնահատականը: Ըստ այղ գնահատականի՝ հայրենասիրությանը բացարձակ է, որին պետք է զոհաբերել ամեն ինչ: Րաֆֆին կատարելագործեց հայ դասական պատմավեպի գեղարվեստական փորձը:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  16. #9
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,293
    Հեղինակության աստիճան
    17901
    Գրական գեղարվետական առաքելությունը .Րաֆֆին հայ գրականությունը մերձեցրեց ժամանակի համաշխարհային գրականության չափանիշներին: Րաֆֆին գեղարվեստական խոսքի նորարար է: Նա որակական նոր աստիճանի բարձրացրեց հայ արձակը՝ մշակելով վեպի, վիպակի, պատմվածքի, նամականիի և ուղեգրության ընտիր նմուշներ:
    Վերջին խմբագրող՝ Զարինե Ամիրյան: 16.02.2019, 19:16:

  17. #10
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    08.01.2019
    Գրառումներ
    45
    Հեղինակության աստիճան
    0
    «Անմահ հոգի, որ քո (Րաֆֆու) տաղանդի կախարդական ուժով դուրս կանչեցիր անցյալի մութից ու ապագայի անհայտությունից հրապուրիչ պատկերներ ու հերոսական դեմքեր և նրանցով վառեցիր, ոգևորեցիր վհատներին, որ տկարներին համարձակություն ներշնչեցիր ու ղրկեցիր հզորների դեմ նահատակության արյունով լվանալու և սրբելու ստրկության արտասուքը, որ անհանգստություն տվիր հայ ժողովրդի հոգուն և ուղղեցիր նրան դեպի ազատագրության ճանապարհը...»:
    Հովհաննես Թումանյան,

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •