+ Կատարել գրառում
Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 21 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 35 հատից

Թեմա: Դանիել Վարուժանի կյանքի արտացոլումը նամակներում

  1. #21
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,293
    Հեղինակության աստիճան
    19024
    Դանիել Վարուժանի նամակը մորը՝ Թագուհի Պաղտիկյան-Չպուգքյարյանին, «1903թ., նոյեմբեր, Վենետիկ»

    Անուշակ մայրիկ,
    Ձեր ձեռնագրով՝ Ձեր նամակը ինձի անակնկալ մ՛եղավ, քաղցր անակնկալ մը: Ասկե վերջ պիտի գրեք, այնպես չէ՞, քանի որ Ձեր սրտեն՝ ալ մե՜կ կտորը միայն պանդխտության մեջ է:
    Մեծ ջանքով մը գրերնիդ կարդացի. թուղթը՝ մեյ մը աջ դարձնելով, մեյ մը ձախ, և քիչ մըն ալ մարգարեանալով. այս ջանքը քաղցր էր ինձի, ինչպես Ձեր հիշատակը քաղցր է, և ինչպես դուք ամենաքաղցր եք:..

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #22
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,293
    Հեղինակության աստիճան
    19024
    Աշակերտից մինչև ուսանող, ուսանողից մինչև ուսուչից ձգվում է նրա ճանապարհը, բայց թերևս ամենագլխավորը բանաստեղծի կոչումն էր, որը տրված էր նրան ի վերուստ: Այդ կոչումը Դանիելի համար ուղղակի անուն չէր և ոչ էլ ապրուստ վաստակելու միջոց, այլ թթվածին, որը շնչում էր նա և փոխանցում իր հոգու շունչը ընթերցողին:

    Յուրաքանչյուր ստեղծագործություն կյանքի մի էտապ էր, զգացումների պոռթկում և ոչ սովորական մտքերի խտացում: Եվ այդ ամենի ետևում կանգնած է Դանիել արարողը, ստեղծողը, և իր շնորհն ու տաղանդը յուրատեսակ ձեռագրով մատուցողը:

    Շատ երկար կարելի է խոսել Դանիելի կյանքի, գործունեության ու ստեղծագործությունների մասին: Այժմ ,սակայն, փորձենք փոքր-ինչ պատկերացում կազմել Դանիել մարդու` սիրող մարդու մասին:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #23
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,293
    Հեղինակության աստիճան
    19024
    Դանիելը մաքուր հոգի ուներ, ինչպես վկայում են շատ ու շատ ընկերների ծանոթագրությունները և գրավոր պահպանված հուշերը նրա մասին:

    Նա անկեղծ էր, բարի ու նվիրվող: Յուրատեսակ նրբանկատություն ուներ իր մեջ և հոգատար էր մարդկանց նկատմամբ: Ամբարտավան դիմախաղի ներքո պահվում էր ցայտուն և համարձակ երիտասարդը` լի արարելու անզուսպ ջիղով: Մեծի հետ մեծ էր, փոքրի հետ փոքր, իսկ նրա ներողամտության մասին առասպելներ էին պտտվում: Նա ոչ մեկուսացող էր, ոչ էլ դյուրահաղորդ, իսկ ընկերական կյանքում շատ ավելի քաղցր, համով-հոտով ու զվարթ էր:

    Ահա այսպիսին էր Դանիելը ընկերների ու մտերիմների հուշերում` խոնարհ ու տաղանդավոր մի մարդ, ում հետ անցկացրած նույնիսկ մեկ ակնթարթը իմաստավոր էր ու ինքանատիպ, ուսյալ և հետաքրքիր:

    Եվ ահա մի գեղեցիկ օր Դանիել Վարուժանին այցելում է Ձերդ Գերազանցություն Սերը, ու սկսվում են անհասանելի թվացող երազին հասնելու անհույս, մերթնդմերթ գունատվող, բայցև ցնծացող ջանքերը:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #24
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,293
    Հեղինակության աստիճան
    19024
    Արաքսիի /այդպես էր նրա կնոջ անունը/ հայրը` Միրճան Թաշճյան, հարուստ առևտրական էր՝ չափազանց պահպանողական ու ավանդապահ: Ընդառաջ գնալով իր սիրելի դստեր ցանկությանը` վերջինիս համար Միրճանը Դանիել Վարուժանին հրավիրում է իբրև ուսուցիչ հայերեն ու ֆրանսերեն ուսուցանելու համար: Վարուժանն ընդունում է հրավերը իր ֆինանսական դրությունը կարգավորելու ու որոշ անտիպ տաղերի հրատարակությունն արագացնելու համար:

    Դասերի ժամանակ Վարուժանը համեստ, զգուշավոր վարքագիծ էր դրսևորում: Նա գիտեր, որ Արաքսին նշանված էր Մ.-ի հետ օրորոցից անկախ իր կամքին և ծնողների ցանկությամբ:

    Սակայն այս հանգամանքը չկարողացավ մեծ արգելք հանդիսանալ, քանզի սա փոքրիկ խոչընդոտ էր այն մեծ սիրո առաջ, որ ծնվեց այս երկուսի հոգևոր կապի, զգայական ներդաշնակության շնորհիվ: Բանականության հրահանգներն իզոււր գտնվեցին սրտերի թռիչքի ու միմյանցով հմայված երիտասարդների սիրո արբեցման դեմ:

    Վարուժանն ամեն դեպքում փորձում է կշռադատել եղածը, հաշվի նստել հանրային կարծիքի հետ` մտածելով հետագայի մասին, Արաքսիի նշանածի հոգեկան վիճակի և երկու ընտանիքների հարաբերությունների մասին: Փորձում է մոռանալ, բայց ապարդյուն: Տառապանքը շղթայում է նրան, կարոտն ու սերը միմյանցից անբաժան են դառնում, նա դառնում է մտազբաղ, տխուր, երբ սերը կրծում է հոգին:

    Այս անելանելի իրավիճակում ավելի ուժեղ է գտնվում աղջիկը, որը համարձակվում է սասանել իր ընտանիքի ներքին խաղաղությունը: Նա հայտարարում է ծնողներին, որ մերժում է իրեն պարտադրված սերն ու նշանածին: Ծնողներն ու հարազատները ամեն կերպ ջանում են նրան ետ պահել այդ որոշումից` անվանելով այդ խայտառակություն, սակայն Արաքսին մնում է անդրդվելի:

    Արաքսիի ծնողները բանաստեղծի անփոխարինելի տաղանդի փոխարեն կուզենային ոսկի տեսնել: Բայց չէ՞ որ վարուժանը ամուսնանում էր ո՛չ թե հարստության հետ, այլ մի աղջկա հետ, ում մեջ գեղեցիկ հոգին էր պաշտում: Չնայած նրան, որ Վարուժանի նյութական վիճակը ծանր էր, նրա քնարի համբավը փառքով էր ղողանջում:

    Ասում են, որ վարուժանը նույնիսկ ծրագրում է ընկերների հետ փախցնել Արաքսիին, եթե վերջինիս ծնողները նորից մերժեն դստերը կնության տալ իրեն:

    Եղածը վերածվում է բանբասանքի և տարածվում ողջ քաղաքով մեկ, ինչն ավելի է խանգարում սիրող զույգին իր համատեղ կյանքին զարկ տալու համար:

    Առաջին արգելքը դեռ մինչև վերջ չհաղթահարած, առաջ է գալիս նորը;

    Արաքսիի մորեղբայրը` Տիգրան անունով մի մարդ, որ աշխատում էր մի մեծահամբավ գորգի գործարանում, ամեն զոհողությամբ փորձում է բաժանել Արաքսիին և Վարուժանին , և որքան էլ զարմանալի է ու ցավալի նրան այդ հաջողվում է: Նա ծրագրել էր Արաքսիին ամուսնացնել նույն գործարանի տնօրենի` իզմիրցի, վայելչակազմ ու քաղաքակիրթ մի երիտասարդի` Լ. Էֆենտիի հետ:

    Այս որոշմանը համաձայն էին բոլորը` հարազատ և օտար մարդիկ, ովքեր կարծես տենչում էին խոչնդոտել իսկական սիրո գոյությանը ավանդույթները պահպանելու քողի տակ:

    Ինչ վերաբերվում է Արաքսիի համաձայնությանը, ապա բոլորը միաձայն որոշեցին, որ նա պետք է հնազանդվի, ուզի, թե ոչ:

    Վարուժանը նոր մոլորության մեջ է ընկնում: Ընկճվում է և օր օրի ավելի տխուր ու անճանաչելի դառնում: Սակայն հոգու խորքում նա վստահ էր, որ սերը հաղթելու է:

    Արաքսիի դիմադրությունն արդյունք չի տալիս և նա նմանվում է վանդակում փակված թռչնակի : Նշանդրեքի օրը Արաքսին կարճ նամակ է գրում Վարուժանին. « Ոչ ոք կրնա բաժնել զիս իմ սիրած ու պաշտած Վարուժանեն»:

    Դանիելը որոշում է իր ընկերներից մեկի միջոցով երկտողը ցույց տալ Արաքսիի փեսացուին, որպեսզի վերջինս իր հպարտությանն ու արժանապատվությանը տեղ տալով վերջապես ազատ թողնի աղջկան:

    Կարդալով երկտողը և տեսնելով հարսնացուի գունատ, տխուր դեմքն ու արցունքոտ աչքերը՝ Լ. Էթֆենտին հուզվում է և վեհանձն ու հպարտորեն պատասխանում, թե ինքը շնորհավորում է Վարուժաննի և երջանկություն մաղթում իր սիրելիի հետ:

    Լուրը կայծակնորեն տարածվում է, իսկ աղջկա ծնողները ստիպված են լինում զիջել, քանի որ հասկանում են, որ այս երկու սիրահարները պատրաստ են անցնել ցանկացած պայքարի միջով միասին լինելու համար:

    Պսակը կատարվում է գյուղական քահանայի ձեռքով առանց նվագի և հյուրերի, բացի մեկ երկու մտերիմ մարդկանցից:

    Սակայն Վարուժանի ալեհեր ծնողներն ուզում էին ժողովրդկան թափորով Հարսին ու փեսային առաջնորդել դեպի հայրենի օջախ` Բրգնիկ և մեծ շուքով նշել նորապսակների միությունը: Բրգնիկը լցվում է քեֆ-ուրախության ձայներով, և Վարուժանի ու Արաքսիի սիրո հաղթանակը խոնարհովում է մարդկության առաջ:

    Նորաստեղծ ընտանիքում իշխում են սերն ու հոգատարությունը: Առաջնեկը Վերոնիկն էր, որին Դանիել Վարուժանը ձոնում է «Վարուժնակս» ստեղծ.-ը, երկրորդը` Արմենը, իսկ երրորդը ` Հայկակը, որին սակայն Վարուժանն այդպես էլ չհասցրեց տեսնել: Երեքն էլ ամսուսնացան հայերի հետ. տղաները` Ֆրեզնոյում, իսկ աղջիկը` Նյու Յորքում;

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #25
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,293
    Հեղինակության աստիճան
    19024
    Ինչպես հիշում էր Արաքսի վարուժանը , Դանիելը երեկոները առանձնանում էր իր սենյակում, գրում ու սրբագրում, հաճախ մինչև առավոտ աշխատում: Իր ստեղծագործության ժամերին նա երկունքի մեջ էր լինում իր մուսաների հետ: իսկ ուսուցչական ասպարեզը նրա համար անկախ ապրուստի միջոց էր: Նա սիրում էր կնոջ համար կարդալ իր գրությունները` միշտ կարևորելով նրա գնահատաականն ու տպավորությունը:

    Բայց շուտով ընդհատվեց այս լիարժեք երջանկությունը: Ապրիլի 11/24-ի երեկոյան , ժամը 11-ն անց, երբ Դանիելը, Արաքսին և երեխաները տանն էին, եկան Դանիելին ձերբակալելու: Դուռը բացեց Արաքսին և հրելով ներս մտան երեք հոգի` «Էֆենտին ու՞ր է» ասելով: Սկսեցին խուզարկել Վարուժանի գրասենյակի դարակները և ինչ-որ գտան, լցրեցին տոպրակների մեջ: Նրանք բավականին հարգալից հայտնեցին Արաքսիին, որ իր ամուսնուն տանում են, որպեսզի ստորագրի որոշ թղթեր :

    Այդ ժամանակ Արաքսին հնգամյա հղիության մեջ էր, և նրանց հարգալից վերաբերմունքը պայմանավորում էր իր առողջական վիճակով: Մինչև առավոտ սպասելուց հետո, Արաքսին հասկացավ, որ Դանիելին աքսորել էին:

    1915 թվ-ի օգոստոսի 26-ին Դանիել Վարուժանը սպանվեց: Նույն օրը տարօրինակ զուգադիպությամբ ծնվեց Վարուժան ամուսինների երրորդ զավակը: Մահն ու կյանքը մեկտեղվեցին՝ վիշտն ու ուրախությունը խառնելով իրար:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #26
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,293
    Հեղինակության աստիճան
    19024
    ներկայացնում եմ պաշարների շտեմարանում իմ տեղադրած Դ. Վարուժան ՛՛Ձոն՛՛ դասի պլան և սահիկահանդես պաշարը:Հուսով եմ՝ այն օգտակար կլինի և հետաքրքիր:

    Բազումի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Զարինե Ամիրյան
    https://lib.armedu.am/resource/26575
    Վերջին խմբագրող՝ Զարինե Ամիրյան: 13.03.2019, 18:56:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #27
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,293
    Հեղինակության աստիճան
    19024

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ալոյան Գոհար (02.04.2019)

  15. #28
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,293
    Հեղինակության աստիճան
    19024

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ալոյան Գոհար (02.04.2019)

  17. #29
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,293
    Հեղինակության աստիճան
    19024

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ալոյան Գոհար (02.04.2019)

  19. #30
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,293
    Հեղինակության աստիճան
    19024

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ալոյան Գոհար (02.04.2019)

+ Կատարել գրառում
Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •