+ Կատարել գրառում
Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 21 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 39 հատից

Թեմա: Պատմավեպերի ուսուցման առանձնահատկությունները

  1. #21
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,293
    Հեղինակության աստիճան
    19024
    Մեջբերում Zhanneta-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատմավեպեչի ուսուցման ժամանակ պետք է աշակերտին բացատրել պատմավեպի հիմքում ընկածպատմական ժամանակաշրջանի Հայաստանի քաղաքական իրավիճակը, պատմական միջավայրի առանձնահատկությունները։ Նշել սկզբնաղբյուրները,որոնցից օգտվել է հեղինակը։
    Այո՛, պատմավեպերի ուսուցման ժամանակ աշակերտը հատակ պիտի իմանա տվյալ երկում արտացոլված ժամանակաշրջանը, պատմական աղբյուրները, որոնցից օգտվել է վիպասանը, նաև՝ այդ ժամանակաշրջանի Հայաստանի քաղաքական իրավիճակը;

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ալոյան Գոհար (02.04.2019), Zhanneta (19.03.2019)

  3. #22
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,293
    Հեղինակության աստիճան
    19024
    Րաֆֆին մեծ լուսավորիչների արժանի լծորդը հանդիսացավ նաեւ լեզվի հարցերում՝ առաջնորդվելով նալբանդյանական հանրահայտ իմաստնությամբ. «Ազգությունը ունի իր հոգին, եւ այդ հոգին է լեզուն. առանց լեզվի չկա ազգ, սուտ բան է, առասպել, առակ»... Րաֆֆու բառերը հենց իր նկարագրած առավոտների շողերի պես մաքուր ու զրնգուն են, տարողունակ ու բազմաշերտ, արշալույսների նման ծալծալ, ազնվաշեշտ։

    Րաֆֆին, ժողովրդի հետ համատեղ քայլերով հանդերձ, միաժամանակ բավականին առաջ էր անցել նրանից։ Սա արվեստագետի սրբազան պարտքն է։ Նեկրասովյան սկզբունքը՝ դու բանաստեղծ կարող ես չլինել, բայց քաղաքացի լինել՝ պարտավոր ես, որ յուրովի էր արտահայտվել Շահազիզի մոտ՝ նախ քաղաքացի եւ ապա՝ պոետ, ինքնատիպ ձեւով է արտացոլվել մեծ վիպասանի ամբողջ գործունեության մեջ։

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ալոյան Գոհար (02.04.2019)

  5. #23
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,293
    Հեղինակության աստիճան
    19024
    Այստեղ էլ հենց առաջին պլան են մղվում Րաֆֆու դասերը, քաղաքացիականության դասերը, որոնցից էլ սկսվում է ամեն ինչ։ Վիպասանը չի կարող ազգային-ազատագրական շարժումների մասնակիցը չլինել՝ իր ինքնատիպ արվեստով։ Այդ արվեստի ամենամեծ դասը պայքարի կոչն էր, զինված պայքարի անհրաժեշտությունը, որի հեռակետում էլ տիրող կարգերի խորտակման անխուսափելիությունն էր։ Առաջադրվող այս գործնական գաղափարներն ի մի են գալիս րաֆֆիական կենսափիլիսոփայության մեջ՝ միասնություն։ Ահա այն հասկացությունը, որից սկսվում եւ որին վերադառնում է սթափ հայրենասիրությունը։ Ընդգծենք, որ ամենամեծ առանձնահատկությունը, որով Րաֆֆու արվեստը բարձրանում է ժամանակի ֆոնի վրա, դա նրա գործերի մեջ առկա հայրենասիրության սթափությունն է։ Դրանում համոզվելու համար, մեկ անգամ եւս հիշենք Ստեփանոսի նամակի տողերը՝ ուղղված Դավիթ Բեկին. «Այժմ ժողովրդին պետք է փրկե ժողովրդի մարդը, նրա միջից դուրս եկած, նրա հարազատ որդին։ Ո՞վ կարող է լինել այդ մարդը, բացի քեզանից, Դավիթ, բացի մի անձից, որ իր վրա փորձել է ժողովրդի բոլոր տանջանքները, բոլոր ցավերը։ Քո կոչումը մեծ է այդ գործի մեջ։ Հանգամանքները ստեղծեցին քեզ ժողովրդի փրկիչը լինել եւ այդ պիտի կատարես դու»։

    Րաֆֆին պայքարի զենքն ուղղում է ոչ միայն օտար բռնակալների ու տիրապետողների, այլեւ, միաժամանակ, ազգի ներքին հարստահարիչների, ժողովրդի արյունը ծծողների դեմ։ Եվ այստեղ է, որ նրա ազատասիրական կոչը համամարդկային հնչողություն է ձեռք բերում։ Սա գրողի աշխարհայացքի ու քաղաքացիական դավանանքի, որոշիչ նշանակության, ամենալուսավոր կետերից է։ Ինչո՞ւ։ Որովհետեւ բռնակալն ամենուրեք մի անուն ունի, որովհետեւ ամենուրեք մի նպատակ ունեն շահագործողները։ Աշխարհայացքային այս ելակետով էլ Րաֆֆու արվեստը առնչվում է մեծ լուսավորիչ Խ. Աբովյանի դավանանքին։

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ալոյան Գոհար (02.04.2019)

  7. #24
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,293
    Հեղինակության աստիճան
    19024
    Գրողի գլուխգործոցներից մեկի՝ «Դավիթ Բեկի» գլխավոր հերոսի կերպարն ամբողջականացնող հիմնական գծերից մեկը նրա անանձնական երջանկության, ինչպես ասում են, խորունկ զգացողությունն է, ժողովրդական շահը ամեն ինչից վեր դասելու կարողությունը, որը Րաֆֆու գրչի տակ ներկայացվում է վեհության խիստ վարակիչ նկարագրությամբ, հուզիչ ապրումներով, անխառն անմիջականությամբ։ Դավթի հոգու վեհությունը գլխավոր հերոսի կերպարանքով, նրա մահից հետո էլ շարունակում է, անմահության պսակը գլխին՝ ապրել ու պայքարել։ Հաղթանակը միշտ նրա հետ է։ Վերջում մարդկային հզոր հատկանիշը՝ հայրենասիրությունը, հանդես է գալիս որպես գործող անձ, որպես հերոս, որպես չմեռնող իդեալի մարմնացում։ Սա Րաֆֆու գեղարվեստի նորարության մեկ ուրիշ եւ գլխավոր կողմերից է։

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ալոյան Գոհար (02.04.2019), Zhanneta (19.03.2019)

  9. #25
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    491
    Հեղինակության աստիճան
    8156
    Գրողն իր ժամանակի մեջ պետք է վերապրի անցյալը, անցյալում` սեփականը, ժամանակակիցը: Միայն այս դեպքում նա կարող է ընթերցողին ստիպել ընդունել «Այդ ես եմ» սկզբունքը: Պատմական ճշմարիտ երկն օգնում է ընթերցողին վերապրելու իր սեփական փորձը, ստիպում նորից ճանաչելու սեփական անձը:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #26
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    491
    Հեղինակության աստիճան
    8156
    Վիպագիրն իր վերապրումով պիտի կամուրջ նետի իր ժամանակի ու անցյալի միջև, որի շնորհիվ էլ «ծնվում» է տեքստը, վեպը: Միայն անկեղծ ու խորապես վերապրած նյութը կարող է ընթերցողին ստիպել վերապրելու հեղինակի մտածածը, զգացածը:
    Հիշենք ,որ վիպասանը պատմաբան չէ: Որպեսզի վեպը լինի ժամանակակից, նյութը պետք է ներկայացվի գործիմացորեն

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #27
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    491
    Հեղինակության աստիճան
    8156
    Պատմավեպերը պետք է ազդի զգացմունքներով,այլ ոչ թե հարցերը բավարարելով:Չէ որ գրողն ուզում է մեզ փոխանցել նաև այն զգացմունքները,որն ինքն է ապրել:
    Պատմության և պատմական վեպերի նմանությունն այն է, որ երկու դեպքում էլ գործ ունենք սուբյեկտիվ իրողությունների հետ,իհարկե չենք բացառում նաև երևակայությամբ գրված պատմական վեպերը:Չմայած վերջինս կարող է ավելի լավ ու խոր ներկայացնել պատմական իրադարձությունները, իրավիճակները:
    Ջորջ Մակոլեյ Տրևելյանի (1876-1962) խոսքերով. «Արվեստագետ Վ. Սքոթը մենակ ավելի շատ բան է արել մարդկության պատմության ճշմարիտ ճանաչման համար, քան բոլոր արհեստավարժ
    պատմաբանները միասին»:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #28
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2018
    Հասցե
    Գեղարքունիքի մարզ ք.Ճամբարակ
    Գրառումներ
    247
    Հեղինակության աստիճան
    4122
    Ներկայացվել է «Անկախության սերունդ հետազոտություն երիտասարդների շրջանում, Հայաստան 2016թ.» ուսումնասիրության արդյունքները



    Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակն ներկայացրել է «Անկախության սերունդ հետազոտություն երիտասարդների շրջանում, Հայաստան 2016թ.» ուսումնասիրության արդյունքները: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային համակարգող Յուլիա Բլեզիուսը:

    ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, նշել է, որ նման հետազոտությունները կարևոր են, քանի որ դրանք բացահայտում են երիտասարդությանը հուզող հարցերը և օգնում նախարարության աշխատանքի պլանավորմանը և ճիշտ, թիրախավորված որոշումների կայացմանը: «Շատ կարևոր է հասկանալ հանրային կարծիքը, մանավանդ թիրախավորված այն խմբի, ում համար մենք, ի վերջո, աշխատում ենք: Տվյալ պարագայում հետազոտությունն անդրադարձել է բարձրագույն կրթության ոլորտին, որում հիմնականում երիտասարդությունն է ներառված: Հարկ է ընդգծել, որ բարձրացված հարցերը նորություն չեն, սակայն ներկայացված շատ դիտարկումներ առաջնահերթ են նաև նախարարության համար: Բարձրացված հարցերի մեջ կան խիստ կարևոր մի քանի շեշտադրումներ, օրինակ, բարձրագույն կրթության պետական ֆինանսավորման ցածր լինելը, որի արդյունքում անվճար սովորողների թիվը շատ փոքր է: Հետևաբար սրվում է սոցիալական անարդարության հարցը, քանի որ համակարգում սովորում են նրանք, ովքեր վճարունակ են: Հետազոտության մեջ բարձրացվել է նաև կրթության որակի խնդիրը, ինչպես նաև մեկ այլ դիտարկում՝ այսօր մեր երկում կրթությունը դիտարկվում է ոչ թե որպես մշակութային, այլ սոցիալական արժեք, մասնավորապես, շատերը գնում են սովորելու ոչ թե հետագա կյանքի որակը բարելավելու, գիտելիք ստանալու նպատակով, այլ պարզապես դիպլոմ ձեռքբերելու և հետագայում աշխատանքի հնարավորություն ունենալու համար: Ինձ համար դա վիճելի եզրահանգում է, որի շուրջ կցանկանայի որոշ քննարկումներ ծավալվեին: Իսկ ընդհանուր առմամբ՝ հետազոտությունը հետաքրքիր էր և ցանկալի կլիներ շարունակել համագործակցությունը հիմնադրամի հետ, որպեսզի ևս մեկ քայլ առաջ գնանք և գործնական առաջարկներ ձևավորվենք՝ բացահայտված խնդիրների ուղղությամբ»,-նշել է նախարարի տեղակալը:

    Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային համակարգող Յուլիա Բլեզիուսը նշել է, որ հետազոտությունը նախաձեռնել են՝ հասկանալու, թե երիտասարդներն ինչպես են նախաձեռնում փոփոխություններ, առաջ տանում դրանք և հաջողությունների հասնում. «Հետազոտությունը պարզել է, որ լուրջ խնդիր է մասնագիտական կրթություն ստանալու համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների սակավությունը: Երիտասարդների 24,3 %-ը չի ցանկանում շարունակել կրթությունը հենց այդ պատճառով: Մյուս կողմից` երիտասարդների գիտելիքները չեն երաշխավորում ըստ մասնագիտության աշխատանք գտնելը: Երիտասարդների միայն 35,4 տոկոսն է աշխատում իր մասնագիտությամբ»,- մասնավորապես, նշել է նա:

    Հետազոտության հիմնական արդյունքների ներկայացմանը հաջորդել են քննարկում և հարցուպատասխան:

    Նշենք, որ «Անկախության սերունդ. հետազոտություն երիտասարդների շրջանում» հետազոտությունն իրականացրել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակը` ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի հետ: Հարցմանը մասնակցել է Երևանի ու մարզերի 14-29 տարեկան 1200 երիտասարդ:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ալոյան Գոհար (02.04.2019), Zhanneta (19.03.2019)

  17. #29
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,293
    Հեղինակության աստիճան
    19024
    Այս ժանրում միավորվում են պատմությունն ու գրականությունը: Պատմական թեմայով գրված ստեղծագործությունը պետք է ունենա պատմաճանաչողական արժեք:Պատմավեպը պիտի կարողանա անցյալի հերոսական և փառավոր էջերից արժեքավոր և ուսանելի դասեր տա ընթերցողին, սերունդներին, տոգորի նրանց սրտերն ու հոգիները բուռն հայրենասիրությամբ, ազատասիրությամբ; Այն կարող է նաև հանդիմանել, դաստիարակել, սովորեցնել չկրկնել անցյալում գործված սխալները, իմանալ սեփական ժողովրդի պատմությունն ու հերոսներին; Հիրավի՛, անգնահատելի է պատմավեպերի դերը հայ գրականության մեջ;

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ալոյան Գոհար (02.04.2019), Zhanneta (19.03.2019)

  19. #30
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2018
    Հասցե
    Գեղարքունիքի մարզ ք.Ճամբարակ
    Գրառումներ
    247
    Հեղինակության աստիճան
    4122
    Պատմավեպ, վեպ, որը կառուցված է պատմական սյուժեի վրա, որը գեղարվեստական ձևով ներկայացնում է որևէ դարաշրջան, պատմության որոշակի ժամանակահատված։ Պատմավեպում ժողովրդի կյանքի այս կամ այն դրվագն է, որը հագեցած է կարևորագույն դեպքերով[1]: Պատմավեպում պատմական իրականությունը համադրվում է գեղարվեստականի հետ, պատմական փաստը՝ գեղարվեստական հնարանքի, իրական պատմական դեմքերը՝ մտացածին կերպարների, իսկ մտացածինը տեղադրված է նկարագրվող ժամանակահատվածի սահմաններում։ Պատմավեպում բոլոր պատմություններն արվում են պատմական իրադարձությունների ֆոնին[

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ալոյան Գոհար (02.04.2019), Zhanneta (20.03.2019)

+ Կատարել գրառում
Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •