+ Կատարել գրառում
Էջ 1 4-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 38 հատից

Թեմա: Պատմավեպերի ուսուցման առանձնահատկությունները

  1. #1
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,283
    Հեղինակության աստիճան
    16453

    Պատմավեպերի ուսուցման առանձնահատկությունները

    Գեղարվեստական մոյուս գործերի հետ համեմատելիս պատմավեպն ավելի մեծ ուշադրություն է պահանջում և՛ գրողից և ուսուցանողից, և՛ աշակերտից:
    Դպրոցը ազգային դաստիարակության հզոր գործոն է, նա է կերտում ապագա քաղաքացուն, դաստիարակում հայրենասեր և մարդասեր անհատ:
    Այսօր երեխաները խուսափում են ծավալուն գործեր կարդալուց, չեն կարդում պատմավեպեր, ուսուցչից է կախված՝ կտրամադրի նա իր սանին վեպի ամբողջական ընթերցման, սիրել կտա իր հայրենիքի պատմության հերոսական դրվագները, թե սանը կբավարարվի դասագրքի թեթև ակնարկով կամ համացանցում տրված կարճ բովանդակությամբ:
    Պատմավեպն ուսուցանելուց առաջ ուսուցիչը պետք է ազդի երեխաների մտածողության վրա, դրդի նրանց հայրենասիրության, երկը ուսումնասիրելու ցանկություն առաջացնի:Որևէ պատմավեպ ուսումնասիրելուց առաջ աշակերտը ն ախ ՝ պետք է իմանա գրության շարժառիթը, որովհետև առանց անհրաժեշտության կամ այլ խթանի պատմավեպ չի գրվում:Օրինակ Րաֆֆին <Սամվելը> գրել է 19-րդ դարի ութսունական թվականներին, երբ ցարական կառավարության հրամանով փակվել են հայկական դպրոցները: Մուրացանը <Գևորգ Մարզպետունին> գրել է, 1895-1896 թթ ջարդերի շարժառիթով, Դ. Դեմիրճյանը <Վարդանանքը> գրել է 2-րդ աշխարհամարտի տարիներին:Ուսուցչի 1-ին խնդիրը այն է, որ աշակերտին ցույց տա պատմական ծանր ժամանակահատվածների աղերսները, գրողի միտումը ՝վեպի և նախկին իրադարձությունների միջոցով ազգին զորավիգ լինելու:
    Պատմավեպի գրական- գեղարվեստական արժեքը հասկանալուց առաջ աշակերտը պետք է գնահատի դրա պատմականությունը, արժանահավատությունը; Այդ նպատակով աշակերտին պետք է ծանոթացնել վեպի սկզբնաղբյուրներին : Մեր խնդիրն է հետազոտել վեպի դարաշրջանը, պատմական հիմքը, գրողի տեսակետը պատմության մասին:
    Դիտարկենք պատմավեպի ուսուցման առանձնահատկությունները Րաֆֆու <Սամվել> պատմավեպի օրինակով:
    Վիպասան Րաֆֆին իր հայրենասիրական լիցքերն ստացել է Հայաստանի պատմական անցյալից, , սակայն նա, տարվելով անցյալով, նայել է ապագային ,նախապատրաստել է այդ ապագան:
    Միջառարկայական կապը հայ ժողովրդի պատմության հետ հնարավորություն է տալիս պատմական էքսկուրս կատարելու 4-րդ դարի Հայաստան: Դա հայ պետականության դժվարին ժամանակահատվածներից էր, որի մասին ավանդվել է հսկայական նյութ: Րաֆֆին հիմնվել է Փավստոս Բուզանդի և Մովսես Խորենացու պատմությունների վրա:
    Վեպի սկզբում Րաֆֆին զետեղել է այդ պատմիչների երկերի այն հատվածները , որոնք սնել են վիպասանի երևակայությունը : Ընթերցում և բացատրում ենք հատվածների բովանդակությունը: Այնուհետև ընթացքում էլ պետք է տալ տարբեր դեպքերի շարադրանքը և պատմիչից ,և վիպասանից:
    Պատմավեպի նշանակության բացատրությունը, ինչպես նաև պատմական նյութի գեղարվեստական սկզբունքները մշակված են <Սամվելի > առաջաբանում: Պատմավեպը , ըստ Րաֆֆու , ոչ թե չոր ու ցամաք փաստեր պետք է պատմի անցյալի մասին , այլ պետք է ներկայացնի հին ժամանակների վերակենդանացած իրական կյանքը : Պատմավեպում պետք է լինեն կանանց կերպարներ , հասարակ մարդկանց կերպարներ, կարևոր է իրապատում բովանդակությունը՝ անկախ գրողի գաղափարապաշտ լինելուց:
    Պատմական անցյալի նկատմամբ գրողի ունեցած պատասխանատվությունը պարզ է դառնում նաև նրա հավաքած հնագույն ձեռագրերի հավաքածուի առկայությունից : Վաղուց նկատված է , որ այս <Հառաջաբանը > ունի ելակետային արժեք և չի կորցրել արդիականությունը հայ գրականության համար: Րաֆֆին ասել է. <Ներկա իրադարձությունները միշտ էլ ստուգվում են անցյալի մեջ և հաստատվում անցյալի փորձով: Հետևաբար , պատմությունը ոչ միայն անցյալի հայելին է , այլև ներկայի խորհրդատուն >, նաև՝ <Ես պատմական վեպը պատմական փաստերի համար չեմ գրում , այլ ինձ գրավող ժամանակակից շարժման համար >;
    Պետք է կարդալ և մեկնաբանել առաջաբանում Րաֆֆու բողոք- դժգոհությունները, սովորողներին հասկացնել , թե ինչպես չնչին նյութից գրողը ստեղծել է պատմական ժամանակահատվածի կոլորիտը, կերպավորել է հերոսներին, զինել է նրանց այնպիսի խոսքով, որ ընթերցողը ոչ մի րոպե չի կասկածում հերոսների իրական և արժանահավատ լինելուն:
    Պետք է ընդգծել , որ գրողը երբեմն դիմում է պատմական անճշտության , միայն թե իր առջև դրված խնդիրը հասցնի գաղափարական ավարտի:
    Դրանցից ակնառուն <Սամվել>-ում ժամանակավրեպ դեմքերի հանդես գալն է : Այստեղ վիպական գործողությունները տեղի են ունենում 4-րդ դարի 60-ական թվականներին, մինչդեռ նրանում գործող պատմական դեմքերից են Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը, որոնք այն ժամանակ փոքրահասակ երեխաներ էին և չէին կարող հայրենիքի պատմական ճակատագրի մեջ վճռորոշ դեր կատարել:Սակայն այդ երկու վիթխարի պատմական անձերը նույն դերը կատարեցին դարի վերջին և ամբողջ հետագա կյանքում մինչև 439-440թթ:Րաֆֆին այս գեղարվեստական փոփոխությամբ առավել հարստացրել է վեպի և գաղափարական հագեցվածությունը , և հայրենասիրական լիցքավորումը:
    Պատմավեպի արժանահավատության մեջ իր մեծ դերն ունի գլխավոր հերոսների պատմական , իրական լինելը , իսկ <Սամվել>ում այդպիսի հերոսները շատ են ՝ թե՛ Սամվելը, թե՛ Վասակ, Վահան և Մուշեղ Մամիկոնյանները,թե՛ Արշակ թագավորն ու Մերուժան Արծրունին:
    Պատմավեպի արժանահավատության մեջ իր մեծ դերն ունի գրողի լեզվի և ոճի տարբերակումն ու ընկալումը: Սա օգնում է ստեղծելու միջառարկայական կապ հայոց լեզվի հետ:
    Իսկ մնացած հարցերում առաջնորդվում ենք ծավալուն գրական ստեղծագործությունների ուսուցման սկզբունքներով ՝ընտրովի հատվածների ընթերցում, կերպարների բնութագրում և համեմատություն , պատճառահետևանքային կապերի բացահայտում, բացառիկ և սովորական իրադարձությունների առանձնացում և մեկնաբանում:
    Պատմավեպերի ուսուցման նույն մեթոդները և մոտեցումներն են կիրառվում նաև Մուրացանի <Գևորգ Մարզպետունի>, Դ. Դեմիրճյանի <Վարդանանք> պատմավեպերն ուսուցանելիս :
    Վերջին խմբագրող՝ Զարինե Ամիրյան: 08.02.2019, 23:18:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arevik Tumasyan (19.03.2019), Պողոսյան Քնարիկ (08.02.2019), Ալոյան Գոհար (09.02.2019)

  3. #2
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,283
    Հեղինակության աստիճան
    16453
    70-ական թթ. Րաֆֆու աշխարհայացքը որոշակի առաջընթաց է կատարել լուսավորական ռոմանտիզմից դեպի պոզիտիվ սոցիոլոգիան։ Հետևելով ժամանակի սոցիալական ուսմունքներին, նա եկել է այն համոզման, որ հասարակության զարգացումը ենթարկված է որոշակի օրենքների, և դրանք պարտադիր են բոլոր ազգերի ու ժողովուրդների համար։ Նման հայացքը մի կողմից վերանայումներ էր գծում հայ ժողովրդի ազգային ու սոցիալական զարգացման վերաբերյալ նրա ըմբռնումների մեջ, մյուս կողմից ընդլայնում էր նրա գեղարվեստական ու հրապարակախոսական հարցասիրությունների ընդգրկումն ու բովանդակությունը։ «Ընտանիքի կերբերոսներ» (1872), «Նամակ Կ. Պոլսից» (1873), «Վաճառականությունը հայերի մեջ» (1872), «Նամակ Պարսկաստանից» (1876) և այլ հրապարակախոսական հոդվածներում Րաֆֆին արծարծել է տնտեսական, բարոյական, կրթական և այլ բնույթի հարցեր, գեղարվեստորեն պատկերել կյանքի բազմազան ոլորտներ։ «Խաչագողի հիշատակարանը» (1869—70, հրտ. 1882—83) վեպում նա առաջադրում է անհատի քաղաքացիական պարտքի գաղափարը։ Ցույց տալով չարության, մարդատյացության, ընչաքաղցության բնազդական կրքերի արթնացումը մարդու էության մեջ, գրողն իր հերոսներին հանգեցնում է այն գիտակցության, որ մարդիկ բարի կամ չար չեն ծնվում, այլ այդպիսին են դառնում հասարակական մթնոլորտի ազդեցությամբ։ Հետևաբար, մարդկային գործունեությանն օգտակար ուղղություն տալու համար անհրաժեշտ է բարեփոխել հասարակությունը։ Արթնացնելով իր հերոսների քաղաքացիական գիտակցությունը՝ Րաֆֆին նրանց հայացքն ուղղում է դեպի ազգային-ազատագրական պայքարի ասպարեզը։ «Զահրումար» (1871, հրտ. 1895), «Ոսկի աքաղաղ» (1870, հրտ. 1882), «Մինն այսպես, մյուսն այնպես» (1890) վեպերում նա պատկերում է առևտրական բուրժուազիայի կենցաղն ու բարքերը։

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ալոյան Գոհար (15.02.2019)

  5. #3
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,283
    Հեղինակության աստիճան
    16453
    Հայ ազգային-ազատագրական շարժման վերելքը, կապված 1877—78-ի ռուս-թուրքական պատերազմի իրադարձությունների հետ, ամբողջ խորությամբ բացահայտեցին Րաֆֆու ստեղծագործական տաղանդի հնարավորությունները։ Մի շարք հրապարակախոսական հոդվածներում, «Ճանապարհորդություն Թիֆլիսից մինչև Ագուլիս» (1878) ուղեգրության մեջ, «Ջալալեդդին» (1878) վիպակում, վերլուծելով ազատագրական շարժման իրական հանգամանքները և միանգամայն ապարդյուն համարելով Հայկական հարցի լուծման եվրոպական դիվանագիտության ուղին, Րաֆֆին առաջադրում է ազգային-ազատագրական պայքարի գաղափարը՝ արևմտահայ ժողովրդի գլխավոր խնդիրը համարելով այդ գաղափարի «անդադար և անընդհատ նախապատրաստությունը»։ Այս ծրագրի գեղարվեստական արտահայտությունը հանդիսացան «Խենթը» (1881) և «Կայծեր» (հ. 1-2, 1883-87) վեպերը։ «Կայծեր»–ը XIX դ. հայ ազատագրական շարժումների գեղարվեստական հանրագիտարանն է, նորագույն շրջանի հայոց պատմության ասք-էպոսը։ Իր ընդգրկումներով, պատմա-փիլիսոփայական հագեցվածությամբ և գեղարվեստ. հյուսվածքով նա զարգացման նոր աստիճանի բարձրացրեց հայ ազգային վեպը։ «Դավիթ Բեկ» (1882) վեպն արտացոլում է XVIII դ. սկզբի ազատագրական շարժման իրադարձությունները և հայոց պետականության ստեղծումը Սյունիքում։ «Խամսայի մելիքություններ» (1882) ժամանակագրությունը ներկայացնում է Արցախ–Ղարաբաղի մելիքների մաքառումը անկախության համար։ «Սամվել» (1886) վեպի նյութը վերաբերում է IV դ. կեսի սոցիալ–քաղական բարդ իրադարձություններին, երբ Պարսկաստանի և Բյուզանդիայի աքցանի մեջ առնված հայոց թագավորությունը ձգտում էր հաստատել ժողովրդի էթնիկական ինքնությունն ու պետ. անկախությունը։ «Պարույր Հայկազն» (1884) վիպակում, պատմական զուգահեռի վրա դնելով Մովսես Խորենացուն և Պարույր Հայկազնին (Պրոերեսիոսին), Րաֆֆին կոսմոպոլիտիզմը հակադրում է հայրենասիրությանը, հաստատելով, որ փառքի հավերժությունն ու անմահությունն անբաժանելի են հայրենիքի գաղափարից։ Գրողի պատմափիլիսոփայության մեկնակետը ազգային միասնության գաղափարն է։ Ընդհանրացնելով անցյալի փորձը՝ նա ազատագրական շարժման դասերից այն հետևությունն է անում, թե ազգային դժբախտության պատճառը անմիաբանությունն է, որը հայոց պատմության վրա դրոշմել է դավաճանության դատակնիքը։ Սակայն, որպես գեղագետ, Րաֆֆին դավաճանությունը դիտում է ոչ միայն սոցիալական ու քաղական շարժերի տեսանկյունից, այլև այն փոխադրում է մարդկային հոգեբանության ոլորտը։ Նրա վեպերի հերոսները, պատմական անձ լինելու հետ միաժամանակ, բարոյական որոշ սկզբունքի կրողներ են և անդրադարձնում են մարդկային վարքի էթիկական գնահատականը։ Ըստ այղ գնահատականի՝ հայրենասիրությանը բացարձակ է, որին պետք է զոհաբերել ամեն ինչ։ Րաֆֆին կատարելագործեց հայ դասական պատմավեպի գեղարվեստական փորձը։

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սյուզ (20.03.2019), Ալոյան Գոհար (15.02.2019)

  7. #4
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,283
    Հեղինակության աստիճան
    16453
    Խորապես կապված ազգային մշակույթի ավանդույթների հետ և յուրացնելով ռուս և եվրոպական գրականության նվաճումները, Րաֆֆին հայ գրականությունը մերձեցրեց ժամանակի համաշխարհային գրականության չափանիշներին։ Րաֆֆին գեղարվեստական խոսքի նորարար է։ Նա որակական նոր աստիճանի բարձրացրեց հայ արձակը՝ մշակելով վեպի, վիպակի, պատմվածքի, նամականիի և ուղեգրության ընտիր նմուշներ։

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ալոյան Գոհար (15.02.2019)

  9. #5
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,283
    Հեղինակության աստիճան
    16453
    Պատմական վեպերը Րաֆֆու ստեղծագործության մեջ բացառիկ տեղ ունեն՝ «Դավիթ Բեկ»(1882 թ.), «Պարույր Հայկազն» (1884 թ.), «Սամվել» (1886 թ.) պատմավեպերը և «Խամսայի մելիքություններ» (1882 թ.) պատմական ուսումնասիրությունը: Վիպասանի կարծիքով՝ պատմությունը կրկնվում է, և պատմական անցյալի ու ժամանակակից դեպքերն ունեն բացահայտ նմանություններ:

    «ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅԿԱԶՆ» ՎԵՊԸ- Ըստ Րաֆֆու՝ պատմությունը ոչ միայն անցյալի հայելին է, այլև ներկայի խորհրդատուն: Գրողի պատմափիլիսոփայության մեկնակետն ազգային միասնության գաղափարն է:«Պարույր Հայկազն» վեպում, պատմական զուգահեռի վրա դնելով Մովսես Խորենացուն և Պարույր Հայկազնին, հեղինակն աշխարհաքաղաքացիությունը (կոսմոպոլիտիզմ) հակադրում է հայրենասիրությանը, հաստատում, որ փառքի հավերժությունն ու անմահությունն անբաժանելի են հայրենիքի գաղափարից:

    «Սամվելը»՝ » հայ դասական պատմավեպի խոշոր նվաճում; Վեպի գաղափարը. Վեպի հիմքում ազգապահպանության գաղափարն է: Րաֆֆին ապրել է բախտորոշ մի ժամանակաշրջանում, երբ Ռուսաստանը և Թուրքիան հայերի հանդեպ վարում էին բացահայտ ազգաձուլման քաղաքականություն:

    Վեպի պատմական հենքը Ճակատագրի չար հեգնանքով նման իրադրություն էր Հայաստանում նաև IV դարում, երբ հայերի հանդեպ նույն քաղաքականությունն էին վարում Պարսկաստանն ու Բյուզանդիան: Րաֆֆին փորձել է ժամանակի քաղաքական ծանր կացությունից դուրս գալու ելք գտնել;

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սյուզ (20.03.2019), Ալոյան Գոհար (18.02.2019)

  11. #6
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,283
    Հեղինակության աստիճան
    16453
    Րաֆֆի... Այս նվիրական անունը ոչ միայն չի իջնում հայ ժողովրդի շուրթերից, այլեւ վաղուց ձուլվել է նրա սրտի հետ, սրտի միջով՝ երազների ու ձգտումների հետ։

    Նրա անվան մեջ գործն է խոսում, գործի մեջ՝ մարտիրոսությունը։

    Նա ծնվեց ժողովրդի ցավից, դարձավ սերը ժողովրդի ու միախառնվեց մեր պատմությանը։ Բայց պատմություն չդարձավ, որովհետեւ արվեստի մեջ այդպիսի մեծության երեւույթները բոլոր ժամանակների համար էլ մնում են որպես ժամանակակից, մի տեսակ շարունակական պրոցես...

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սյուզ (20.03.2019), Ալոյան Գոհար (18.02.2019)

  13. #7
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,283
    Հեղինակության աստիճան
    16453
    Րաֆֆին «Սալբի», «Ոսկի աքաղաղ», «Զահրումար», «Մինը այսպես, մյուսը՝ այնպես», «Խենթը», «Ջալալադին», «Խաչագողի հիշատակարանը», «Խամսայի մելիքությունները», «Դավիթ Բեկ», «Սամվել» եւ մյուս արժեքավոր գործերում արծարծեց դարաշրջանի ամենագլխավոր ու հրատապ հարցերը, գաղափարները, հանդես եկավ ազգային-ազատագրական շարժումների ճշգրիտ պատկերմամբ, գեղագիտական իդեալների առաջադրմամբ։ Նա հարազատ մնաց ինքն իրեն. «Բանաստեղծը ստեղծում է ժողովրդի համար իդեալներ, բարձր համամարդկային իդեալներ։ Եթե ներկայի մեջ չի գտնում իր իդեալների տիպարները, նա մտնում է պատմության խորքը եւ ժամանակների հնությունից դուրս է կորչում իր ցանկացած հերոսներին եւ նրանց պատկերները՝ իրենց վսեմ գործերի նկարագիրներով դնում է ներկա սերունդի առջեւ, որ նրանցից օրինակ առնեն եւ նրանց նման լինեն»։

    Եվ այդ ամենը՝ դարին հատուկ ազգային-ազատագրական շարժումները հոգեբանորեն քարտեզավորող, դրանց սլաքները ուղենշող վերլուծություններով, եզրահանգումներով ժողովրդանվեր լավատեսությամբ։ Ու հենց այստեղ է, որ նրա ռոմանտիզմն էլ հանդես է գալիս ռեալիզմի հետ դաշն... Գրական անհատականություններին բնորոշ մի երեւույթ, որ տարիներ հետո (1928թ.) Մաքսիմ Գորկու կողմից պիտի բանաձեւեր այսպես. «Խոշոր արվեստագետների մոտ ռեալիզմն ու ռոմանտիզմը միշտ կարծես միաձույլ են»։

    Րաֆֆին գրականություն բերեց գրական ու ժողովրդական, այդ բառերի միասնական նշանակությամբ, նոր հերոսներ։ Եվ ինքն էլ, որպես մտածող, որպես փիլիսոփա գրող, որպես հումանիստ, իր գործը կատարեց հերոսականորեն։

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սյուզ (20.03.2019), Ալոյան Գոհար (18.02.2019)

  15. #8
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,283
    Հեղինակության աստիճան
    16453
    Նրա գործերը ոչ միայն ժողովրդական ազատատենչ շարժումների գեղարվեստական տարեգրությունն են, դա իր հերթին, այլեւ դեպի լույսը քայլող ու ձգտող ազգի թե՛ «ոգեւորող» եւ թե՛ «ղեկավարողն» են։

    Ավելացնենք՝ ժողովրդական գրող լինելուց առաջ, ժողովրդական հերոս է Րաֆֆին։

    Առհավատչյան՝ նրա գեղարվեստական երկերը։

    Այս ամենի անունը, անշուշտ, բարձր քաղաքացիականությունն է, առանց որի` անշունչ ու նպատակավրեպ է ամեն մի արվեստ։ Իսկ հումանիստ գրողի քաղաքացիականությունն իր ակունքն առել է գրական, քաղաքական, հասարակական այն ավանդույթներից, որոնց սկզբնավորողները եղան ռուս դեմոկրատներ Բելինսկին, Չեռնիշեւսկին, Դոբրոլյուբովը, հայ իրականության մեջ՝ Աբովյանը, Նազարյանը, Նալբանդյանը... Եվ պատահական չէ, որ իր առաջին գրական երկը՝ «Սալբին», Րաֆֆին նվիրել է Մ. Նալբանդյանի անմահ հիշատակին։

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սյուզ (20.03.2019), Ալոյան Գոհար (18.02.2019)

  17. #9
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,283
    Հեղինակության աստիճան
    16453
    Ահա դեմքեր, որոնց ճառագած լույսի շողերով քաշվում-ցրվում էր հին, իր դարն ապրած աշխարհի համատարած խավարը։ Դարաշրջան, ուր հալածական էին ազնվությունն ու արդարությունը, ուր վարուժանյան դիպուկ բնութագրությամբ՝ «ոսկի էին ցանում ու անբարոյականություն հնձում տիրողները»։

    Եվ հասկանալի է, որ ժամանակի ամենաառաջադիմական հանդեսներից մեկը՝ «Հյուսիսափայլը», պետք է դառնար Րաֆֆու երազած ամսագիրը, որը եւ նրա աշխարհայացքի ձեւավորման գործում զգալի դեր կատարեց, ինչպես ասում են, իր ուղղության մեջ ներառնելով դեռեւս բավականին երիտասարդ Րաֆֆուն։ Այդ հանդեսի մասին Րաֆֆին գրել է. «Երկար ժամանակ փափագում էի տեսնելու մի այդպիսի օրագրի հրատարակություն, որի մեջ ճշմարտությամբ պատկերանային հայոց ազգի վերքը եւ նոցա բժշկության համար գործադրելի հնարները։ Տա աստված ընդ երկար տեւել «Հյուսիսափայլին», հօգուտ մեր հայրենիքի»։

    Ուրեմն, Րաֆֆու համար էն գլխից ճշգրտված էր նրա քաղաքացիական ու քաղաքական դիրքորոշումը։

    «Հյուսիսափայլն» էլ հանդիսացավ այն ամսագիրը, որը տպագրեց ապագա մեծ գրողի «Ախթամարա վանքը»։ Ակնարկն ավարտվում է մի հրաշակերտ բանաստեղծությամբ, որին վիճակված էր լինելու ժամանակի հայրենասիրական ոգով գրված ամենանշանավոր ստեղծագործություններից մեկը («Ձայն տուր, ով ծովակ»).

    Ձայն տուր, ով ծովակ, ինչու՞ լռում ես.
    Ողբակից լինել չկամի՞ս դժբախտիս։
    Շարժեցեք, զեփյուռք, այլիքը վետ-վետ.
    Խառնեք արտասուքս այս ջրերի հետ։

    Րաֆֆին մեծ լուսավորիչների արժանի լծորդը հանդիսացավ նաեւ լեզվի հարցերում՝ առաջնորդվելով նալբանդյանական հանրահայտ իմաստնությամբ. «Ազգությունը ունի իր հոգին, եւ այդ հոգին է լեզուն. առանց լեզվի չկա ազգ, սուտ բան է, առասպել, առակ»... Րաֆֆու բառերը հենց իր նկարագրած առավոտների շողերի պես մաքուր ու զրնգուն են, տարողունակ ու բազմաշերտ, արշալույսների նման ծալծալ, ազնվաշեշտ։

    Րաֆֆին, ժողովրդի հետ համատեղ քայլերով հանդերձ, միաժամանակ բավականին առաջ էր անցել նրանից։ Սա արվեստագետի սրբազան պարտքն է։ Նեկրասովյան սկզբունքը՝ դու բանաստեղծ կարող ես չլինել, բայց քաղաքացի լինել՝ պարտավոր ես, որ յուրովի էր արտահայտվել Շահազիզի մոտ՝ նախ քաղաքացի եւ ապա՝ պոետ, ինքնատիպ ձեւով է արտացոլվել մեծ վիպասանի ամբողջ գործունեության մեջ։

    Այստեղ էլ հենց առաջին պլան են մղվում Րաֆֆու դասերը, քաղաքացիականության դասերը, որոնցից էլ սկսվում է ամեն ինչ։ Վիպասանը չի կարող ազգային-ազատագրական շարժումների մասնակիցը չլինել՝ իր ինքնատիպ արվեստով։ Այդ արվեստի ամենամեծ դասը պայքարի կոչն էր, զինված պայքարի անհրաժեշտությունը, որի հեռակետում էլ տիրող կարգերի խորտակման անխուսափելիությունն էր։ Առաջադրվող այս գործնական գաղափարներն ի մի են գալիս րաֆֆիական կենսափիլիսոփայության մեջ՝ միասնություն։ Ահա այն հասկացությունը, որից սկսվում եւ որին վերադառնում է սթափ հայրենասիրությունը։ Ընդգծենք, որ ամենամեծ առանձնահատկությունը, որով Րաֆֆու արվեստը բարձրանում է ժամանակի ֆոնի վրա, դա նրա գործերի մեջ առկա հայրենասիրության սթափությունն է։ Դրանում համոզվելու համար, մեկ անգամ եւս հիշենք Ստեփանոսի նամակի տողերը՝ ուղղված Դավիթ Բեկին. «Այժմ ժողովրդին պետք է փրկե ժողովրդի մարդը, նրա միջից դուրս եկած, նրա հարազատ որդին։ Ո՞վ կարող է լինել այդ մարդը, բացի քեզանից, Դավիթ, բացի մի անձից, որ իր վրա փորձել է ժողովրդի բոլոր տանջանքները, բոլոր ցավերը։ Քո կոչումը մեծ է այդ գործի մեջ։ Հանգամանքները ստեղծեցին քեզ ժողովրդի փրկիչը լինել եւ այդ պիտի կատարես դու»։

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ալոյան Գոհար (18.02.2019)

  19. #10
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,283
    Հեղինակության աստիճան
    16453
    Րաֆֆին պայքարի զենքն ուղղում է ոչ միայն օտար բռնակալների ու տիրապետողների, այլեւ, միաժամանակ, ազգի ներքին հարստահարիչների, ժողովրդի արյունը ծծողների դեմ։ Եվ այստեղ է, որ նրա ազատասիրական կոչը համամարդկային հնչողություն է ձեռք բերում։ Սա գրողի աշխարհայացքի ու քաղաքացիական դավանանքի, որոշիչ նշանակության, ամենալուսավոր կետերից է։ Ինչո՞ւ։ Որովհետեւ բռնակալն ամենուրեք մի անուն ունի, որովհետեւ ամենուրեք մի նպատակ ունեն շահագործողները։ Աշխարհայացքային այս ելակետով էլ Րաֆֆու արվեստը առնչվում է մեծ լուսավորիչ Խ. Աբովյանի դավանանքին։

    Գրողի գլուխգործոցներից մեկի՝ «Դավիթ Բեկի» գլխավոր հերոսի կերպարն ամբողջականացնող հիմնական գծերից մեկը նրա անանձնական երջանկության, ինչպես ասում են, խորունկ զգացողությունն է, ժողովրդական շահը ամեն ինչից վեր դասելու կարողությունը, որը Րաֆֆու գրչի տակ ներկայացվում է վեհության խիստ վարակիչ նկարագրությամբ, հուզիչ ապրումներով, անխառն անմիջականությամբ։ Դավթի հոգու վեհությունը գլխավոր հերոսի կերպարանքով, նրա մահից հետո էլ շարունակում է, անմահության պսակը գլխին՝ ապրել ու պայքարել։ Հաղթանակը միշտ նրա հետ է։ Վերջում մարդկային հզոր հատկանիշը՝ հայրենասիրությունը, հանդես է գալիս որպես գործող անձ, որպես հերոս, որպես չմեռնող իդեալի մարմնացում։ Սա Րաֆֆու գեղարվեստի նորարության մեկ ուրիշ եւ գլխավոր կողմերից է։

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սյուզ (20.03.2019), Ալոյան Գոհար (18.02.2019), Zhanneta (19.03.2019)

+ Կատարել գրառում
Էջ 1 4-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •