+ Կատարել գրառում
Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 23 հատից

Թեմա: Միքայել Նալբանդյանի ,, Ազատություն,, բանաստեղծության ուսուցումը

  1. #1
    Ավագ մասնակից Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,060
    Հեղինակության աստիճան
    8015

    Միքայել Նալբանդյանի ,, Ազատություն,, բանաստեղծության ուսուցումը

    Փոքրածավալ չափածո ստեղծագործությունների ուսուցում
    Միքայել Նալբանդյանի << Ազատություն>>-ը

    Միքայել Նալբանդյանը 19-րդ դարի գրականության ոգին էր:Ծրագրային երկերի ոււսուցումն անհրաժեշտ է զուգակցել բանաստեղծի քաղաքական,հասարակական
    գործունեությանն այնպես,որ սովորողները կարողանան վերստեղծել գրողի
    քաղաքացիական կերպարը,ոգեշնչվել նրանով:
    <<Ազատություն>> բանաստեղծության ուսուցմանը 10-րդ դասարանում
    հատկացվում է 2դասաժամ:Որպես մուտք ընտրում եմ Չարենցի <<Անակնկալ
    հանդիպում Պետրոպավլովյան ամրոցում>> չափածո նովելի ընթերցումը:
    Քանի որ նախորդ դասից աշակերտները բավականաչափ տեղեկություն ունեն
    բանաստեղծի մասին,անմիջապես կռահում են,թե ով է չափածո նովելի հերոսը,
    և ըստ բովանդակության՝ <<Ազատ շարադրանք >> մեթոդական հնարով վերաստեղծում են բանաստեղծի կերպարը:Այնուհետև փորձում են գրել
    <<Կենսագրական բանաստեղծություն>>:
    Անուն-ազգանուն՝Ազատության երգիչ,Կամիշինի վսեմ աքսորական
    Ծննդավայրը՝Նոր Նախիջևան
    Ընտանիքը՝արհեստավորական
    Աշխարհայացքը՝հեղափոխական-դեմոկրատ
    Զբաղմունքը՝Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմի առաջնորդարանի քարտուղար,
    Լազարյան ճեմարանի հայոց լեզվի կրտսեր ուսուցիչ,<<Հյուսիսափայլ>>ամսագրի
    Աշխատակից
    Բարեկամները՝Սվաճյան,Օգարյով,Գերցեն,իտալացի նկարչուհի
    Չի սիրում՝բռնություն,ստրկություն
    Սիրում է՝ազատություն
    Բանաստեղծության արտահայտիչ ընթերցումից հետո մի քանի աշակերտ
    վերապատմում են բովանդակությունը,դատողություններ անում գաղափարի շուրջ,
    մեկնաբանում:Ապա բանաստեղծության համար ընտրվում է որևէ խորհրդանիշ՝
    գույն,բառ,նկար,երաժշտություն:Այս առաջադրանքի կատարումն ընդլայնում է
    սովորողների իմացական դաշտը,հղկում ճաշակը.նրանք ոչ միայն ընտրուն,այլև
    պատճառաբանում և հիմնավորում են ընտրությունը՝զարգացնելով տրամաբանական
    և փաստարկված խոսք կառուցելու հմտությունը:
    ՈՒսուցիչը նյութի յուրացման աստիճանն ստուգում է ըստ չափորոշիչային
    Եռամակարդակ պահանջի:Դասարանը բաժանվում է 3խմբի՝1-ին խումբ,Ա մակարդակ-
    աշխատել <<Քառաբաժան>> մեթոդով,գրաբարյան արտահայտությունները փոխարինել
    աշխարհաբարի,2-րդ խումբ,Բ մակարդակ-ազատություն հիմնաբառով կազմել <<Պրիզմա >> և գրել <<Եթե հանդիպեի բանաստեղծին>> վերնագրով 5րոպե տևող
    շարադրություն,3-րդ խումբ,Գ մակարդակ-ազատություն բառով ստեղծել ակրոստիքոս
    և գրավոր հաղորդմամբ անցկացնել հարցազրույց՝ << Բանտախուցի պատից ներս>>:
    2-րդ դասաժամի համար սահմանվում են ուսումնական հետևյալ խնդիրները.
    իմանալ բանաստեղծության բովանդակությունը,ընկալել քնարական հերոսի անձնական
    դրաման,կարողանալ արտահայտիչ կարդալ,անգիր արտասանել,դատողություններ
    անել գաղափարի շուրջ,վերլուծել ՝ ըստ պատկերավորման համակարգի:
    Բանաստեղծության արտահայտիչ ընթերցմանը հաջորդում է բովանդակության
    վերարտադրումն ու իմաստի մեկնաբանումը:Ներկայացվում է 3-րդ խմբի՝
    <<Բանտախուցի պատից ներս>> հարցազրույցի 2-3օրինակ:Քննարկվում են
    հարցազրույցի բովանդակությունն ընդգրկող մտքերը,որոնք վերաբերում են
    <<ազատություն >> հասկացությանն ընդհանրապես:Սովորողները եզրակացնում են,
    որ ազատությունը մեծ արժեք է,մարդու անքակտելի իրավունքը, այն կարևոր
    Նախապայման է ոչ միայն ժողովուրդների,այլև ցանկացած մարդու համար:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ալոյան Գոհար (09.02.2019), star1 (09.02.2019)

  3. #2
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    08.01.2019
    Գրառումներ
    25
    Հեղինակության աստիճան
    0
    Նալբանդյանը լուսավորությունը համարել է ժողովրդի բարոյական վերածննդի և ազգային կյանքի վերաշինության հիմքերից մեկը, կրթության և դաստիարակության ոլորտում բացառիկ դեր հատկացրել մայրենի լեզվին: Շարունակելով Խաչատուր Աբովյանի ավանդույթները՝ պայքարել է աշխարհաբարի ամրապնդման և զարգացման համար, բանտում սկսել է գրել աշխարհաբարի քերականությունը:
    Հայ իրականության մեջ առաջինը Նալբանդյանն է կարևորել քննադատության նշանակությունը գրականության զարգացման համար («Կրիտիկա «Սոս և Վարդիթերի», 1863–64 թթ.), քննել է պատմության ու գրականության փոխհարաբերությունները, գեղեցիկի հիմնախնդիրը, նրա ըմբռնման պատմական փոփոխությունները և այլ հարցեր: Նա է հայ գրականություն ներմուծել ֆելիետոնի ու պամֆլետի ժանրերը:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Ավագ մասնակից Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,060
    Հեղինակության աստիճան
    8015
    Հարուստներին պետք է խղճալ, նրանք շրջապատված են բարիքներով, որոնք, սակայն, չեն թափանցում նրանց հոգիների մեջ։Ճշմարիտ և ստույգ մատենագրությունը մի հայելի է, որի մեջ ցոլանում է ազգի կյանքը։
    Օրենքի և իրավունքի առջև քննվում և դատվում է նախ գործը և ապա գործողը[3]։

    Ճշմարտությունը մի մարդու սեփականություն չէ։
    Ազգ ասացյալ է այն ուժը, այն կենդանի կապակցությունը մարդերի, որ առանց նորան, կամ նորանից դուրս, մասնավոր մարդը կլիներ մի անօգուտ անձնասեր-էգոիստ, իսկ բոլոր մարդկությունը՝ մի անպտուղ վերացականություն։

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ալոյան Գոհար (15.02.2019)

  7. #4
    Ավագ մասնակից Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,060
    Հեղինակության աստիճան
    8015
    Ոչ մի ազգություն իրավունք չունի կուլ տալու և ոչնչացնելու մի ուրիշ ազգություն, բայց այս բանը ստեպ կրկնվում է մարդկության պատմության մեջ։

    Բայց մի աննկարագրելի վատաբախտություն, մի սարսափելի տեսարան է, եթե մի ազգի անդամք ինքեանք հրաժարվում են յուրյանց ազգությունից, և մտանելով մասնավորության կորստական դրոշակի տակ, ընդհանուր մարդկային հարգ ու արժանավորություն տեսանել համարում են մի մեծ, բայց օտար ազգի ազգության մեջ։ Ի՜նչ ողորմելի փիլիսոփայություն, ի՜նչ արտասվելի վարդապետություն։ Թող ամենայն ազգ պահպանե յուր ազգության կերպարանքը, թող ազատ և պայծառ ծաղկի ամենայն ազգություն մարդկեղեն աշխարհի մեջ. դոքա միայն զորություն, հոգի են տալիս ազգերի ընդհանուր աշխատությանը;

    Բայց երբ բռնությունը, ազատությամբ շուլալվելով, հանդես կգա, երբ նեղսիրտ խավար խղճի ազատության և լուսեղեն դիմակներով կը զարդարվի, և բուն ազատությունը կը քարկոծվի, այն ժամանակ ամեն ստույգ ազատասերի պարտքն է բանականության սրով ասպարեզ մտնել և կեղծավոր փարիսեցիների գլխից Մովսեսի քողը մերկացնել. այս վարդապետության հետևում ենք մենք։

    Ինչպես կյանքն է, այնպես է և նրա փիլիսոփայությունը։
    Ազգը ինքնըստինքյան ազգ չէ, եթե չունի լեզու։

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ալոյան Գոհար (15.02.2019)

  9. #5
    Ավագ մասնակից Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,060
    Հեղինակության աստիճան
    8015
    Լեզուն է այն սարսափելի ուժը, որի ընդդեմ տկար են նաև միլիոնավոր բարբարոսների սվիններ։

    Մարդն է փիլիսոփայության և՛ հեղինակը, և՛ առարկան։

    Մինչդեռ ընդհանուրը ապահովված չէ, մասնավորի երջանկությունը մի վաղանցուկ երազ է։

    Ազգը չի կորչի, եթե նրա լեզուն պատշաճավոր կերպով ճոխանա, արմատանա և հաստատվի ազգի հոգու և սրտի մեջ։

    Ժողովրդի լեզվի միջոցով կարող ենք ավելի հավաստիորեն ճանաչել մի ժողովուրդ, քան թե նրա պատմական հիշատակարաններով։

    Մարդուն հարմար վերևից եկած ազատությունը այն ցողից ավելի չէ, եթե մարդը նախ ինքը յուր մեջ ազատ չէ, և երկրորդ՝ եթե ինքը այնուհետև պիտի բռնանա յուր ընկերների վրա։

    Ազատությունը ըստ ինքյան լոկ խոսք է և իրողապես չէ կարող մարմնանալ առանց տնտեսական խնդրի լուծվելուն։

    Քանի որ հույսը չէ հիմնվում ստույգ հաշվի վրա, հույս չէ, այլ անձնախաբություն։

    Ժողովրդի հանճարը նրա լեզուն է. նրանով կարող ենք դատել ժողովրդի լուսավորության աստիճանի, նրա հատկությունների, բարքերի, սովորությունների, արժանիքների ու արատների մասին։

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ալոյան Գոհար (15.02.2019)

  11. #6
    Ավագ մասնակից Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,060
    Հեղինակության աստիճան
    8015
    ...Պահի՛ր քո լեզուն, որ է՝ քո ազգության դրոշը։

    ...Ազգությունը ունի յուր հոգին, և այս հոգին լեզուն է։ Առանց այս լեզվին չկա ազգ։

    Լուսավորությունը այնքան հիմնավոր է, որքան ազատ է և անկախ, ստրկության մեջ չի կարող լուսավորության ծիլ կանաչիլ։

    Ստրկության մեջ, աղքատության մեջ չկա և չի կարող լինել լուսավորություն։

    Խավարապաշտ մարդիկ փախչում են ճշմարտությունից այնպիսի կամակոր ու անձնաբռնադատ զորությամբ, որպես կփախչեր մի ավազակ յուր մութն ու խոնավ բանտից...

    Դպրոցի ազգայնությունը կախված չէ աշակերտների և վարժապետների լոկ հայութենից, լեզուն է, որ միմիայն կարող է այդ վերնագիրը դնել դպրոցի ճակատին։ Անհիմն ու ամենայն ընդունելության անարժան պատճառ է, թե օտար լեզուներ խոսեցնելով ազգի զավակներին՝ պիտի վարժեցնեին նորանց այդ լեզուների մեջ. առաջին հարկավոր բանը չէ, որ ազգի զավակը ուսանի օտար լեզուներ. դորա հակառակ՝ պարտական է նա քաջանալ յուր լեզվի մեջ։

    Լեզուն է ազգության դրոշակը, լեզուն է նոցա որպիսության և վիճակի հայտարարը։

    Ոչինչ բան չէ կարող բնությանց մեջ լինել կենդանի, եթե չկա նորանում հոգի. այս հոգին լեզուն է։

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ալոյան Գոհար (15.02.2019)

  13. #7
    Ավագ մասնակից Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,060
    Հեղինակության աստիճան
    8015
    Մտքի զգեստը, որ լեզուն է, այդքան դարավոր ժամանակների մեջ պիտո է փոփոխված լինի. լեզու ենք ասում, որ մի կենդանի, հոսանուտ բան լինելով, համարյա թե ամենայն փոփոխության և ներգործության տակ է։

    Հավառական բառերը, եթե բուն հայերեն են և այդ բառի գաղափարը հասկացնելու համար մեր նոր գրական լեզուն բառ չունի կամ երկու, երեք բառ է գործ դնում այն գավառական մեկ բառի տեղ, այն ժամանակ նախընտիր է այն գավառական բառը, որ գործ ածելով՝ կը դառնա հանրական։
    Ես ազգով հայ եմ, անձով՝ նահատակ։

    Ինչպես օրենքը, այնպես և կյանքը, ինչպես կյանքը, այնպես և պատմությունը։

    Մենք... արյան չափ հարգում ենք մարդկային ազատությունը և իրավունքը;

    Մարդն է կատարելության իդեալը։

    Կոչված ենք մենք պատրաստել ճանապարհը մեր զավակների համար։

    Ազգի վնասը և օգուտը ավելի մեծ կշիռ ունի մեր աչքում, քան թե մեր անձնականը։

    Մենք ազատական նվիրեցինք մեզ հասարակ ժողովրդի իրավունքը պաշտպանելու։ Մեր անձը և գրիչը նվիրեցինք հարուստներին. նոքա յուրյանց արծաթի թումբերի տակ միշտ անխոցելի են նաև բռնակալների իշխանության ներքո։

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ալոյան Գոհար (15.02.2019)

  15. #8
    Ավագ մասնակից Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,060
    Հեղինակության աստիճան
    8015
    Լուսավորությունը. ահա մարդու խորհուրդը։

    Նա, որ փախչում է ազնիվ պատերազմից, մարդ չէ բարոյապես, այլ մի թշվառ արարած՝ կնամարդի բնավորությամբ։

    Կյանքի բարոյական հաղթությունը պատկանում է ոչ միայն մարդուն, այլև ազգերին։

    Ժամանակը վազում է հառաջ, ուրեմն և ժողովուրդը պետք է վազե։

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ալոյան Գոհար (15.02.2019)

  17. #9
    Ավագ մասնակից Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,060
    Հեղինակության աստիճան
    8015
    Միքայել Նալբանդյան... Որքա՜ն սիրել ենք այդ լուսապայծառ մարդուն մեր մանկությունից մինչև պատանեկություն, երիտասարդությունից մինչև ծերություն։
    Երբեք չի թառամում նրա լուսապսակը, երբեք չի սառչում այդ սերը:
    Մ. Նալբանդյանը 19-րդ դարի 60-ական թվականների որոտն է ու կայծակը, գարնանաբեր ամպրոպը: Հայկական մրրկահավը լիակուրծք հրավեր կարդաց կռվի ու ալեկոծության, բերեց փոթորիկ և մաքրեց հասարակական կյանքի օդը:
    «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ»՝ Նալբանդյանի ամենահայտնի հրապարակախոսական աշխատությունը, արգելված էր իշխանությունների կողմից։
    Պատգամաբեր գիրք. գիրք, որի մեջ հեղինակը իր պատգամներն է թողնում գալիք սերունդներին:

    Դերենիկ Դեմիրճյան

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ալոյան Գոհար (15.02.2019)

  19. #10
    Ավագ մասնակից Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,060
    Հեղինակության աստիճան
    8015
    Քանի կա և կապրի հայոց լեզուն և գրականությունը, Մ. Նալբանդյանցի անմահ հիշատակը միշտ կունենա յուր զգալի համակրությունքը ամեն մի հայի սրտում մինչև դարերի վերջը։
    Րաֆֆի

    Շատ հալածական ու չարքաշ կյանք է անցկացրել մեր Նալբանդյանը, բայց նույնիսկ էդ հալածանքների մեջ էլ բարձրացել է նա։ Հալածվելով էլ միշտ դեպի վեր է գնացել, ոչ թե դեպի վար։ Հալածանքի մեջ էլ վերացել է մեր կյանքի անձուկ ու վատ մթնոլորտից դեպի էն հավերժական բարձրությունը, որտեղից դենը էլ տեղ չկա լավ հոգիների համար, և ընդմիշտ հավերժացել է հայոց գրականության համաստեղության մեջ ու դարձել նրա ամենավառ, ամենապայծառ աստղերից մեկը։
    Հովհաննես Թումանյան

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ալոյան Գոհար (15.02.2019)

+ Կատարել գրառում
Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •