+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: ԴԱՍԻ ԽԹԱՆՄԱՆ ՓՈՒԼԸ՝ ԴԱՍԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ

  1. #1
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    18.07.2018
    Հասցե
    Կոտայքի մարզ, գյուղԳառնի
    Գրառումներ
    364
    Հեղինակության աստիճան
    4595

    ԴԱՍԻ ԽԹԱՆՄԱՆ ՓՈՒԼԸ՝ ԴԱՍԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ

    ՈՒսուցիչը, հերթական անգամ դասին նախապատրաստվելիս, մտմտում է դասի մուտքի մասին, այն մեթոդների, հնարների, ձևերի ու եղանակների մասին, որոնք առավել գրավիչ կդարձնեն դասը, կնպաստեն սովորողների ուշադրության կենտրոնացմանը, հող կնախապատրաստեն՝ լսելիք նյութի առավել լավ ընկալման համար:
    Հարգելի գործընկերներ, եկեք փոխանակենք մեր փորձը, խոսենք մեր դիտարկումների մասին:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Narine. (07.02.2019), Սամար (13.03.2019), Ռուզաննա Խաչատրյան (12.02.2019), Մարգարյան Նաիրա (08.02.2019), star1 (08.02.2019)

  3. #2
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2018
    Գրառումներ
    877
    Հեղինակության աստիճան
    14462
    Մեջբերում Մարգարիտա Ղազարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    ՈՒսուցիչը, հերթական անգամ դասին նախապատրաստվելիս, մտմտում է դասի մուտքի մասին, այն մեթոդների, հնարների, ձևերի ու եղանակների մասին, որոնք առավել գրավիչ կդարձնեն դասը, կնպաստեն սովորողների ուշադրության կենտրոնացմանը, հող կնախապատրաստեն՝ լսելիք նյութի առավել լավ ընկալման համար:
    Հարգելի գործընկերներ, եկեք փոխանակենք մեր փորձը, խոսենք մեր դիտարկումների մասին:
    Շատ կարևոր է խթանման փուլի մեթոդի ընտրությունը: Ինքս շատ տեսակներ եմ փորձել, սակայն ամենահաջողվածն իմ կարծիքով բազմանիստն է, որը հիանալի արդյունք է տալիս ամենաթույլ դասարանում անգամ:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    18.07.2018
    Հասցե
    Կոտայքի մարզ, գյուղԳառնի
    Գրառումներ
    364
    Հեղինակության աստիճան
    4595
    Շնորհակալություն, հարգելի star1, թեմային արձագանքելու համար: Ասեմ, որ հեշտությամբ է կիրառվում ուղղորդված /տվյալ դասին միտված/ <<Մտքերի տարափը>>, <<Հարց ու պատասխանը>>, էվրիստիկ զրույցը կամ պատմական ակնարկը: Կարևոր է սովորողների ուշադրությունը կենտրոնացնել անելիքի վրա՝ դասը լինի գրավոր, թե բանավոր:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    star1 (10.02.2019)

  7. #4
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,066
    Հեղինակության աստիճան
    25967
    Մեծարենցի գիշերերգությունն էինք ուսումնասիրում: Մի քանի օր առաջ աշակերտներին հանձնարարեցի երեկոյան պահերին զգալ բնության հրաշքը` խաղաղ և անդորր գիշերվա հանդարտությունը, լսել իրիկնային մեղմօրոր ձայները, տեսնել լուսնի և աստղալից երկնքի կախարդիչ գույները, որոնք ստեղծագործելու կմղեն նրանց կամ կհիշեցնեն ինչ-որ դեպք, որ կապված է ուսումնասիրվող բանաստեղծությանը: Նաև նախօրոք առաջարկեցի դասարանի երեք պատուհանի վրա նկարել երեք բանաստեղծությունը խորհրդանշող էսքիզներ, որոնց վրա աշխատանք պետք է կատարեին:
    Խթանման փուլում դասի մուտքն սկսվեց Մ. Մեծարենցի <<Կարմիր ծաղիկ մը>> բանաստեղծության երգի վերածված երաժշտության հիանալի մեղեդայնությամբ (Հարութ Փամբուկչյանի և Սյուզան Մարգարյանի կատարմամբ): Առկայծող մոմերի լույսը, դասարանի պատուհաններից ներս ընկած արևի շողերը, երգի ելևէջներին միահյուսված, ստեղծեցին այն մտերմիկ, նուրբ ու տխրաբույր պահը, որ չափազանց հոգեհարազատ էր երիտասարդ բանաստեղծին: Այդ դասին ես հասա իմ նպատակին, երբ աշակերտները Մեծարենցի մասին իրենց ստեղծագործական շարադրանքներն ընթերցեցին:
    Վերջին խմբագրող՝ Նատաշա Պողոսյան: 10.02.2019, 17:17:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սամար (13.03.2019), Մարգարիտա Ղազարյան (11.02.2019)

  9. #5
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    18.07.2018
    Հասցե
    Կոտայքի մարզ, գյուղԳառնի
    Գրառումներ
    364
    Հեղինակության աստիճան
    4595
    Մեջբերում Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեծարենցի գիշերերգությունն էինք ուսումնասիրում: Մի քանի օր առաջ աշակերտներին հանձնարարեցի երեկոյան պահերին զգալ բնության հրաշքը` խաղաղ և անդորր գիշերվա հանդարտությունը, լսել իրիկնային մեղմօրոր ձայները, տեսնել լուսնի և աստղալից երկնքի կախարդիչ գույները, որոնք ստեղծագործելու կմղեն նրանց կամ կհիշեցնեն ինչ-որ դեպք, որ կապված է ուսումնասիրվող բանաստեղծությանը: Նաև նախօրոք առաջարկեցի դասարանի երեք պատուհանի վրա նկարել երեք բանաստեղծությունը խորհրդանշող էսքիզներ, որոնց վրա աշխատանք պետք է կատարեին:
    Խթանման փուլում դասի մուտքն սկսվեց Մ. Մեծարենցի <<Կարմիր ծաղիկ մը>> բանաստեղծության երգի վերածված երաժշտության հիանալի մեղեդայնությամբ (Հարութ Փամբուկչյանի և Սյուզան Մարգարյանի կատարմամբ): Առկայծող մոմերի լույսը, դասարանի պատուհաններից ներս ընկած արևի շողերը, երգի ելևէջներին միահյուսված, ստեղծեցին այն մտերմիկ, նուրբ ու տխրաբույր պահը, որ չափազանց հոգեհարազատ էր երիտասարդ բանաստեղծին: Այդ դասին ես հասա իմ նպատակին, երբ աշակերտները Մեծարենցի մասին իրենց ստեղծագործական շարադրանքներն ընթերցեցին:
    Մեծարգո ուսուցչուհի, կարդալով Ձեր տողերը, տեսնում եմ այնտեղ տիեզերաչափ սեր ու մեծագույն հարգանք սովորողի հանդեպ: Դուք Ձեր գործի նվիրյալն եք, երեխային տալիս եք լույս ու ջերմություն, ու լույս տալով եք... ներողություն, չեմ ցանկանում ասել: Ձեր պես նվիրյալները չպիտի սպառվեն:
    Նույնիսկ մի քանի օր առաջ եք նախապատրաստում սովորողներին՝ մտածելով խթանման փուլի մասին, նախադրյալներ ստեղծելով թեմայի հաջողության համար: Դուք և Ձեր նմանները պե՛տք եք, անհրաժե՛շտ եք դպրոցին: Այսօր այնքա՜ն է պակասում այդ սերն ու նվիրումը, այդ ինքնայրումը... Դուք ապրում եք յուրաքանչյուր երեխայի կյանքով, մտնում եք նրա հոգեվիճակի մեջ՝ շաղախելով Ձեր դասերը հմուտ մանկավարժի և հոգեբանի նրբերանգներով:
    Շնորհակալություն թեմային արձագանքելու համար, սիրելի Նատաշա Պողոսյան:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Սամար (13.03.2019)

  11. #6
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,066
    Հեղինակության աստիճան
    25967
    Մեջբերում Մարգարիտա Ղազարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեծարգո ուսուցչուհի, կարդալով Ձեր տողերը, տեսնում եմ այնտեղ տիեզերաչափ սեր ու մեծագույն հարգանք սովորողի հանդեպ: Դուք Ձեր գործի նվիրյալն եք, երեխային տալիս եք լույս ու ջերմություն, ու լույս տալով եք... ներողություն, չեմ ցանկանում ասել: Ձեր պես նվիրյալները չպիտի սպառվեն:
    Նույնիսկ մի քանի օր առաջ եք նախապատրաստում սովորողներին՝ մտածելով խթանման փուլի մասին, նախադրյալներ ստեղծելով թեմայի հաջողության համար: Դուք և Ձեր նմանները պե՛տք եք, անհրաժե՛շտ եք դպրոցին: Այսօր այնքա՜ն է պակասում այդ սերն ու նվիրումը, այդ ինքնայրումը... Դուք ապրում եք յուրաքանչյուր երեխայի կյանքով, մտնում եք նրա հոգեվիճակի մեջ՝ շաղախելով Ձեր դասերը հմուտ մանկավարժի և հոգեբանի նրբերանգներով:
    Շնորհակալություն թեմային արձագանքելու համար, սիրելի Նատաշա Պողոսյան:

    Անչափ շնորհակալ եմ Ձեզ, հարգելի՛ Մարգարիտա: Ձեր խոսքերը բավականին բարձր գնահատական են՝ ուսուցչուհուս ուղղված: Այդ օրվա դասին իմ աշակերտուհու ընթերցած շարադրանքն եմ այստեղ տեղադրում, որը հենց այդ նախապատրաստական փուլում էր ծնվել, երբ գիշերվա անդորրը նրան տարել էր ստեղծագործելու: Նույնիսկ մի քանի աշակերտուհի Մեծարենցի մասին բանաստեղծություն էին գրել:

    Ես Մեծարենցի հետ
    Մի խուլ սենյակից լսելի են դառնում նրա տխուր հառաչանքները, թոքախտավոր սիրտը բաբախում է՝ արևի ճառագայթները տեսնելով: Մեծ ցանկությամբ ուզում եմ արևից շողեր վերցնել և ամոքել նրա հիվանդ հոգին: Գարնան ծաղկունքն ուզում եմ անմահացնել, որ նրա երազանքների եզերքը միշտ մոտ թվա իրեն, որ միշտ ապրի գարնան հեքիաթային ծաղկունքի մեջ: Մտովի բացում եմ նրա խարխուլ տնակի դուռը և լոկ տեսնում եմ արևից լուսավորված նրա մելամաղձիկ դեմքը, ողջ մարմինն արդեն հյուծվել էր թիկունքից ստացած հարվածից, բայց աչքերի մեջ դեռ կենդանություն կա, դեռ կա ապրելու մեծ ձգտում։

    Բացում եմ պատուհանը, որ փոքրիկ ճեղքից ներս թափանցեն արևի ճառագայթները, որ լիությամբ ջերմանա նրա սառը և արևի կարոտ հոգին։ Սեղանին խունացած թերթեր են դրված, որ կարծես արևի ճառագայթներից դեղնել էին: Զգուշությամբ վերցրի և մատներով շոշափեցի նրա գրվածքները, թվաց՝ նրա սառը ձեռքերին դիպա։

    Այդ տեսարանն ինձ տանում է հեռուները, և գիշերային աղջամուղջում ուզում եմ բացականչել մեծարենցյան տողերով․«Գիշերն անուշ է, գիշերն հեշտագին» և գիշերային հեքիաթը կլանում է սենյակն ամբողջությամբ, հաշիշով օծուն է դառնում օդը, բուժիչ բալասանով։ Գիշերվա անուշ հովը մեղմ շոյում է մազերս, սիրտս լցնում անսահման սիրով։ Եվ ուզում եմ գինովի անցնել իմ բաժին ճամփան՝ առանց զգալու, որ աշխարհում կան դժվարություններ ու կեղեքող ցավեր։ Մի հանդարտություն է իջնում սենյակում, որ համակում է և՛ իմ, և՛ մեծ բանաստեղծի հոգին, և օրը մեզ համար կիրակի է թվում, մի հոգեթով կիրակի։ Ուզում եմ չմարի նրա հոգու լույսը և աստղերի երազային լույսով լուսավորեմ նրա մարող հոգին։ Ցավով եմ նայում նրան, որ անմասն է մնալու շատ-շատ գարուններից, բայց ակնածում եմ՝ գիտակցելով, որ այդ հիվանդ պատանին հավերժ մնալու է գրականության մեջ։

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հանրային քննարկում. ՀՀ ԿԳՆ աշխատակազմի կրթության պետ. տեսչության ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդա...
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Հանրային քննարկումներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 11.12.2012, 15:26

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •