Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 30 հատից

Թեմա: Գարեգին Նժդեհ

  1. #1
    Մոդերատոր Հռիփսիմե Հարությունյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2018
    Հասցե
    Լոռու մարզ,գյուղ Բազում
    Գրառումներ
    211
    Հեղինակության աստիճան
    16319

    Գարեգին Նժդեհ

    Գարեգին Նժդեհը ծնվել է 1886 թվականի հունվարի 1-ին[1][2] Ռուսական կայսրությունում՝ Երևանի նահանգի Նախիջևանի գավառի Կզնուտ (այժմ՝ Գյուզնութ) գյուղում։ Մանուկ հասակում կորցրել է հորը (հայրը՝ Եղիշեն, գյուղի քահանան էր) և մնացել մոր՝ Տիրուհու խնամքին: Ընտանիքում եղել են չորս երեխա, Նժդեհը փոքրն էր:

    Սկզբնական կրթությունը ստանալով տեղի ծխական հայկական դպրոցում, իսկ այն փակվելուց հետո Նախիջևան քաղաքի ռուսական դպրոցում՝ ուսումը շարունակում է Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, որտեղ սովորելու ընթացքում էլ, 17 տարեկան հասակից, միանում է հայ ազատագրական շարժմանը։ Այնուհետև մեկնել է Սանկտ Պետերբուրգ և երկու տարի տեղի համալսարանի իրավաբանական բաժնում սովորելով՝ թողնում ուսումը և ամբողջովին նվիրվում հայ հեղափոխության գործին՝ ընդդեմ ցարիզմի ու սուլթանականության։ 1906 թ.-ին անցնում է Բուլղարիա, որտեղ Ռոստոմի աջակցությամբ և մակեդոնական ազատագրական շարժման ղեկավարների միջնորդությամբ ընդունվում է Սոֆիայի սպայական դպրոցը և այն հաջողությամբ ավարտելով՝ 1907 թվականին վերադառնում է Հայաստան:

    Գարեգին Նժդեհ ԳԱՐԵԳԻՆ-ՆԺԴԵՀ.jpg
    Գարեգին Առաքել Եղիշեի Տեր-Հարությունյան
    Njdeh 2.jpeg
    հունվարի 1, 1886 - դեկտեմբերի 21, 1955 (69 տարեկանում)
    Ծննդավայր Ռուսական կայսրություն Կզնուտ, Նախիջևան, Երևանի նահանգ
    Ռուսական կայսրություն
    Մահվան վայր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Վլադիմիր, ՌԽՍՖՀ, ԽՍՀՄ
    Գերեզման Սպիտակավոր վանք և grave of Garegin Nzhdeh
    Քաղաքացիություն Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն
    Հայաստանի Առաջին Հանրապետություն Հայաստանի Առաջին Հանրապետություն
    Կոչում սպարապետ
    Պաշտոն Հայաստանի Հանրապետության հարավային ուժերի հրամանատար
    Լեռնահայաստանի Հանրապետության զինված ուժերի հրամանատար
    Մարտեր/պատերազմներ Բալկանյան պատերազմ, 1912 թ., Առաջին համաշխարհային պատերազմի ռուս-թուրքական ռազմաճակատ՝ Արևմտահայաստանի ազատագրման ռազմագործողություններ՝ 1914-1917 թթ., Անիի ճակատամարտ
    Ղարաքիլիսայի ճակատամարտ
    Լեռնահայաստանի պաշտպանություն, 1921 թ.
    Պարգևներ
    Գեորգիվյան խաչ 2-րդ աստ.
    2-րդ աստ.
    Գեորգիվյան խաչ 3-րդ աստիճանի
    3-րդ աստ.
    Սուրբ Վլադիմիրի շքանաշան 3-րդ աստիճանի
    3-րդ աստ.
    Սուրբ Աննայի շքանշան 4-րդ աստիճանի
    4-րդ աստ.
    Բալկանյան ժողովուրդների հերոս
    Գարեգին Նժդեհ (ի ծնե՝ Գարեգին Տեր-Հարությունյան (դասական՝ Գարեգին Տէր-Յարութիւնեան) կամ՝ Գարեգին Առաքել Եղիշեի Տեր-Հարությունյան, հունվարի 1, 1886, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն և Կզնուտ, Երևանի նահանգ - դեկտեմբերի 21, 1955, Վլադիմիրյան ցենտրալ բանտ, Վլադիմիր, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ պետական և ռազմական գործիչ, քաղաքագետ-իմաստասեր։


    Բովանդակություն
    1 Վաղ կյանք
    2 Զինվորական գործունեություն
    2.1 Հայաստանի Առաջին Հանրապետություն և Լեռնահայաստանի Հանրապետություն
    3 Հրապարակումները
    4 «Ցեղակրոն» շարժումը
    5 Ձերբակալությունն ու մահը
    6 Ռուսական քաղաքականությունն ընդդեմ Նժդեհի
    7 Ադրբեջանական քաղաքականությունն ընդդեմ Նժդեհի
    8 Պարգևներ
    9 Երկերի մատենագիտություն
    10 Հիշատակ
    11 Գրականություն
    12 Ծանոթագրություններ
    13 Արտաքին հղումներ
    Վաղ կյանք
    Գարեգին Նժդեհը ծնվել է 1886 թվականի հունվարի 1-ին[1][2] Ռուսական կայսրությունում՝ Երևանի նահանգի Նախիջևանի գավառի Կզնուտ (այժմ՝ Գյուզնութ) գյուղում։ Մանուկ հասակում կորցրել է հորը (հայրը՝ Եղիշեն, գյուղի քահանան էր) և մնացել մոր՝ Տիրուհու խնամքին: Ընտանիքում եղել են չորս երեխա, Նժդեհը փոքրն էր:

    Սկզբնական կրթությունը ստանալով տեղի ծխական հայկական դպրոցում, իսկ այն փակվելուց հետո Նախիջևան քաղաքի ռուսական դպրոցում՝ ուսումը շարունակում է Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, որտեղ սովորելու ընթացքում էլ, 17 տարեկան հասակից, միանում է հայ ազատագրական շարժմանը։ Այնուհետև մեկնել է Սանկտ Պետերբուրգ և երկու տարի տեղի համալսարանի իրավաբանական բաժնում սովորելով՝ թողնում ուսումը և ամբողջովին նվիրվում հայ հեղափոխության գործին՝ ընդդեմ ցարիզմի ու սուլթանականության։ 1906 թ.-ին անցնում է Բուլղարիա, որտեղ Ռոստոմի աջակցությամբ և մակեդոնական ազատագրական շարժման ղեկավարների միջնորդությամբ ընդունվում է Սոֆիայի սպայական դպրոցը և այն հաջողությամբ ավարտելով՝ 1907 թվականին վերադառնում է Հայաստան-Հայկական Լեռնաշխարհ:

    Զինվորական գործունեություն
    1907 թվականին մտնում է ՀՅԴ շարքերը և մասնակցություն բերում պարսկական հեղափոխական շարժմանը։ Զենք և ռազմամթերք տեղափոխելու համար Նժդեհը 1909 թվականին վերադառնում է Կովկաս և ձերբակալվում ցարական իշխանությունների կողմից։ Բանտերում մնալով ավելի քան երեք տարի՝ մեկնում է Բուլղարիա։

    Երբ 1912 թվականին սկսվեց Առաջին Բալկանյան պատերազմը, և հայերը Թուրքիայի դեմ կռվելու համար (հանուն Մակեդոնիայի և Թրակիայի ազատագրության), բուլղարական բանակի կողքին ստեղծեցին կամավորական վաշտ, որի ղեկավարները եղան Նժդեհն ու Անդրանիկ Օզանյանը։ Նժդեհը այդ պատերազմի ժամանակ վիրավորվել է: Հայկական վաշտը աչքի ընկնելով մի շարք հաղթական մարտերով՝ հրաժարվեց մասնակցել Բալկանյան Երկրորդ պատերազմին(քանի որ այն վերածվել էր բալկանյան ժողովուրդների ներքին կռիվների, որն ի դեպ շատ «շահավետ» էր թուրքերի համար) և 1913 թ. զորացրվեց:

    Առաջին աշխարհամարտի նախօրյակին, «ներման» արժանանալով ցարական կառավարության կողմից, Նժդեհը վերադառնում է Կովկաս՝ Թուրքիայի դեմ մղվելիք պատերազմին մասնակցելու պայմանով։ Պատերազմի սկզբնական շրջանում եղել է հայկական կամավորական երկրորդ գնդի փողհրամանատարը, իսկ հետո հայ-եզդիական առանձին մի զորամասի հրամանատար:

    1917 թ. սակավաթիվ ուժերով օգնության է հասել Կողբին և փրկել տեղի հայությանը կոտորածից : Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին լինելով զորավար Դրոյի օգնականը 1918 թ-ի գարնանը վարում է Ալաջայի բնակավայր Անիի շրջակայքում կռիվները, որոնցով հնարավորություն ընձեռնեց նահանջող հայկական զորամասերին՝ անկորուստ անցնելու Ալեքսանդրապոլ միաժամանակ, իր մարդկանցով ապահովում է Նիկողայոս Մառի պեղումների արդյունքը հանդիսացող արժեքավոր հնությունների փոխադրումը Անիից։


    Մոտենում էր 1918 թվականի մայիսը, վճռվում էր հայոց ճակատագիրը։ Ալեքսանդրապոլում կռվի բռնվելով թուրքական զորքերի դեմ, Նժդեհը իր խմբով նահանջում է Վանաձոր(Ղարաքիլիսա)։ Այստեղ էին նահանջել խուճապի մատնված բազմահազար հայ փախստականներ. տեղի ժողովուրդը նույնպես տագնապի մեջ էր։ Սակայն Նժդեհի գլխավորությամբ իրականցվող Ղարաքիլիսայի եռօրյա հերոսակամարտով՝ հայությունը հաստատեց իր հարատևելու կամքը, և այդ հավաքական կամքի զորացման գործում, անշուշտ, անուրանալի է Նժդեհի դերը։ Ղարաքիլիսայում վարած կռիվների համար (որոնց ընթացքում վիրավորվել է Նժդեհը) արժանացել է ամենաբարձր՝ քաջության շքանշանի։

    Հայաստանի Առաջին Հանրապետություն և Լեռնահայաստանի Հանրապետություն
    Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո 1918 թ. վերջին Նժդեհը ՀՀ կառավարության կողմից նշանակվում է Նախիջևանի գավառապետ, իսկ 1919 թ. օգոստոսից՝ Կապանի, Արևիքի և Գողթանի (Կապարգողթ) ընդհանուր հրամանատար։

    Նժդեհը երբեմն ստիպված էր լինում չհնազանդվելու վերին իշխանության հրամաններին։ Մասնավորապես, երբ Ալեքսանդր Խատիսյանի կառավարության կողմից նրան հրամայված էր գաղթեցնել պաշարված Գողթանի հայությունը, Նժդեհը մերժեց այն, և, փոխարենը, սրբեց ու տեղահանեց գավառի թուրքական բնակավայրերը։ Ըստ 1920 թվականի օգոստոսին Հայաստանի և բոլշևիկների միջև կնքված զինադադարի, Զանգերզուրը, Արցախը և Նախիջևանը ժամանակավորապես զբաղեցվելու էին կարմիր բանակի կողմից։ Սակայն Նժդեհը որոշում է մնալ Սյունիքում և մենակ չթողնել լեռնահայությանը։ Այդ ծանր օրերին էր, որ Նժդեհը հղացավ և գործի դրեց Դավիթբեկյան ուխտերը։ 1920 թվականի օգոստոսի 25-ին, Կապանի Կավարտ գյուղի եկեղեցում, Նժդեհի զինվորները ուխտեցին Դավիթ Բեկի անունով՝ հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատության, իրենց հրամանատար Նժդեհին և կռվել մինչև վերջին շունչը։ Մարտեր մղելով գերակշիռ 11-րդ կարմիր բանակի դեմ մինչև 1921 թվականը, նա միայն լքում է Զանգեզուրը իշխանությունների կողմից երաշխիք ստանալուց հետո, ըստ որի Սյունիքը մնալու էր Հայաստանի կազմում։ 1921 թվականին Նժդեհն իր զինակիցներով անցնում է Պարսկաստան։ Այնտեղ մնալով 4 ամիս, նա շուտով հեռանում է Բուլղարիա։

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Մոդերատոր Հռիփսիմե Հարությունյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2018
    Հասցե
    Լոռու մարզ,գյուղ Բազում
    Գրառումներ
    211
    Հեղինակության աստիճան
    16319
    Գարեգին Նժդեհի պատմական ժառանգությունն իր խորհրդով հայ սերնդի հայեցի դաստիարակության, հայրենիքին նվիրվելու և ծառայելու շտեմարան է:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Մոդերատոր Ալոյան Գոհար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.08.2018
    Հասցե
    ք. Վանաձոր, Տավրոսի 19/9
    Գրառումներ
    517
    Հեղինակության աստիճան
    17654
    Գարեգին Նժդեհը ռազմական, քաղաքական և պետական գործիչ է, Ցեղակրոն գաղափարախոսության և շարժման հիմնադիրը: Նրա գործունեության շնորհիվ տապալվել է Զանգեզուրը Լեռնային ու Նախիջևանի օրինակով Ադրբեջանին բռնակցելու թուրք-բոլշևիկյան ծրագիրը:
    Կցված նկարներ Կցված նկարներ

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Մոդերատոր Ալոյան Գոհար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.08.2018
    Հասցե
    ք. Վանաձոր, Տավրոսի 19/9
    Գրառումներ
    517
    Հեղինակության աստիճան
    17654
    1919 թ-ի հոկտեմբերից Զանգեզուրի (ներկայիս ՀՀ Սյունիքի մարզի տարածքը) զինված ուժերի հրամանատարն էր, որոնք նոյեմբերին կազմակերպված դիմադրություն են ցույց տվել թուրք-թաթարական զորքերին:
    1920 թ-ի հուլիսին 11-րդ Կարմիր բանակի դեմ Նժդեհն իր փոքրաթիվ ուժերով մի քանի շաբաթ անհավասար մարտեր է մղել Կապանի պաշտպանության համար:
    1920 թ-ի օգոստոսի 10-ին Թիֆլիսում Հայաստանի Հանրապետության և Խորհրդային Ռուսաստանի միջև կնքվել է համաձայնագիր, ըստ որի՝ Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը պետք է ժամանակավորապես վերահսկեին խորհրդային ուժերը՝ մինչև Հայաստանի և Ադրբեջանի (ապրիլի 28-ից՝ խորհրդային) միջև վիճելի տարածքների պատկանելության հարցի խաղաղ ճանապարհով լուծումը: Սակայն Զանգեզուրի ժողովուրդը՝ Նժդեհի գլխավորությամբ, չի ճանաչել այդ համաձայնագիրը: 1920 թ-ի սեպտեմբեր-նոյեմբերին Նժդեհն ազատագրել է Կապանը, Սիսիանը և Գորիսը:
    Դեկտեմբերի 25-ին հռչակվել է Սյունիքի ինքնավարությունը, Նժդեհն ընտրվել է Սյունյաց սպարապետ: 1921 թ-ի ապրիլի 26-ին Տաթևի վանքում գումարված համազանգեզուրյան երկրորդ համագումարն Ինքնավար Սյունիքը հռչակել է անկախ Լեռնահայաստանի Հանրապետություն, Նժդեհն ընտրվել է վարչապետ և արտաքին գործերի ու զինվորական նախարար:
    1921 թ-ի հուլիսի կեսերին, Սյունիքը Խորհրդային Հայաստանին միացնելու երաշխիքներ ստանալուց հետո, Նժդեհը փոքր զորախմբով անցել է Իրան, 1922 թ-ին մեկնել Սոֆիա: 1932–34 թթ-ին բնակվել է ԱՄՆ-ում, որտեղ մշակել է Ցեղակրոն վարդապետությունը և սկզբնավորել համանուն շարժումը:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Մոդերատոր Ալոյան Գոհար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.08.2018
    Հասցե
    ք. Վանաձոր, Տավրոսի 19/9
    Գրառումներ
    517
    Հեղինակության աստիճան
    17654
    1944 թ-ի սեպտեմբերին խորհրդային բանակի` Բուլղարիա մտնելուց հետո՝ հոկտեմբերի 10-ին, Նժդեհը ձերբակալվել է. նրան տեղափոխել են Բուխարեստ, ապա՝ Մոսկվա, և բանտարկել Լուբյանկայի բանտում: 1946 թ-ի նոյեմբերին ուղարկել են Երևան (ԽՍՀՄ-Թուրքիա ենթադրվող պատերազմում օգտագործելու նպատակով), դատապարտել 25 տարվա բանտարկության: 1948 թ-ին տեղափոխել են Վլադիմիրի բանտ (Ռուսաստան), որտեղ և վախճանվել է (դեկտեմբերի 21-ին) ու թաղվել բանտին կից գերեզմանատանը:
    1983 թ-ին Նժդեհի աճյունը գաղտնի տեղափոխվել է Երևան, որից մի մասունք ամփոփվել է Խուստուփի լանջին (2001 թ-ին կանգնեցվել է կիսանդրին), աճյունը 1987 թ-ին՝ Սպիտակավոր Սբ Աստվածածին վանքի բակում (ՀՀ Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղի մոտ): 2005 թ-ի ապրիլի 26-ին աճյունի մի մասը զինվորական պատիվներով վերաթաղվել է Կապանում, որտեղ ստեղծվել է Նժդեհին նվիրված հուշահամալիր:
    2001 թ-ին Երևանում լույս է տեսել Նժդեհի երկերի «Հատընտիր» ժողովածուն, 2002 թ-ին՝ երկհատորյակը:
    Հայաստանի առաջին հանրապետությունը Նժդեհին պարգևատրել է «Մեծն Վարդան», Լեռնահայաստանի Հանրապետությունը՝ «Խուստուփի արծիվ» շքանշաններով:
    Գարեգին Նժդեհի անունով Երևանում կոչվել են դպրոց, հրապարակ, փողոց, մետրոպոլիտենի կայարան, Գյումրիում` փողոց, հրապարակ, որտեղ և կանգնեցվել է նրա հուշարձանը:
    Կցված նկարներ Կցված նկարներ

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Մոդերատոր Ալոյան Գոհար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.08.2018
    Հասցե
    ք. Վանաձոր, Տավրոսի 19/9
    Գրառումներ
    517
    Հեղինակության աստիճան
    17654
    «Ազգային ոգի – ահա՜ գերագույն հերոսը, միա՜կը, մեր պատմության անիվը դարձնող, մեր հավաքական ճակատագիրը վարող հերոսը»:
    Գարեգին Նժդեհ
    «Հոգու հիվանդություն ունեն ժողովուրդները, երբ բողոքում են իրենց հայրենիքից»:
    «Պիտ պարտվի, պիտ մեռնի կեղծիքը մեր կյանքում, որ ապրի մեր ժողովուրդը»:
    «Փոքր ազգերը պարտադրորեն ավելի հայրենասեր պիտ լինեն, քան մեծերը, մենք՝ ավելի, քան բոլորը»:
    Գարեգին Նժդեհ
    «Զորեղ տպավորություն կձգե զինվորներու վերաբերումը դեպի իրենց հրամանատար Նժդեհը: Այդ հարաբերություն չէ դեպի իրենց պետը, այլ մասնավոր երկրպագություն գերագույն էակի մը հանդեպ: Զինվորը հանձին անոր կտեսնե մարմնացումը թագավորի մը, որը իմաստությամբ կկառավարե հայ ժողովուրդը»:
    Գնդապետ Ֆիլիպով,
    բուլղարական բանակի սպա

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #7
    Մոդերատոր Ալոյան Գոհար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.08.2018
    Հասցե
    ք. Վանաձոր, Տավրոսի 19/9
    Գրառումներ
    517
    Հեղինակության աստիճան
    17654
    Ներկայացնում եմ ձեզ մեր ազգի հպարտություն` Գարեգին Նժդեհի` հզոր մտքերը:

    Ոմանք արևը միայն խավարման ժամանակ են նկատում:
    Չի կարելի օգնել այն ընկածին, եթե նրան պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը:
    Երկու բան պետք է լցնի մարդու հոգին հիացմունքով ու հարգանքով՝ աստղալից երկինքը գլխի վերևում և բարոյական օրենքը սրտի մեջ:
    Շղթաների մեջ ծնվում, ապրում և մեռնու՞մ ես, դու ես մեղավոր, որովհետև թույլ ես:
    Քրիստոնեական սիրո խորհուրդը ամբողջ դարեր պատճառ է դարձել մեր ժողովրդի անօրինական ողբերգության:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Մոդերատոր Ալոյան Գոհար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.08.2018
    Հասցե
    ք. Վանաձոր, Տավրոսի 19/9
    Գրառումներ
    517
    Հեղինակության աստիճան
    17654
    Իրավունքը ուժի հասկացողություն է, այլ ոչ տրամաբանական:

    Մի ժողովուրդ, որի որդիները հավասար չեն օրենքի եւ մահվան առջև` հաղթական հայրենիք չի ունենա:

    Կրոնների պես հայրենիքներն էլ պահանջում են, որ իրենց սպասարկողի ձեռքերը լինեն տաք եւ մաքրամաքուր:

    Ապագան վտանգված ժողովուրդների վերջին խաղաթուղթը — վերադաստիարակությունն է:

    Յուրաքանչյուր ազգի պարտականությունը մարդկության հանդեպ նախ և առաջ դրսևորվում է սեփական ազգի կենսունակության պահպանման և սեփական մշակույթի զարգացման ձևով:

    Քննադատել՝ հոգեպես տառապել է նշանակում:

    Իմ ազգային դաւանանքը թոյլ չի տալիս թշնամանք տածել դէպի որեւէ հայ մարդ:

    Եօթնիցս ստոր է նա, ով գերադասում է կեանքը մահէն բոլոր պարագաների մէջ:

    Մահ չկայ, մեռնում է փոքրոգին, մեռածն է մեռնում:

    Քաջերի յարութիւնն է մահը:

    Ապստամբ ժողովրդին միայն Աստուած կարող է յաղթել:

    Մի ժողովուրդ` մի ընտանիք:

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #9
    Մոդերատոր Ալոյան Գոհար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.08.2018
    Հասցե
    ք. Վանաձոր, Տավրոսի 19/9
    Գրառումներ
    517
    Հեղինակության աստիճան
    17654
    Սիրում է նա, ով ուժեղ է, ով հոգու առատութիւն ունի, ում ոյժի բաժակը լցուած է յորդելու, թափուելու աստիճան:

    Այն օրից, ընթերցող, երբ հայը վախենալ սկսեց մահից, այն օրից օտարը թագաւորեց Հայաստանում:

    Ով հեռանում է կրօնից, անձնասպանօրէն կտրում է իր հոգեւոր զարկերակը: Մի օր հայութիւնը պիտի ների թրքութեան, բայց ոչ ծունկի ելած նրա առջեւ, պարտուելուց յետոյ, այլ նրան ծնկի բերած` ծեծելուց յետոյ
    Միայն նա է ճշմարտօրէն մեծը, որը մեծ զաւակն է նախ իր ժողովրդի, եւ ապա մարդկութեան:

    Ամեն մէկ «ես» յանցաւոր ապստամբ մը, ամեն մէկ «ես»-ականութիւն` բարոյական մահափորձ մըն է այն Մեծ Ամբողջին դէմ, որ ԱԶԳ կը կոչենք:

    Չմնաց, աշխարհում գրեթէ չմնաց ցեղ, որ մեր բազկի ոյժը չզգար:

    Սկզբից ի վեր հայութիւնն ու իր քրիստոնէութիւնը ձուլուած են ի մի բնութիւն: Այս երկուսի ճակատագիրը նոյնացած է:

    Հայ եկեղեցին ազգային եկեղեցի է:

    Իմ հոգին զոյգ յենարաններ ունի` Աստված եւ հայրենիք:

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #10
    Մոդերատոր Ալոյան Գոհար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.08.2018
    Հասցե
    ք. Վանաձոր, Տավրոսի 19/9
    Գրառումներ
    517
    Հեղինակության աստիճան
    17654
    Եթէ կեանքի նպատակը յաճոյքը համարեցիր, վախճանդ կորուստն է:

    Ոգեշունչ էր քրիստոնէութիւնը եւ հէնց այդ է պատճառը, որ նրա գիրկը նետուողներէն առաջինը եղաւ հայը:

    Նա (ազգս-Է.Է.) գերագոյն նպատակ է, ես` միջոց:

    Նա, ով ընդունում է Աստծոյ գոյութիւնը, ընդունում է նաեւ իր պարտականութիւնը հանդէպ գերագոյն իրականութեանց` ԱԶԳ, ՀԱՅՐԵՆԻՔ, ՊԵՏՈՒԹԻՒՆ:

    Չկայ, կեանքն ազգին եւ հայրենիքին պատարագելու չափ մեծ երջանկութիւն չկայ աշխարհում:

    Միայն ազնիւն է զօրաւոր:
    նկրօն էակը հրաշունչ զինուոր չի դառնայ:

    Ներիր, Տէր, ներիր, եթէ մի օր հայրենիքիս օգտակար լինելու համար մեղանչեմ Քո դէմ:

    Ամեն հայ ընդունակ է մարտիրոսանալու, իսկ ամեն մարտիրոս կարող է հերոս լինել:

    Աւելի լաւ է հայ մարդը համր լինի, քան օտարախօս:

    Ես անչափ զարմանում եմ, երբ հանդիպում եմ անտաղանդ հայի:

    Հայը պատճառ չունի կուսակցականանալու. հայը կուսակցականանալու նաեւ իրաւունք չունի:

    Ամեն հայ դա դու ես. ճակատագրի եղբայր է ամեն հայ:

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •