Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 21 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 30 հատից

Թեմա: Գարեգին Նժդեհ

  1. #21
    Մոդերատոր Nelli Antonyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2018
    Հասցե
    город Севан, улица Саят-Новы дом 27, кв. 23
    Գրառումներ
    2,135
    Հեղինակության աստիճան
    25982
    Նժդեհի կյանքն ու գործունեությունը ստեղծել են մեր այսօրվա պատմությունը, իսկ նրա թողած հոգևոր ժառանգությունը վիթխարի նշանակություն կարող է և պետք է ունենա նոր սերունդների ձևավորման հարցում:

    Չի կարելի օգնել այն ընկածին, ում պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը:

    Հայրենասեր լինել չի նշանակում օտար ժողովուրդների թշնամին լինել: Դա նշանակում է, թե այդ օտարները կարող են մեր թշնամին դառնալ:

    Դատապարտելի է նաև պայմանական հայրենասիրությունը: Հայրենիքը պետք է սիրել անկախ իր քաղաքական ռեժիմից, ինչպես նաև անկախ մեր քաղաքական համոզմունքներից:

    Երկաթը մաշվում է իր ծնած ժանգից: Մարդը տառապում է իր իսկ անկատարությունից, որն արդյունքն է իր անմաքուր, իր «ժանգոտ» մտածումների:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  3. #22
    Մոդերատոր Nelli Antonyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2018
    Հասցե
    город Севан, улица Саят-Новы дом 27, кв. 23
    Գրառումներ
    2,135
    Հեղինակության աստիճան
    25982
    Եղի՛ր հպարտ: Գոյությունդ քարշ տալու համար մի՛ սողա, մի՛ ստորանա և մի՛ ստիր: Ստել նշանակում է հայհոյել ճշմարիտը, ուրանալ նշանակում է դադարել մարդ լինելուց:

    Թագ ու ձևական իշխանություն փնտրում են այն ոչնչությունները միայն, որոնք անթագ իշխել, թագավորել չգիտեն:

    Սպանվում է և առյուծը, առյուծությունը` երբեք:

    Անպարտելի է մնում նա, ով մահն է ընտրում իրեն առաջնորդ:

    Մեծ պաշտոնները առանց հոգեկան մեծության նման են կավե անդրիի` դրված ոսկե պատվանդանի վրա:

    Իրենց տականքները. ահա ազգերի իրական թշնամին:

    Հաղթում է այն կողմը, որը վստահ է ոչ թե սպառազեն բռունցքի, այլ ներազեն գերազանցության:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #23
    Մոդերատոր Nelli Antonyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2018
    Հասցե
    город Севан, улица Саят-Новы дом 27, кв. 23
    Գրառումներ
    2,135
    Հեղինակության աստիճան
    25982
    Իր ուժերից զատ ամեն ինչի ապավինող ժողովուրդն արժանի չէ անկախ հայրենիք ունենալու, ազատ ապրելու:

    Անհայրենասեր ժողովուրդը, եթե այսօր չէ, անհայրենիք կդառնա վաղը:

    Հոգեպես մանրանում և ճահճանում է միայն ներկայով կլանված հասարակությունը:

    Անկախությունը, անկախ Հայրենիքն իրավունք լինելուց առաջ պարտականություն է, որից խուսափող ժողովուրդները կորցնում են իրենց բարոյական գոյության իրավունքը:

    Հերոս չէ նա, ով գիտակցում է, որ ինքը հերոս է:

    Մեր սեփական ցավերը մեղմելու, մոռանալու մի հատիկ միջոց կա՝ մտածել այլոց ցավերի մասին:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  7. #24
    Մոդերատոր Nelli Antonyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2018
    Հասցե
    город Севан, улица Саят-Новы дом 27, кв. 23
    Գրառումներ
    2,135
    Հեղինակության աստիճան
    25982
    Մեր արդարությունից մենք ենք առաջին շահողը:

    Հաճախ կաշառվում են պատմաբանները, պատմությունը՝ երբեք:

    Ոմանք արևը միայն խավարման ժամանակ են նկատում:

    Շղթաների մեջ ծնվում, ապրում և մեռնու՞մ ես, դու ես մեղավոր, որովհետև թույլ ես:

    Քրիստոնեական սիրո խորհուրդը ամբողջ դարեր պատճառ է դարձել մեր ժողովրդի անօրինական ողբերգության:

    Ես անչափ զարմանում եմ, երբ հանդիպում եմ անտաղանդ հայի:

    Չմնաց, աշխարհում գրեթե չմնաց ցեղ, որ մեր բազկի ուժը չզգար:

    Այն օրից, երբ հայը վախենալ սկսեց մահից, օտարը թագավորեց Հայաստանում:

    Իմ ազգային դավանանքը թույլ չի տալիս թշնամանք տածել դեպի որևէ հայ մարդ:

    Մի ժողովուրդ, որի որդիները հավասար չեն օրենքի և մահվան առջև` հաղթական հայրենիք չի ունենա:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  9. #25
    Մոդերատոր Nelli Antonyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2018
    Հասցե
    город Севан, улица Саят-Новы дом 27, кв. 23
    Գրառումներ
    2,135
    Հեղինակության աստիճան
    25982
    Եղի´ր բացարձակ, և ո´չ մի զիջում: Հանցանք է զիջելը: Զիջել` նշանակում է թույլ լինել, ամոթալի պարտություն կրել:

    Ժողովրդից է ամեն հաղթանակ, անկարող ղեկավարից` ամեն պարտություն:

    Անպետք են այն դասագրքերը` ցամաք անհոգի, որոնց մեջ հայրենիքի մասին խոսվում է ճիշտ այնպես, ինչպես նկարագրվում է Սահարայի անապատը կամ մի հեռավոր կղզի:

    Պատերազմիր այնպես, որ չամաչես տարածդ հաղթանակից:

    Մի օտարի հովանու տակ հայը եզակի և ռազմաշունչ կռվող է, իր սեփական դրոշի տակ` հաճախ անարի, պարտվողական: Նա է միշտ հաղթում, ով արդեն հաղթել է իրեն, այսինքն նա, ով իր մեջ մեռցնելու չափ թուլացրել է մահվան երկյուղը:

    Հայրենիք մի սպասեք օտարից և ճակատագրից, եթե դա ձեր արյունով պաշտպանելու չափ հայրենասեր չեք:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  11. #26
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    452
    Հեղինակության աստիճան
    15760
    Նա հայ ազգային-քաղաքական և ռազմական հզոր գործիչ էր, ով ցավոք իր ժամանակաշրջանում չընդունվեց ինչպես հարկն էր, սակայն այդ ամենին դեմ նա ծավալում էր հայ ժողովրդի շահերից բխող գործունեություն, թե՛ հայրենիքում, թե հայրենիքի սահմաններից դուրս: Նրա մտքերը իսկական դասեր են հանդիսանում մեզ համար և կարող են շատերիս համար կյանքի կարգախոսներ լինել.

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  13. #27
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    452
    Հեղինակության աստիճան
    15760
    Մեջբերում Kristine Charchyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Նա հայ ազգային-քաղաքական և ռազմական հզոր գործիչ էր, ով ցավոք իր ժամանակաշրջանում չընդունվեց ինչպես հարկն էր, սակայն այդ ամենին դեմ նա ծավալում էր հայ ժողովրդի շահերից բխող գործունեություն, թե՛ հայրենիքում, թե հայրենիքի սահմաններից դուրս: Նրա մտքերը իսկական դասեր են հանդիսանում մեզ համար և կարող են շատերիս համար կյանքի կարգախոսներ լինել.
    ՈՄԱՆՔ ԱՐԵՒԸ ՄԻԱՅՆ ԽԱՎԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԵՆ ՆԿԱՏՈՒՄ:

    ՉԻ ԿԱՐԵԼԻ ՕԳՆԵԼ ԱՅՆ ԸՆԿԱԾԻՆ, ԵԹԵ ՆՐԱՆ ՊԱԿԱՍՈՒՄ Է ԻՆՔՆՕԳՆՈՒԹՅԱՄԲ ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵԼՈՒ ԿԱՄՔԸ:

    ԵՐԿՈՒ ԲԱՆ ՊԵՏՔ Է ԼՑՆԻ ՄԱՐԴՈՒ ՀՈԳԻՆ ՀԻԱՑՄՈՒՆՔՈՎ ՈՒ ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ԱՍՏՂԱԼԻՑ ԵՐԿԻՆՔԸ ԳԼԽԻ ՎԵՐԵՒՈՒՄ ԵՒ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍՐՏԻ ՄԵՋ:

    ՇՂԹԱՆԵՐԻ ՄԵՋ ԾՆՎՈՒՄ, ԱՊՐՈՒՄ ԵՒ ՄԵՌՆՈՒ՞Մ ԵՍ, ԴՈՒ ԵՍ ՄԵՂԱՎՈՐ, ՈՐՈՎՀԵՏԵՒ ԹՈՒՅԼ ԵՍ։

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #28
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2019
    Գրառումներ
    35
    Հեղինակության աստիճան
    0
    《Կուզեի աչքերս փակել մի ահեղ ճակատամարտում,հաղթության թևերի վրա,զորքերիս գոռ աղաղակների մեջ։Սակայն ուր էլ,ինչպես էլ մեռնեմ,թող սյունյաց իմ նախկին ռազմիկները Խուստուփ լեռան սրտի մեջ ամփոփեն իմ մի բուռ աճյունը։
    Ուր և երբ էլ մեռնեմ,հավատա,իմ ազիզ ժողովուրդ,որ արտաքին վտանգներիդ ժամանակ իմ անհանգիստ հոգին այցի ու օգնության պիտի փութա իր հայրենի աշխարհին և աներևութաբար քո բանակները պիտի առաջնորդի》։Գարեգին Նժդեհ
    Գարեգին Նժդեհ՝անմնացորդ նվիրյալ հայ,ով անգամ մահից հետո չի դադարում ծառայել հայրենիքին,ով սնում է մեր հոգիները ճշմարիտ հայրենասիրությամբ,արիությամբ,հայ,
    որի հայրենակից լինելը հպարտություն է,պատիվ և անչափ պարտավորեցնող,հայ,որի ամբողջ կյանքը հայրենասիրության,նվիրումի 《դասագիրք 》է։Առաջնորդի՛ր մեզ, Մեծն Նժդեհ։
    Վերջին խմբագրող՝ Մարգարիտա Հարությունյան: 01.04.2019, 23:21:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #29
    Ավագ մասնակից Կարինե Զիլֆիմյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2018
    Գրառումներ
    162
    Հեղինակության աստիճան
    7208
    Ինքն իրեն յարգող ժողովուրդը իր ինքնապաշտպանութեան յոյսը դնում է նախ ի՛ր բազուկի, ի՛ր զէնքի վրայ: Իր ոյժերից զատ ամէն ինչին ապաւինող ժողովուրդն արժանի չէ անկախ հայրենիք ունենալու, ազատ ապրելու: Ահա թէ ինչու անկախութեան բարիքներից լիուլի օգտւելու իրաւունքը ձեռք բերելու համար ժողովուրդները նախ հրամայողաբար ձեռք են բերում ինքնապաշտպանութեան բարդ արուեստը, որը պահանջում է լինել ուժեղ, էլի՛ ուժեղ եւ մի՛շտ ուժեղ: Եղի՛ր այնքան ուժեղ, խրատում է պատմութիւնը, որ թշնամիդ չյանդգնի յարձակւելու: Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վայրկեան պատրաստ ես պատերազմելու, եւ նա կհրաժարւի զինու ոյժով քեզ անհանգստացնելու մտքից. ահա սկիզբն ու վախճանը քաղաքական իմաստութեան:
    Ինքնապաշտպանութիւն- դա միակն է արուեստներից, որի թերութիւնները գրչի, վրձինի, մուրճի փոխարէն սրբագրում է թշնամու արնոտ սուրը: Ապահով չէ այն ժողովուրդը, որը կատարելապես չի տիրապետում այս արուեստին: Ոչինչ արժե բազմարուեստ ժողովուրդը, եթէ նա անվարժ է, թոյլ է այդ արուեստի մէջ:
    Մեր պատմութեան մէջ մի բան միշտ էլ ինձ ցաւով ու ամօթով է լցրել: Դա մեր ժողովրդի մի մասի կրաւորական նահատակութիւնն է: Արգահատելի է կրաւորաբար նահատակւող ժողովուրդը: Նա տուժում է եւ բարոյապէս: Նրա համար գուցէ եւ ցաւէն, բայց նրան չէն զինակցի: Թոյլերը զինակից չեն ունենում: Անբարեկամ են մնում այն ժողովուրդները, որոնց մէջ մեծ թիւ են կազմում անհայրենասէրները, անմարտունակները, անարիներ-տարրեր, որոնց վտանգի ժամանակ միշտ էլ վիճակւում է աճեցնելու կրաւորական զոհերի թիւը:
    Եթէ քաջ ես, ժողովու՛րդ, քեզ հետ են անգամ քո երկրին դէմ պատերազմական գործողութիւններ սկսած թշնամիներդ, քեզ հետ է նրանց համակրանքը: Ահա՛ ոյժն ու արժէքը արիութեան, քաջութեան: Եթէ քաջանուն ես, ժողովու՛րդ, քեզ հետ են շատերը, քեզ հետ են բոլորը: «Մի օր մէզ պէտք կը գա»,_ մտածում են քաջ ժողովրդի հարեւանները եւ խախտելով իրենց չէզոքութիւնը՝ նետւում են կռւադաշտ նրա համար եւ նրա համար կողք կողքի կռւելու թշնամու դէմ: Չքանալու դատապարտւած անարի ժողովրդի հետ ոչ ոք է կապում իր ճակատագիրը: Ոչ ոք թոյլերի անխուսափելի պարտութիւնը բաժանելու յիմարութիւնը ունի: Ոչ ոք է իր զէնքի պատիւը վտանգի դնում մարդասիրաբար: Ժողովուրդները եւ սրանց կառավարութիւնները մարդասէր չեն եւ չեն լինում: Եւ ոչ ոք իրաւունք ունի պահանջելու մեռնել մեռնողի հետ: Ահա թէ ինչու ժողովուրդներն անկախ ապրելու համար պարտադրօրէն նախ ցոյց են տալիս, որ իրենց մէջ երկաթ կայ, որ իրենց որդիները արիաբար մեռնել գիտեն, որ կրաւորական զոհերը՝ գերեզմանում, իսկ դասալիքներն իրենց երկրում տեղ չունեն:
    Աշխարհը ճանապարհ է տալիս ուժեղներին, որոնց առաջ խոչերն ու խոչընդոտները վերածւում են մարմարիոնէ սանդուխների դէպ առաջ ու վերեւ, դէպ յուսալի ապագան:
    Լինենք ուժե՛ղ:

    ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #30
    Մոդերատոր Հռիփսիմե Հարությունյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2018
    Հասցե
    Լոռու մարզ,գյուղ Բազում
    Գրառումներ
    211
    Հեղինակության աստիճան
    16319
    Շնորհակալություն, հարգելիներս, թեման զարգացնելու համար...

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •