+ Կատարել գրառում
Էջ 1 13-ից 12311 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 129 հատից

Թեմա: Բառապաշարի գործնական կիրառության կարողությունների զարգացումը դպրոցում

  1. #1
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    374
    Հեղինակության աստիճան
    8973

    Բառապաշարի գործնական կիրառության կարողությունների զարգացումը դպրոցում

    Բառապաշարը պատմական կարգ է։ Այն անընդհատ փոփոխվում է լեզվի զարգացմանը զուգահեռ, լրացվում է ու կատարելագործվում։
    Լեզվի կառուցվածքային բաղադրիչներից ամենինց շատ բառապաշարն է կրում արտալեզվական գործոնների ազդեցությունը։ Հասարակական կյանքում տեղի ունեցող փոփոխությունները շատ արագ իրենց արտահայտությունն են գտնում բառապաշարի մեջ։ Վերջինիս փոփոխումն ու լրացումն անմիջականորեն կապված է արտադրական գործունեության, հասարակական-տնտեսական կյանքի, մշակույթի, գիտության և տեխնիկայի զարգացման հետ։ Նոր առարկաների ու երևույթների ի հայտ գալուն զուգահեռ լեզվուն համալրվում է նոր բառերով, որոնք կարող են լինել ինչպես լեզվում արդեն առկա բառերից բառաբարդման ու ածանցման միջոցով կերտված, այնպես էլ այլ լեզուներից փոխառված։ Մյուս կողմից որոշակի առարկաների ու երևույթների՝ գործածությունից դուրս գալու հետևանքով լեզվից դուրս են մնում նաև դրանց անվանումները։
    ունեցող իմաստաբանական բարդ գործընթացները։ Բառային կազմի լրացման աղբյուր կամ բառապաշարից բառի դուրս մղման պատճառ կարող են դառնալ նաև բառերի մեջ նոր իմաստի կամ իմաստների առաջացումը, բառի իմաստի մթագնումը և այլն։
    Այսպիսով, բառապաշարում տեղի ունեցող տեղաշարժերն արտահայտվում են նորաբանություններով՝ նոր բառերի կազմությամբ, նորագույն Բառապաշարի փոփոխմանն ու լրացմանը մեծապես նպաստում են նաև տեղի փոխառություններով, լեզվի տարբեր ոլորտներում արդեն գործածական բառերի վերաիմաստավորման, հների մոռացման և այլ իրողությունների շնորհիվ։
    Ամեն մարդ յուրացնում և գործածում է լեզվի բառապաշարի մի մասը միայն: Ամեն անհատ միջին հաշվով գիտի, հասկանում է 20-25 հազար բառ և գործածում է դրանցից 3-4 հազարը: Բայց բոլոր մարդիկ նույն բառերը չէ, որ գիտեն և գործածում են: Մոտ 2000 բառ բոլորի բառապաշարում համընկնում է: Մնացածը տարբեր է լինում թե՛ քանակով, թե՛ կազմով՝ կախված մարդու մտավոր զարգացման մակարդակից, կրթությունից, զբաղմունքից, հետաքրքրություններից, միջավայրից ու շփումներից: Մեկ մարդու իմացած և գործածված բառերի ամբողջությունը կոչվում է տվյալ անհատի բառապաշար:
    Նույնը վերաբերում է նաև օտար լեզու սովորելուն: Յուրաքանչյուրի բառապաշարը ավելանում է տարիքի հետ և դառնում հաղորդակցման կարևորագույն զենքը:

  2. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anait61 (14.03.2019), Arevik Tumasyan (04.03.2019), Hripsime Margaryan (19.02.2019), Անահիտ Պետրոսյան (13.03.2019), Արայիկ Քոչարյան (02.03.2019), Արևիկ Ոսկանյան (14.02.2019), Զարինե Ամիրյան (14.02.2019), Լիլիթ Աբաջյան (11.03.2019), Լիլիթ Հակոբջանյան (26.02.2019), Նարինե Մարգարյան (13.04.2019), Նինա78 (23.03.2019), Shogh (23.03.2019), star1 (11.02.2019)

  3. #2
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    374
    Հեղինակության աստիճան
    8973
    Բառապաշարը լինում է ակտիվ և պասիվ: Ակտիվ բառապաշարը ներառում է այն բառերը, որոնք օգտագործվում են տվյալ մարդու կողմից իր առօրյա կյանքում իր ամենօրյա պահանջմունքները բավարարելու համար: Իսկ պասիվ բառապաշարը կազմում են այն բառերը, որոնք մենք հասկանում ենք, երբ լսում կամ կարդում ենք, բայց չենք կիրառում մեր առօրյա կյանքում: Այս վերաբերվում է ինչպես մայրենի լեզվով խոսողներին, այնպես էլ սովորողներին: Կան բազմաթիվ բառեր որոնք պարբերաբար օգտագործվում են թե’ գրելուց և թե’ խոսելիս: Այսպիսի բառերը մեր ակտիվ բառապաշարն են կազմում, իսկ այն բառերը որոնք մենք լսում ենք հեռուստացույցով կամ մեկ այլ վայրում և չենք կիրառում այն, համարվում է պասիվ բառապաշար: Կարելի է նշել, որ կարևորագույն խնդիր է այն միջոցների մշակումը, որոնք կհեշտացնեն լեզվի ուսուցումը:Բառապաշարի բանավոր և գրավոր յուրացման համար անհրաժեշտ է տիրապետել հետևյալ հմտություններին:
    ա/ Վերարտադրողական հմտություններ /գրել, խոսել/.
    • Ըստ հաղորդակցական նպատակի ճիշտ ընտրել բառերն ու բառակապակցությունները
    • Տիրապետել բառապաշարաիմաստային և բառապաշարաթեմատիկ զուգորդումներին
    • Համադրել նոր բառերը արդեն իսկ ծանոթ բառերի հետ
    • Հոմանիշային և հականիշային խմբերից ընտրել անհրաժեշտ բառը
    • Տիրապետել նախադասության ընդարձակման և կրճատման մեխանիզմների

    բ/ Ընկալողական հմտություններ /լսել, ընթերցել/.
    • Համադրել բառի հնչյունային պատկերը իմաստի հետ
    • Ճանաչել և հասկանալ սովորած բեռերը տեքստում
    • Բացահայտել բառիմաստը` ելնելով համատեքստից
    • Տարբերակել արտասանությամբ և գրելաձևով նման բառերը
    • Տիրապետել զգայական համակցության մեխանիզմներին
    գ/ Հասարակական-մշակութային գիտելիքներ և հմտություններ
    • Համարժեքը չունեցող բառապաշարի իմացություն և վերջինիս ընկալում կոնկրետ տեքստերում
    • Ուսումնասիրվող լեզվի երկրի կենցաղում կրառվող առարկաները և օբյեկտները նշանակող բառապաշարի իմացություն /դրամային միավորներ, երկարության միավորներ, ճանապարհային նշաններ/
    • Խոսքի և էթիկետի իմացություն և խոսքային վարք ձևակերպելու հմտություն

    դ/ Լեզվական գիտելիքներ
    • Բառակազմության մեջ բառապաշարային միավորների և դրանց համադրության կանոնների իմացություն
    • Շարքային և կառուցվածքային բառերի` որպես նախադասությունների և տեքստերի կապի միջոց
    • Առանձին բառերի ծագումնաբանության իմացություն
    • Տարբեր հասկացությունների իմացություն

  4. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anait61 (14.03.2019), Anush P (10.02.2019), Arevik Tumasyan (09.03.2019), Hripsime Margaryan (19.02.2019), Անահիտ Պետրոսյան (13.03.2019), Արևիկ Ոսկանյան (19.02.2019), Դիանա Աղասարյան (24.02.2019), Զարինե Ամիրյան (14.02.2019), Լիլիթ Աբաջյան (11.03.2019), Լիլիթ Հակոբջանյան (26.02.2019), Tsov (17.02.2019)

  5. #3
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    374
    Հեղինակության աստիճան
    8973
    Բառապաշարի յուրացման փուլերը և ոճերը
    Լեզվի յուրացումը ընթանում է հինգ փուլերով
    • Ռեցեպտիվ
    • Վաղ յուրացման
    • Խոսքի ի հայտ գալու
    • Միջին հմտության
    • Բարձր հմտությունների
    Ռեցեպտիվ փուլը տևում է մոտ վեց ամիս, բառապաշարը պարզ է, սովորողները կատարում են հրահանգներ:
    Ռեցեպտիվ վարժությունների տեսակները
    • Այս վարժությունների նպատակն է զարգացնել սովորողների ռեցեպտիվ ընդունակությունները, որոնք էլ իրենց հերթին օգնում են սովորողին հեշտությամբ հասկանալ բառեր և տեքստեր, ձեռք բերել տեղեկատվություն և այլն: Ռեցեպտիվվ վարժություններն են.
    • Gap-filling
    • Questioning
    • Completion
    • Matching
    • Guessing
    • Translation
    • Sentence formation

    Վաղ յուրացման փուլը տևում է մոտ վեց ամիս, սովորողի բառապաշարը ընդգրկում է մոտ հազար բառ:
    Խոսքային փուլը տևում է մինչև մեկ տարի: Բառապաշարն ընդգրկում է մոտ երեք հազար բառ: Կազմում են կարճ բառակապակցություններ, պատասխանում են պարզ հարցերին:
    Միջին հմտության փուլը կարող է տևել մեկ տարի: Բառապաշարն ընդգրկում է մոտ վեց հազար բառ: Սովորողները կազմում են բարդ նախադասություններ, կարծիքներ հայտնում, փոխանակում մտքեր:
    Բարձր հմտությունների փուլը կարող է տևել հինգ-վեց տարի: Այս փուլում լեզվական կարողությունների զարգացումը կազմակերպված և նպատակային բնույթ ունի: Մինչև այս փուլի ավարտը սովորողները զարգացնում են որոշակի մասնագիտական բովանդակալից բառապաշար և կարող են գրեթե առանց դժվարության հասկանալ ամեն ինչ:

  6. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anait61 (14.03.2019), Arevik Tumasyan (09.03.2019), Hripsime Margaryan (19.02.2019), Անահիտ Պետրոսյան (13.03.2019), Արևիկ Ոսկանյան (19.02.2019), Դիանա Աղասարյան (24.02.2019), Զարինե Ամիրյան (14.02.2019), Լիլիթ Աբաջյան (11.03.2019), Լիլիթ Հակոբջանյան (26.02.2019)

  7. #4
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    374
    Հեղինակության աստիճան
    8973
    Բառապաշարի ուսուցման եղանակները
    Բառապաշարի ուսուցումն ունի երեք կարևոր օղակ.
    -Ներմուծում
    -Ամրապնդում
    -Օգտագործում խոսքային իրադրություններում
    Բառի նշանակոիթյունը բացահայտելուց հետո անհրաժեշտ է ուշադրություն դարձնել բառի ձևի վրա, որի տակ հասկանում ենք նրա արտասանությունը, գրությունը, քերականական ձևը և կառուցվածքը:Բառաձևը միայն բառի արտաքին պատյանը չէ, նա ազդում է բառի բովանդակության վրա:
    Բառագիտության հարաբերությունը քերականության և հնչունաբանության հետ լեզվի դասավանդման կարևոր հարցերից է: Բառապաշարի ուսուցումը օրգանապես կապված է քերականության հետ: Բառապաշարը չի կարելի յուրաացնել առանց միաժամանակ յուրացնելու նրա քերականական ձևերը, արտասանությունը:
    Բառապաշարի վրա պետք է աշխատել առանձին և կոնտեքստում:
    Ինչի՞ց պետք է սկսել նոր բառեր հաղորդելիս: Նոր բառը անմիջականորեն կարելի է կապել հասկացության հետ կամ տալ հայերեն համարժեքը, այսինքն բառի նշանակությունը բացահայտել անթարգման կամ թարգմանական եղանակով: Բոլոր հնարավոր դեպքերում բառերի նշանակությունը պետք է բացահայտել անթարգման եղանակներով, իսկ երբ գործ ունենք վերացական նշանակություն ունեցող գոյականների հետ, որոնց անթարգման բացահայտումը երկար ժամանակ կարող է խլել, պետք է թարգմանել :
    Վերջին խմբագրող՝ Kristine Charchyan: 11.02.2019, 21:20:

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anait61 (14.03.2019), Arevik Tumasyan (09.03.2019), Hripsime Margaryan (19.02.2019), Անահիտ Պետրոսյան (13.03.2019), Արևիկ Ոսկանյան (14.02.2019), Զարինե Ամիրյան (14.02.2019), Լիլիթ Աբաջյան (11.03.2019), Լիլիթ Հակոբջանյան (26.02.2019)

  9. #5
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2019
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    60
    Հեղինակության աստիճան
    490
    Հարգելի Քրիստինե, շնորհակալություն այսքան կարևոր թեմայի զարգացման համար:

    Բառապաշարի ուսուցումը իսկապես շատ կարևոր դեր է խաղում օտար լեզվի ուսուցման գործընթացում, և անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել ուսուցման մեթոդներին և տեխնիկային՝փորձելով առավելագույնս դյուրին և հետաքրքրաշարժ կերպով մատուցել այն:

    Հուսով եմ՝ առաջիկայում հնարավորություն կունենանք քննարկել բառապաշարի ուսուցման նորարարական մեթոդներ՝ ըստ սովորողների լեզվական մակարդակների:

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anait61 (14.03.2019), Hripsime Margaryan (19.02.2019), Kristine Charchyan (12.02.2019), Անահիտ Պետրոսյան (13.03.2019), Արևիկ Ոսկանյան (14.02.2019), Զարինե Ամիրյան (14.02.2019), Լիլիթ Հակոբջանյան (26.02.2019)

  11. #6
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    374
    Հեղինակության աստիճան
    8973
    Որպեսզի բառն ամրապնդվի հիշողության մեջ, անհրաժեշտ է հնարավորին չափ մեծացնել նրա օգտագործման հաճախականությունը և’ տեքստում, և’ վարժություններում:
    Բառապաշարի ուսուցման վերջնական խնդիրը պետք է համարել նրա օգտագործումը խոսքային գործունեության մեջ: Եթե բառը հասել է ռեցեպտիվ նվազագույնին, ապա աշակերտը պետք է հասկանա այն լսելիս և կարդալիս, իսկ պրոդուկտիվի դեպքում պետք է կարողանա օգտագործել նաև մտքերն արտահայտելիս:

    Որն է ամենաարդյունավետ ձևը բառապաշարը կազմելու համար
    Աշակերտը պետք է հասկանա բառը և կարողանա օգտագործել այն: Մենք պետք է սկսենք բացատրելուց և հետո անցնել այն կիրառելուն: Ահա և ճիշտ ձևը: Օրինակ, աշակերտը սովորում է «Ugly» բառը , ամենալավ ձևը, որ կարող ես ստուգել բառի իմաստը` բառարանի գործածումն է: Այսպիսով գտնելով այն բառարանում փորձում ենք կիրառել այն բառակապակցության մեջ «ugly chicken»: Այնուհետև գործածում ենք այն նախադասության մեջ, իսկ ամենավերջում կիրառում ենք այն վարժությունների մեջ կամ խաղերի միջոցով փորձում ենք ավելի ամրապնդել սովորած բառը: Սակայն բառապաշարի ուսումնասիրության մեջ հաճախ օգտագործվում են բազմաթիվ սխալներ.
    Բառապաշարի կառուցման 1-ին սխալը. Սովորել միայն քննությունը լավ հանձնելու, միայն արդյունքի համար: Օրինակ անձը հաճախում է անգլերենի ուսուցման դասերի և սովորում է մի շարք բառեր: Սովորելով դրանք քննությունը լավ հանձնելու համար` արդյունավետ չէ, իսկ եթե Դուք սովորում եք այն որպես գիտելիք Դուք կհիշեք այն միշտ և կկարողանաք կիրառել այն Ձեր խոսքում: Այսպիսով ձեր նպատակը պետք է կենտրոնացված լինի,ոչ թե Ձեր քննության արդյունքի վրա, այլ իրական գիտելիքի և բառապաշարի զարգացման համար:
    Բառապաշարի կառուցման 2-րդ սխալը. Սովորում ենք բառը առանց նրա գործածության, այսինքն սովորելով բառը Դուք գրում եք այն Ձեր նոթատետրում 10 անգամ, արտաբերում եք 20 անգամ և թվում է Դուք փայլուն գիտեք այն, բայց դուք չօգտագործելով այն չեք կարողանա օգտագործել այն խոսքում: Կարելի է նշել որ ոչ արդյունավետ է սովորել բառերը, բայց չօգտագործել և չկիրառել լեզվի մեջ:
    Բառապաշարի կառուցման 3րդ սխալը. Գործածել բառը առանց լիարժեք հասկանալու այն: Կարելի է ասել, որ շատ քչերն են կարողանում գործածել նոր, անծանոթ բառերը խոսքի մեջ, սակայն մեծամասնությունը չի կարող այս կերպ սովորել բառերը: Անարդյունավետ է օրինակ՝ եթե դու ուսումնասիրում ես «chukubuku» բառը չիմանալով բառի նշանակությունը, իմաստը և գործածման ձևը դու չես կաողանա ճիշտ գործածել այն (այս բառը հնարված բառ է): Այս ձևը շատ վատ միջոց է անծանոթ բառեր սովորելու համար:

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anait61 (14.03.2019), Hripsime Margaryan (19.02.2019), Անահիտ Պետրոսյան (13.03.2019), Արևիկ Ոսկանյան (14.02.2019), Զարինե Ամիրյան (14.02.2019), Լիլիթ Աբաջյան (11.03.2019), Լիլիթ Հակոբջանյան (26.02.2019)

  13. #7
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    374
    Հեղինակության աստիճան
    8973
    ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ԱՆՈՒՇ ՋԱՆ:ՇԱՏ ՀԵՏԱՔՐՔԻՐ և ՈՒՍԱՆԵԼԻ ԵՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ:

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anait61 (14.03.2019), Hripsime Margaryan (19.02.2019), Արևիկ Ոսկանյան (19.02.2019), Զարինե Ամիրյան (14.02.2019), Լիլիթ Աբաջյան (11.03.2019), Լիլիթ Հակոբջանյան (26.02.2019)

  15. #8
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2019
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    60
    Հեղինակության աստիճան
    490
    Այո, համամիտ եմ, որ մայրենի լեզվի կիրառությունը օլ ուսուցման մեջ պետք է հասցնել նվազագույնի :

    Կարելի է նաև ստեղծել ,, Բառային քարտեզներ,, / /Semantic map// , որտեղ կնշվեն բառի հոմանիշները, հականիշները, նկարագրող բառեր և տվյալ բառի օրինակը, իսկ վերջում աշակերտներին հանձնարարել կազմել նախադասություններ , բերել օրինակներ և նմանատիպ քարտեզ կազմել այլ բառերի համար:

    Ես այս մեթոդը կիրառել եմ '' Բնություն "/ Nature / թեման ուսումնասիրելիս և բառային քարտեզ կազմեցինք " wood" բառի համար:

  16. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #9
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    374
    Հեղինակության աստիճան
    8973
    Ճիշտ եք։Ես էլ անպայման կփորձեմ։

  18. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anait61 (14.03.2019), Anush P (15.02.2019), Hripsime Margaryan (19.02.2019), Անահիտ Պետրոսյան (27.03.2019), Արևիկ Ոսկանյան (19.02.2019), Լիլիթ Աբաջյան (11.03.2019), Լիլիթ Հակոբջանյան (26.02.2019)

  19. #10
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    374
    Հեղինակության աստիճան
    8973
    Այժմ դիտարկենք բառապաշարի ուսուցման գործընթացում կիրառվող մի շարք վարժություններ, որոնք ավելի արդյունավետ են դարձնում ուսումնառության գործընթացը և սովորողների մոտ զարգացնում են գիտելիքներն ու հմտությունները:
    Repetition exercises
    Այս վարժության բնույթը կայանում է նրանում, որ հնչում է ինչ-որ նախադասություն, որը ուսանողը պետք կրկնի առանց իր առջև ունենալու գրված տեքստը: Այս վարժության մեջ է մտնում նաև շուտասելուկների անընդհատ կրկնելը, որը օգնում է երեխաների շտկել խոսքը:
    Peter Piper picked a peck of pickled peppers.
    A peck of pickled peppers Peter Piper picked.
    If Peter Piper picked a peck of pickled peppers,
    Where’s the peck of pickled peppers Peter Piper picked?
    Repetition exercise-ի օրինակ է, երբ ինչ-որ կարճ տեքստում կամ իր խոսքում սովորողը փորձում է մի քանի անգամ կիրառել միևնույն բառը:
    None of the passengers and the crew was injured, because the crew was very organized. The crew members were very brave facing each difficulty.
    Inflection Exercises and Replacement exercises
    Այս վարժության բնույթը այն է, որ սովորողը կրկնում է իրեն տրված նախադասությունը փոխելով որևէ բառ: Այս վարժությունը հնարավորություն է տալիս ուսանողներին հեշտությամբ զարգացնել իրենց խոսքը, որովհետև նա ունենում է որոշակի կոնկրետ կաղապար և տարբեր իրավիճակներում կարող է օգտագործել իրեն անհրաժեշտ ձևով:
    The crime rate is rising.
    The crime rate in decreasing.
    The car- accident rate is rising.
    The sound of music was perfect.
    The sound of music was wonderful.
    Completion exercises
    Այս վարժության էությունը այն է, որ սովորողը լսում է ինչ-որ տեքստ կամ երկխոսություն, որում կան բաց թողնված որոշակի բառեր: Սովորողից պահանջվում է լսելուց հետո ամբողջացնել տեքստը լրացնելով բաց թողնված տեղերը:

  20. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 1 13-ից 12311 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •