+ Կատարել գրառում
Էջ 1 15-ից 12311 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 148 հատից

Թեմա: Գեղագիտական դաստիարակությունը գրականության ժամերին

  1. #1
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,288
    Հեղինակության աստիճան
    17356

    Գեղագիտական դաստիարակությունը գրականության ժամերին

    Դաստիարակության բոլոր միջոցներից ամենակարևորը , թերևս, գեղագիտականն է; Շատ հաճախ երաժշտական որևէ ստեղծագործություն օգնում է աշակերտին ավելի լավ ընկալելու այս կամ այն գրական երկը; 9-րդ դասարանում Շնորհալու,,Առավոտ լուսո,, շարականը սովորողներին ,,տրվեց,, մի քիչ դժվարությամբ; Աղոթքի ճիշտ և խոր ըմբռնելուն օգնեց Լուսինե Զաքարյանի անզուգական կատարումը; Շարականը լսելիս աշակերտներից յուրաքանչյուրը ընկղմվել էր իր հոգու առեղծվածային աշխարհը, մի տեսակ անէացել իրականությունից;
    Նարեկացու տաղերի ուսուցումը ևս չափազանց թերի կլիներ առանց հոգևոր երաժշտության; Կարելի է լսել հենց Նարեկացու,,Հավուն-հավուն,,-ը կամ ,,Տիրամայր ,,-ը; Աստվածային լույսը իրենց մեջ կրելու, Բարձրյալի հետ հաղորդակցվելու ավելի ճշմարիտ ուղի դժվար է պատկերացնել; Նարեկացու անզուգական տաղերը որքան երաժշտական, նույնքան էլ բազմերանգ են; ,,Տաղ Վարդավառին,, և ,,Մեղեդի ծննդյան,, տաղերը ,,շողշողում են երփներփությամբ,, ու գույների զարմանալի անցումներով; Դրանք շատ ընդհանրություններ ունեն միջնադարի հայ մանրանկարիչների հետ; Ծանոթանալով Սարգիս Պիծակի և Թորոս Ռոսլինի նկարներին,աշակերտները հասկանում են,որ թե՛ բանաստեղծները, թե՛նկարիչները մարդկային նույն հույզերի ու ապրումների թարգմանն են;
    Սայաթ-Նովայի անմահ խաղերն արդեն երեք հարյուրամյակ է, ինչ ուղեկցում են մեզ; Նրա խաղերի ուսուցումը ևս միշտ ուղեկցվում է երաժշտությամբ; Հաճելի է, որ աշակերտները սիրով են լսում մեծատաղանդ աշուղ-բանաստեղծի երգերը; Նրանք զուգահեռներ են անցկացնում մերօրյա երաժշտության և հանճարեղ սիրերգակի տաղերի միջև; Աշակերտները հստակ գիտակցում են, որ իրական երաժշտությունը պիտի բխի մարդկային հոգուց և սրտից, լսողի հոգում առաջացնի թրթիռ,ազնիվ ու վսեմ զգացողություններ;
    Վերջին խմբագրող՝ Զարինե Ամիրյան: 02.02.2019, 17:03:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (07.02.2019), Ալոյան Գոհար (02.02.2019), Անուշ Ղազարյան (04.05.2019), Գոհար Խաչատրյան Յուրիի (31.03.2019), Լուսինե Քառյան (05.02.2019), Մինասյան Նորա (02.02.2019), Tatev83 (04.02.2019)

  3. #2
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,288
    Հեղինակության աստիճան
    17356
    Ամենայն հայոց բանաստեղծի հրաշք ,,Անուշ,,-ը ևս հարմար առիթ է երաժշտություն-գրականություն կապն է՛լ ավելի արժևորելու համար;Արմեն Տիգրանյանի օպերային արվեստին դեռևս անծանոթ պատանիների համար անսովոր երաժշությունը միանշանակ չի ընդունվում, դա բնական է, բայց լսելու ընթացքում մեղեդին մի անտեսանելի ուժով ու հրապույրով նրանց լուսավոր հեռուներն է տանում; Պոեմի հերոսների հետ նրանք ասես ապրում են, թախծում, տագնապում և տառապում;
    Առհասարակ աշակերտներին երաժշտությանը ,,բարեկամացնելու,, որևէ առիթ չպետք է բաց թողնել;
    Տերյան ուսումնասիրելիս թող լսեն Նիկոլ Գալանտերյանի կամ Ռոմանոս Մելիքյանի սքանչելի ռեմանսները, որոնք Տերյանի պոեզիան անկասկած էլ ավելի սրտամոտ և հարազատ կդարձնեն պատանիների սրտերին;
    Սևակի ,,Անլռելի զանգակատուն,,-ը ևս պետք է ուղեկցվի մեծն Կոմիտասի երգերի ունկնդրմամբ,որպես յուրօրինակ հարգանքի տուրք մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին;Վստահ եմ,որ չի գտնվի մի աշակերտ,ով չհուզվի,չլցվի զայրույթի և բողոքի արդարացի պոռթկումներով;

    Կերպարվեստը ևս աշակերտի հոգում արթնացնում է տարաբնույթ հույզեր,զգացողություններ, զարգացնում է երևակայությունը, պատկերային մտածողությունը; Ամեն անգամ Դեմիրճյանի ,,Վարդանանք,,-ն անցնելիս կարևոր եմ համարում աշակերտներին ծանոթացնել Գրիգոր Խանջյանի համանուն գոբելենին; Նրանց առաջարկում եմ ուշադիր զննել և գտնել այնտեղ հայտնի դեմքեր; Գտնում են ու զարմանում, թե ինչպես են հայտնվել Մաշտոցը,Կոմիտասը,Սևակը,Չարենցը և այլ մեծեր Վարդանանց հերոսամարտում; Մեկնաբանությունները տարբեր են; Ի վերջո միասին հանգում ենք այն եզրակացության, որ նկարիչը ցանկացել է ցույց տալ, թե որքան մեծ է եղել Ավարայրի խորհուրդը մեր ժողովրդի բազմադարյան պատմության մեջ;Այդ գոյամարտը մեր ու նաև կտավում պատկերված հայ հանճարների հարատևության երաշխիքն էր, որոնցից շատերին նույնպես վիճակված էր ունենալ իրենց Ավարայրը, իրենց պայքարն ու հաղթանակը հանուն գալիք սերունդների;Կտավը անտարբեր չի թողնում աշակերտներին, օգնում է նրանց խորհելու հայ ժողովրդի մաքառումներով, կորուստներով ու ձեռքբերումներով լի ճանապարհի մասին, նաև հետաքրքրություն առաջացնում Դեմիրճյանի մեծարժեք պատմավեպի հանդեպ;


    Աղբյուր՝

    ՚՚Հայոց լեզու և գրականություն ՚՚ 1. 2015թ. ամսագիր
    Վերջին խմբագրող՝ Զարինե Ամիրյան: 17.04.2019, 18:47:

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusya (03.02.2019), Nelli Antonyan (07.02.2019), Վ. Հովհաննիսյան (03.03.2019), Ալոյան Գոհար (02.02.2019), Անուշ Ղազարյան (04.05.2019), Լուսինե Քառյան (05.02.2019), Մինասյան Նորա (02.02.2019), Հռիփսիմե Հարությունյան (03.02.2019), Tatev83 (04.02.2019)

  5. #3
    Մոդերատոր Ալոյան Գոհար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.08.2018
    Հասցե
    ք. Վանաձոր, Տավրոսի 19/9
    Գրառումներ
    517
    Հեղինակության աստիճան
    17061
    Գեղագիտական դաստիարակությունը ամենակատարյալն է , այն հիմք է դնում դասապրոցեսում գեղեցիկի , հետաքրքրությանն ու հասկանալիությանը: Առանց գեղեցիկի յուրաքանչյուր դասապրոցես լիարժեք չի լինում: Ես համամիտ եմ Ձեզ հետ, հարգելի՛ Զարինե : Կհետևեմ թեմայի զարգացումներին և մեծ հաճույքով կմասնացեմ:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (07.02.2019), Վ. Հովհաննիսյան (03.03.2019), Զարինե Ամիրյան (02.02.2019), Հռիփսիմե Հարությունյան (03.02.2019), Tatev83 (04.02.2019)

  7. #4
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,288
    Հեղինակության աստիճան
    17356
    Շնորհակալ եմ, հարգելի Գոհար ;

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (07.02.2019), Ալոյան Գոհար (02.02.2019), Tatev83 (04.02.2019)

  9. #5
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,288
    Հեղինակության աստիճան
    17356
    7-8-րդ դասարանների գրականության դասագրքերում կան ստեղծագործություններ,որոնցից են Հ. Մաթևոսյանի,,Կանաչ դաշտը,,, Սահյանի,,Անտառում,, , Շիրազի,,Գարնանամուտ,,-ը; Այս գործերն անցնելիս կարևորում եմ Մարտիրոս Սարյանի, Գևորգ Բաշինջաղյանի բնանկարների ցուցադրումը;
    Գեղագիտական դաստիարակության հզոր միջոց է նաև թատրոնը; Արվեստի այդ հրաշքին առնչվելը կախարդական մի աշխարհ է բացում աշակերտների առջև;
    Օգնել աշակերտներին հաճախ հայտնվել գեղեցիկի աշխարհում , մասնակից լինել գեղեցիկի արարմանը ուսուցիչներիս համար դժվարին, բայց կարևոր ու անչափ հաճելի առաքելություն է;

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (07.02.2019), Ալոյան Գոհար (02.02.2019), Հռիփսիմե Հարությունյան (04.02.2019), Tatev83 (04.02.2019)

  11. #6
    Մոդերատոր Ալոյան Գոհար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.08.2018
    Հասցե
    ք. Վանաձոր, Տավրոսի 19/9
    Գրառումներ
    517
    Հեղինակության աստիճան
    17061
    Հարգելի՛ Զարինե, ինձ հոգեհարազատ թեմա է այս թեման , որն ամեն բնագավառում հետաքրքիր է , թե՛ գրականության, թե՛ մաթեմատիկայում , իսկ մաթեմատիկան արվեստ է, երաժշտություն, գրականություն: Ամենուր համաչափություն կա, վերջապես ոսկե հատումը: Էլ չեմ խոսում տարածության ու ժամանակի մասին: Տարածությունն ու ժամանակը նաև մաթեմատիկական կատեգորիաներ են: Դրանք գիտության մեջ անվերջ հարցերի շղթա են ստեղծում: Ի՞Նչ է ժամանակը, ի՞նչ է տարածությունը....
    Ահա այստեղ գեղագիտական դաստիարակության միր մասնիկ՝ կապված գրականության հետ . Թումանյանը տարածության ու ժամանակի մասին գրել է.
    Ժամանակն անվերջ,
    Տիեզերքն անհուն,
    Ու նրանց միջում հավիտյան սիրուն
    Կյանքը՝ հարաշարժ, հոսանք է վարար...
    Նորանոր ուժեր ճնշում են իրար,
    Ելնում են թափով, իջնում տագնապով:
    Ու կենդան, կայտառ,
    Միշտ նոր ձևի մեջ,
    Անդուլ, անդադար, հոսում են անվերջ:
    Ահա գրականություն-արվեստ- մաթեմատիկա: Գեղագիտական դաստիարակության հրաշալի միջոց գրականության և մաթեմատիկայի ժամերին: Հենց այստեղ պետք է նշել միջառարկայական կապերի նշանակությունը:

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #7
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2018
    Հասցե
    Ք.Վանաձոր,
    Գրառումներ
    184
    Հեղինակության աստիճան
    7481
    «Ուսուցման մեջ կարևոր նշանակություն ունի ոչ թե այն հումքը, որը տրվում է կոնկրետ հմտության կամ կոնկրետ բովանդակություն ունեցող գիտելիքի տեսքով, այլ կարևորը ըստ սահմանված ուղղության աշակերտի ուժերի զարգացումն է»:

    Դիմիտրի Ուզնաձե

    Մտածող և զգացող մարդ դաստիարակելու
    համար, անհրաժեշտ է առաջին հերթին նրան
    դաստիարակել գեղագիտորեն:

    Ֆրիդրիխ Շիլլեր

    Չի կարելի ճանապարհ տալ սերնդին առանց
    դրականի և գեղեցիկի սաղմերի:

    Ֆեոդոր Դոստոևսկի

    Գեղագիտական դաստիարակությունը իրականացնում է երկու
    հիմնական գործառույթ. այն ձևավորում է սովորողի արժեհամակարգի
    և արժեքային կողմնորոշման գեղագիտական բաղադրիչը և զարգացնում նրա գեղագիտական և ստեղծագործական ներուժը: Այն նաև
    մարդկային փոխհարաբերությունների կարգավորման միջոց է. մարդը
    միշտ ձգտում է դեպի գեղեցիկը: Այս տեսակետից դաստիարակության
    գեղագիտական և բարոյական բաղադրիչները մոտենում են իրար:
    Վերջին խմբագրող՝ Զարինե Ամիրյան: 17.04.2019, 18:42:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (07.02.2019), Ալոյան Գոհար (03.02.2019), Զարինե Ամիրյան (03.02.2019), Tatev83 (04.02.2019)

  15. #8
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2018
    Հասցե
    Ք.Վանաձոր,
    Գրառումներ
    184
    Հեղինակության աստիճան
    7481
    Ոչ ոք չի կարող ժխտել գրականության և ընթերցանության դերը երեխայի
    զարգացման գործում: Գեղարվեստական գրականությունը հարստացնում է մարդու
    հոգեկան աշխարհը, դառնում նրա զարգացման հզորագույն խթան: Գրականությունը
    լուծում է մի շարք բարդ խնդիրներ՝ աշխարհայացքի բարոյականության, ազգային
    նկարագրի, գեղագիտական հայացքների, պատկերավոր մտածողության ձևավորում,
    խոսքի զարգացում, մարդու դարեդար կուտակած կենսափորձի յուրացում:
    Գեղարվեստական գրականությունը սովորեցնում է հստակ մտածել, ճիշտ գրել և լավ
    խոսել:

    Դեռ վերջերս գրքի և ընթերցանության արժեքը մեզանում անվիճելի էր: Հիմա
    իրադրությունն այլ է: Ցավալի է գիտակցելը, որ գիտության ու տեխնիկայի սրընթաց
    զարգացման դարում երեխաներն այլևս չեն կարդում. հեռուստատեսության,
    համակարգչի, համացանցի գերիշխանության պայմաններում երեխաները կորցրել են
    հետաքրքրությունն ընթերցանության նկատմամբ: Այն թյուր կարծիքը, որ
    անհրաժեշտ ցանկացած տեղեկույթ կարելի է գտնել հաշված վայրկյանների
    ընթացքում, և դրա համար բոլորովին էլ պետք չէ գրքեր կարդալ, մոռացնել է տվել, որ
    գիտելիքի միակ աղբյուրը շարունակում է մնալ տպագիր տեղեկությունը, այն է՝
    գիրքը՝ ինչ ձևաչափով էլ որ մեզ տրվի: Չկարդացող մարդը դժվարությամբ է ընկալում
    և չի իմաստավորում ընթերցածը, չի տարբերում գլխավորն ու երկրորդականը, չի
    մտապահում կարևոր տեղեկույթը:
    Վերջին խմբագրող՝ Զարինե Ամիրյան: 17.04.2019, 18:42:

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #9
    Մոդերատոր Հռիփսիմե Հարությունյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2018
    Հասցե
    Լոռու մարզ,գյուղ Բազում
    Գրառումներ
    192
    Հեղինակության աստիճան
    13123
    Լիովին համամիտ եմ հարգելի Զարինե, քանզի գեղեցիկի ընկալումն ամենուր է, մնայուն , ինչպես նաև ուսանելի:

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ալոյան Գոհար (03.02.2019), Զարինե Ամիրյան (03.02.2019), Մարգարյան Նաիրա (04.02.2019), Մարիամ Սարգսյան. (03.02.2019), Tatev83 (04.02.2019)

  19. #10
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,288
    Հեղինակության աստիճան
    17356
    Համամիտ եմ , հարգելի՛ Գոհար, գեղագիտությունը մեծագույն արժեք է և կիրառելի դպրոցական առարկաների դասավանդման ժամանակ, այ ն ավելի դյուրին և հաճելի է դարձնում դասը և մատուցվող նյութը;

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ալոյան Գոհար (03.02.2019), Մարգարյան Նաիրա (04.02.2019), Մարիամ Սարգսյան. (03.02.2019), Tatev83 (04.02.2019)

+ Կատարել գրառում
Էջ 1 15-ից 12311 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •