+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Պասկալ լեզվի հնարավորությունները արդի ժամանակաշրջանում

  1. #1
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Գրառումներ
    13
    Հեղինակության աստիճան
    0

    Պասկալ լեզվի հնարավորությունները արդի ժամանակաշրջանում

    Պասկալ (Pascal) լեզվի կառուցվածքային ծրագրավորման բազային կառուցվածքները մեծ դեր են կատարում տարբեր բարդության խնդիրների ծրագրավորման գործում: Այս տեսակետից աշխատանքում տեղ են գտել ինչպես պարզ այնպես էլ բարդ կառուցվածքների նկարագրությանը օրինակների վրա:
    Պասկալ (Pascal) լեզուն մշակվել է Շվեյցարիայի (ք. Ցյուրիխ) բարձրագույ տեխնիկական դպրոցի պրոֆեսոր Նիկլաուս Վիրտի կողմից: Պասկալ լեզվի առաջին նկարագրությունը հրապարակվել է 1968թ.-ին, իսկ 1979թ.-ին առաջարկվել Պասկալ լեզվի վերջնական ստանդարտը, որը և հիմք է ծառայել նրա բազմաթիվ տարբերակների մշակման: Այն իր անունը ստացել է ի պատիվ Ֆրանսիացի հռչակավոր գիտնական Բլեզ Պասկալի: Սկզբնական շրջանում, հեղինակի մտահղացմամբ, Պասկալ լեզուն, հիմնականում, պետք է օգտագործվեր ուսուցոզական նպատակներով, ժամանակակից ստրուկտուրային (կառուցվածքային) ծրագրավորման հիմնական սկզբունքները ուսուցանելու համար, սակայն հետագայում, BORLAND ֆիրմայի մեկնաբանմամբ, այն ձեռք բերեց լրացուցիչ հատկություններ, որոնք և թույլ տվեցին այն համարել ժամանակակից ունիվերսալ լիարժեք լեզու: BORLAND ֆիրմայի կողմից մշակված տուրբո- կոմպիլյատորների ընտանիքին պատկանող ծրագրավորման Turbo – Pascal համակարգը լայն կիրառություն է ստացել քոմփյութերային աշխարհում շնորհիվ այն բանի, որ ստեղծում է օգտագործողի համար հարմարավետ, բազմակողմանի մտածված միջավայր և ունի կոմպիլյացիայի բարձր արագություն:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Fuzelina Karapetyan (02.02.2019), Ալվարդ_Մ (04.02.2019), Անուշ Առաքելյան (01.02.2019)

  3. #2
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Գրառումներ
    13
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի գործընկերներ, ակնկալում եմ Ձեր ակտիվությունը իմ կողմից ստեղծված թեմայի շրջանակներում: Կանխավ շնորհակալություն

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ալվարդ_Մ (14.02.2019), Անուշ Առաքելյան (01.02.2019)

  5. #3
    Ավագ մասնակից Ալվարդ_Մ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2017
    Հասցե
    Մարգահովիտ
    Գրառումներ
    346
    Հեղինակության աստիճան
    579
    Հարգելի Սվետլանա , բավականին հետաքրքիր թեմա եք ընտրել քննարկման համար: Ասեմ, եթե խնդիրները աշակերտները գրում եմ համակարգչով, ստուգում և տեսնում են արդյունքը շատ ոգևորվում են: Նրանց մոտ սովորելու մոտիվացիա է առաջանում, ցանկություն են հայտնում այլ առարկաներից էլ, օրինակ՝ ֆիզիկայից, մաթեմատիկայից խնդիրների ծրագրեր գրել... Թեմայի շրջանակում կարելի է նույնիսկ ծրագրեր ներկայացնել:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  7. #4
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Գրառումներ
    13
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Ալվարդ_Մ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Սվետլանա , բավականին հետաքրքիր թեմա եք ընտրել քննարկման համար: Ասեմ, եթե խնդիրները աշակերտները գրում եմ համակարգչով, ստուգում և տեսնում են արդյունքը շատ ոգևորվում են: Նրանց մոտ սովորելու մոտիվացիա է առաջանում, ցանկություն են հայտնում այլ առարկաներից էլ, օրինակ՝ ֆիզիկայից, մաթեմատիկայից խնդիրների ծրագրեր գրել... Թեմայի շրջանակում կարելի է նույնիսկ ծրագրեր ներկայացնել:
    Շնորհակալ եմ, հարգելի Ալվարդ, թեմայիս արձագանքելու համար: Անշուշտ բնագիտական առարկաների ինտեգրումը շատ ավելի արդյունավետ է դիտարկվում:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ալվարդ_Մ (09.02.2019)

  9. #5
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Գրառումներ
    13
    Հեղինակության աստիճան
    0
    Հետազոտական աշխատանքը` <<Ծրագրավորման Պասկալ լեզվի հնարավորությունները արդի ժամանակաշրջանում>> բաղկացած է ներածությունից, բովանդակությունից , 2 գլուխներից, եզրակացությունից և օգտագործված գրականության ցանկից:
    Առաջին գլխում տրված է համառոտ տեղեկություններ TP ծրագրավորման լեզվի մասին: Այստեղ նկարագրված են պարզագույն կառուցվածքները, հիմնական օպերատորները, գրաֆիկայի օգտագործումը pascal լեզվում և այլն:
    Երկրորդ գլխուխը վերաբերվում է Turbo Pascal –ի փուլերին, ուր հիմնականում համառոտ նկարագրված է տարբերակները և ֆունկցիաները: Այս բոլոր բաժիններում բերված են օրինակներ և տրված են մեթոդական ցուցումներ:
    Վերը նշված թեմաների դասավանդումը կարևորվում է, ինչպես միջին դպրոցի բարձր դասարաններում, այնպես էլ ավագ դպրոցում:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ալվարդ_Մ (09.02.2019)

  11. #6
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2018
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    179
    Հեղինակության աստիճան
    1039
    Հարգելի Սվետլանա, որպես դասվար, միանշանակ կարող եմ ասել , որ ՏՀՏ - ի կիրառումը բոլոր դասարաններում ավելի է հեշտացնում ուսուցանվող նյութի ընկալումը:Վստահ եմ , որ շատերն են ինձ հետ համամիտ:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սվետլանա Կասյան (07.02.2019), Ալվարդ_Մ (09.02.2019)

  13. #7
    Ավագ մասնակից Ալվարդ_Մ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2017
    Հասցե
    Մարգահովիտ
    Գրառումներ
    346
    Հեղինակության աստիճան
    579
    Մեջբերում Fuzelina Karapetyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Սվետլանա, որպես դասվար, միանշանակ կարող եմ ասել , որ ՏՀՏ - ի կիրառումը բոլոր դասարաններում ավելի է հեշտացնում ուսուցանվող նյութի ընկալումը:Վստահ եմ , որ շատերն են ինձ հետ համամիտ:
    Հատկապես օտար լեզուներից համացանցը լիքն է տեսանյութերով, որի կիրառումը դասապրոցեսում դասը դարձնում է հետաքրքիր և ոգևորող...

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  15. #8
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Գրառումներ
    13
    Հեղինակության աստիճան
    0
    ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
    TP-ով գրված ծրագիրը կազմված է վերնագրից և բլոկից:
    Ծրագիրը սկսվում է վերնագրով: Այն պարունակում է Program պահեստավորված բառը, ծրագրավորողի կողմից տրված անունը և վերջում դրվում է կետ ստորակետ` (: TP-ում վերնագիրը կարելի է նաև բաց թողնել:
    Ընդհանուր դեպքում՝
    Program <անուն> ;
    Բլոկ`
    նկարագրումների բաժին;
    begin (սկիզբ)
    օպերատոր 1;
    օպերատոր 2;
    ---------------
    օպերատոր n
    end. (վերջ)

    Նկարագրումների բաժին - Այս բաժինը նախատեսված է ծրագրում հանդիպող բոլոր փոփոխականների (տվյալների) նկարագրման, այսինքն բնութագրիչների հայտարարման համար:
    Նկարագրումների բաժինն իր հերթին բաժանվում է հինգ ենթաբաժինների.

    1. Label - նշիչների բաժին,
    2. Const - հաստատունների բաժին,
    3. Type - տիպերի բաժին,
    4. Var - փոփոխականների բաժին:
    5. Procedure, Function - պրոցեդուրաների և ֆունկցիաների բաժին
    - Label պահեստավորված բառի միջոցով տրվում է տեղեկություն նշիչի մասին:

    Օրինակ. Label 10;
    Label AB136;
    Label Ard;
    - - - - - - - -

    CONST պահեստավորված բառով, տրվում է հաստատունի արժեքը հետևյալ կերպ.
    const a=57.22; q=’ + ’:
    Հաստատունի արժեքի տիպը կախված է տվյալ խնդրի պահանջից: Բերված օրինակում a-ն իրական տիպի է, իսկ q-ն` սիմվոլային:
    Փոփոխականները նկարագրվում են VAR պահեստավորված բառի միջոցով հետևյալ կերպ.
    var k, n, m :integer; a,b12:real; x: boolean; c, q : char:
    Կարելի է փոփոխականների նկարագրությունը կատարել նաև յուրաքանչյուրի համար առանձին տողով:
    TP լեզվում օպերատորները գրվում են Begin և end պահեստավորված բառերի միջև: Այս դեպքում, երբ անհրաժեշտ է համակարգչին հասկացնել, որ պետք է կատարել մեկից ավելի օպերատորներ, ապա այդ օպերատորների հաջորդականությունը ներկայացվում է որպես առանձին բլոկ (բաղադրյալ օպերատոր), որի սկզբում և վերջում դարձյալ դրվում են Begin և end պահեստավորված բառերը: Օպերատորները իրարից պետք է անջատել կետ ստորակետով ( ; ):

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ալվարդ_Մ (14.02.2019)

  17. #9
    Ավագ մասնակից Ալվարդ_Մ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2017
    Հասցե
    Մարգահովիտ
    Գրառումներ
    346
    Հեղինակության աստիճան
    579
    Մեջբերում Սվետլանա Կասյան-ի խոսքերից Նայել գրառումը
    ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
    TP-ով գրված ծրագիրը կազմված է վերնագրից և բլոկից:
    Ծրագիրը սկսվում է վերնագրով: Այն պարունակում է Program պահեստավորված բառը, ծրագրավորողի կողմից տրված անունը և վերջում դրվում է կետ ստորակետ` (: TP-ում վերնագիրը կարելի է նաև բաց թողնել:
    Ընդհանուր դեպքում՝
    Program <անուն> ;
    Բլոկ`
    նկարագրումների բաժին;
    begin (սկիզբ)
    օպերատոր 1;
    օպերատոր 2;
    ---------------
    օպերատոր n
    end. (վերջ)

    Նկարագրումների բաժին - Այս բաժինը նախատեսված է ծրագրում հանդիպող բոլոր փոփոխականների (տվյալների) նկարագրման, այսինքն բնութագրիչների հայտարարման համար:
    Նկարագրումների բաժինն իր հերթին բաժանվում է հինգ ենթաբաժինների.

    1. Label - նշիչների բաժին,
    2. Const - հաստատունների բաժին,
    3. Type - տիպերի բաժին,
    4. Var - փոփոխականների բաժին:
    5. Procedure, Function - պրոցեդուրաների և ֆունկցիաների բաժին
    - Label պահեստավորված բառի միջոցով տրվում է տեղեկություն նշիչի մասին:

    Օրինակ. Label 10;
    Label AB136;
    Label Ard;
    - - - - - - - -

    CONST պահեստավորված բառով, տրվում է հաստատունի արժեքը հետևյալ կերպ.
    const a=57.22; q=’ + ’:
    Հաստատունի արժեքի տիպը կախված է տվյալ խնդրի պահանջից: Բերված օրինակում a-ն իրական տիպի է, իսկ q-ն` սիմվոլային:
    Փոփոխականները նկարագրվում են VAR պահեստավորված բառի միջոցով հետևյալ կերպ.
    var k, n, m :integer; a,b12:real; x: boolean; c, q : char:
    Կարելի է փոփոխականների նկարագրությունը կատարել նաև յուրաքանչյուրի համար առանձին տողով:
    TP լեզվում օպերատորները գրվում են Begin և end պահեստավորված բառերի միջև: Այս դեպքում, երբ անհրաժեշտ է համակարգչին հասկացնել, որ պետք է կատարել մեկից ավելի օպերատորներ, ապա այդ օպերատորների հաջորդականությունը ներկայացվում է որպես առանձին բլոկ (բաղադրյալ օպերատոր), որի սկզբում և վերջում դարձյալ դրվում են Begin և end պահեստավորված բառերը: Օպերատորները իրարից պետք է անջատել կետ ստորակետով ( ; ):
    Հարգելի Սվետլանա, լավ թեմա է դրված քննարկման: Նշեմ, որ նկարագրության բաժնում տվյալները նկարագրվում են Ձեր նշած ձևով: Նշիչը ծրագրի մեջ կատարում է օպերատորների բնականոն ընթացքի խաթարում: Օրինակ՝ գրվում է GO TO Ard: Եվ անկախ նրանից, թե այդ օպերատորից հետո քանի օպերատոր կա, գործողությունը կատարվում է այնտեղից որտեղ գրված է Ard: օպերատոր, ապա վերադառնում է ծրագրի կատարմանը...

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  19. #10
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Գրառումներ
    13
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Ալվարդ_Մ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Սվետլանա, լավ թեմա է դրված քննարկման: Նշեմ, որ նկարագրության բաժնում տվյալները նկարագրվում են Ձեր նշած ձևով: Նշիչը ծրագրի մեջ կատարում է օպերատորների բնականոն ընթացքի խաթարում: Օրինակ՝ գրվում է GO TO Ard: Եվ անկախ նրանից, թե այդ օպերատորից հետո քանի օպերատոր կա, գործողությունը կատարվում է այնտեղից որտեղ գրված է Ard: օպերատոր, ապա վերադառնում է ծրագրի կատարմանը...
    Հարգելի Ալվարդ, շնորհակալ եմ թեմայիս արձագանքելու և դիտարկումներ կատարելու համար

+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •