+ Կատարել գրառում
Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին ... 345
Ցույց են տրվում 41 համարից մինչև 50 համարի արդյունքները՝ ընդհանուր 50 հատից

Թեմա: Պասկալ լեզվի հնարավորությունները արդի ժամանակաշրջանում

  1. #41
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2682
    SetColor պրոցեդուրան

    Սահմանում է ելք տրվող գծերի և սիմվոլների գույնը: Դիմելաձևն է`
    SetColor (<գույն>),
    որտեղ`<գույն>-word տիպի փոփոխական է, կարող է ընդունել վերը նշված արժեքներից որևէ մեկը կամ նրանց համարժեք անգլերեն անվանումները:

  2. #42
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2682
    SetBkColor պրոցեդուրան

    Սահմանում է գրաֆիկական էկրանի հիմնագույնը (ֆոնը): Դիմելաձևն է`
    SetBkColor(<գույն>),
    որտեղ` <գույն>-word տիպի փոփոխական է,կարող է ընդունել վերը նշված արժեքներից որևէ մեկը կամ նրանց համարժեք անգլերեն անվանումները:
    Տուրբո –Պասկալ լեզվում գոյություն ունեն մի շարք փունկցիաներ ու պրոցեդուրաներ, որոնք հնարավորություն են տալիս կառուցելու կետեր և գծեր:

  3. #43
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2682
    PutPixel պրոցեդուրան
    Այս պրոցեդուրան նշված կոորդինատներով կետը դարձնում է տեսանելի: Դիմելաձևն է`
    PutPixel(x,y,<գույն>),
    որտեղ` x,y-կետի կոորդինատներն են <գույն>-կետի գույնը որոշող word տիպի փոփոխական է:

  4. #44
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2682
    Line պրոցեդուրան:

    Գծում է գիծ`տրված 2 կետերը միացնելով իրար: Դիմելաձևն է`
    Line(x1,y1,x2,y2),
    որտեղ` x1, y1- գծի սկզբնակետի կոորդինատներն են X2, y2-գծի վերջնակետի կոորդինատներն են:

  5. #45
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2682
    LineTo պրոցեդուրան
    Գծում է գիծ` ընթացիկ կետը միացնելով տրված կոորդինատներով կետին: Դիմելաձևն է `
    LineTo (x,y),
    որտեղ` x,y-գծի վերջնակետի կոորդինատներն են

  6. #46
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2682
    SetWriteMode պրոցեդուրան:
    Այս պրոցեդուրան կապ է հաստատում նոր ելք տրվող գծերի և էկրանի վրա գոյություն ունեցող գծերի միջև: Դիմելաձևն է`
    SetWriteMode(<ձև>),
    որտեղ` <ձև>-մատնանշում է այն միջոցը, որով պետք է կապ հաստատվի գոյություն ունեցող և նոր գծվող գծերի միջև: Փոփոխականը կարող է ընդունել integer տիպի հետևյալ 2 արժեքները`
    CopyPut=0;
    XorPut=1;

    Եթե փոփոխականը ընդունում է 0 արժեք, ապա գծերի վերադրման նոր ելք տրվող գծերը չեն բացառում նախորդները, այսինքն, տեղի է ունենում պակերի բացառում պակերի մաքրում: Այս պրոցեդուրան հարմար է օգտագործել գծային պատկերների շարժում կամ տեղափոխություն իրականացնելու համար: Պրոցեդուրայի ազդեցությունը տարածվում է Line, LineTo, LineRel, Rectangle և DrawPoly պրոցեդուրաների վրա:
    1. Նկարել աստղազարդ երկինք և այնտեղ շարժվող մարմիններ:
    Program sky;
    Uses crt,graph;
    Var c,r,e,x,y,a,b:integer;
    Begin
    Randomize;
    Initgraph(d,r,'');
    SetWriteMode(XorPut);
    e:=GraphResult;
    if e<>grok then writeln(GraphErrorMsg(e))
    else
    begin
    for i:=1 to 1000 do
    poutpixel(random(GetMaxx),random(Getmaxy),random(15));
    x:=0;y:=0; a:=6; b:=2;
    repeat
    SetColor(a);
    Line(-50+x,100,-20+x,105);
    Line(-50+x,110,-20+x,105);
    Line(-50+x,100,-50+x,110);
    SetColor(b);
    Line(700-y,150,670-y,155);
    Line(670-y,155,700-y,160);
    Line(700-y,150,700-y,160);
    Delay(500);
    SetColor(a);
    Line( -50+x,100,-20+x,105);
    Line(-50+x,110,-20+x,105);
    Line(-50+x,100,-50+x,110);
    SetColor(b);
    Line(700-y,150,670-y,155);
    Line(670-y,155,700-y,160);
    Line(700-y,150,700-y,160);
    X:=x+1, y:=y+1;
    If x>700 then begin x:=0;y:=0;
    I:=a; a:=b; b:=i
    End;
    Until keypressed
    End;
    Closegraph
    End.

  7. #47
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2682
    Այս ծրագրի միջոցով ցուցադրվում է etColor, Line, PutPixel և SetWriteMode պրոցեդուրաների աշխատանքը: Ծրագրի կատարողական մասը սկսվում է գրաֆիկական ռեժիմի սահմանմամբ և SetWriteMode պրոոցեդուրայի հայտարարումով: վերջինս, ունենալով XorPut արգումնետ, կատարելու է շարժվող պատկերների հետագծի մաքրում: GraphResult ֆունկցիայի միջոցով e փոփոխականի մեջ գրանցվում է ինֆորմացիա կատարված գրաֆիկական օպերացիաների ճիշտ կամ սխալ ընթացքի վերաբերյալ: If հրամանի միջոցով ստուգվում է այդ սխալի առկայությունը: Եթե սխալ է հայտնաբերված, ելք է տրվում տեղեկատվություն տվյալ սխալի վերաբերյալ, և ավարտվում է ծրագրի աշխատանքը: Հակառակ դեպքում, կատարվում է գրաֆիկական պատկերների կառուցման և տեղաշարժման ծրագրային հատվածը: Ընդ որում` PutPixel պրոցեդուրայի միջոցով, կետերի և գույների պատահական ընտրության սկզբունքով, գրաֆիկական էկրանին պատկերվում ենգույնզգույն կետեր` ստեղծելով աստղազարդ երկնքի տպավորություն: Ծրագրում, որպես հաստատուններ, որոշվում են շարժվող պատկերների գույները: Line պրոցեդուրայի միջոցով աստղազարդ երկնքում պատկերվում են տարբեր գույնի երկու շարժվող եռանկյուն պատկեր, որոնց շարժման արագությունը կարգավորում է Delay հրամանը: Այնուհետև, նույնությամբ կրկնվում է եռանկյուն պատկերների կառուցւոմը, ինչը, SetWriteMode հրամանի առկայության դեպքում, ապահովում է պատկերների մաքրումը: Ծրագրում փոխվում են շարժվող պատկերների կոորդինատները ըստ այնտեղ սահմանված փոփոխման տիրույթի: Երբ x կոորդինատը գերազանցում է նշված սահմանը, նախնական կոորդինատները վերականգնվում են, պատկերները շրջվում են և շարունակում շարժվել հանդիպակաց: Այս շարժումը ընդգրկված է հետպայմանով ցիկլի օպերատորների մեջ և շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ չի սեղմվել ստեղնաշարի որևէ կոճակ: Վերջում փակվում է աշխատանքի գրաֆիկական ռեժիմը և ավարտվում ծրագիրը:

  8. #48
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2682
    Arc պրոցեդուրան:
    Գծում է աղեղ: Դիմելաձևն է`
    Arc(x,y,<սկ. անկ.>,<վերջ. անկ.>,<շառավիղ>),
    որտեղ` x,y-աղեղի կենտրոնի կոորդինատներն են
    <սկ.անկ.>-ցույց է տալիս աղեղի կենտրոնի նկատմամբ սկզբնակետի կազմած անկյունը
    <վերջ.անկ.>-ցույց է տալիս աղեղի կենտրոնի նկատմամբ վերջնակետի կազմած անկյունը
    <շառավիղ>-նշում է այն շառավիղը,որով պետք է գծվի աղեղը

  9. #49
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2682
    Ըստ ձեր նկարագրածի մոտավորապես այսպիսի տեսք ունի առաջին մասի բլոկ սխեման, իսկ երկրորդ մասը՝ խնդրում եմ պարզաբանել, ինչ նկատի ունեք՝ վերականգնել:
    V.jpg

  10. #50
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2682
    Մեջբերում Չգրանցված-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարև ձեզ խնդրում եմ կօգնեք կազմել բլոկ-սխեմա ,որում ստեղծել կոնը բնութագրող,cone անունով մի նոր տիպ, որը նկարագրվի հիմքի շառավիղով,բարձրությամբ և ծավալով:Այնուհետև ծրագրում հայտարարել cone տիպի մեկ փոփոխական ,որի հիմքի շառավիղն և բարձրությունը արժևորել ստեղնածարից,իսկ ծավալը հաշվել ,այնուհետև միայն կատարել վերականգնում:Ստացված պայմանները արտածել էկրանին:
    Ըստ ձեր նկարագրածի մոտավորապես այսպիսի տեսք ունի առաջին մասի բլոկ սխեման, իսկ երկրորդ մասը՝ խնդրում եմ պարզաբանել, ինչ նկատի ունեք՝ վերականգնել:
    V.jpg

+ Կատարել գրառում
Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին ... 345

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •