+ Կատարել գրառում
Էջ 3 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 21 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 50 հատից

Թեմա: Պասկալ լեզվի հնարավորությունները արդի ժամանակաշրջանում

  1. #21
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2682
    Հարգելի տիկին Աղասարյան, շատ տեղին մեջբերում էիք կատարել, Այն բավականին հեշտ և հասկանալի լեզու է և օգնում է հասկանալ ծրագրավորման հիմնական բաղկացուցիչ մասերը: Այն հիմնականում օգնում է հասկանալ C լեզվի հիմնական մասերը: Եթե գիտեք Պասկալ, ապա C-ն շատ հեշտ կլինի սովորել Ձեզ համար: Պասկալը և C-ն ունեն շատ ընդհանուր բաներ, թե կառուցվածքային նմանություններ, և թե syntax-ային նմանություններ:
    Ցանկացած լեզուն ունի իր սեփական աղբյուրը, որն անհրաժեշտ է թարգմանել CPU-ի , համակարգչային կոդի: Այդ թարգմանիչներին անվանում են Interpreter-ներ կամ Compiler-ներ(հայերեն թարգմանությունն այս երկու բառերի բավականին անհասկանալի են, լավ կլինի որ անգելերեն լեզվով իմանաք ): Interpreter-ն ավելի դանդաղ է աշխատում քան Compiler-ը, քանի որ այն պետք է վերբեռնվի հիշողության մեջ, մինչ ծրագրի թարգմանության ավարտը: Իսկ Compiler-ը աշխատում է շատ ավելի արագ և թարգմանում է գրված ծրագիրը օբյեկտային կոդի: Compiler-ը թարգմանում է գրված ծրագիրն առանց syntax-ային սխալների և պատճենահանում է այն, որն էլ կոչվում է օբյեկտային կոդ: Օբյեկտային կոդն օգտագործում է OS-ը, որպեսզի իրագործի թարգմանված ծրագիրը:Եթե ցանկանում եք սովորել Պասկալ լեզուն, ապա պիտի մտածեք թե որ թարգմանչից պետք է օգտվեք: Windows-ի համար կարող եք օգտագործել Dev Pascal–ը, կամ Turbo-Pascal-ը:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Fuzelina Karapetyan (18.03.2019)

  3. #22
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2018
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    202
    Հեղինակության աստիճան
    1926
    Հարգելի Սվետլանա, ճիշտ է ես մասնագիտությամբ ծրագրավորող չեմ, բայց կարդալով Ձեր թեման, պարբերաբար ուսումնասիրելով, հետաքրքրություն առաջացավ: Ես սկսել եմ հետաքրքրվել վերոնշյալ թեմայով և ուզում եմ հավելել:
    Պասկալ լեզուն ստեղծվել է Նիկլաուս Վիրտի կողմից՝ 1968-1969 թվականներին Ալգոլ-68 լեզվի ստանդարտ զարգացման հանձնաժողովի աշխատանքում իր մասնակցությունից հետո: Լեզուն անվանվել է ի պատիվ ֆրանսիացի մաթեմատիկոս, ֆիզիկոս, գրող և փիլիսոփա Բլեզ Պասկալի, ով ստեղծել է աշխարհում առաջին երկու նշանի թվերը գումարող մեխանիկական սարքը: Լեզվի մասին Վիրտի առաջին տպագրությունը կատարվել է 1970 թվականին. ներկայացնելով լեզուն, հեղինակը որպես դրա ստեղծման նպատակը մատնանշեց փոքր և արդյունավետ լեզվի կառուցումը, նպաստումը լավ ծրագրավորման ոճին, օգտագործելով համակարգված ծրագրավորում և կառուցվածքային տվյալներ:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  5. #23
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2682
    Մեջբերում Fuzelina Karapetyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Սվետլանա, ճիշտ է ես մասնագիտությամբ ծրագրավորող չեմ, բայց կարդալով Ձեր թեման, պարբերաբար ուսումնասիրելով, հետաքրքրություն առաջացավ: Ես սկսել եմ հետաքրքրվել վերոնշյալ թեմայով և ուզում եմ հավելել:
    Պասկալ լեզուն ստեղծվել է Նիկլաուս Վիրտի կողմից՝ 1968-1969 թվականներին Ալգոլ-68 լեզվի ստանդարտ զարգացման հանձնաժողովի աշխատանքում իր մասնակցությունից հետո: Լեզուն անվանվել է ի պատիվ ֆրանսիացի մաթեմատիկոս, ֆիզիկոս, գրող և փիլիսոփա Բլեզ Պասկալի, ով ստեղծել է աշխարհում առաջին երկու նշանի թվերը գումարող մեխանիկական սարքը: Լեզվի մասին Վիրտի առաջին տպագրությունը կատարվել է 1970 թվականին. ներկայացնելով լեզուն, հեղինակը որպես դրա ստեղծման նպատակը մատնանշեց փոքր և արդյունավետ լեզվի կառուցումը, նպաստումը լավ ծրագրավորման ոճին, օգտագործելով համակարգված ծրագրավորում և կառուցվածքային տվյալներ:
    Հարգելի Ֆուզելինա, շատ ուրախ եմ, որ սկսել եք հետաքրքրվել ծրագրավորումով Ծրագրավորումը որպես մասնագիտություն հետաքրքրում է շատերին: Ցանկացած նախագծում կան մասեր, որ քեզ ավելի հեշտ են տրվում, ծրագրավորման որոշակի մասեր, որտեղ դու քեզ ավելի լավ ես զգում, սակայն ծրագրավորման մեջ կարևոր է զարգացնել մշտապես սովորելու ունակությունը։ Ինչքան արագ ես սովորում և անցնում մի տեխնոլոգիայից մյուսին, մի մասից մյուսին, այնքան փորձառու ծրագրավորող ես դառնում։

  6. #24
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2682
    ԳՐԱՖԻԿԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ PASCAL ԼԵԶՎՈՒՄ
    Տուրբո Պասկալ ծրագրավորման լեզվում գոյություն ունի ինֆորմացիայի երկու տեսակ. տեքստային և գրաֆիկական, որի մեջ մտնում են գծագրեր, նկարներ և գրաֆիկներ:
    Տուրբո Պասկալ լեզվում գոյություն ունեն գրաֆիկական ռեժիմում աշխատող մի շարք պրոցեդուրաներ և ֆունկցիաներ, որոնք ընդգրկված են GRAPH.TPU ստանդարտ մոդուլի կազմի մեջ: Մինչև սկսել ստեղծել գրաֆիկական ծրագրերը Turbo Pascal-ում, անհրաժեշտ է ծանոթանալ այդ լեզվի հարուստ գրաֆիկական հնարավորություններին, կենտրոնացված ստանդարտ գրադարաններում GRAPH և CRT (CRT-ին ստեղծվել է Cathode-Ray Tube, որը թարգմանաբար նշանակում է էլեկտրոնական-ճառագայթային փող): Այդ գրադարանները պարունակում են տարբեր կոնստանտներ, պրոցեդուրաներ և ֆունկցիաներ հաշվարկված աշխատանքի համար մոնիտորի հետ: Տեքստային ռեժիմում աշխատանքի ժամանակ մոնիտորի էկրանը ջարդվում է տողերի վրա, տողերի-վիճակի վրա, նրանցից յուրաքանչյուրում կարելի է տեղադրել մեկ սիմվոլ: Սիմվոլի դիրքը էկրանում տրվոում է երկու կոորդինատներով`ուղղահայաց -X և հորիզոնական-Y. որտեղ X-ը դա դիրքն է տողում, իսկ Y-ը տողի համարն է:
    Գրաֆիկական ռեժիմում աշխատանքի ժամանակ ամբողջ էկրանը տրոհվում է առանձին կետերի` պիկսելների: Պիկսելի դիրքը տրվում է երկու կորդինատներով`X,Y: X կոորդինատը մեծանում է ձախից աջ, իսկ Y կոորդինատը վերևից ներքև: Պիկսելի քանակը էկրանում կախված է գրաֆիկական ադապտերից և տարածված VGA ադապտերի համար, որը կազմում է (640x480): Գրադարանի միացումը CRT և GRAPH ծրագրերը իրականացնում է միացվող բառի օգնությամբ USES (անգլերեն` USES-օգտագործում է ) USES CRT, GRAPH:
    Turbo Pascal (ծրագրում) ծրագրավորված համակարգը ունի օգնության ծառայություն, որը թույլատրում է ստանալ մանրամասն տեղեկություն: Դրա համար էլ նախատեսված է օգտագործման ճիշտ նկարագրման ֆունկցիաները և գործողությունները:
    Ցանկացած քոմփյութերի հիմնական վիճակը, միացնելուց հետո, տեքստային ռեժիմն է: Դրա համար էլ Գրաֆիկական ցանկացած ծրագիր իրականացնելու համար նախ անհրաժեշտ է սահմանել գրաֆիկական ռեժիմ:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  8. #25
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2682
    InitGraph պրոցեդուրան
    Սահմանում է ադապտերի աշխատանքի գրաֆիկական ռեժիմ: Դիմելաձևն է` InitGraph (<դրայվեր>, <ռեժիմ>, <ուղի>), որտեղ`

    <դրայվեր>- integer տիպի փոփոխական է, որը որոշում է գրաֆիկական դրայվերի տիպը:

    <ռեժիմ>-integer տիպի փոփոխական է, որը որոշում է գրաֆիկական ադապտերի աշխատանքի ռեժիմը:

    <ուղի>-string տիպի փոփոխական է, որը ցույց է տալիս դրայվերի ֆայլի տեղը Տուրբո-Պասկալ ծրագրային փաթեթում:

    InitGraph պրոցեդուրայի միջոցով սկավառակից օպերատիվ հիշողություն է բեռնավորվում համապատասխան գրաֆիկական դրայվերը:
    GRAPH.TPU մոդուլի մեջ, դրայվերի տիպը նշելու համար, սահմանված են հետևյալ հաստատունները`

    Const
    Detect = 0; (դրայվերի տիպի ավտոմատ որոշման և բեռնավորման ռեժիմ)

    CGA = 1 IBM8514 = 6;

    MCGA=2 HercMono = 7;

    EGA = 3 ATT400 = 8;

    EGA64 = 4 VGA = 9;

    EGAMono = 5 PC3270 = 10;

    Դրայվերի տիպը որոշելուց հետո սահմանվում է համապատասխան գրաֆիկական ռեժիմ:

  9. #26
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2682
    CloseGraph պրոցեդուրան

    Ընդհատում է գրաֆիկական և վերականգնում տեքստային ռեժիմի աշխատանքը: Դիմելաձևն է`

    CloseGraph

  10. #27
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2682
    ResctoreCrtMode պրոցեդուրան
    Ժամանակավորապես ընդհատում է գրաֆիկական և վերականգնում տեքստային ռեժիմի աշխատանքը: Ի տարբերություն CloseGraph պրոցեդուրայի, օպերատիվ հիշողության համապատասխան հատվածը մնում է բեռնավորված գրաֆիկական դրայվերով:Դիմելաձևն է`
    RestoreCrtMode

  11. #28
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2682
    GetGraphMode ֆունկցիան
    Վերադարձնում է սահմանված գրաֆիկական ռեժիմի կոդը, որը integer տիպի է: Դիմելաձևն է `
    GetGraphMode

  12. #29
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2682
    SetGraphMode պրոցեդուրան
    Սահմանում է գրաֆիկական ադապտերի աշխատանքի նոր ռեժիմ: Դիմելաձևն է`
    SetGraphMode (<ռեժիմ>), որտեղ`
    <ռեժիմ> - integer տիպի փոփոխական է, որը պարունակում է սահմանվող գրաֆիկական ռեժիմի կոդը:

    Օրինակ
    Հետևյալ <<TextGraph>> ծրագիրը մի պարզագույն օրինակ է, որը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է գրաֆիկական ռեժիմից, առանց այն փակելու, անցում կատարել տեքստային ռեժիմի և, այնուհետև, կրկին վերադառնալ գրաֆիկական ռեժիմին:

    Program TextGraph;
    Uses Graph;
    Var Driver,Regim:integer;
    Begin
    {Գրաֆիկական ռեժիմի առաջնայնացում}
    Driver:=Detect;
    InitGraph(Driver, Regim,”);
    writeln(‘Graphical mode’);
    readln;
    {Անցում տեքստային ռեժիմի}
    RestoreCrtMode;
    writeln(‘Text mode’);
    readln;
    {Վերադարձ գրաֆիկական ռեժիմի} SetGraphMode(GetGraphMode);
    writeln(‘Again graphical mode’);
    readln;
    CloseGraph
    End.

    Ծրագրին տրված է անուն, որոշված է գրաֆիկական ֆունկցիաների Graph գրադարանը և սահմանված են ծրագրում օգտագործվելիք փոփոխականները:
    Սահմանված է գրաֆիկական ռեժիմ: RestoreCrtMode պրոցեդուրայի միջոցով անցում է կատարված տեքստային ռեժիմի, իսկ SetGraphMode պրոցեդուրայի միջոցով վերականգնված է նախկին գրաֆիկական ռեժիմը, որն իրականանցնելու համար, որպես այդ պրոցեդուրայի արգումենտ, նշված է սկզբնական սահմանված ռեժիմը, ինչը կատարում է GetGraphMode ֆունկցիան:
    Ռեժիմից ռեժիմ անցումները ընդհատված են readln հրամանով,որը կպահպանի տվյալ ռեժիմը այնքան ժամանակ, քանի դեռ չի սեղմվել <<Enter>> ստեղնը: Վերջում փակված է սահմանված գրաֆիկական ռեժիմը:

  13. #30
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2682
    DetectGraph պրոցեդուրան
    Այս պրոցեդուրան <դրայվեր> փոփոխականի մեջ վերադարձնում է հասանելի դրայվերի կոդը, իսկ <ռեժիմ> փոփոխականի մեջ` ռեժիմի կոդը: Վթարային իրավիճակում, այսինքն այն դեպքում, երբ դրայվերի տիպը որոշված չէ, <ռեժիմ> փոփոխականի պարունակությունը դառնում է -2: Դիմելաձևն է`
    DetectGraph(<դրայվեր>,<ռեժիմ>)

+ Կատարել գրառում
Էջ 3 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •