+ Կատարել գրառում
Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 1234 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 11 համարից մինչև 20 համարի արդյունքները՝ ընդհանուր 50 հատից

Թեմա: Պասկալ լեզվի հնարավորությունները արդի ժամանակաշրջանում

  1. #11
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2682
    ՎԵՐԱԳՐՄԱՆ, ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԵՎ ԱՆՑՄԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐ

    Ամենապարզ և միևնույն ժամանակ ֆունդամենտալ օպերատորն է վերագրման օպերատորը (:= ): Այն ցույց է տալիս, որ տվյալ արժեքը պետք է վերագրել փոփոխականին, որպես ընթացիկ արժեք:
    Օրինակ՝ x:=10; y:=5 * y + 11.5;
    Վերագրման ժամանակ արտահայտությունը և փոփոխականը պետք է լինեն միևնույն տիպի:

     Պայմանական օպերատոր

    Ճյուղավորման ստրուկտուրան TP-ում գրվում է անմիջապես, որպես օպերատոր հետևյալ կերպ

    if P then S if P then S1 else S2
    Կիսաճյուղավորման օպերատոր Լրիվ ճյուղավորման օպերատոր

    Այստեղ և հետագա ստրուկտուրաներում P-ն նշանակում է պայման, որը կարող է լինել համեմատման նշան, կամ` տրամաբանական ֆունկցիա:
    S-ը, S1-ը և S2-ը հանդիսանում են գործողությունների շղթա, որոնք, իրենց հերթին կարող են պարունակել նաև նշված ստրուկտուրաներից (միմյանց մեջ ներդրված):
    Պայմանական օպերատորը օգտագործվում է երկընտրանք առաջանալու դեպքում, այսինքն` անհրաժեշտ է կատարել աշխատանքի շարունակության ճանապարհի ընտրություն: Այն իրականացվում է տրամաբանական արտահայտության արժեքի որոշմամբ, որը ստանում է ճիշտ (True) կամ կեղծ (False) արժեք:

    Օրինակ.
    If x<-5 then y:=2*x+3 else y:=sqr(x)

    Ինչ վերաբերում է բլոկային գրելաձևին, այսինքն` երբ մեկից ավելի (բաղադրյալ օպերատոր) օպերատորներ են օգտագործվում, ապա այն ունի հետևյալ տեսքը՝

    if <պայման> then
    begin Օրինակ`
    օպերատորներ If x<-5 then
    end begin y:=2*x+3; z:=sqr(y) end
    else else
    begin begin z:=2*x; y:=sqr(z) end;
    օպերատորներ
    end;

     Անպայման անցման օպերատոր՝

    TP ծրագրում անպայման անցմամբ շրջանցում կատարելու համար նախատեսված է goto օպերատորը, որն ունի հետևյալ տեսքը.
    goto <նշիչ>;
    <Նշիչը> իդենտիֆիկատոր է կամ առանց նշանի ամբողջ թիվ, որը գրվում է goto-ից հետո և այն տեղում, որին պետք է կատարել անպայման անցում, նշիչից հետո դրվում է երկու կետ` ( : ) :
    Օրինակ.
    label 5; (գրվում է program բառից հետո)
    ..........
    5: x:=3;
    Քանի, որ օգտագործում ենք ստրուկտուրային ծրագրավորում, ուստի այսուհետև միայն առանձին դեպքերում կօգտվենք goto-ից:

  2. #12
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2682
    ՆԵՐԱԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԾՄԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐ

     Ներածման օպերատոր` READ և READLN

    READ օպերատորի կիրառման դեպքում READ (X), READ (X,Y,Z,N) օպերատորներում գտնվող փոփոխականների արժեքների մուտքագրումը կատարվում է տողով: READLN(X,Y) դեպքում, փոփոխականների արժեքները մուտքագրելուց հետո կատարվում է անցում հաջորդ տողին:

     Արտածման օպերատոր` WRITE և WRITELN

    Ինչպես ներածման օպերատորում, այստեղ ևս LN-ը նույնպես ապահովում է հաջորդ տողին անցնելը:
    Արտածման օպերատորում կազմակերպվում է նաև արտածվող արժեքի դիրքերի քանակի ապահովում.
    ա/ ամբողջ թվերի դեպքում`

    1. WRITE(X:5)- X ամբողջ տիպի փոփոխականի արժեքի համար հատկացվում է հինգ դիրք, ներառյալ թվի նշանը,
    2. WRITE(’X=’,X) - էկրանին կերևա` X=«X-ի ընդունած արժեքը»,
    3. WRITE(’X=’,X:7) - եթե X-ի թվանշանների քանակը փոքր է 7-ից, ապա հավասարման նշանից հետո բաց թողնված դիրքերի և թվանշանների ընդհանուր քանակը պետք է լինի 7: Իսկ եթե թվանշանների քանակը մեծ է 7-ից (X ամբողջ տիպի փոփոխականի արժեքների տիրույթի համաձայն), ապա այն կարտածվի ամբողջությամբ:

    բ/ իրական թվերի դեպքում`
    WRITE(X:7:3) - X-ի արժեքի համար, թվի նշանի և տասնորդական կետի հետ միասին, հատկացվում է 7 դիրք, որից երեքը` կոտորակային մասի համար:
    Ծանոթ. Այստեղ և հետագա նմանատիպ խնդիրների ծրագրերում նախապես որոշվում է ԹԱԲ-ը: Ուսուցման համար նպատակահարմար է տողերը համարակալել և նշել յուրաքանչյուր տողի բովանդակությունը: Առանձին դեպքերում կարելի է կազմել խնդրի լուծման ստրուկտուրային ալգորիթմը, որը կհեշտացնի TP ծրագրի կազմումը:
    Արտածման էկրանի մաքրման համար օգտագործում է Uses CRT; հրամանը /մոդուլը/ Program – ից հետո, իսկ Begin-ից հետո` Clr Scr; (տես օր. 1-ի ծրագիրը):
    Կազմենք ծրագիր տրամաբանական փոփոխականի օգտագործմամբ:

    Program bool;
    Var n:integer;b:boolean;
    Begin
    write (՚n=՚);readln(n);
    b:=n>6;
    writeln (b);
    end.

    Օգտագործված է Boolean տիպը, ուստի b-ն n-ի արժեքից կախված ընդունում է երկու արժեք` false կամ true:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  4. #13
    Ավագ մասնակից Դիանա Աղասարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.08.2017
    Տարիք
    37
    Գրառումներ
    398
    Հեղինակության աստիճան
    2961
    Մեջբերում Սվետլանա Կասյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Պասկալ (Pascal) լեզվի կառուցվածքային ծրագրավորման բազային կառուցվածքները մեծ դեր են կատարում տարբեր բարդության խնդիրների ծրագրավորման գործում: Այս տեսակետից աշխատանքում տեղ են գտել ինչպես պարզ այնպես էլ բարդ կառուցվածքների նկարագրությանը օրինակների վրա:
    Պասկալ (Pascal) լեզուն մշակվել է Շվեյցարիայի (ք. Ցյուրիխ) բարձրագույ տեխնիկական դպրոցի պրոֆեսոր Նիկլաուս Վիրտի կողմից: Պասկալ լեզվի առաջին նկարագրությունը հրապարակվել է 1968թ.-ին, իսկ 1979թ.-ին առաջարկվել Պասկալ լեզվի վերջնական ստանդարտը, որը և հիմք է ծառայել նրա բազմաթիվ տարբերակների մշակման: Այն իր անունը ստացել է ի պատիվ Ֆրանսիացի հռչակավոր գիտնական Բլեզ Պասկալի: Սկզբնական շրջանում, հեղինակի մտահղացմամբ, Պասկալ լեզուն, հիմնականում, պետք է օգտագործվեր ուսուցոզական նպատակներով, ժամանակակից ստրուկտուրային (կառուցվածքային) ծրագրավորման հիմնական սկզբունքները ուսուցանելու համար, սակայն հետագայում, BORLAND ֆիրմայի մեկնաբանմամբ, այն ձեռք բերեց լրացուցիչ հատկություններ, որոնք և թույլ տվեցին այն համարել ժամանակակից ունիվերսալ լիարժեք լեզու: BORLAND ֆիրմայի կողմից մշակված տուրբո- կոմպիլյատորների ընտանիքին պատկանող ծրագրավորման Turbo – Pascal համակարգը լայն կիրառություն է ստացել քոմփյութերային աշխարհում շնորհիվ այն բանի, որ ստեղծում է օգտագործողի համար հարմարավետ, բազմակողմանի մտածված միջավայր և ունի կոմպիլյացիայի բարձր արագություն:
    Հարգելի Սվետլանա, կարևորագույն թեմա եք առաջադրել քննարկման: Այն հիմնասյունն է ծրագրավորման լեզուների: Քանի որ տեղեկատվական տեխնոլոգիաների ակտիվ ժամանակաշրջան է, բոլոր առարկաների ուսումնական պրոցեսի հաջողված լինելը կախված է այս ամենի տիրապետելուն: Սիրով կհետեվեմ ձեր թեմայի շրջանակներում ծավալվող քննարկումներին:
    Եթե ուզում ես ազատ ժամանակ ունենալ, զուր ժամանակ մի կորցնի:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  6. #14
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2682
    Շնորհակալ եմ հարգելի Դիանա, սիրով կտրամադրեմ անհրաժեշտ տեղեկատվություն և ինչու չէ, եթե կունենաք լրացումներ, սիրով կհետևեմ:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  8. #15
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2682
    ՑԻԿԼԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐ
    Ցիկլի ստրուկտուրաներն անմիջապես գրվում են TP-ում, որպես օպերատորներ:

    repeat S until P while P do S
    հետպայմանով ցիկլի օպ. նախապայմանով ցիկլի օպ.

    Պարամետրով ցիկլի օպերատոր

    for k:=1 to n do S;
    For - to - do ցիկլի օպերատորում for-ից հետո գրվում է պարամետրը, որին վերագրվում է նախնական արժեքը, իսկ to-ից հետո` վերջնական արժեքը: Պարամետրի նախնական արժեքը ցիկլի յուրաքանչյուր կրկնման ժամանակ ավելանաում է մեկով: DO-ից հետո գրվում է ցիկլի (S) իրանը, որից հետո դրվում է « ; », ապահովելով վերադարձը:
    Նշված օպերատորներում, բացառությամբ repeat – until –ի, եթե ցիկլի իրանում մեկից ավելի օպերատորներ են, ապա այն, որպես բլոկ, վերցվում է begin և end պահեստավորված բառերի միջև:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  10. #16
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2682
    ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱՂԱԴՐՅԱԼ ՏԻՊԵՐԸ, ԶԱՆԳՎԱԾՆԵՐ

    Զանգվածն իրենից ներկայացնում է վերջավոր քանակով միատիպ տվյալների հավաքածու, որն իր բոլոր տարրերի համար ունի ընդհանուր անուն: «Զանգված» տիպը պատկանում է ստրուկտուրային տիպերի խմբին:
    Վեկտորը և մատրիցը զանգվածի օրինակներ են, որտեղ տարրերը համարակալվում են համապատասխանաբար մեկ և երկու ինդեքսներով:
    Զանգվածի բնութագրիչներն են`
    1. տիպը - զանգվածի տարրերի ընդհանուր տիպը,
    2. չափողականությունը - զանգվածի ինդեքսների քանակը,
    3. արժեքների տիրույթը - յուրաքանչյուր ինդեքսի թույլատրելի արժեքների քանակը,
    Զանգվածի տարրին դիմելիս, ինդեքսը նշվում է քառակուսի փակագծերում` զանգվածի անունից անմիջապես հետո:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  12. #17
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2682
    ՄԻԱՉԱՓ ԶԱՆԳՎԱԾՆԵՐ
    Միաչափ զանգվածը նկարագրվում է var բաժնում հետևյալ ֆորմատով.

    array [n . . m] of type; որտեղ type–ը տարրերի տիպն է:
    Միաչափ զանգվածի նկարագրման օրինակ`
    var a: array [1..n] of integer;
    Քառակուսի փակագծերում նշվում է ինդեքսի թույլատրելի արժեքների տիրույթը, մեր օրինակում հավաքածուն կազմված է 1-ից n ամբողջ թվերից, -ն (i=1,2,....n) զանգվածի i-րդ տարրն է:
    Ընդհանուր դեպքում, ինդեքսի թույլատրելի արժեքների տիրույթը տրվում է ցանկացած վերջավոր սկալյար տիպով: Վերագրման օպերատորում կարելի է օգտագործել ոչ միայն զանգվածի տարրերը, այլև զանգվածը ամբողջությամբ:
    Վերագրման օպերատորում զանգված օգտագործելիս, պետք է հիշել, որ նման կառուցվածքը բերում է ողջ զանգվածի կրկնօրինակման, այդ պատճառով դրան պետք է վերաբերվել շատ զգույշ: Զանգվածներն ամբողջությամբ կարելի է օգտագործել տրամաբանական գործողություններում` հավասարություններում և անհավասարություններում: Հարաբերության մյուս գործողություններն օգտագործվում են միայն առանձին տարրերի դեպքում:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  14. #18
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2682
    Երկչափ զանգվածներ

    Turbo Pascal–ում երկչափ զանգվածները նկարագրվում են հետևյալ կերպ.

    array
    var twodim : array [1..n, 1..m] of word; որտեղ n, m, k, l տրված հաստատուններ են:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  16. #19
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2682
    ԳՐԱՖԻԿԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ PASCAL ԼԵԶՎՈՒՄ

    Տուրբո Պասկալ ծրագրավորման լեզվում գոյություն ունի ինֆորմացիայի երկու տեսակ. տեքստային և գրաֆիկական, որի մեջ մտնում են գծագրեր, նկարներ և գրաֆիկներ:
    Տուրբո Պասկալ լեզվում գոյություն ունեն գրաֆիկական ռեժիմում աշխատող մի շարք պրոցեդուրաներ և ֆունկցիաներ, որոնք ընդգրկված են GRAPH.TPU ստանդարտ մոդուլի կազմի մեջ: Մինչև սկսել ստեղծել գրաֆիկական ծրագրերը Turbo Pascal-ում, անհրաժեշտ է ծանոթանալ այդ լեզվի հարուստ գրաֆիկական հնարավորություններին, կենտրոնացված ստանդարտ գրադարաններում GRAPH և CRT (CRT-ին ստեղծվել է Cathode-Ray Tube, որը թարգմանաբար նշանակում է էլեկտրոնական-ճառագայթային փող): Այդ գրադարանները պարունակում են տարբեր կոնստանտներ, պրոցեդուրաներ և ֆունկցիաներ հաշվարկված աշխատանքի համար մոնիտորի հետ: Տեքստային ռեժիմում աշխատանքի ժամանակ մոնիտորի էկրանը ջարդվում է տողերի վրա, տողերի-վիճակի վրա, նրանցից յուրաքանչյուրում կարելի է տեղադրել մեկ սիմվոլ: Սիմվոլի դիրքը էկրանում տրվոում է երկու կոորդինատներով`ուղղահայաց -X և հորիզոնական-Y. որտեղ X-ը դա դիրքն է տողում, իսկ Y-ը տողի համարն է:
    Գրաֆիկական ռեժիմում աշխատանքի ժամանակ ամբողջ էկրանը տրոհվում է առանձին կետերի` պիկսելների: Պիկսելի դիրքը տրվում է երկու կորդինատներով`X,Y: X կոորդինատը մեծանում է ձախից աջ, իսկ Y կոորդինատը վերևից ներքև: Պիկսելի քանակը էկրանում կախված է գրաֆիկական ադապտերից և տարածված VGA ադապտերի համար, որը կազմում է (640x480): Գրադարանի միացումը CRT և GRAPH ծրագրերը իրականացնում է միացվող բառի օգնությամբ USES (անգլերեն` USES-օգտագործում է ) USES CRT, GRAPH:
    Turbo Pascal (ծրագրում) ծրագրավորված համակարգը ունի օգնության ծառայություն, որը թույլատրում է ստանալ մանրամասն տեղեկություն: Դրա համար էլ նախատեսված է օգտագործման ճիշտ նկարագրման ֆունկցիաները և գործողությունները:
    Ցանկացած քոմփյութերի հիմնական վիճակը, միացնելուց հետո, տեքստային ռեժիմն է: Դրա համար էլ Գրաֆիկական ցանկացած ծրագիր իրականացնելու համար նախ անհրաժեշտ է սահմանել գրաֆիկական ռեժիմ:

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Fuzelina Karapetyan (18.03.2019), Դիանա Աղասարյան (18.03.2019)

  18. #20
    Ավագ մասնակից Դիանա Աղասարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.08.2017
    Տարիք
    37
    Գրառումներ
    398
    Հեղինակության աստիճան
    2961
    Պասկալը համարվում է հասարակ և բարձր մակարդակ ունեցող լեզու, և նրա միջոցով հեշտությամբ կարելի է հիմք դնել ծրագրավորման հիմնունքներին: Եթե ցանկանում եք սկսել սովորել Պասկալ, ապա անհրաժեշտություն չկա ուրիշ լեզու սովորել, որ այս մեկն ավելի հեշտ ընկալեք:Պասկալը շատ հեշտ ընկալվող լեզու է, և օգնում է սկսնակներին հասկանալ, և հետագայում հեշտ սովորել այլ ավելի լուրջ ու լայն կիրառվող լեզուները ինչպիսին են C-ն, C++-ը, JAVA-ն և այլն:
    Եթե ուզում ես ազատ ժամանակ ունենալ, զուր ժամանակ մի կորցնի:

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 1234 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •