+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: ՄԱՐԴՈՒ ԾԱԳՈՒՄԸ

  1. #1
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2019
    Գրառումներ
    54
    Հեղինակության աստիճան
    3670

    ՄԱՐԴՈՒ ԾԱԳՈՒՄԸ

    Մշակույթի և հասարակության զարգացման տարբեր աստիճաններում մարդկությունը տարբեր պատասխաններ է տվել մարդու ծագման հարցին։ Առաջին մարդկանց ծագման մասին գոյություն ունեցող հին առասպելներում արտացոլվել են այն ժամանակվա բնական և սոցիալտնտեսական պայմանները։
    Կորոնի առաջացման և տարածման հետ կապված առաջ եկավ մի ուսմունք, ըստ որի մարդը Աստծո ստեղծածն է, և որ նա երկու նախասկզբից է կազմված՝ մարմնից և հոգուց։



    17-րդ դարի սկզբում ցուցադրվեց ճանապարհորդների առաջին հաղորդումը մարդանման կապիկների և նրանց ու մարդու նմանության մասին։ Կ․ Լիննեյը կենդանական աշխարհի համակարգում մարդուն տեղավորեց պրիմատների խմբում՝ կիսակապիկների և կապիկների հետ միասին։ Մարդու և կենդանիների նմանությունը, իսկ առավել ևս նրանց մոտիկությունը արդեն հանգեցնում էին այն մտքին, թե չունեն արդյոք նրանք ընդհանուր ծագում։

    Ժ․Բ․Լամարկն առաջինն է գրել, որ մարդը ծագել է ծառերի վրա մագլցելուց գետնի վրա քայլելուն անցած կապկանման նախորդներից։ Տեղաշարժման նոր եղանակի շնորհիվ նրա մարմինը ուղիղ դիրք է ընդունել, ձեռքերն ազատվել են, փոխվել է ոտնաթաթը։ Հոտային ապրելակերպը նպաստել է խոսքի զարգացմանը։
    Դարվինի <<Տեսակների ծագումը>> գրքի (1859) լույս տեսնելուց հետո Արևմուտքում և Ռուսաստանում էվոլյուցիոնիստ-գիտնականնները օրգանական աշխարհի էվոլյուցիայի ուսմունքը տարածեցին նաև մարդու վրա։ Սա կատաղի հարձակումներ առաջացրեց էվոլյուցիայի հակառակորդների և կրոնականորեն տրամադրված մարդկանց կողմից։

    Դարվինը <<Մարդու ծագումը>> գրքում (1871) համոզիչ կերպով ապացուցել է, որ մարդը կենդանի էակների զարգացման շղթայում բարձր կազմավորված վերջին օղակն է և մարդանման կապիկների հետ միասին ունի հեռավոր նախնիներ։ Նա նշել է նաև սոցիալական գործոնների դերը մարդու էվոլյուցիայում, բայց այս խնդիրը բացահայտել է Էնգելսը <<Աշխատանքի դերը կապկի՝ մարդու փոխարկվելու պրոցեսում>> աշխատության մեջ։ Գիտությունը այդ ժամանակ համեմատաբար սուղ տվյալներ ուներ մարդու բրածո նախնիների մասին։ Ավելի ուշ բրածո մարդկանց ոսկորների մնացորդների և աշխատանքի գործիքների բազմաթիվ հայտնաբերումը փայլուն կերպով հաստատեցին Էնգելսի տեսության իրավացի լինելը։

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2843
    Հարգելի տիկին Ալեքսանյան շատ հետաքրքիր և դարեր շարունակ վիճելի թեմա եք ներկայացրել: Այս հարցի շուրջ միշտ բախվում են գիտական և կրոնական ճյուղերը:
    1. Անդրոգեններ, հին հույները համարում էին, որ մարդկանց նախահայրը եղել են Անդրոգենները: Նրանք եղել են գնդաձև մարմնով, որի վրա չի տարբերվել փորն ու մեջքը, ունեցել են չորս ոտք և չորս ձեռք, գլխի վրա երկու միանման դեմքերով: Ըստ առասպելի՝ նրանց էության մեջ եղել են կնոջ և տղամարդու հատկանիշներ: Տիտանների նման ուժեղ և խելացի են եղել: Նրանք որոշել էին Օլիմպոս սարից վռնդել աստվածներին, բայց Զևսը նրանց բաժանել է երկու մասի՝ կիսելով նրանց ուժն ու խելքը:
    2. Ըստ Աբրահամի կրոնի՝ Երկիր մոլորակը աստված ստեղծել է ոչնչից, իսկ Ադամին՝ առաջին մարդուն, ստեղծել է հողից իր նմանությամբ: Աբրահամը եղել է առաջին մարդը սեմիթական ցեղից, որը հավատացել է աստծուն:
    3. Հինդուիզմը ունի մարդու ծագման հինգ տեսակետ: Առաջինը Բրահմայի ուսմունքն է, որտեղ ասվում է, որ Բրահման առաջացել է ոսկե ձվից և ինքը իրեն զոհաբերելով ՝ ստացել է երկրի ամենակարևոր հինգ տարրերը՝ օդը, ջուրը, կրակը, հողը և եթերը, իսկ երկրորդը Վեդաներն են, որտեղ ասվում է, որ մարդու և երկիր մոլորակի ծագումը հստակ ոչ ոք չգիտի:
    4. Կաբալլայի տեսությունը ասում է, որ սկզբում արարիչը ստեղծեց կատարյալ հոգին, որի անունը Ադամ էր: Հոգին կազմված էր մի շարք ցանկություններից, որոնք պետք է օգնեին միմյանց: Մի անգամ Ադամը որոշեց դառնալ արարիչ, բայց քանի որ չէր թույլատրվում, հոգին բաժանվեց միլիոնավոր մասերի: Այդ փոքր մասնիկները բնակվում են ամեն մի մարդու մեջ: Այդ մասնիկները այնքան պետք է մնան մարդկանց մեջ, մինչև բոլոր մարդիկ դառնան անմեղ և իրար օգնող: Այդ ժամանակ միասնական հոգին կվերականգնվի:
    5. Էվոլուցիոն կրեացիոնիզմի համաձայն, մարդը զարգացման տարբեր փուլեր է անցել, բայց նրա նախնական տարբերակը միևնույն է ստեղծել է աստված: Ֆիզիկական մարմինը ենթարկվել է փոփոխությունների, բայց մարդու հոգին չի փոխվել:
    6. Հնագույն տիեզերագնացների թեորիան պնդում է, որ մարդը առաջացել է այլմոլորակայինների և հին մարդկանց խառնուրդից: Այն համարում է, որ այլմորլորակայինները քարե դարում այցելել են Երկիր մոլորակ և մի մասը որոշել է մնալ այստեղ: Այդ են վկայում հին շինությունները և ժայռապատկերները:
    7. Դարվինիզմը պնդում է, որ մարդը առաջացել է մարդանման կապիկներից, որոնք նախ սկսել են քայլել երկու ոտքով, ուղեղը սկսել է զարգանալ, ձեռք է բերել խոսելու ունակություն և շփվելու ունակություն:
    https://russian7.ru/post/8-versiy-pr...iya-cheloveka/

    Գիտնականները ասում են, որ մարդու տեսակը սկսել է տարածվել աշխարհով մեկ Աֆրիկայից: Նրանք պնդում են, որ եղել է մարդու 787 տեսակ, որոնցից 280 տեսակը տարածվել են, իսկ մնացածները ժամանակի ընթացքում վերացել են: Գիտնականները նաև պնդում են, որ մարդիկ տարածվել են նաև Ավստրալիայից:

    https://www.livescience.com/56191-un...iscovered.html

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Մոդերատոր Նարինե Այվազյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2017
    Գրառումներ
    251
    Հեղինակության աստիճան
    4296
    Մարդու ծագման հարցը դարեր շարունակ գրավել է մարդկության ուշադրությունը:Հազարամյակներ շարունակ գերիշխում էր մարրդու աստվածաբանական ծագման վերաբերյալ կրոնական տեսակետը: Ներկայումս էլ մարդու ծագման հարցի շուրջ գաղափարական սուր պայքար է ընթանում մարդու նախնիները Ադամն ու Եվան են, թե կենդանիները: evolutie.jpg

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2018
    Գրառումներ
    167
    Հեղինակության աստիճան
    3444
    Աստվածաշունչն այնքան տեղեկություններ է պարունակում մարդու ծագման և աշխարհի արարման մասին, որքան Աստված է ցանկացել մեզ բացահայտել Իր Խոսքում։

    Ակնհայտ է, որ Տերը ցանկանում է, որպեսզի մարդը նախ և առաջ, հոգևոր հասկացողություն ունենա սեփական ծագման մասին։ Մեր ժամանակներում գոյություն ունեն շատ տեսություններ, որոնք փորձում են ապացուցել, որ մարդը ոչ ավելին է, քան էվոլյուցիայի արդյունք` այսինքն առաջացել է կենդանական նախնիների էվոլյուցիոն զարգացումից կամ հասել է այժմյան վիճակի ինչ-որ նախնադարյան վիճակից։
    Բայց թույլ տվեք, հարգելի Ալվարդ Ալեքսանյան, որպես հայ քրիստոնյա մնալ այն կարծիքին, որ Տերն է ստեղծել ՄԱՐԴ արարածին:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  9. #5
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    456
    Հեղինակության աստիճան
    15760
    Դարվինիզմ, անգլիացի նատուրալիստ Չարլզ Դարվինի անունով, նեղ իմաստով էվոլյուցիոն մտքի ուղղություն է, որի համախոհները Դարվինից հետո ավանդորեն մեծ նշանակություն են տալիս բնական ընտրությանը` որպես էվոլյուցիոն գործոններից մեկը։ Դարվինիզմը Երկիր մոլորակի օրգանական աշխարհի էվոլյուցիայի մատերիալիստական տեսություն է (պատմական զարգացում)` հիմնված Չարլզ Դարվին հայացքների վրա։ Ընդհանրապես լայն իմաստով հաճախ (և սխալ) օգտագործվում է էվոլյուցիոն տեսության կամ կենսաբանական էվոլյուցիայի բացատրության համար։
    Դարվինիզմը քննադատության ենթարկվեց կրոնի բազմաթիվ ներկայացուցիչների կողմից, որոնք գտնում էին, որ այն հակադրվում է մարդու՝ Աստծու կողմից ստեղծված լինելը և այդ կարծիքը մեր ժամանակներում ընդունելի չէ հասարակության համար։ Բացի այդ դարվինիզմը մարդու ծագումը բացատրում է երկարատև էվոլյուցիայով, իսկ դա հակասում է համեմատաբար վերջերս աշխարհի կազմավորմանը՝ համաձայն ավրաամական կրոնի կանոնավոր տեքստերի ճշգրիտ ընթերցման։ Դրա հետ մեկտեղ կաթոլիկության մեջ հատուկ պապական կոնդակից ընդունվել է, որ էվոլյուցիայի տեսությունը չի հակասում Եկեղեցու ուսուցմանը և կարող է համարվել որպես վարկած մարդու մարմնի ծագման հարցում։

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  11. #6
    Մոդերատոր Նարինե Այվազյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2017
    Գրառումներ
    251
    Հեղինակության աստիճան
    4296
    Մարդը համարվում է կյանքի բարձրագույն տեսակը և ունի հոգի և շունչ: Աստված նրան այլ կերպ է ստեղծել, քան մնացած կենդանի արարածներին։ Մարդու արարման գործում շատ հստակ զգացվում է Բարձրյալի ձեռագիրը։
    Ամբողջ տիեզերքը ստեղծվել է Արարչի Խոսքով, Ով ասել է.»Թող լինի…», բայց մարդուն Աստված ստեղծել է հողի փոշուց` իր սեփական ձեռքով։
    Մարդը իր տեսակի մեջ միակ արարածն է, եզակի և անհատական բոլոր հարաբերություններում` ինչպես ֆիզիկական (մատնահետքերը, աչքերի, մազերի գույնը և այլն), այնպես էլ հոգևոր տեսակետից (պարգևներ և տաղանդներ)։ Կենդանիներն ապրում են, որպեսզի գոյատևեն այս աշխարհում և սերունդ տան, իսկ մարդն ապրում է, որպեսզի երկրպագի Աստծուն։

  12. #7
    Մոդերատոր Վ. Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2018
    Հասցե
    ԱՀ Քաշաթաղի շրջան՝ ք. Բերձոր
    Գրառումներ
    1,386
    Հեղինակության աստիճան
    13159
    Սիրելի Նարինե, ես մասնագիտությամբ կենսաբան եմ, ես էլ եմ առնչվում այդ թեմային: Թեմայի ուսուցման ժամանակ ես հասկացա, որ իմ աշակերտների մեծամասնությունը հակված էր այն կարծիքին, որ ԱՍՏՎԱԾ է ստեղծել մարդուն, նրանցից ոչ ոք այլ բան լսել չէր ցանկանում: Օրվա դասն ավարտեցի երեխաներին ներկայացնելուվ հետևյալ տեսանյութը՝https://www.youtube.com/watch?v=DNprLhSygJU: Դրանից հետո ավելացրի, որ այսօր ավելի կարևոր խնդիր է արդեն իսկ ստեղծված մարդու մարդ տեսակի պահպանությունը: Չէ՞ որ այսօրվա մարդը ԵՐԿԻՐ մոլորակի լիիրավ տերը լինելով, ահագին առաքելություն ունի նրա պաշտպանության ու պահպանության գործում: Նշեցի մարդածին այն բոլոր գործոնները, որոնց արդյունքում մեր մոլորակը այսօր լուրջ վտանգի առջև է կանգնած...ու ըտենց լիքը-լիքը հարցեր: Դասը բավականին հետաքրքիր ընթացք ստացավ:

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  14. #8
    Մոդերատոր Նարինե Այվազյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2017
    Գրառումներ
    251
    Հեղինակության աստիճան
    4296
    Մեջբերում Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրելի Նարինե, ես մասնագիտությամբ կենսաբան եմ, ես էլ եմ առնչվում այդ թեմային: Թեմայի ուսուցման ժամանակ ես հասկացա, որ իմ աշակերտների մեծամասնությունը հակված էր այն կարծիքին, որ ԱՍՏՎԱԾ է ստեղծել մարդուն, նրանցից ոչ ոք այլ բան լսել չէր ցանկանում: Օրվա դասն ավարտեցի երեխաներին ներկայացնելուվ հետևյալ տեսանյութը՝https://www.youtube.com/watch?v=DNprLhSygJU: Դրանից հետո ավելացրի, որ այսօր ավելի կարևոր խնդիր է արդեն իսկ ստեղծված մարդու մարդ տեսակի պահպանությունը: Չէ՞ որ այսօրվա մարդը ԵՐԿԻՐ մոլորակի լիիրավ տերը լինելով, ահագին առաքելություն ունի նրա պաշտպանության ու պահպանության գործում: Նշեցի մարդածին այն բոլոր գործոնները, որոնց արդյունքում մեր մոլորակը այսօր լուրջ վտանգի առջև է կանգնած...ու ըտենց լիքը-լիքը հարցեր: Դասը բավականին հետաքրքիր ընթացք ստացավ:
    Շատ հետաքրքիր ու Ճիշտ ընտրված տեսանյութ էր,որում ամեն ինչ ասված էր:Շնորհակալություն հարգելի Հովհաննիսյան:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  16. #9
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2019
    Հասցե
    Կոտայքի մարզ, գ. Առինջ
    Գրառումներ
    37
    Հեղինակության աստիճան
    0
    Մարդու ծագման հարցը դարեր շարունակ գրավել է մարդկության ուշադրությունը:Հազարամյակներ շարունակ գերիշխում էր մարրդու աստվածաբանական ծագման վերաբերյալ կրոնական տեսակետը: Ներկայումս էլ մարդու ծագման հարցի շուրջ գաղափարական սուր պայքար է ընթանում մարդու նախնիները Ադամն ու Եվան են, թե կենդանիները: Գիտնականները ենթադրում են որ մարդկության նախահայրենիքը եղել էԱֆրիկայի հյուսիսարևելյան մասը, որտեղից մարդիկ տարածվել են ամբողջ Եվրոպայում: Ենթադրվում , որ մեր հնագույն նախնիները եղել են փոքրիկ ծառաբնակ գազանիկներ:Մ.Թ.Ա. 6-րդ դարում հույն փիլիսոփա Անաքսիմանդրոսը գրել է , որ << Արևի ճառագայթների ազդեցության շնորհիվ կիսահեղուկ տիղմի մեջ առաջացել են ձկնանման արարածներ, որոնք սկզբում ապրել են ջրում, հետո անցնելով ցամաք աստիճանաբար վերածվել են մարդու >>: Արիստոտելը նշել է որ մարդը շատ հատկանիշներով նման է կապիկներին: 17-րդ դարի վերջերում ի հայտ եկան նոր փաստեր , որոնք հերքեցին մարդու ծագման մասին աստվածաբանական վարկածները:Նույնիսկ մարդու աստվածային ծագման կողմնակից Լինեյը 1735թ. իր Բնության համակարգը աշխատության մեջ կիսակապիկների ու կապիկների հետ միասին մարդուն դասում է կաթնասունների դասին :Լամարկը 1809թ. գտնում է որ մարդը ծագել է ծառաբնակ կապիկներից, որոնք ծառերի վրա մագլցող կենսակերպից անցել են գետնի վրա քայլող կենսակերպի:1871թ. Դարվինը, Հեքսլին համոզիչ կերպով ապացուցում են որ կենդանի օրգանիզմների շարքում մարդը հանդիսանում է բարձր կազմնավորված էակ: Հեկելը փորձել է կազմել մարդու ծագման տոհմածառը: Մարդու ծագման և էվոլուցիայի ուսումնասիրությամբ զբաղվում է կենսաբանության ճյուղերից մեկը`անթրոպոլոգիան: Գիտության ժամանակակից նվաճումները հաստատում են մարդու կենդանիներին նմանության շատ գծեր:Մարդն ունի քորդավոր կենդանիներին բնորոշ բոլոր գծերը:Բոլոր կաթնասունների նման մարդն ունի քառախորշ սիրտ,արյան շրջանառության մեծ և փոքր շրջան, երեք տեսակի ատամներ, երեխային կերակրում է կաթով և այլ նմանություններ:Մարդու կենդանական ծագման ցայտուն ապացույցներ են համարվում ատավիզումների և ռուդիմենտների առկայությունը:Իրենց կառուցվածքով և ֆիզիոլոգիական առանձնահատկություններով ժամանակակից մարդուն ավելի մոտ են կանգնած շիմպանզեները:Նրանց հետ մարդն ունի ընդհանուր շատ գծեր`ձեռքերը բռնող տիպի են, աչքերը դասավորված են մեկ հարթության վրա,զարգացած է գլխուղեղը ,ունեն լավ հիշողություն,ներարգանդային զարգացման տևողությունը 9 ամիս է, վարակվում են այնպիսի հիվանդություններով որոնք բացառապես հատուկ են մարդուն` ծաղիկ,գրիպ,տիֆ և այլն: Չնայած բերված նմանություններին մարդու և կենդանիների մեջ կան էական խոր տարբերություններ:

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՒՈՆԸ
    Հեղինակ՝ Ներսեսյան, բաժին` Հայոց լեզու և գրականություն
    Գրառումներ: 30
    Վերջինը: 15.01.2019, 20:42
  2. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ
    Հեղինակ՝ Ներսեսյան, բաժին` Հայտնի մարդիկ
    Գրառումներ: 20
    Վերջինը: 11.11.2018, 01:22
  3. ԶԳԱՅԱՐԱՆՆԵՐԻ ԴԵՐԸ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
    Հեղինակ՝ Poghosyan Lusine, բաժին` ՆԶՊ, Ֆիզկուլտուրա, Տեխնոլոգիա, Կերպարվեստ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 16.07.2018, 16:21
  4. Գրառումներ: 2
    Վերջինը: 08.04.2014, 13:53

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •