Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 10 հատից

Թեմա: Ստեղծագործականություն

  1. #1
    Սկսնակ մասնակից Բելլա Թամրազովա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2017
    Գրառումներ
    10
    Հեղինակության աստիճան
    0

    Ստեղծագործականություն

    «Բոլոր մարդիկ գործունեության այս կամ այն ոլորտում ունակ են գրանցելու ստեղծագործական նվաճումներ ճիշտ պայմանների, ինչպես նաև համապատասխան գիտելիքների և հմտությունների առկայության պարագայում»:
    Քեն Ռոբինսոն
    Իհարկե, լիովին համաձայն եմ Ռոբինսոնի հետ: Ավագ դպրոցում շատ են լինում դեպքեր, երբ երեխաները սխալ մասնագիտական կողմնորոշում են ունենում, դրա համար էլ, լավ չեն դրսևորվում ստեղծագործական ունակությունները: Մաթեմատիկայում չդրսևորված, չմոտիվացված աշակերտը նկարչության կամ վարսահարդարի իր բնագավառում բացառիկ կերպով ներկայանում են իրենց ստեղծագործականությամբ:
    • Ինչ է ստեղծագործականությունը: Ըստ էլիտար սահմանման դրանք մարդիկ են, ովքեր աշխարհում փոփոխություններ կատարողներն են: Այն բնորոշ է եզակի անհատների: Իսկ ահա ժողովրդավար մոտեցումը հիմքն է Ռոբինսոնի խոսքերի: Ստեղծագործականությունը պահանջում է վառ երևակայություն, ճկունություն: Դրա համար անհրաժեշտ է ստեղծագործ մտածողություն, որի արդյունքում ստեղծվում է մի արժեքավոր և պիտանի արդյունք, որն իր բնույթով ինքնատիպ է: Այն կարող է լինել տվյալ պահի կտրվածքով լինի ստեղծարար, բայց ինչ – որ ուրիշ պահի կորցնի իր ինքնատիպությունը:
    • Ինչպես կիրառել ստեղծագործականությանը խթանող տարբեր մեթոդներ: Ստեղծագործականությունը զարգացնելու համար անհրաժեշտ է ստեղծարար միջավայր: Այդ միջավայրում խրախուսվում է խաղը: Այսինքն, ստեղծել խաղային ստեղծագործ միջավայր, քանի որ խաղը նույնպես պահանջում է երևակայություն, ոգևորություն: Սովորողները պետք է ունենան բավարար ժամանակահատված, որպեսզի զարգացնեն իրենց ստեղծագործական նախագծերը: Ստեղծագործ միջավայրում երեխան կարող է ավելի լավ հանդես գալ, եթե կա ստեղծագործ ծրագիր: Այդ ծրագրում անհրաժեշտ է մշակել այնպիսի մեթոդներ, որոնք կխթանեն սովորողների ստեղծագործականությանը: Ինձ միշտ հիացրել է նախագծային մեթոդը, որը լայն կիրառում ունի շատ դպրոցներում: Դա հենց այն ստեղծագործ միջավայրն է, որտեղ երեխաները կարող են զարկ տալ իրենց երևակայությանը:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Narine. (28.01.2019), Զարինե Ամիրյան (28.01.2019), Ռուզաննա Խաչատրյան (30.01.2019), Նելլի Գալստյան (28.01.2019)

  3. #2
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    14.09.2018
    Գրառումներ
    166
    Հեղինակության աստիճան
    826
    Հարգելի Բելլա, անչափ հետաքրքիր թեմա եք ընտրել քննարկման համար, ինչպես տեսնում ենք ստեղծագործականությամբ օժտված են բոլորը, պարզապես մանկահասակ տարիքի երեխաների մոտ այն մշտապես դրսևորվում է, իսկ հետո շատերի մոտ, կարծես, անհետանում: Դա, իմ կարծիքով, ամենևին չի նշանակում, որ մարդն օժտված չէ ստեղծագործականությամբ, պարզապես դրա զարգացման համար անհրաժեշտ պայմաններն են բացակայել, այսինքն չի ապահովվել անհրաժեշտ միջավայր: Իսկ հիմա, ինչպես բոլորս տեսնում ենք, մեծ հաջողություններ, բարձր նվաճումներ ունենալ առանց աշխատանքի մեջ ստեղծագործական մոտեցման՝ հնարավոր չէ: Ուստի՝ մենք բոլորս պարզապես պարտավոր ենք երեխաներ մոտ զարգացնել ստեղծագործականություն, ազատ գործելու, մտածելու կարողություններ:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Narine. (28.01.2019), Բելլա Թամրազովա (29.01.2019)

  5. #3
    Ավագ մասնակից Flora Hovhannisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2017
    Գրառումներ
    363
    Հեղինակության աստիճան
    446
    Հարգելի Բելլա, ինչպես նկատել էիք, ստեղծագործականությունը զարգացնելու համար անհրաժեշտ է ստեղծարար միջավայր: Այդ միջավայրում խրախուսվում է խաղը: Այսինքն ստեղծել խաղային ստեղծագործ միջավայր, քանի որ խաղը նույնպես պահանջում է երևակայություն, ոգևորություն: Քանի որ տարրական դասարաններում խրախուսվում է ուսուցումը տանել խաղային ֆոնի վրա, ուստի ստեղծարարության համար համապատասխան միջավայր է ստեղծվում, ուղղակի միջին և ավագ դասարաններում այդ կարողությունը պետք է զարգացվի:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  7. #4
    Սկսնակ մասնակից Բելլա Թամրազովա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2017
    Գրառումներ
    10
    Հեղինակության աստիճան
    0
    • Ինչպիսին պիտի լինի ուսուցչի դերը աշակերտների ստեղծագործական մտածողության խթանման գործընթացում: Ստեղծարարությունը պիտի ունենա նպատակ, հակառակ դեպքում այն ստեղծարար չէ: Ուսուցիչն ինքն առաջինը պիտի լինի ստեղծարար: Նա պիտի կարևորի այլընտրանքնային մոտեցումը: Նա պետք է տրամադրի ինչ – որ հենք, սովորողը պիտի հենվելով այդ հենքի վրա, ստեղծագործի իր ձևով, իհարկե, պետք է նշվի հստակ ժամանակահատված ավարտի համար: Դրանով արդեն նպաստում ես ստեղծագործականությանը: Շատ կարևոր է ձևավորել հոգեբանական մթնոլորտ, հանդուրժել անորոշությունը: Ուսուցիչները կարող են տալ բաց հարցեր, սեփական օրինակով խթանել երեխաների ստեղծագործականությանը: Անհրաժեշտ է խրախուսել փորձեր կատարելը, համառությունը, ինչպես նաև գովասանքի արժանացնել այն երեխաներին, ովքեր տալիս են անսպասելի պատասխաններ: Ես համարում եմ լավ ուսուցչին ստեղծարար: Նա ամեն օր ստեղծում է այնպիսի միջավայր, այնպիսի դասեր, որի շնորհիվ ունենում է ինքնատիպ դասեր, ի վերջո, տալիս կյանքի դժվարություններին պատրաստ շրջանավարտ, ով ինքնատիպ է ինչ – որ բնագավառում:

  8. #5
    Ավագ մասնակից Flora Hovhannisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2017
    Գրառումներ
    363
    Հեղինակության աստիճան
    446
    Նորից անդրադառնամ տարրական կրթության ոլորտում ստեղծարարությանը: Կարծում եմ, որ այդ տարիքի երեխաների նկատմամբ մեկ այլ մոտեցում պետք է հանդես բերել. շեշտը պետք է դնել ոչ թե նրանց գրանցած «արդյունքների» որակի, այլ ստեղծագործականության գործընթացի վրա: Պատճառն այն է, այդ տարիքի երեխաների մոտ դեռևս չեն կատարելագործել այն բոլոր հմտությունները, որոնք անհրաժեշտ են հաջող ստեղծագործական արդյունք ստանալու համար:

  9. #6
    Սկսնակ մասնակից Բելլա Թամրազովա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2017
    Գրառումներ
    10
    Հեղինակության աստիճան
    0
    Ինչպիսի դժվարություններ կան իմ դասավանդած առարկայում` ստեղծագործականությանը նպաստող: Ես կարծում եմ դա վերլուծական կարողությունների պակասն է: Խնդիրների լուծումների համար այլընտրանքային մոտեցումը:
    Ինչպիսի խոչընդոտներ կան: Ամենամեծ խոչընդոտը համարում եմ ծրագրային գերբեռնվածությունը, որի արդյունքում սահմանափակվում է այն ժամանակահատվածը, որն անհրաժեշտ է ստեղծագործականությանը խթանելու համար: Խոչընդոտ կարող է նաև հանդիսանալ ժամանակակից տեխնոլոգիաների պակասը մեր դպրոցներում:
    Ինչը կարող է խթանել ստեղծագործականությանը իմ դասավանդած առարկայում: Դրանք իմ կարծիքով գործնական աշխատանքներն են, դերային խաղերն են, արտադասարանական միջոցառումներն են, փորձերը, բաց հարցերը, մոդելների ստեղծումը, խրախուսանքը…

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  11. #7
    Սկսնակ մասնակից Բելլա Թամրազովա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2017
    Գրառումներ
    10
    Հեղինակության աստիճան
    0
    Ստեղծարար կրթությունը պետք է սկսել դեռ վաղ մանկական տարիքից: Յուրաքանչյուր երեխայի ստեղծարար ունակությունները կարող են դիտարկվել նրա անհատական զարգացման փուլի համատեքստում: Ստեղծարարությունն առավել տեսանելի է այն ժամանակ, երբ մեծահասակները սկսում են ուշադրություն դարձնել ոչ թե գործողությունների, գրանցած արդյունքների, այլ նրանց ճանաչողական գործընթացներին:
    Այսպիսով, երեխաների հետ աշխատող մարդիկ կարող են օգնել նրանց զարգացնելու սեփական ստեղծարարությունը` ապահովելով ստեղծարար միջավայր, խաղի միջոցով մշակելու սեփական հմտությունները, դրսևորելով ստեղծագործ վարքագիծ և գովեստի արժանացնելով նրանց ստեղծագործական ջանքերը:

  12. #8
    Ավագ մասնակից Flora Hovhannisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2017
    Գրառումներ
    363
    Հեղինակության աստիճան
    446
    Ստեղծարարություն դրսևորելու համար երեխաներին անհրաժեշտ են որոշակի հատկություններ: Չնայած որոշ երեխաներ արդեն ունեն անհրաժեշտ գծերը, մյուսներին գուցե պետք է օգնել, քաջալերել և զարգացնել ստեղծագործ աշխատանքով զբաղվելու համար անհրաժեշտ հմտությունները: Օրինակ` ինքնավստահության պակասի պատճառով երեխան միգուցե գերադասի խուսանավել ստեղծագործ մտածողությունից` մտածելով, թե արժեքավոր ոչ մի բան չի կարող առաջարկել: Կամ միգուցե նա անհանգստանում է մի քանի հնարավոր լուծումներ ունեցող բաց առաջադրանքի հետ գործ ունենալիս: Դիտարկումների և զրույցների միջոցով մեծահասակը կարող է հասկանալ երեխայի դժվարությունների պատճառները` օգնելով նրան հաղթահարել դրանք:

  13. #9
    Ավագ մասնակից Flora Hovhannisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2017
    Գրառումներ
    363
    Հեղինակության աստիճան
    446
    Երեխաների ստեղծարարությունը կրթության ոլորտում կարելի է զարգացնել հետևյալ երեք միջոցներով` ստեղծարար միջավայր, ստեղծարար ծրագրեր, ստեղծագործ ուսուցիչներ և դասավանդման մեթոդներ:

  14. #10
    Ավագ մասնակից Flora Hovhannisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2017
    Գրառումներ
    363
    Հեղինակության աստիճան
    446
    Ստեղծարար միջավայրում առանցքային է երեխաների խաղի խրախուսումը: Խաղը բազմիցս արտացոլվում է մանկահասակ երեխաների ստեղծարարության մասին քննարկումներում: Մեծահասակները կարող են օգնել երեխաներին՝ կատարելագործելու նրանց երևակայական խաղի հմտությունները, որն անշուշտ դրական ազդեցություն կունենա նրանց ստեղծարար ունակությունների վրա: Երեխաներին սեփական ստեղծագործական նախագծերի մշակման համար բավարար, երկարատև ժամանակ հատկացնելն է:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •