+ Կատարել գրառում
Էջ 1 18-ից 12311 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 173 հատից

Թեմա: Իմ դասերը շաղախված են մայր հողի սիրով

  1. #1
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,066
    Հեղինակության աստիճան
    25967

    Իմ դասերը շաղախված են մայր հողի սիրով

    Հայրենիքը մեր սուրբ հողն է, որ ճաքճքվել ու հառաչանքներ ունի իր խորքում...

    Հայրենիքը մեր բոլոր ազատամարտիկների անցած հերոսական ճանապարհն է, նրանց մասին հիշողությունն ու սահմանում կանգնած մեր նորօրյա ԶԻՆՎՈՐԸ:

    Հայրենիքը կապույտ հորիզոնների անսահմանությունն է ու երկնակարկառ լեռների քարեղեն հավերժությունը:

    Հայրենիքը մեր նախնիների հերոսապատումներով հարստացած հնօրյա մագաղաթ է ու Արցախյան ազատամարտի նահատակների արյունով սրբագործված նշխար:

    Հայրենիքը ապրիլյան պատերազմի հետքերն են, սահմանին հերոսացած քաջորդիների սխրանքը...
    Հայրենիքը մեր սիրելի զավակների թարմ շիրիմներն են ու նրանց տունդարձին սպասող քաջասիրտ մայրերը…

    Հայրենիքը մեր օջախն է, մեր տունը, այն ծառն ու թուփը, այն ճանապարհը, որտեղով անցնում ենք ամեն օր...

    -...............jpg ..........jpg image.jpg

    2017-01-27.jpg21754793_929331503883332_131238464_o.jpg
    Վերջին խմբագրող՝ Նատաշա Պողոսյան: 09.02.2019, 14:19:

  2. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,066
    Հեղինակության աստիճան
    25967
    Մեջբերում Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայրենիքը մեր սուրբ հողն է, որ ճաքճքվել ու հառաչանքներ ունի իր խորքում...

    Հայրենիքը մեր բոլոր ազատամարտիկների անցած հերոսական ճանապարհն է, նրանց մասին հիշողությունն ու սահմանում կանգնած մեր նորօրյա ԶԻՆՎՈՐԸ:

    Հայրենիքը կապույտ հորիզոնների անսահմանությունն է ու երկնակարկառ լեռների քարեղեն հավերժությունը:

    Հայրենիքը մեր նախնիների հերոսապատումներով հարստացած հնօրյա մագաղաթ է ու Արցախյան ազատամարտի նահատակների արյունով սրբագործված նշխար:

    Հայրենիքը ապրիլյան պատերազմի հետքերն են, սահմանին հերոսացած քաջորդիների սխրանքը...
    Հայրենիքը մեր սիրելի զավակների թարմ շիրիմներն են ու նրանց տունդարձին սպասող քաջասիրտ մայրերը…

    Հայրենիքը մեր օջախն է, մեր տունը, այն ծառն ու թուփը, այն ճանապարհը, որտեղով անցնում ենք ամեն օր...
    Սերնդի հետ իմ աշխատանքը բազում երանգներ ունի, լայն ու ընդգրկուն տեսադաշտ, լուսավոր հավատ, ազգային համախմբում, պատմության հիշողություն: Իմ «ես»-ի մեջ անգամ ընդհանրական մտածողություն կա, որ մեր առջև նստած սերունդն է դիմադարձ դառնում արտագաղթին և ողջունում հեռուներում ապրողների վերադարձը: Այս սերունդն է, որ պատրաստակամ սպասում է դպրոցական նստարանից հետո իրեն նվիրել երկրի սահմանների պաշտպանությանը: Այստեղ սերնդի համար աշխարհն ընկալվում է հողի հանդեպ ունեցած սիրով, անմրցելի հայրենասիրությամբ: Անծայր կարոտ չկա այստեղ, երբ հայրենիքը մեր կողքին է միշտ, իսկ մենք՝ հայրենիքում, բայց անվերջ սպասում կա, խաղաղ կյանքի լուսավոր սպասում: Ցավի և հիշողության պոռթկում կա այստեղ, որ անշրջանցելի է դարձնում անցած պատերազմական օրերը, խտացնում մեր ասելիքը, որտեղ բազում հիշատակներ կան, անմահացած անուններ, հերոսացած կյանքեր: Անհատականն ու տիեզերականը միահյուսվում են ինքնաբերաբար, երբ մեր հոգում մայր Հայաստանն է, հայության համախմբումը, բոլորիս երազանքը՝ ազատ ու անկախ Արցախը, հայրենիքում մեր խաղաղ ապրելու իրավունքը:

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,066
    Հեղինակության աստիճան
    25967
    6-րդ դասարանի աշակերտ Գևորգի հայրիկի՝ զոհված ազատամարտիկի անունով անկյուն ձևավորեցինք: Այդ օրը մայրենիի դասն արդեն սկսված էր, հանկարծ թախծադեմ հայացքով սանիկս վեր կացավ տեղից և խնդրեց` մի քանի րոպեով դուրս գալ դասարանից: Քիչ անց դասարանի դուռը բացվեց, խոսքս կիսատ մնաց, մեր հայացքներն ուղղվեցին դեպի նա: Գլխահակ կանգնած էր` մեխակները ձեռքին. հայրիկի համար ծաղիկներ էր բերել: Հազիվ զսպեցի ինձ, ուզում էի գրկել, հանկարծ նա ինձ մեկնեց մեխակները` սև ժապավենով կապված. մոտիկ ծաղկանոցից էր գնել: Հուզմունքից խեղդվում էի, քար լռություն էր տիրում, հազիվ զսպելով արցունքներս, որ աշակերտները չնկատեն, իմ ձեռքերով ծաղիկները խնամքով դրեցի ծաղկամանում: Միայն ծաղիկները տեսան, որ արցունքի մի քանի կաթիլներ ընկան իրենց թերթիկների վրա: Դուրս եկա դասարանից` նահատակներին ուղղված աղոթք-մրմունջերի արձագանքը հոգումս:

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusya (28.01.2019), Nelli Antonyan (28.01.2019), Սյուզ (11.02.2019), Ալոյան Գոհար (02.02.2019), Ռուզաննա Միրզոյան (28.01.2019), Մարգարյան Նաիրա (28.01.2019), Մինասյան Նորա (28.01.2019), Tatev83 (28.01.2019)

  7. #4
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,066
    Հեղինակության աստիճան
    25967
    7-րդ դասարանում, դեռ դասամատյանը չբացած, նկատում եմ նրան, ով ձեռք էր բարձրացրել: Ուրախացա, որ վերջապես այդ աշակերտը դաս էր սովորել, բայց ձեռքով ու հայացքով հասկացրի, որ մի քիչ սպասի, կհարցնեմ: Նա նստեց ու հանկարծակի սկսեց արտասվել:
    Բոլորս զարմացած նայում ենք նրա կողմը: Կողքին նստած աշակերտն ասաց, որ այդ օրը նրա քեռու ծննդյան օրն է: Էլ ավելի զարմացա… Որքանո՞վ կապ ուներ հայոց լեզվի դասը այս երեխայի քեռու ծննդյան օրվա հետ:
    Բարձրաձայն լսելի էր արդեն նրա հեկեկոցը, իսկ կողքին նստած աշակերտը նորից պարզաբանում է` քեռին զոհված է: Համատարած լռություն է տիրում, բայց բոլորիս հայացքներում անհասկանալի հարցականներ կան: Վերջապես սպառվում են մեզ հետաքրքրող հարցերը. նա տնային հանձնարարությունը չէր կատարել:
    Ծաղիկ, գարուն, երիտասարդ, զինվոր և նման տիպի մի քանի գոյականներ, որ պիտի գործածվեին նախադասությունների մեջ, այդպես էլ մնացել էին տետրում գրված: Հանգստացնում եմ նրան, ոչինչ, որ չի գրել, բայց մտածում եմ, իսկ գուցե ծաղիկ հասակում նահատակված զինվորի՞ մասին է ցանկացել կազմել նախադասությունները, զինվոր, որ դեռ քանի~-քանի գարուններ պիտի ապրեր:
    Գրատախտակի մոտ եկած աշակերտները տարբեր գոյականներ են հոլովում, իսկ ես նայում եմ գլուխը նստարանին հակած իմ աշակերտին և մտովի հոլովում եմ բառը, որ ինձ համար դառնում է ԶԻՆՎՈՐ...Ես տեսնում եմ աչքերի արցունքները սրբող իմ աշակերտին, ու նորից ԶԻՆՎՈՐ-ը գործածվում է նախադասությունների մեջ: Ուղղական հոլովում` ԶԻՆՎՈՐ-ը դառնում է երկրի սյունը, սեռականում` ԶԻՆՎՈՐ-ի ձեռքին զենք կար, տրական հոլովում` հանդիպում ենք ԶԻՆՎՈՐ-ին, հայցականում անչափ սիրում ու պաշտում ենք ԶԻՆՎՈՐ-ին, բացառական հոլովում` ԶԻՆՎՈՐ-ից է սկսվում հայրենիքը, գործիականում` հպարտանում ենք ԶԻՆՎՈՐ-ով....Չնայած ներգոյական հոլովում ՆԱ չկա, բայց բառը նորացվում է, ու ապագա ԶԻՆՎՈՐԻ կերպարի մեջ տեսնում եմ իմ այս աշակերտին: 

    Դասաժամը վերջանում է, նայում եմ նրա կողմը, զգում եմ, որ արդեն հանգիստ է, ու մտովի ես նրան տեսնում եմ տարիներ անց` զինվորական համազգեստով... Բայց գիտեմ նաև` նա չի մոռանա հայոց լեզվի այդ դասաժամը, որ ողողել էր իր սրտաբուխ ու մաքրամաքուր արցունքներով...

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusya (28.01.2019), Nelli Antonyan (28.01.2019), Սյուզ (11.02.2019), Ալոյան Գոհար (02.02.2019), Ռուզաննա Միրզոյան (28.01.2019), Մարգարյան Նաիրա (28.01.2019), Մինասյան Նորա (28.01.2019)

  9. #5
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,066
    Հեղինակության աստիճան
    25967

    Զինվո'րս, դու ինձ պաշտպանի'ր, ես` քեզ...

    205.jpg

    «Զինվո'րս, դու ինձ պաշտպանի'ր, ես` քեզ, բայց մի' մոռացիր գույնը պատերազմի…»:

    Զգոնության կո՞չ էր սա, թե՞ անցյալի հիշողությունների անմահացում, որ սաստող ձայնով հուշեց 12-րդ հումանիտար դասարանում սովորող իմ աշակերտուհին` Անգելինա Անդրյանը:

    Մի՞թե սահմանին մոտ ապրողներիս համար պատերազմի գույնը դեռ չի խամրել: Ո՞րն է պատերազմի գույնը... Այն, որ մայրերը սև՞ են հագնում, գուցե այն սարսափը, որ մեր հոգու՞մ ենք կրում, կամ այն բոլոր ավերածությունները, որ ահեղագոչ բարձրաձայնում են, թե ամենևին պետք չէ մոռանալ պատերազմի գույնը…Բայց ասում են` պատերազմը հոտ ունի նաև, սարսափելի տհաճ հոտ, որ շուրջբոլորը խեղդամահ է անում ամեն ինչ…Եվ պատերազմի գույնը տեսած ու այդ գարշահոտը զգացած աշակերտուհիս ահազանգի խոսքով պիտի հիշեցներ ամենքիս, որ չնայած պատերազմի հոտը չի զգացվում, բայց զգոն լինենք… Նաև գոհունակություն կա նրա խոսքերում, որ երկինքը հուսահատորեն փափուկ ձյուն է մաղում, գուցե դա՞ է պատճառը, որ պատերազմի հոտը չի զգացվում:

    «Ամեն օր վախը սրտումդ փակում ես աչքերդ ու աղոթում վաղվա համար, աղոթում ես սահմանը պահողների կյանքի համար: Դժվար է, որովհետև գիտակցում ես, որ միգուցե վաղը պետք է զենք վերցնես ու երկիրդ պահես, ուսուցիչներիդ ու ծնողներիդ հետ կանգնես զինվորական շարքում, և դա պարտք չպետք է կոչել, այլ` կամք: Սև է պատերազմը, որ բազում կորուստներ ունեցողների ու որբացած մանուկների հիշողությունն է, մայրական տառապանք:

    Մեկ րոպե լռությունն այնքա~ն խոսուն է դարձել…Չկա այս աշխարհում ավելի բարձր սրբութուն, քան անմահ հերոսների ոգիների մենությունը: Նրանք կերտեցին փառավոր Արցախս, իմ այսօրը, իմ ներկան…Իսկ ես ի՞նչ եմ անում սերնդի վաղվա օրվա համար… Ոչի'նչ, ոչ մի բան չեմ անում կարծես: Ապրում եմ աշխարհի տարբեր երկրների մարդկանց նման, բայց բոլորի մոտ չկա իմ մեկ օրվա ապրած սարսափը: Ես չեմ սնվում այդ սարսափով, ես չեմ վախենում այն ամենից, ինչ միմիայն իմ երկրում է ակնկալվում: Ես չեմ փախչում շատերի նման, ես ապրում եմ իմ աղքատիկ քաղաքում, հայոց հողի վրա, իմ տանը` իմ զինվորի թիկունքում, և թող նա իմանա, որ ինքն էլ պաշտպան ունի, աջակցող»:

    Փակում եմ տետրը իմ աշակերտուհու, ավարտում շարվածքն այս տպագիր տողերի, բայց հոգումս լսելի է արձագանքն այն ձեռագիր խոսքերի. «Ես ամեն անգամ ապրում եմ իմ մեկ օրով, երբ կողքիս անմահ հերոսների ոգիների մենությունն է աղաղակում: Եվ ինչքա~ն լավ է, որ այս մի գիշերն էլ անցավ, նորից ուրախ եմ, որ առավոտը բարի էր ու շատ խաղաղ, և այդ օրը ես չտեսա այն սև գույնը և չզգացի այն տհաճ հոտը պատերազմի»:

    http://www.usarmenianews.com/am-n-7266.html
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ Նատաշա Պողոսյան: 26.02.2019, 22:51:

  10. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusya (28.01.2019), Nelli Antonyan (28.01.2019), Սյուզ (11.02.2019), Ալոյան Գոհար (02.02.2019), Զարինե Ամիրյան (15.02.2019), Ռուզաննա Միրզոյան (28.01.2019), Մարգարյան Նաիրա (28.01.2019), Միկինյան Տաթևիկ (22.02.2019), Մինասյան Նորա (28.01.2019), Tatev83 (28.01.2019)

  11. #6
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,066
    Հեղինակության աստիճան
    25967

    ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՀԱՅՈ՛Ց ԲԱՆԱԿ

    6066.jpg
    Հայոց բանակի ծննդյան օրն է, ազգի նվիրյալների տոնը: Շնորհավորանքս համայն հայությանը, սահմանամերձ բնակավայրերում ապրողներիս, ովքեր թև ու թիկունքն են հայոց բանակի: Այս օրը հիշենք նրանց, ովքեր հիմք դրեցին զինված ուժերին, հարգանքի տուրք մատուցենք հանուն հայրենիքի զոհվածների հիշատակին, մեր երախտագիտությունը հայտնենք հայոց բանակում իրենց մարտական ավանդն ունեցող ազգի զավակներին, նրանց, ովքեր այսօր էլ շարունակում են ծառայել ազգային բանակում:

    Մեր խաղաղ ու անվտանգ օրերի երաշխավորն է հայոց բանակը, մեր երկրի երջանիկ ու պայծառ ապագան: Հայոց բանակը մեր գոյությունն է, մեր ապրած ամեն մի օրը` հայ զինվորի կորստյան դառնագին բոթով ամրագրված: Հայոց մայրերի կարոտի կանչն է այն, խաղաղ օրերի մեր երազանքը, հայոց բանակը մեր լինելությունն է` այս տոնական օրով հավերժացված: Հայոց բանակը Արցախի սահմանամերձ բնակավայրիս խաղաղ գիշերն է, նրա ամեն մի լուսաբացը, հայոց բանակը մեր հիշողությունն է` գալիք խաղաղ օրերի երազանքներով փառավորված:


    Ազգային պետության անկախության պահպանման երաշխիքը մարտունակ բանակի ստեղծումն էր, որ կազմավորվեց 1992-ի հունվարի 28-ին: Այդ օրը «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» բանաձև ընդունվեց, որն էլ դարձավ ազգային բանակի ստեղծման սկիզբը: Զինված ուժերի գերագույն խնդիրը դարձավ սեփական ժողովրդի անվտանգության ապահովումը, հայրենիքի ամբողջականության և ազգային պետական շահերի պաշտպանությունը, և այն մեր հոգում ամրագրվեց որպես ազգի անպարտելիության, նրա հերոսական ոգու, ազգային հպարտության, հերոսացումի և նվիրաբերումի հավերժական տոն:

    Արցախյան ազատամարտի հերոսական ճանապարհ անցած ազգի նվիրյալների տոնն է համարվում, որ ծանր փորձություններով անցան, և բանակի խաղաղ կառուցման ներշնչմամբ այս օրը դարձրին մեր անկախության երաշխիքը, մեր ներկան ու գալիք օրը: Սահմանին կանգնած հայ զինվորի ու սպայի մարտական ոգին է հայոց բանակը, հանուն հայրենյաց նահատակվածների հիշատակը, ապրիլյան պատերազմով անցած մեր քաջորդիների հերոսական ուղին, մեր անվտանգության պահպանման և խաղաղության հարատևության երաշխավորը, որն իր ներսում ապրելու, արարելու հզոր կամք ունի ամբարած:

    Ն. Պողոսյան «Մանկավարժի օրագիր»
    Վերջին խմբագրող՝ Նատաշա Պողոսյան: 01.04.2019, 17:42:

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (28.01.2019), Սյուզ (19.03.2019), Ալոյան Գոհար (02.02.2019), Ռուզաննա Միրզոյան (28.01.2019), Մարգարյան Նաիրա (28.01.2019), Մինասյան Նորա (28.01.2019), star1 (28.01.2019)

  13. #7
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2018
    Հասցե
    Ք.Վանաձոր,
    Գրառումներ
    184
    Հեղինակության աստիճան
    7619
    Մեջբերում Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայոց բանակի ծննդյան օրն է, ազգի նվիրյալների տոնը: Շնորհավորանքս համայն հայությանը, սահմանամերձ բնակավայրերում ապրողներիս, ովքեր թև ու թիկունքն են հայոց բանակի: Այս օրը հիշենք նրանց, ովքեր հիմք դրեցին զինված ուժերին, հարգանքի տուրք մատուցենք հանուն հայրենիքի զոհվածների հիշատակին, մեր երախտագիտությունը հայտնենք հայոց բանակում իրենց մարտական ավանդն ունեցող ազգի զավակներին, նրանց, ովքեր այսօր էլ շարունակում են ծառայել ազգային բանակում:
    Մեր խաղաղ ու անվտանգ օրերի երաշխավորն է հայոց բանակը, մեր երկրի երջանիկ ու պայծառ ապագան: Հայոց բանակը մեր գոյությունն է, մեր ապրած ամեն մի օրը` հայ զինվորի կորստյան դառնագին բոթով ամրագրված: Հայոց մայրերի կարոտի կանչն է այն, խաղաղ օրերի մեր երազանքը, հայոց բանակը մեր լինելությունն է` այս տոնական օրով հավերժացված: Հայոց բանակը Արցախի սահմանամերձ բնակավայրիս խաղաղ գիշերն է, նրա ամեն մի լուսաբացը, հայոց բանակը մեր հիշողությունն է` գալիք խաղաղ օրերի երազանքներով փառավորված:
    Ազգային պետության անկախության պահպանման երաշխիքը մարտունակ բանակի ստեղծումն էր, որ կազմավորվեց 1992-ի հունվարի 28-ին: Այդ օրը «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» բանաձև ընդունվեց, որն էլ դարձավ ազգային բանակի ստեղծման սկիզբը: Զինված ուժերի գերագույն խնդիրը դարձավ սեփական ժողովրդի անվտանգության ապահովումը, հայրենիքի ամբողջականության և ազգային պետական շահերի պաշտպանությունը, և այն մեր հոգում ամրագրվեց որպես ազգի անպարտելիության, նրա հերոսական ոգու, ազգային հպարտության, հերոսացումի և նվիրաբերումի հավերժական տոն:
    Արցախյան ազատամարտի հերոսական ճանապարհ անցած ազգի նվիրյալների տոնն է համարվում, որ ծանր փորձություններով անցան, և բանակի խաղաղ կառուցման ներշնչմամբ այս օրը դարձրին մեր անկախության երաշխիքը, մեր ներկան ու գալիք օրը: Սահմանին կանգնած հայ զինվորի ու սպայի մարտական ոգին է հայոց բանակը, հանուն հայրենյաց նահատակվածների հիշատակը, ապրիլյան պատերազմով անցած մեր քաջորդիների հերոսական ուղին, մեր անվտանգության պահպանման և խաղաղության հարատևության երաշխավորը, որն իր ներսում ապրելու, արարելու հզոր կամք ունի ամբարած:
    Հայրենիքի պաշտպանությունը միայն զինծառայողի գործը չէ, այլ՝ բոլորիս։ Հարկ է, որ ամեն մեկս մեզ զինվոր համարենք այս սուրբ հողի համար, որ Աստված մեզ ի պահ է տվել։

  14. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (28.01.2019), Սյուզ (11.02.2019), Ալոյան Գոհար (02.02.2019), Ռուզաննա Միրզոյան (28.01.2019), Մարգարյան Նաիրա (28.01.2019), Մինասյան Նորա (28.01.2019), Tatev83 (28.01.2019)

  15. #8
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2018
    Հասցե
    Ք.Վանաձոր,
    Գրառումներ
    184
    Հեղինակության աստիճան
    7619
    Շնորհավոր տոնդ Հայոց բանակ: Փառք Հայոց բանակին, նրա զինվորին, զինվոր ծնած մայրերին ու հայ ժողովրդին:

    Իմ շատ սիրելի հայրենակիցներին ու այս պահին սահմանն ու հայրենիքի անվտանգությունը հսկող զինվորին ցանկանում եմ խաղաղություն:

    Մեծն Գարեգին Նժդեհի խոսքերից.


    «Ժողովուրդները նախ և առաջ իրենց ամենաընտիր որդիների արյունով կսրբեն իրենց երկիրը և ապա սրբացած հողի վրա կբարձրացնեն շենքն իրենց անկախության: Այո´, նախ հերոսների և նահատակների գերեզմանատուն, ապա` ազատ և երջանիկ Հայերնիք:

    Թող մեր որդիները անկախության շենքը կառուցեն ազատ ու երջանիկ հայրենիքում:
    Վերջին խմբագրող՝ Lusya: 28.01.2019, 02:20:

  16. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (28.01.2019), Սյուզ (11.02.2019), Ալոյան Գոհար (02.02.2019), Ռուզաննա Միրզոյան (28.01.2019), Մարգարիտա Ղազարյան (28.01.2019), Մարգարյան Նաիրա (28.01.2019), Մինասյան Նորա (28.01.2019), Tatev83 (28.01.2019)

  17. #9
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,066
    Հեղինակության աստիճան
    25967
    Մեջբերում Lusya-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհավոր տոնդ Հայոց բանակ: Փառք Հայոց բանակին, նրա զինվորին, զինվոր ծնած մայրերին ու հայ ժողովրդին:

    Իմ շատ սիրելի հայրենակիցներին ու այս պահին սահմանն ու հայրենիքի անվտանգությունը հսկող զինվորին ցանկանում եմ խաղաղություն:

    Մեծն Գարեգին Նժդեհի խոսքերից.


    «Ժողովուրդները նախ և առաջ իրենց ամենաընտիր որդիների արյունով կսրբեն իրենց երկիրը և ապա սրբացած հողի վրա կբարձրացնեն շենքն իրենց անկախության: Այո´, նախ հերոսների և նահատակների գերեզմանատուն, ապա` ազատ և երջանիկ Հայերնիք:

    Թող մեր որդիները անկախության շենքը կառուցեն ազատ ու երջանիկ հայրենիքում:
    Շնորհավոր բոլորիս տոնը, սահմանին կանգնած զինվորին անփորձանք ծառայություն, մեր ազատ ու անկախ ապրելը մեր զինվորների խաղաղ ծառայությամբ է չափվում, այն անզուսպ ծիծաղով, որ նրանց վերադարձի անթիվ-անհամար երջանիկ սպասումներով են լցված, մայրերի հրճվանքով ու հպարտությամբ, ովքեր զինվոր որդիներ ունեն, որ հայրենիք են պաշտպանում:

  18. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (28.01.2019), Սյուզ (11.02.2019), Ալոյան Գոհար (02.02.2019), Ռուզաննա Միրզոյան (28.01.2019), Մարգարիտա Ղազարյան (28.01.2019), Մարգարյան Նաիրա (28.01.2019), Մինասյան Նորա (28.01.2019), Tatev83 (28.01.2019)

  19. #10
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,066
    Հեղինակության աստիճան
    25967

    Ես հպարտ եմ, որ հայուհի եմ, և սիրտս էլ զարկում է հայերեն

    162-300x224.jpg

    «Ես հայուհի եմ, հոգիս էլ հայի է, սիրտս էլ զարկում է հայերեն, և հպարտ եմ, որ ինձ էլ պաշտպանում են մեր հայ զինվորները: Շատ կցանկանայի՝ ես էլ ծառայեի, կամ թեկուզ և տղա լինեի ու ծառայության գնայի: Հիմա շատերը կասեն՝ դա աղջիկների տեղը չէ, կամ էլ կասեն՝ հեշտ ես ասում՝ ծառայել կամ չգիտեմ ինչ... Ես գիտեմ, որ դժվար է, շա՜տ դժվար… Չեմ անցել դրա միջով, բայց ունեմ ծառայող ընկերներ....Եվ ուրախ եմ, որ իմ շրջապատում կան զինվոր տղաներ»:

    Նարինե Գրիգորյան… ԱՐՑԱԽԻ ԴՈՒՍՏՐԸ, այդպես եմ անվանում նրան, գուցե նաև ԱՐՑԱԽԱԴՈՒՍՏՐ... Գեղեցկատե՛ս պարմանուհի, երկարամա՛զ աղջնակ, իմ սիրելի՛ աշակերտուհի, քո շուրթերով թող Աստծուն հասանելի լինեն բոլորիս աղոթքները, թող նա միշտ պահապան լինի մեր զինվոր տղաներին, որ սահման են պահում, որպեսզի խաղաղ լինի հայոց երկիրը:
    Նայում եմ նկարին, իմ աշակերտուհուն զինվորների հետ էր նկարված, հիացմունքս չեմ կարողանում զսպել, բայց նաև հիշում եմ նրա խոսքերը. «Ո՞վ է ասում, որ միայն զենքն ու ոգին են հաղթանակի գրավականը, բա ժպի՞տը... Թշնամուդ հակառակ՝ միշտ պետք է ժպտաս: Իսկ աշխարհի լավագույն բանը զինվորի ժպիտն է, և ես ուրախ եմ, որ ապրում եմ մի երկրում, որտեղ զինվորներ կան»:

    Ն. Պողոսյան «Մանկավարժի օրագիր»
    Վերջին խմբագրող՝ Նատաշա Պողոսյան: 01.04.2019, 17:36:

  20. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (28.01.2019), Ալոյան Գոհար (02.02.2019), Ռուզաննա Միրզոյան (28.01.2019), Մարգարյան Նաիրա (28.01.2019), Մինասյան Նորա (28.01.2019), Հերմինե Խառատյան (18.03.2019), Tatev83 (28.01.2019)

+ Կատարել գրառում
Էջ 1 18-ից 12311 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •