+ Կատարել գրառում
Էջ 18 18-ից ԱռաջինԱռաջին ... 8161718
Ցույց են տրվում 171 համարից մինչև 173 համարի արդյունքները՝ ընդհանուր 173 հատից

Թեմա: Իմ դասերը շաղախված են մայր հողի սիրով

  1. #171
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    491
    Հեղինակության աստիճան
    8156
    <<Մայիսյան եռատոն. նախնիների սխրանքով նոր սերունդը պատրաստ է հաղթանակներ կերտել>>
    09.05.2019թ. Կապանի N13 հիմնական դպրոցի VIII և IX դասարանի աշակերտները N զորամասի հետ համատեղ մասնակցեցին Կապանում անցկացվող <<Անմահ գունդ>> խորագրով քայլերթին՝ նվիրված մայիսյան եռատոնին: Մասնակիցները քայլեցին Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի և Ապրիլյան քառօրյայի հերոսների նկարները ձեռքներին: Երթը մեկնարկեց Հունան Ավետիսյանի արձանին ծաղիկներ խոնարհելով և հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին։Լռությամբ ու խոնարհումով հարգել Հայրենական մեծ պատերազմում ու Արցախյան հերոսամարտում զոհվածների հիշատակը:
    Նպատակը՝
    ա/պահպանել յուրաքանչյուր ընտանիքում Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների մասին հիշողությունը, ինչպես նաեւ՝ եռատոնի խորհուրդը փոխանցել սերունդներին
    բ/հարգանքի տուրք մատուցել ինչպես հաղթանակները կերտած ու անմահացած հայորդիների հիշատակին, այնպես էլ այն մարդկանց, ովքեր ապրում են մեր կողքին ու աճող սերնդին քաջության ու սխրանքի դասեր տալիս
    Հայերը կերտեցին նաև Հայրենականի հաղթանակը
    «Հարսանիք լեռներումը» թույլ տվեց Ղազանչեցոց եկեղեցու գմբեթին ծածանել եռագույն
    Մայիսյան հաղթանակները շարունակական են, դրանք ուղեկցելու են հայ ժողովրդին, որն ապրում ու արարում է այս հողում:
    ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան
    20190509_111920.jpg,20190509_111920.jpg 60236541_445191232912803_630395233619673088_n.jpg
    Կցված նկարներ Կցված նկարներ

  2. #172
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,114
    Հեղինակության աստիճան
    27795
    Մեջբերում Zhanneta-ի խոսքերից Նայել գրառումը
    <<Մայիսյան եռատոն. նախնիների սխրանքով նոր սերունդը պատրաստ է հաղթանակներ կերտել>>
    09.05.2019թ. Կապանի N13 հիմնական դպրոցի VIII և IX դասարանի աշակերտները N զորամասի հետ համատեղ մասնակցեցին Կապանում անցկացվող <<Անմահ գունդ>> խորագրով քայլերթին՝ նվիրված մայիսյան եռատոնին: Մասնակիցները քայլեցին Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի և Ապրիլյան քառօրյայի հերոսների նկարները ձեռքներին: Երթը մեկնարկեց Հունան Ավետիսյանի արձանին ծաղիկներ խոնարհելով և հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին։Լռությամբ ու խոնարհումով հարգել Հայրենական մեծ պատերազմում ու Արցախյան հերոսամարտում զոհվածների հիշատակը:
    Նպատակը՝
    ա/պահպանել յուրաքանչյուր ընտանիքում Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների մասին հիշողությունը, ինչպես նաեւ՝ եռատոնի խորհուրդը փոխանցել սերունդներին
    բ/հարգանքի տուրք մատուցել ինչպես հաղթանակները կերտած ու անմահացած հայորդիների հիշատակին, այնպես էլ այն մարդկանց, ովքեր ապրում են մեր կողքին ու աճող սերնդին քաջության ու սխրանքի դասեր տալիս
    Հայերը կերտեցին նաև Հայրենականի հաղթանակը
    «Հարսանիք լեռներումը» թույլ տվեց Ղազանչեցոց եկեղեցու գմբեթին ծածանել եռագույն
    Մայիսյան հաղթանակները շարունակական են, դրանք ուղեկցելու են հայ ժողովրդին, որն ապրում ու արարում է այս հողում:
    ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան
    20190509_111920.jpg,20190509_111920.jpg 60236541_445191232912803_630395233619673088_n.jpg
    Երբեմն հոգեկան ներսուզումների պահեր են լինում, մի ներքին ընդվզում իրեն զգացնել է տալիս, որ այս հաղթանակը միայն բերկրալից պահերի արձագանք չէ, այլ բազում երիտասարդ կյանքերի զոհաբերման ճանապարհ, որտեղ ապրելու բուռն ցանկություն կար, զգացումների արթնացման ներշնչանք, անհամար երազանքներ ու անկատար մնացած իմաստավորված կյանքեր: Ու բոլորիս համար մեծագույն ցանկություն է դառնում՝[ հարգել նրանց հիշատակը, որ սերնդեսերունդ փոխանցվող երդում է դառնում, հայրենասիրության յուրօրինակ դաս:

    Այս անգամ սովորականից շուտ այցելեցինք հուշարձան, որ սրբազան ուխտատեղի է դարձել:

    59887949_2029619990677088_7746635067853635584_n.jpg59933635_2314162775514884_4624517624066211840_n.jpg59815163_2314157272182101_231421990483787776_n.jpg59777432_2314167735514388_6370336415875596288_n.jpg
    Վերջին խմբագրող՝ Նատաշա Պողոսյան: 13.05.2019, 17:57:

  3. #173
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,114
    Հեղինակության աստիճան
    27795

    Թե ինչպես մի տուփ ծամոնն այն հեռուներում փոխեց իմ կյանքը

    Օրերից մի օր դպրոցի դահլիճում կազմակերպված հերթական միջոցառման ժամանակ բեմահարթակ բարձրացա, աշխատանքային դաստիարակության մասին իմ խոսքում երևացի ես՝ ինձ ուշադիր ունկնդրող աշակերտներին դասավանդող ուսուցչուհիս, որ պատմում էի այն օտար քաղաքում իմ ապրած օրերից՝ հաստատելով այն միտքը, որ պետք է դիմակայել ամեն դժվարության:

    Արցախյան պատերազմի տարիներին ընտանիքով հաստատվել էինք հեռավոր ափերում: Պատահեց այնպես, որ անգործության մատնվեցի մեծ քաղաքում: Ամեն օրվա իմ փնտրտուքները՝ աշխատանք գտնելու համար, իզուր էին: Շրջում էի տեղից տեղ, երբեմն հարցումներ անում, երբեմն ամաչում էի նույնիսկ հարցնել, մեծ քաղաքի շքեղության մեջ հոգիս դատարկ էր, մտածումներս՝ բազմազան ու խայտաբղետ: Հանրային փոխադրամիջոցը, որ այդ օրը նստեցի, ինձ էլ մյուս ուղևորների հետ տարավ դեպի այն մյուս քաղաքը, որ այս քաղաքից բաժանվում էր գետով: Աշխատանք փնտրելու հույսերս սպառված էին, բայց մոտակա այն խոշոր գետը, որի մասին գիտեի դեռ դպրոցական տարիների աշխարհագրության դասերից, ինձ քաշում էր դեպի իրեն:

    Ես գետափին էի, այն ինձ ծով էր թվում, հայացքս հառած էի այն կապույտ հեռուներին, որտեղ իմ խորտակված երազանքներն էին թևածում: Արցունքներիս արտացոլանքում այն կապույտ հեռուներն էլ մշուշապատվեցին, սառը ջուրը քսվում էր ոտքերիս, որ պիտի ինձ տաներ մեկ ուրիշ հեռավոր աշխարհ: Հանկարծակի տեղացող անձրևից, որ թրջեց ինձ, ուշքի եկա...Փոքրիկ դուստրս... տանը սպասում են ինձ նաև մյուս հարազատներս...Ես համարյա վազում էի, բայց հեռանում էի, որ փրկեմ ինձ գետի հորձանուտ ալիքների՞ց, թե՞ փախչում էի, որ չթրջվեմ հորդառատ անձրևից...

    Մտա մոտակա խանութը, տարատեսակ մթերքների շքեղություն կար այնտեղ, բայց հիշեցի օրեր առաջ բաց շուկայի մի անկյունում առևտուր անող այն կնոջը, որ մեր կողմերից էր բռնագաղթված, ու իր առջև՝ արկղին շարված ծխախոտն էր վաճառում: Նրան ասել էի, որ անգործ եմ, իսկ նա ինձ ուղղորդեց շատ հանգիստ. «Վերցրու՛ ինչ-որ ապրանք ու մի ուրիշ տեղ վաճառի՛ր մի քիչ բարձր գնով...»: Ես այդ օրը հակադարձեցի նրան, որ դա ինձ համար չէ, բայց ահա այդ խանութում հայացքս հառել էի դարակներին շարված ծամոնների հավաքածուին:

    Մտովի ամենաէժանն ընտրեցի, բայց ձեռքի գումարս շատ քիչ էր, մի տուփի մեջ 240 ծամոնի շերտ կար, հատը՝ ռուսական գումարով 25 կոպեկ, ուրեմն կարելի է 30 կոպեկով վաճառել: Արդեն ընտրված էր այն, ինչ կարող էի վաճառել, մնում էր գումար գտնել: Ժամեր հետո ես տանն էի, բայց չէի համարձակվում գումարի մասին խոսել: Մայրս խախտեց լռությունը, որ թոշակ է ստացել, ու ես խնդրում եմ նրան այդ գումարը ինձ տալ, որ մեր մի քանի օրվա ապրուստն էր:

    Հաջորդ օրը երկու ժամվա ճանապարհն աննկատելի անցավ, երբ հասա այն խանութը: Ծամոնի տուփը ձեռքիս՝ տեղից տեղ եմ գնում, կանգառից կանգառ, շուկայից շուկա... Այդ օրն իզուր անցավ, ես չկարողացա այդ տուփն ամբողջությամբ որևէ մեկին հանձնել: Հաջորդ օրը կրկնվեց նույնը, առավոտից երեկո շրջեցի, ոչ մեկը չցանկացավ գնել: Միայն երրորդ օրը, արդեն ուժասպառ ու հոգնած, մտա մի շուկա: Ծամոններ վաճառող ռուս կինը ձեռքիցս տուփը վերցրեց, նայեց ուշադիր ու հանկարծ հնչեց նրա խոսքը. «Երեք տուփ կվերցնեմ»: Բայց որտեղի՞ց երեք տուփը, այն միակն էր, որ հանձնեցի ու վերցրի գումարը: Ժամեր անց ես նորից այն խանութում եմ, նորից գնում եմ մի տուփ, ու իմ ձեռքին ավելցուկ կար, դա իմ աշխատած գումարն էր, որով կարելի էր մի երկու օր ապրել: Այն վաճառող կինը երկրորդ տուփը չվերցրեց, փոշմանել էր, ու ես նորից օրեր շարունակ այդ տուփը ձեռքիս շրջում էի շուկայից շուկա, որ կարողանամ վաճառել:

    Անցան ամիսներ, տարի ու նորից տարի, մորս տված այն ծերության թոշակը, որ թալիսման էր դարձել, վաղուց վերադարձրել էի հարազատիս, որ սրբորեն պահի, իսկ իմ վաճառվելիք ապրանքների տեսականին կամաց-կամաց ավելացավ, արդեն ծանր պայուսակներ էին կողքիս: Հայրս, քույրս նույնպես նման աշխատանքի էին կցված: Ձեռքներիս գումարներն ավելացան, մենք գնում էինք արդեն քաղաքից քաղաք, նոր գնումներ էինք կատարում, նոր գներով վաճառում: Բայց մի օր էլ, դա 95-ին էր, լսեցի, որ Մարտակերտում ապրողներ կան, ասացին, որ կանգուն է մեր բնակելի հնգհարկանի շենքը, բայց ուրիշ է ապրում իմ բնակարանում:

    Վերադարձա, կարոտաբաղձ հոգով վերադարձա իմ հայրենիք, եկա ու ինձ հետ բերեցի նաև դստերս: Հարազատներիցս բաժանվելը դժվար էր, ոչ մեկը չէր համակերպվում իմ մտադրությանը, միայն փոքր եղբայրս ողջունեց իմ նախաձեռնությունը՝ համոզված, որ այստեղ ես կգտնեմ ինձ, կգտնեմ այն կյանքը, որով ցանկալի է, որ ապրեմ, կաշխատեմ իմ մասնագիտությամբ, որ սիրել եմ միշտ: Եկանք ու սկսեցինք ապրել այս ճաք տված հողում ու առայսօր ապրում ենք, որ այսքան հարազատ է մեզ ու նահատակների արյամբ էլ ներկված:

    Նատաշա Պողոսյան

    http://www.usarmenianews.com/am-n-9385.html

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Սոնյա (Երեկ)

+ Կատարել գրառում
Էջ 18 18-ից ԱռաջինԱռաջին ... 8161718

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •