+ Կատարել գրառում
Էջ 1 18-ից 12311 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 171 հատից

Թեմա: ՝ «ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ԹԱԽԾԻ ԵՎ ՏԱՌԱՊԱՆՔԻ ԵՐԳԵՐԸ »

  1. #1
    Ավագ մասնակից Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,020
    Հեղինակության աստիճան
    7504

    ՝ «ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ԹԱԽԾԻ ԵՎ ՏԱՌԱՊԱՆՔԻ ԵՐԳԵՐԸ »

    Վահան Տերյան, ինչպես երգեմ հիշատակը քո,
    Թող լուռ փռվի հիմա իմ դեմ անլույս երեկո...
    Ե. Չարենց

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusya (27.01.2019), Nelli Antonyan (09.02.2019), Պողոսյան Քնարիկ (28.01.2019), Սյուզ (11.02.2019), Ալոյան Գոհար (24.01.2019), Անժելա Ալավերդյան (24.01.2019), Արևիկ Ոսկանյան (Երեկ), Մարգարյան Նաիրա (26.01.2019), Մարիամ Սարգսյան. (24.01.2019), Մինասյան Նորա (09.02.2019), Tsov (Երեկ)

  3. #2
    Ավագ մասնակից Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,020
    Հեղինակության աստիճան
    7504
    Վահան Տերյանը բացառիկ դեմք է 20 – րդ դարի հայ պոեզիայի պատմության մեջ: նա հեղաշրջեց գեղարվեստական մտածողությունը՝ բերելով նոր աշխարհայացք, պատկերային նոր համակարգ , նոր գրական լեզու, չափածո խոսքի ներդաշնակության միանգամայն նոր արվեստ: Նա անսահման նրբությաուն և երաժշտականություն հաղորդեց բանաստեղծությանը և նոր կյանք պարգևեց գրականությանը:

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (09.02.2019), Պողոսյան Քնարիկ (29.01.2019), Սյուզ (11.02.2019), Ալոյան Գոհար (24.01.2019), Արևիկ Ոսկանյան (Երեկ), Մարգարյան Նաիրա (09.02.2019)

  5. #3
    Ավագ մասնակից Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,020
    Հեղինակության աստիճան
    7504
    Կան բանաստեղծներ, որոնք մարդկային կյանքում մեծ դեր են կատարում, ազդում են մարդու ներաշխարհի ու հոգեբանության վրա, կատարելագործում ու ավելի են ազնվացնում զգացմունքները, մեզ մղում են դեպի գեղեցիկն ու ներդաշնակը: Առանց բանաստեղծների մարդկային գեղեցկագույն զգացմունքները՝ սերը, տառապանքը, կարոտն ու սպասումը կլինեին սոսկ յուրաքանչյուր մարդու ներքին, հոգեկան աշխարհին մատչելի, յուրաքանչյուրի համար յուրովի, անկրկնելի զգացմունքներ: Վ. Տերյանը մեր պոեզիայի ամենից ջերմորեն սիրված ու նվիրական բանաստեղծներից է: Նրա ստեղծագործությունը մեզ կատարելագործող, դեպի վեհը, վսեմն ու գեղեցիկը մղող, կարոտն ու սպասումը, սերն ու տառապանքը, թախիծն ու հույսը իրենց ամբողջ խորքով զգացնել տվող, մեզ մարդացնող և մարդկայնացնող հրաշք աշխարհ է:

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (09.02.2019), Պողոսյան Քնարիկ (28.01.2019), Սյուզ (11.02.2019), Ալոյան Գոհար (24.01.2019), Մարգարյան Նաիրա (09.02.2019), Մարիամ Սարգսյան. (24.01.2019)

  7. #4
    Ավագ մասնակից Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,020
    Հեղինակության աստիճան
    7504
    Ջավախքը՝ Տերյանի ծննդավայրը, մի բանաստեղծական աշխարհ է, որտեղից էլ սնունդ ու լիցքեր է ստացել գրողը: Գոյություն ունի մի պարզ ճշմարտություն, որ հայրենի բնությունը իր կնիքն է դնում ամեն մի զգայուն հոգու վրա: Բանաստեղծը վաղ մանկության ու պատանեկության տարիներին ապրել է հեռավոր լեռների առանձնության մեջ: Եվ այդ բնության հմայքներն են նրա սիրտը լցրել ջերմ հույզերով, քնքուշ անուրջներով ու հետագայում բանաստեղծական մեծ լիցքեր են հաղորդել նրան:

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusya (27.01.2019), Nelli Antonyan (09.02.2019), Սյուզ (11.02.2019), Ալոյան Գոհար (24.01.2019), Մարգարյան Նաիրա (09.02.2019)

  9. #5
    Ավագ մասնակից Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,020
    Հեղինակության աստիճան
    7504
    ՊՈԵԶԻԱՅԻ ԵՐԿՐԱՅԻՆ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ

    Ն. Թումանյանին ուղղված նամակներից մեկում (1914 թ.) նա գրել է.
    <<Ահա մեր սարերն էլ այսօր մշուշով են պատել իրենց բարձր գլուխները, որովհետև իմ սիրտը տխուր է: Այո, ես այդպես եմ կարծում… Ահա մեր սարերը՝ լայն ու բաց, տեսնում ես որքան ծաղիկ կա այստեղ- ահա այդպես լայն ու բաց է և իմ սիրտը, և այնտեղ ավելի շատ ծաղիկ կա, քան այս սարերում բարձր ու դաշտերում լայն, որովհետև ես այդ սարերի զավակն եմ և այդ դաշտերի մանուկը…>> : Բանաստեղծության մեծ հանճարը հարյուր տարին մեկ անգամ է այցելում մարդկանց և ահա գտավ Վահանին: Ինչ իմանար Գանձա գյուղի քահանան, որ իր որդին տարիներ հետո դառնալու է մեծ բանաստեղծ ու իր «քնքուշ» ձեռքերի մեջ է պահելու հազարավոր մարդկանց, ինչ իմանար, որ բնույթով այնքան հուզառատ իր որդին դառնալու էր մարդկային հոգու ամենամեծ թարգմանը, որ կարդալով նրան՝ մարդիկ կգտնեին իրենց հույզերն ու զգացմունքները՝ այնքան բանաստեղծականացված ու վսեմացած: Ինչ իմանար, որ կարդալով նրան՝ մարդիկ երազային աչքերով կնայեին հեռուն՝ գտնելու իրենց կարոտն ու սերը, կհասկանային իրենց «անառիթ ու քնքշագին » թախիծը:

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusya (27.01.2019), Nelli Antonyan (09.02.2019), Պողոսյան Քնարիկ (08.02.2019), Ալոյան Գոհար (24.01.2019), Անժելա Ալավերդյան (24.01.2019), Մարգարյան Նաիրա (09.02.2019), star1 (09.02.2019)

  11. #6
    Ավագ մասնակից Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,020
    Հեղինակության աստիճան
    7504
    Թեև Տերյանը շատ քիչ է ապրել իր հայրենի եզերքում, բայց միշտ էլ իր հետ ինչպես սրբազան մասունք ունեցել է իր երկրի սերն ու կարոտը: Այդ կարճ ժամանակում Տերյանի հիշողության մեջ աեն հավերժորեն մնացել է իր զմրուխտյա մարգագետիններով, կարկաչուն առվակներով, ցորենի ծփծփուն արտերով, լռիկ ձորակներով ու գունագեղ քարերով: Ահա այս երկիրն է, որ ձևավորել է Տերյան բանաստեղծի ներաշխարհը՝ նուրբ ու քնարական: Մի կոպիտ հպում և ամեն ինչ կարող է իրար խառնվել:
    Նվարդ Թումանյանին գրած նամակներից մեկում բանաստեղծը խոսում է մարդկային հոգիների նրբության մասին՝ այն համեմատելով ինչ-որ ծաղիկների հետ: «Կարծեմ կան ծաղիկներ, որոնք փակվում են, երբ մոտենում ես, կամ ձեռք ես տալիս նրանց: Հոգին ավելի քան այդ ծաղիկները վախենում են կեղծիքից ու բռնությունից»:
    Տերյանը դարձավ այդ հոգիների երգիչը և ասես իր պաշտպանության տակ առավ այդ ցաված հոգիների սերն ու երազը, եղավ այդ հոգիների մթնշաղի ու կարոտի երգիչը:

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusya (27.01.2019), Nelli Antonyan (09.02.2019), Պողոսյան Քնարիկ (08.02.2019), Սյուզ (11.02.2019), Ալոյան Գոհար (24.01.2019), Մարգարյան Նաիրա (09.02.2019), Մարիամ Սարգսյան. (24.01.2019)

  13. #7
    Ավագ մասնակից Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,020
    Հեղինակության աստիճան
    7504
    Կարոտ՝ առանց որի հոգին կլինի դատարկ ու անուժ:
    Իր ունեցած կյանքի բազում ճանապարհներին կարոտով է տվայտել Տերյանի հոգին: Կարոտով է հիշել իրենց սարերը, որտեղ հովիվները հեռու սարերում կրակ են վառել, կարոտով է հիշել մոմե մատներով աշխարհի բարությունը իր մեջ անթեղած մորը: Այս կարոտն է, որ Տերյանի պոեզիային տվել է բազում հոգեբանական երանգներ: Կարոտն է, որ մեկ դարձել է տխրություն, մերթ երազ, մերթ ցաված սրտի բողոք աշխարհից ու «պաղ մարդկանցից», մերթ «անառիթ ու լուսավոր թախիծ», մերթ հաշտություն, մերթ ափսոսանք՝ անցած ու անցյալ դարձած օրերի համար, երիտասարդ մարդկանց հատուկ անփութությամբ կորցրած ու այլևս չկրկնվող սերերի համար: Հոգեվիճակներ ու տրամադրություններ, որոնք ամբողջ կյանքում ուղեկցում են մարդկանց: Տերյանը դարձավ մեծ հոգեբան, հասկանալ տվեց մարդկանց իրենց հոգու թաքուն ծալքերը, ու ինքն էլ մեծ շնորհով հայ պոեզիան բարձրացրեց համամարդկային աստիճանի՝ մնալով իր երկրի հարազատ զավակը: Տերյանի պոեզիան մեզ բոլորիս այնքան մոտ, այնքան հարազատ այն հրաշք աշխարհն է իր մեջ ներառում, որում մենք մեր տխրություններն ենք գտնում, ապրում ենք մեր սերն ու տառապանքը: Տերյանական աշխարհում յուրաքանչյուրս մեր սեփական կարոտն ենք զգում, թախծում ենք ու հավատում: Բանաստեղծը մեծ է հենց նրանով, որ նրա աշխարհը յուրաքանչյուրին իր ներքին հնարավորությունների չափով, հնարավորություններ, որոնք իրենց համապատասխան նաև պահանջներ են առաջադրում, կարողանում է բավարարում տալ: Այդ աշխարհում յուրաքանչյուրը կարող է գտնել այն ամենը, ինչ անհրաժեշտ է իրեն հոգեկան խռովքի, կյանքի ծանր ու դժվարին պահերին, իր ներքին աշխարհի մատչելիության սահմաններում:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusya (27.01.2019), Nelli Antonyan (09.02.2019), Ալոյան Գոհար (24.01.2019), Մարգարյան Նաիրա (09.02.2019)

  15. #8
    Ավագ մասնակից Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,020
    Հեղինակության աստիճան
    7504
    Ծննդավայրի, հայրենի տան ու մանկության կարոտը թափանցել են նրա գրած յուրաքանչյուր տողի մեջ: Իսկ երբ հոգնել է «անհամար գրքերից» ու «անծայր մտքերից» , տենչացել է.

    Ինձ տարեք մեր դաշտերը պայծառ,
    Մեր սարերն անառիկ, վեհանիստ,
    Մեր արտերն արևոտ ու հանգիստ:

  16. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusya (27.01.2019), Nelli Antonyan (09.02.2019), Պողոսյան Քնարիկ (08.02.2019), Ալոյան Գոհար (24.01.2019), Մարգարյան Նաիրա (09.02.2019), Մարիամ Սարգսյան. (24.01.2019), star1 (09.02.2019)

  17. #9
    Ավագ մասնակից Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,020
    Հեղինակության աստիճան
    7504
    Հոգնած բանաստեղծը երազում է դառնալ անհոգ ու մանուկ իրենց սարերի լանջին: Թախծոտ տրամադրությունը մեղմորեն ողողել է նրա էությունը: Այդ տխրությանը նա անդրադարձել է 1908 թ. գրված նամակում. «Դա մի տեսակ մեղմ, համակերպված, հեզ, թերևս նույնիսկ ուրախալի թախիծ է»:

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusya (27.01.2019), Nelli Antonyan (09.02.2019), Պողոսյան Քնարիկ (28.01.2019), Ալոյան Գոհար (24.01.2019), Անահիտ Բարխուդարյան (24.01.2019), Մարգարյան Նաիրա (09.02.2019)

  19. #10
    Ավագ մասնակից Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,020
    Հեղինակության աստիճան
    7504
    …Այնպես տխուր ու լավ է: Ուզում ես լալ այդ թախծալի ուրախությունից»: Այս թախիծը ոչ միայն տրամադրություն է Տերյանի երգերում ու նամակներում, այլև հոգեվիճակ, որ իշխում է ողջ «Մթնշաղի անուրջներ» շարքում: Ժողովածուն նոր դարագլուխ է բացում հայ գրականության մեջ և մի գիշերվա մեջ հայտնի դարձնում մեծ բանաստեղծին: Վահան Տերյանի գրական մուտքը շռնդալից էր:
    << Մթնշաղի անուրջներ >> ժողովածուն իր մեջ ամփոփում է անսահման նրբություն, քնքշություն և լուսավոր թախիծ: Մթնշաղը այստեղ իրիկնաժամ է , իրիկնաժամի թեթև աղջամուղջը, ավարտվող լույսի և սկսվող մութի պահը, երբ երազներով տարված հաճելի է զբոսնել: Անուրջը երազանքն է, տեսիլքը, երևակայության մեջ ընկնելու պահը, երանելի զգացողությունների շուրջ լուռ մտորելը:

  20. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusya (27.01.2019), Nelli Antonyan (09.02.2019), Սյուզ (11.02.2019), Ալոյան Գոհար (24.01.2019), Անահիտ Բարխուդարյան (24.01.2019), Մարգարյան Նաիրա (09.02.2019), Մարիամ Սարգսյան. (24.01.2019)

+ Կատարել գրառում
Էջ 1 18-ից 12311 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հովհաննես Շիրազը և Գյումրին
    Հեղինակ՝ Zhanneta, բաժին` Հայոց լեզու և գրականություն
    Գրառումներ: 70
    Վերջինը: Երեկ, 22:30
  2. ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆ / ԵԿԵՔ ՉՄՈՌԱՆԱՆՔ ՄԵՐ ՄԱՅՐԵՐԻՆ…/
    Հեղինակ՝ Lilit Sahakyan, բաժին` Տոներ, շնորհավորանքներ
    Գրառումներ: 59
    Վերջինը: 06.11.2018, 21:52
  3. ԻՄ ՆԵՐՍՈՒՄ ԱՊՐՈՂ ԲՆԱԳԵՏԸ
    Հեղինակ՝ Վ. Հովհաննիսյան, բաժին` Բնագիտություն
    Գրառումներ: 203
    Վերջինը: 28.04.2018, 19:16
  4. ԻՄ ՆԵՐՍՈՒՄ ԱՊՐՈՂ ԲՆԱԳԵՏԸ
    Հեղինակ՝ Վ. Հովհաննիսյան, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 151
    Վերջինը: 14.03.2018, 18:35
  5. ԳԵՆԵՐՆ ԵՆ ԽՈՍՈՒՄ...
    Հեղինակ՝ Վ. Հովհաննիսյան, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 13.03.2018, 23:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •