Ինչպես ամեն արվեստագետ, Համո Սահյանը ևս ունի իր նախասիրած թեմաները, բանաստեղծական իր անկյունը, իր ներշնչարանը: Դա լեռնաշխարհի բնուությունն է, հարազատ Որոտանի եզերքը, որն այնքան գույներ ու բույրեր է պարգևել նրա պոեզիային:
Համո Սահյանի պոեզիան բնության ձայնն է, նա ասես լցված է բնությամբ, նրա Որոտանը շառաչում է բոլորովին նոր ձայնով, այլ է նրա Գյազբել սարի հովը, լեռնաշխարհի ծաղկանց սոսափն ու անտառների խշշոցը:
Նա բնության մեջ փնտրում էր մարդուն:
Ինչ տեսակ մարդիկ էին,
Փորձ արեցի, փորձս չտեսան:
Ծոցիս մեջ աստղեր կային,
Բաց չարին, ծոցս չտեսան:
Աչքիս մեջ մազ փնտրեցին,
Մահացու խոցս չտեսան,
Ախ, իրենց աչքի առաջ
Այրվեցի, բոցս չտեսան:
Համո Սահյան
Էջանիշներ