+ Կատարել գրառում
Էջ 1 10-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 99 հատից

Թեմա: Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» բնութագիրը և վերլուծությունը

  1. #1
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    491
    Հեղինակության աստիճան
    8156

    Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» բնութագիրը և վերլուծությունը

    Նարեկացին բարդ աշխարհաքաղաքական իրականության մեջ ապրող հայ մտավորական է, որը, քաղաքական ժամանակի հրամայականով պայմանավորված, փորձում է պատասխան գտնել թե ինչպե՞ս հարաբերվել Բարձրյալի և մարդ արարածի հետ:
    Յուրաքանչյուր պատմական ժամանակաշրջան մշակում է սեփական գոյաբանությանը բնորոշ արժեքային համակարգ, համաձայն որի կերպափոխվում է մարդկանց աշխարհաճանաչողությունը և համակեցությունը: Այս առումով առանձնահատուկ է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործությունը, որը նոր էջ է մարդու գոյաբանության արժեքային համակարգի և համաշխարհային մշակույթի պատմության մեջ: ժամանակի հոլովույթում այն մարդուն հնարավորություն է տալիս պատասխանելու առկա մարտահրավերներին` միաժամանակ ընդարձակելով ինչպես միջմշակութային հարաբերությունների տիրույթները, այնպես էլ արդիականացնելու գոյաբանության արժեքային համակարգը:«Մատեան ողբերգութեան» պոեմի հավերժ մնայուն գեղարվեստական արժեքը, բովանդակության խորության ու մեծության հետ, պայմանավորված է նրա պոետիկական արվեստի անսահման հարստությամբ։ Նարեկացու բանաստեղծական արտահայտչական միջոցներն ու ձևերը անսպառ են, բազմազան ու գունագեղ, իսկ բառարանը՝ հայ գրականության մեջ ամենահարուստը։

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arevik Tumasyan (19.03.2019), Lusya (26.01.2019), Սյուզ (20.03.2019), Զարինե Ամիրյան (27.01.2019), Հերմինե Խառատյան (12.03.2019), Հռիփսիմե Հարությունյան (04.02.2019), star1 (25.01.2019)

  3. #2
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    491
    Հեղինակության աստիճան
    8156
    Նարեկացու՝ մեզ հասած գրական ժառանգության կարևորագուն ստեղծագործությունը «Մատյան ողբերգության» պոեմն է։ «Մատյան Ողբերգության» պոեմը հայ միջնադարյան գրականության մտքի ամենամեծ արգասիքն է, պատկանում է մարդկության ստեղծած գեղարվեստական մեծագույն արժեքների թվին։ Պոեմը ամփոփում է այն լավագույնը, ինչ ստեղծել է հայ քերթողական միտքը հնագույն ժամանակներից մինչև 10–րդ դարը։ Պոեմը բաղկացած է 95 գլխից։ Ժանրային առումով այն քնարական–հոգևոր է։ Հայտնի չէ, թե քանի տարի է գրվել պոեմը, սակայն ավարտվել է մահվանից մեկ տարի առաջ՝ 1002 թվականին։
    Պոեմը գրաբարից աշխարհաբարի է վերածել Մկրտիչ Խերանյանը։ Հայ գրականության մեջ բազմաթիվ են աշխարհաբար թարգմանությունները։ Վազգեն Գևորգյանը թարգմանել է պոեմի ծաղկաքաղը։

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusya (26.01.2019), Սյուզ (20.03.2019), Զարինե Ամիրյան (23.01.2019), Հռիփսիմե Հարությունյան (04.02.2019)

  5. #3
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    491
    Հեղինակության աստիճան
    8156
    Մեջբերում Zhanneta-ի խոսքերից Նայել գրառումը
    Նարեկացու՝ մեզ հասած գրական ժառանգության կարևորագուն ստեղծագործությունը «Մատյան ողբերգության» պոեմն է։ «Մատյան Ողբերգության» պոեմը հայ միջնադարյան գրականության մտքի ամենամեծ արգասիքն է, պատկանում է մարդկության ստեղծած գեղարվեստական մեծագույն արժեքների թվին։ Պոեմը ամփոփում է այն լավագույնը, ինչ ստեղծել է հայ քերթողական միտքը հնագույն ժամանակներից մինչև 10–րդ դարը։ Պոեմը բաղկացած է 95 գլխից։ Ժանրային առումով այն քնարական–հոգևոր է։ Հայտնի չէ, թե քանի տարի է գրվել պոեմը, սակայն ավարտվել է մահվանից մեկ տարի առաջ՝ 1002 թվականին։
    Պոեմը գրաբարից աշխարհաբարի է վերածել Մկրտիչ Խերանյանը։ Հայ գրականության մեջ բազմաթիվ են աշխարհաբար թարգմանությունները։ Վազգեն Գևորգյանը թարգմանել է պոեմի ծաղկաքաղը։
    Պոեմը հայտնի է «Նարեկ» անունով։ Տարբերվելով քնարական պոեմների մյուս հեղինակներից՝ Նարեկացին բոլորովին չի օգտագործել պատմողական սյուժեի տարրեր։ Բայց պոեմն էապես ունի իր սկիզբն ու վախճանը, ներքին գարգացման կուռ միասնությունն ու ամբողջականությունը։ Պոեմում խտացված են բանաստեղծի ողբերգական ապրումները, տարակույսները, թե ինքը կարո՞ղ է միանալ Աստծուն։ Նա տարակուսում է, որ կարող է հասնել իր իդեալին՝ Աստծուն, որովհետև գնալով աճում են իր մեղքերը։ Մինչդեռ Աստծուն հասնելու համար պետք է մարդու գործերի ու վարմունքների, հույզերի ու զգացմունքների աշխարհն իսպառ մաքուր լինի ամեն տեսակ թերություններից, ամեն տեսակ բացասական գծերից։ Կատարյալ մաքրության հասնելու համար մարդ պետք է ամենաանխնա կերպով խոստովանի ու դատապարտի իր վատ արարքները, մեղքերը։ Բանաստեղծն իրեն է վերագրում մեղքեր ու հանցանքներ, դատապարտում այն բոլոր բացասականը, ինչ դիտել է մարդկային կյանքում ու իրականության մեջ։

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusya (26.01.2019), Սյուզ (20.03.2019), Զարինե Ամիրյան (23.01.2019), Հռիփսիմե Հարությունյան (04.02.2019)

  7. #4
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    491
    Հեղինակության աստիճան
    8156
    ԲԱՆ Ա ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
    Ա
    Սրտիս ողբաձայն հառաչանքների աղաղակն, ահա,
    Դէպ երկինքն ի վեր` քեզ եմ ընծայում, գաղտնատե՛ս Աստուած.
    Եւ իմ սասանեալ հոգու իղձերի պտուղն այրուող`
    Անձս տոչորող թախծութեան հրի վրայ դնելով`
    Կամքիս բուրվառով առաքում եմ քե՛զ:
    Նայի՛ր, ո՜վ գթած, հոտոտի՛ր դու այն առաւե՛լ սիրով,
    Քան պատարագը բոլորանուէր, մատուցուած ծխով ամէնառատ:
    Ընդունիր այս պարզ ու սեղմ խօսքերիս շարադրանքը դու
    Հաճութեամբ յօժար եւ ո՛չ բարկութեամբ:
    Բանաւոր զոհիս նուէրն այս սրտանց
    Մեղքերիս պարարտ ճարպի զօրութեամբ ողջակիզուելով,
    Թող որ խոհերի իմ խորհրդակիր սենեակի խորքից
    Բարձրանայ եւ քեզ հասնի անյապաղ:
    Եւ աղերսախառն երբ դատի նստեմ ես քեզ հետ, հզօ՛ր,
    Թող որ տաղտկալի չթուայ քեզ այդ,
    Ինչպէս ամբարիշտ Յակոբի ձեռքերի կարկառումն ի վեր,
    Որի դէմ բողոք է գրել Եսային
    Եւ կամ ինչպէս անիրաւութիւնը Բաբելոնի`
    Սաղմոսի եօթանասուներկուերորդ առակում ասուած:
    Այլ ընդունիր այն կամովին, ինչպէս խունկն հաճոյական,
    Որ մի ժամանակ բուրեց Սելովի խորանի մէջ այն,
    Որը նոր շուքով վերանորոգուած` Դաւիթը կանգնեց
    Յանուն գերեդարձ այն տապանակի,
    Որ նման է իմ կորուսեալ հոգու վերստին գիւտին:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,293
    Հեղինակության աստիճան
    19024
    ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԸ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑՈՒ ՄԱՍԻՆ

    ***

    Գրականության պատմությունը նման է լեռնապարի, որքան հեռանում ենք այս ու այն բլուրից կամ սարից, նույնքան փոքրանում են դրանք: Նա նման չէ նույնիսկ՝ Արարատին, որ հեռավորության ու միջոցի մեջ նույնպես փոքրանում է:
    ...Նա նման է...հորիզոնի, որքան հեռանում ես իրենից, նույնքան մոտենում է ինքը, և ինչքան մոտենում ես իրեն, այնքան հեռանում է նա՝ մնալով միշտ անհաս և անմատույց, երբեք չփոքրացող և միշտ բացարձակվող:

    ***

    Նարեկացին՝ բանաստեղծական չափազանցությունների ինքնիշխան տերն ու լիազոր տնօրենը, օժտված է մի հոգով, որ նման է գոգավոր հայելու. ոսպնյակը հավաքում է ամենահեռավոր և միմյանցից զատված ճառագայթները և միացնելով կենտրոնացնում մեկ կիզակետում: Այսպես է, որ ծովի ջրերը փոխվում են թանաքի, բազմասպարեզ ընդարձակությամբ դաշտերը՝ թղթի, անտառները՝ գրիչների, և սակայն դարձյալ չեն կարողանում գրանցել բանաստեղծի ողջ ասելիքը...:

    Միայն իր մի քանի Տաղով Նարեկացին կդառնար մեր առաջին մեծ բանաստեղծը: Բայց նա կերտեց նաև իր "Մատյանը", որ մեր բանաստեղծության Աղթամարա վանքն է՝ լոկ այն զանազանությամբ, որ "Մատյանն" անկործանելի է ստուգապես:

    Լինելով մեր հին գրականության ամենից շատ հրատարակված և հայ ժողովրդի մեջ ամենատարածված գիրքը, իր բազմաթիվ վերնագիր-անվանումների փոխարեն կոչվելով պարզապես "Նարեկ"՝ բանաստեղծության այս արտակարգ և անզուգաբախտ հատորը ոչ այնքան ընթերցվել է, որքան համբուրվել, դրվել ոչ այնքան դարակի կամ գրակալի, որքան հիվանդի ճակատի վրա կամ բարձի տակ, ոչ այնքան հասկացվել, որքան զգացվել, ոչ այնքան գնահատվել, որքան պաշտվել:

    Նորարար էր ամեն բանով. և' լեզվով, որ լինելով ամենաբարդ գրաբարը՝ միաժամանակ խառնում էր աշխարհաբարի մտածողություն, և' ձևով, որ առաջին անգամ իր մեջ էր առնում չափն ու կշռույթը, հանգն ու հանգիտությունը, և' օգտագործմամբ ժողովրդական բանահյուսության, այն "լալեաց բանաստեղծութեան", որ պաշտոնական գաղափարախոսությունը համարում էր ոճրագործություն և անառակություն:

    ***

    Նա մեր առաջին մարդագիրն է և մեծագույն մարդերգուն:

    Նարեկացին կարապետն ու մարգարեն էր աստվածային ողորմության։ Դժվար է գտնել որևէ մեկին, որ հավասարվի նրան մարդկային սրտում թևավորված անդնդային թշվառությունները քննելու առումով։ Սակայն նա վերածում է դրանց աստվածային սիրո անդադրուն, արտասվալի եւ վստահ պաղատանքի՝ հաստատելով որ Աստված «պարգևների բաշխողն է, բնությամբ բարի Նարեկացին ոչ միայն վարդապետ է ուսուցման, այլ հատկապես կյանքի, որովհետև սովորեցնում է, թե ինչքան կարևոր է ճանաչել ինքներս մեզ: Այս սուրբ վկան մարգարեաբար ներկայացնում է ձեր ժողովրդին: Նա, սակայն, ընդհանրական եկեղեցու վարդապետ է արդեն:
    Վերջին խմբագրող՝ manush: 12.02.2019, 18:12: Պատճառ: Գրառումների միացում

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusya (26.01.2019), Սյուզ (20.03.2019), Zhanneta (23.01.2019)

  11. #6
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    491
    Հեղինակության աստիճան
    8156
    Շնորհակալություն Զարինե ջան:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Narine. (25.01.2019)

  13. #7
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    491
    Հեղինակության աստիճան
    8156
    Մատյանի բովանդակությունը մարդու ծնունդն է, կյանքը, մահը իր պարուրաձև գոյաբանությամբ նման բնությանը տապ, երաշտ, հեղեղ… Բնապաշտ Գր. Նարեկացու մոտ գոյաբանության այդ պարույրն անկումների, հաղթանակների, դավաճանությունների, հիասթափությունների, հարստության և աղքատության հարահոս մեկ շղթա է, ուր աստվածահաճությունը սերը, հույսն ու հավատը, դառնում են գոյաբանության արժեքային համակարգի հենքը: Այս պատճառով էլ, թերևս, Գր. Նարեկացու Մատյանը մարդու գոյաբանության միասնությունն ու հաադրությունը ներդաշնակող արժեքային համակարգ էմարդասիրության, բարոյականության, հանդուրժողականության, համագործակցության և ոգեղենականության սկզբունքներով: Վերջիններս էլ ելակետ ընդունելով` Գր. Նարեկացու գոյաբանության հիմքում գերակա են հետևյալ գաղափարները.
    ա) Քրիստոնեությունը ի դեմ Քրիստոսի կերպարի, լուսավորում է ցանկացած մրդու նրան փրկելով բազմաչափ աշխարհը միայն նյութական հարթության վրա ընկալելու մոլորությունից:
    սեփական «Ես»-ի ճանաչողության ժամանակատարածական պարույրը, երևույթների միջև եղած կապը նարեկյան գոյաբանության արժեքային համակարգին հնարավորութուն է տալիս մարդուն ինքնահաստատվել և ինքնաիրացվել որպես տեսակ այլ «Ես»-երի և բնության հետ համագործակցելու միջոցով: Մարդու սերն էլ կյանքի կառուցողական և ապակառուցողական ուժերի հանդեպ նրան օգնում են կայանալու որպես մարդ` իր մեջ ամբարելով բարու և չարի սկիզբը:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Narine. (25.01.2019), Սյուզ (20.03.2019), Զարինե Ամիրյան (21.02.2019)

  15. #8
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    491
    Հեղինակության աստիճան
    8156
    «Մատյանում» Գր. Նարեկացին մարդուն ներկայացնում և մեկնաբանում է մի քանի մակարդակներով.
    ա) մարդը Աստծո կողմից արարված էակ է, և նրա հնարավորությունները պետք է բավարարեն Աստծո պատգամները պահպանելու, կատարելու համար,
    բ) սերը դեպի Բարձրյալի ստեղծածը անսկիզբ և անվերջ է, ժամանակով և տարածությամբ են բացահայտվում այն փորձությունները, որոնց ենթարկվում է մարդը Արարչի կողմից:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Narine. (25.01.2019)

  17. #9
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    491
    Հեղինակության աստիճան
    8156
    Մեջբերում Զարինե Ամիրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Նարեկացին՝ բանաստեղծական չափազանցությունների ինքնիշխան տերն ու լիազոր տնօրենը, օժտված է մի հոգով, որ նման է գոգավոր հայելու. ոսպնյակը հավաքում է ամենահեռավոր և միմյանցից զատված ճառագայթները և միացնելով կենտրոնացնում մեկ կիզակետում: Այսպես է, որ ծովի ջրերը փոխվում են թանաքի, բազմասպարեզ ընդարձակությամբ դաշտերը՝ թղթի, անտառները՝ գրիչների, և սակայն դարձյալ չեն կարողանում գրանցել բանաստեղծի ողջ ասելիքը...:
    Որպես կենսասեր փիլիսոփա նա սիրում է կյանքը և իր օրինակով մարդուն ապացուցում, որ Նարեկավանքում մեկուսացած, բայց և պայծառատես, ժամանակի փայլուն կրթություն ստացած անձը, հաղթահարելով նյութականի գերակայությունը, արարչասիրությամբ և ոգեղեկանությամբ է ապրում: Դա էլ նրան օժտում է բազմաչափ կենսասիրությամբ, որն էլ, դառնալով նրա գոյաբանության արժեքային համակարգի հիմքը, հնարավորություն է տալիս հավատալով երկրպագել Տիրոջը նախ այս ամենի նկատմամբ գիտակցական վերաբերմուքը միայն մարդուն շնորհելու համար:

    Հեղինակը, բնության չորս տարրերի ուսմունքը հիմք ընդունելով, մարդուն ուղղորդում է դեպի հոգևոր աշխարհ ձգտելով հնարավորինս նրան ձերբազատել սոցիալական խնդիրներից իրատես դարձնելով նյութականի հանդեպ նրա կախվածությունը:

    Մարդը պետք է ընդունի հոգևորը միտքը, գաղափարը փորձելով նմանվել արարիչ Ասtծուն, քանի որ չի կարելի գերի լինել ինչքին:
    Ընդունելով աշխարհի ներդաշնակությունը Գր. Նարեկացին գոյաբանության իր արժեքային համակարգը ներկայացնում է երկվության սկզբունքովնյութական և ոգեղեն, և որոնում է երկվության հաշտեցման եզրեր Աստծու կողմից արարված ամենակատարյալ էակի` մարդու ներաշխարհում: Դա էլ պայմանավորում է նրա գոյաբանության արժեքային համակարգի իրատեսության սոցիալ-հոգեբանական բնույթը: Այս միջոցով էլ հեղինակը մարդու կեսագործունեության կազմակերպման, հավատի, սիրո, հույսի գոյակարգ է մշակել նրան կողմնորոշելով դեպի համակեցություն և ինքնաճանաչում:
    Վերջին խմբագրող՝ manush: 12.02.2019, 18:12: Պատճառ: Գրառումների միացում

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Narine. (25.01.2019), Զարինե Ամիրյան (21.02.2019)

  19. #10
    Ավագ մասնակից Անահիտ Բաղդասարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2018
    Գրառումներ
    578
    Հեղինակության աստիճան
    5206
    Նարեկացին համեմատության մեջ դրեց Աստծուն և մարդուն և տեսավ անհամեմատելին.

    <<Դու լույս ես ու հույս,
    Իսկ ես` խավար ու խենթ.....
    Դու ի բնե բարի ու գովելի,
    Իսկ ես` չար համակ ու ապիկար>>։

    Նարեկացին ուզում է մարդուն կատարյալ տեսնել, մեղքերից հեռացած, բայց քանի գնում համոզվում է, որ դա անհնար է, և դրանից է ծնվում ողբերգությունը.

    Եվ եթե անգամ ես Լիբանանի ծառերը մայրի
    Հատեմ ու զոդեմ կշեռքի լծակ
    Եվ մի նժարի բարձրացման կետում Արարատ լեռն էլ չափանիշ դնեմ,
    Դարձյալ չեմ կարող նժարներն իրար համազուգակցեմ։
    Վերջին խմբագրող՝ manush: 12.02.2019, 18:13: Պատճառ: Գրառումների միացում

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Narine. (25.01.2019), Սյուզ (11.03.2019), Զարինե Ամիրյան (21.02.2019), Zhanneta (25.01.2019)

+ Կատարել գրառում
Էջ 1 10-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •