+ Կատարել գրառում
Էջ 3 10-ից ԱռաջինԱռաջին 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 21 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 99 հատից

Թեմա: Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» բնութագիրը և վերլուծությունը

  1. #21
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,293
    Հեղինակության աստիճան
    17901
    Հայ և համաշխարհային գրականության մեջ Գրիգոր Նարեկացին հռչակվել է «Մատեան ողբերգութեան» պոեմով, որը պատկանում է մարդկության ստեղծած գեղարվեստական մեծագույն արժեքների թվին։ Պոեմը հայտնի է «Նարեկ» անունով։ Տարբերվեյով քնարական պոեմների մյուս հեղինակներից՝ Նարեկացին բոլորովին չի օգտագործել պատմողական սյուժեի տարրեր։ Բայց պոեմն էապես ունի իր սկիզբն ու վախճանը, ներքին գարգացման կուռ միասնությունն ու ամբողջականությունը։ Պոեմում խտացված են բանաստեղծի ողբերգական ապրումները, տարակույսները, թե ինքը կարո՞ղ է միանալ աստծուն։ Նա տարակուսում է, որ կարոդ է հասնել իր իդեալին՝ աստծուն, որովհետև գնալով աճում են իր մեղքերը։ Մինչդեռ աստծուն հասնելու համար պետք է մարդու գործերի ու վարմունքների, հույզերի ու զգացմունքների աշխարհն իսպառ մաքուր լինի ամեն տեսակ թերություններից, ամեն տեսակ բացասական գծերից։ Կատարյալ մաքրության հասնելու համար մարդ պետք է ամենաանխնա կերպով խոստովանի ու դատապարտի իր վատ արարքները, մեղքերը։ Բանաստեղծն իրեն է վերագրում մեղքեր ու հանցանքներ, դատապարտում այն բոլոր բացասականը, ինչ դիտել է մարդկային կյանքում ու իրականության մեջ։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Zhanneta (27.01.2019)

  3. #22
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,293
    Հեղինակության աստիճան
    17901
    Նա գտնում է, որ մարդկային ծնունդներից ոչ ոք իր չափ մեղավոր չի եղել, որովհետև չի կարողացել մտքի երիվարը բանականության սանձով կանգնեցնել և, «... մութ խորհոլրդների միջից սլանալով», մարդկանց գործած բոլոր հին չարիքներին նորերն է ավելացրել։ Նույնիսկ արարչի դեմ նենգավոր է գտնվել, ըմբոստացել, աստվածամարտ մտածումներ է ունեցել ու չի վախեցել նրա սպառնալիքներից։ «Մատեան ողբերգութեան» մեջ նա ասում է.

    Սպառնացար, և ոչ զաոհուրեցայ,
    Արգահատեցեր՝ և ոչ երբեք լուայ,
    Որ է ապստամբութեան յայտնի նշանակ։

    Կործանվելու սարսափներին հաճախ հաջորդում է փրկվելու հույսը՝ կապված մեղքերի խոստովանության հետ։ Պոեմի արտակարգ հուզիչ, դրամատիկ դրություններով հարուստ ընթացքն ավարտվում է լավատեսության հաղթանակով, Փրկության ե աստվածային էության հետ միանալու՝ աստվածանալու հավատով։

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Zhanneta (27.01.2019)

  5. #23
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,293
    Հեղինակության աստիճան
    17901
    Ինչպես որոշ միստիկներ, այնպես էլ միստիկ Գրիգոր Նարեկացին ստեղծել է կատարելության ձգտող մարդու իդեալը՝ առաջ քաշելով կատարյալ էակի՝ աստծո պաշտամունքը։ Նա պանթեիստորեն առաջադրում և յուրովի լուծում է մարդ և աստված, բնություն և աստված հարաբերությունը։ Աստված ամենուրեք է և ամեն ինչում.

    Զի դու միայն ես երկնքում անճառ
    և երկրում՝ անզնին,
    Գոյության տարրերի մեջ և աշխարհի
    բոլոր ծագերում,
    Սկիզբն ամեն ինչի, և ամեն ինչի մեջ՝
    ամբողջ լրումով։

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Zhanneta (27.01.2019)

  7. #24
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,293
    Հեղինակության աստիճան
    17901
    Պոեմի բովանդակության զարգացման ինքնատիպությունը, հույզերի, տրամադրությունների արտահայտումն ու պատկերումը պահանջում էին պոետիկական նորանոր հնարքներ ու միջոցներ։ Բանաստեղծը խորապես գիտակցել է իր ստեղծագործության էության առանձնահատկությունները և, դրանց համապատասխան, արտահայտչական ձևեր ստեղծելու անհրաժեշտությունը։ Թե՛ մարդկային կյանքի իրադրությունները, թե՛ բնության երևույթներն օգտագործված են բանաստեղծի կողմից իբրև համեմատություններ ու փոխաբերություններ՝ ապրումների ու հոգեվիճակների գեղարվեստական մարմնավորման համար։

    Նարեկացու փոխաբերությունները, համեմատությունները, էպիտետները, որոնք պոեմում հորդում են հեղեղի նման, միշտ ինքնատիպ են, համարձակ և գեղագիտական բարձր ճաշակի ու զգացողության արտահայտություն։

    Ժամանակի գրական լեզուն՝ գրաբարը, ինչ հարստության որ հասել էր պատմիչների, եկեղեցական գրողների ու բանաստեղծների գործերում, չէր կարող Նարեկացու ստեղծագործական երևակայության անսահման թռիչքը, իրարամերժ խոհերի ու զգացմունքների բոլոր նրբերանգներն արտահայտել։ Նրանից առաջ բուն բանաստեղծության լեզուն շատ ավելի աղքատ ու միակերպ էր, քան մեր պատմիչների լեզուն։ Եկեղեցական դոգմաներին հետևելը խանգարում էր հոգևոր երգերի (շարականների) հեղինակներին լեզվական նորամուծություններ կատարել ե՝ այն աստիճան, որ նրանց լեզվական անհատականությունը գրեթե կորչում էր։ «Մատեան ողբերգութեան» պոեմի հավերժ մնայուն գեղարվեստական արժեքը, բովանդակության խորության ու մեծության հետ, պայմանավորված է նրա պոետիկական արվեստի անսահման հարստությամբ։ Նարեկացու բանաստեղծական արտահայտչական միջոցներն ու ձևերը անսպառ են, բազմազան ու գունագեղ, իսկ բառարանը՝ հայ գրականության մեջ ամենահարուստը։
    Վերջին խմբագրող՝ manush: 12.02.2019, 18:14: Պատճառ: Գրառումների միացում

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Zhanneta (27.01.2019)

  9. #25
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,293
    Հեղինակության աստիճան
    17901
    Գրիգոր Նարեկացին գրականության մեջ մնաց անգերազանցելի՝ բովանդակության համապատասխան ոտանավորի տարբեր չափեր ստեղծելու և օգտագործելու, ռիթմի ու երաժշտականության անկրկնելի արդյունքների հասնելու հարցում։ Մ. Մեծարենցը ճիշտ է նկատել, թե Նարեկացին «գիտեր ծովաձայն հնչեցնել բառերը»։

    Նարեկացին, որպես երաժիշտ, նոր շունչ ու կյանք է հաղորդել հայ միջնադարյան մասնագիտացված երգարվեստին։ հատկապես իր տաղերի երաժշտական բաղադրիչներում հաղթահարված են շարականների հին, ութ-ձայնի դրությանը կապված եղանակների կազմության՝ տվյալ պատմաշրջանի համար արդեն քարացած ձևերը։ Ընդհանրապես նախատեսված չլինելով պարտադիր-կիրառական նպատակների համար՝ տաղերն ազատ են մնացել եկեղեցական կանոնական մտածողությունից ու ավելի անկաշկանդ (քան, օրինակ, շարականները) հարստացել ժող-գուսանական արվեստից եկող կենսունակ տարրերով։ «Մատեան ոդբերգութեան» պոեմի գեղարվեստական անընդգրկելի մեծության ամենացայտուն ապացույցներից է մեր գրականության վրա թողած նրա հսկայական ազդեցությունը։ Նրանից սովորել և ներշնչվել են ոչ միայն միջնադարի, այլն նոր ժամանակների հայ պոեզիայի նշանավոր դեմքերը։
    Վերջին խմբագրող՝ manush: 12.02.2019, 18:14: Պատճառ: Գրառումների միացում

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Zhanneta (27.01.2019)

  11. #26
    Ավագ մասնակից սուսան1965-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.06.2012
    Հասցե
    Ստեփանավանի տ/շ ,գ.Յաղդան
    Գրառումներ
    310
    Հեղինակության աստիճան
    3303
    Գրիգոր Նարեկացին աղոթքի ամենամեծ հանճարն է :Նրա <<Մատյանը >>՝ ամենամեծ հոգևոր արժեքը ՝ գիրք-տաճար ,ուր միայն աղոթք է ,բարձրագույն խոսք , արտառոց մտածողություն , փիլիսոփայություն :

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Զարինե Ամիրյան (26.02.2019), Zhanneta (27.01.2019)

  13. #27
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    483
    Հեղինակության աստիճան
    7605
    Գաղափարի խորհրդանշական մարմնավորման այս սկզբունքը առանձնահատուկ է Նարեկացու տաղերին:
    Ինչ խոսք, «Մեղեդի ծննդյան» տաղում «կարմիր վարդով լցված ծոցի» պատկերը ակնհայտորեն խորհրդանշում է Աստվածամորը մանուկ Հիսուսի հետ: Բայց այստեղ Մարիամը դրվատվում է ոչ որպես բոլոր կանանցից ամենաօրհնյալը, ոչ որպես անվերջ մեծարման արժանի փառաբանվող Սուրբ Կույս, մարդկային մեղավոր ցեղի փրկության համար հուսալի բարեխոսող, ինչպիսին նա ի հայտ էր գալիս ժամերգության մեջ: Գրիգոր Նարեկացու տաղում Աստվածամայրը կերպավորվում է որպես հմայիչ, կյանքով լեցուն, ճառագող գեղեցկությամբ ու զվարթ տրամադրությամբ երկրային մի գեղեցկուհի: Բանաստեղծը նկարագրում է նրա գեղգեղանքը, ձեռքերը, քայլվածքը, հայացքը, շրթունքները, ծոցը, հագուկապը և այլն, իրողություններ, որ անտեսված էին դասական հոգևոր երգի մեջ:
    Իսկ «Տաղ վարդավառին» ստեղծագործությունը թեպետ խորհրդապաշտորեն պատկերում է Քրիստոսի պայծառակերպությունը, բայց ըստ իրական նկարագրության՝ մի գեղեցիկ բնանկար է՝ ծառ ու ծաղկի, վարդի և շուշանի, ամպի և արեգակի պատկերներով: Նարեկացու նկարագրած բնությունը շարժուն է, շնչում է կենդանությամբ և առանձնանում լուսեղեն երանգներով:
    Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» քնարական պոեմը նվիրված է մարդու փրկության, նրա կատարելության խնդրին: Իր մարդասիրական բովանդակությամբ և առինքնող արվեստով «Մատյանը» հայ ու համաշխարհային գրականության եզակի երկերից է:

  14. #28
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    483
    Հեղինակության աստիճան
    7605
    Հավատի միջոցով է մարդը ինքնահաստատվում և ինքնաիրացվում որպես մտածող և մարդասեր ԳՈՅ: Կյանքի բանական խաղը ճիշտ հասկանալով էլ մարդն իր հավատով կարողանում է վեհացնել իրեն: Հավատի շենքը կառուցելիս Գր. Նարեկացին նրա հիմքում դնում է սիրո և հույսի փիլիսոփայությունը: Նա բարձրացնում և վեհացնում է մարդուն` համոզված, որ նյութը չի առաջնայինը, և «Ես»-ը ինքնահաստատվում է միայն այն դեպքում, երբ խորապես կարևորում է իր հավատի իրատես, բանական սկիզբը:
    Գր. Նարեկացին դիտարկում և քննության է առնում մարդու հիմնախնդիրը ոչ միայն իբրև տիեզերաստեղծ, այլև դրան միահյուսված, մարդասիրությամբ պայմանավորված տիեզերապահպանման ելակետով:

    Մարդասիրությունը համարելով գոյաբանական առումով միակ մնայուն արժեք Գր. Նա-րեկացին ներկայացնում է մարդու հավաքական «Ես»-ի կերտման առանձնահատկությունները: Հիմք ընդունելով նեոպլատոնականության ճանաչողական աշխարհահամակարգը Գր. Նարեկացին ստեղծել է մարդու գոյաբանության տեսություն, որի հիմնական եզրույթը մարդու կողմից այլընտրանքա-յին ինքնադրսևորումն է` մարդ—Աստված, մարդ—մարդ, մարդ—բնություն եռամիասնության մեջ:

    Գր. Նարեկացին Մատյանում իր աշխարհաճանաչողության մանրակերտը կառուցակարգել է` պայմանավորված իր ժամանակի հայ մարդու կենսակերպով և իրականությամբ : Հենց այս հանգամանքով է բացատրվում, որ միջնադարում այդքան շատ ընդօրինակել են Գր. Նարեկացուն, քանի որ անխուսափելի պահանջ էր զգացվում նրա առաջադրած գաղափարների, նրա կողմից մշակված գոյաբանական գործոնների հիմքի վրա իրականացնելու հայ տեսակի գոյության անվտանգ կեցությունը:
    Վերջին խմբագրող՝ manush: 12.02.2019, 18:15: Պատճառ: Գրառումների միացում

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  16. #29
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    483
    Հեղինակության աստիճան
    7605
    «Մատյան ողբերգության» պոեմում Նարեկացին գրում է.
    «Արա՛ այս մատյանն ընթերցողների սրտերը հստակ,
    Բժշկի՛ր նրանց հոգիները դու եւ հանցանքները սրբի՛ր,
    Թո՛ղ պարտքերը նրանց եւ արձակի՛ր կապանքները մեղքի:
    Արտասուքները թող բխեն սրանով հրահանգվողների,
    Եվ թո՛ղ սրանով պարգևի նրանց իղձ ապաշավի:
    Շնորհվի թող, ո՜վ Տէր, նրանց հետ եւ ի՛նձ զղջումի կամք,
    Ինչպէս եւ նրանց` ի՛մ իսկ բառերով` շունչ բարեհամբույր.
    Թող այս մատյանով եւ ի՛նձ նվիրվի պաղատանքը նրանց,
    Եւ իմ խոսքերով իմ փոխարեն էլ խնկվեն նրանց հեծեծանքները»:

    Ըստ Նարեկացու, մարդը ծնվում է անեղծ ու բարի, բայց նրա էությունը հետագայում ապականվում է մեղքերով լի աշխարհում, մարդը մեղանչական է դառնում: Պոեմում որպես բոլոր մարդկային մեղքերի մարմնացում հանդես է գալիս հենց ինքը` Նարեկացին: Նա ցույց է տալիս, թե ինչպես խոստովանելով և ապաշխարհելով կարելի է հասնել կատարելության, մոտենալ Աստծուն:
    «Մատյան ողբերգության» պոեմը աղոթք է ապաշխարության, ճանապարհ է մեղքից մինչև զղջում և կատարելություն:

    Գր. Նարեկացին մեր իրականության մեջ կատարում է այն դերը, ինչ իտալական Վերածնության մեջ Դ. Ալիգիերին՝ իրենից հետո թողնելով հանճարներին բնորոշ առեղծվածներ, որոնց լուծման համար երկար ժամանակ է
    պետք: Նա փայլատակում է մտավոր մի քանի բնագավառներում /բանաստեղծական արվեստ, երգարվեստ, աստվածաբանություն և այլն/՝ տարածելով իր բարերար ազդեցությունը հայ հոգևոր կյանքի բոլոր բնագավառների վրա:
    Վերջին խմբագրող՝ manush: 12.02.2019, 18:16: Պատճառ: Գրառումների միացում

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  18. #30
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    483
    Հեղինակության աստիճան
    7605
    Աշխարհի մասին միջնադարյան պատկերացումն այնպիսին է, թե այն բաղկացած է երկու կամ երեք հարկերից՝ Երկնքից ու Երկրից կամ՝ Երկնքից, Երկրից
    և Ստորերկրյայքից /ծովից/ Այսպիսի պատկերացում ունի և Գր.Նարեկացին, գիտի դրանց փոխկապակցվածության մասին: Դառնահեծ հառաչանքներն ուղղելով
    Աստծուն՝ հերոսը մատուցում է իր պատարագը: Անարյուն զոհաբերությունն այստեղ սրբազան ծես է, որով սկսվում է նրա պայքարը հանուն կյանքի: Բանաստեղծը զարհուրում է Երկրորդ գալստից, որովհետև կարող է անպատրաստ գտնվել դրան:
    Նարեկի ամբողջ տրամաբանությունը դրան նախապատրաստվելն է: Նա կռահում է գալիք փոթորկի ահագնությունը.
    Այժմէն գուշակեալ շարժմունս յուզմանց ներհակականաց,
    Որ յիմումս անձի ցուցանի,
    Խռովութիւնս ամբոխից՝
    Հարեալք ընդ միմեանս զէն առ սուսեր,
    Խորհրդոցն հոյլք չարեացն ընդ բարիսն,
    Եւ գերեալ զիս ի մահ, ըստ հին դիպուածոյն,
    …ԶՔրիստոսի փրկութիւնն յաղթող ցուցանէ

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 3 10-ից ԱռաջինԱռաջին 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •