+ Կատարել գրառում
Էջ 1 13-ից 12311 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 122 հատից

Թեմա: ԻՄ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՁ ՍՈՎՈՐԵՑՐԵԼ Է ՀԱՐՄԱՐՎԵԼ ԱՇԱԿԵՐՏԻՆ

  1. #1
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    383
    Հեղինակության աստիճան
    8605

    ԻՄ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՁ ՍՈՎՈՐԵՑՐԵԼ Է ՀԱՐՄԱՐՎԵԼ ԱՇԱԿԵՐՏԻՆ

    Աշակերտների աշխարհն իմանալու և հասկանալու հարցը երբեմն ուսուցիչներիս համար մնում է գերխնդիր, բայց չէ՞ որ բոլոր աշակերտներն էլ հասկացված լինելու իրավունք ունեն: Սովորությանս համաձայն` սիրում եմ հաղորդակցվել աշակերտների հետ, և այն կառուցվում է նրանց արժանապատվությունն ու արժանիքները հարգելով: Աշակերտին հասկանալու համար պետք է նրան հնարավորություն տալ արտահայտվելու և կարողանալ լսել նրան: Իսկ լսելու կարողությունը բարդ և նուրբ արվեստ է, որին, որպես մասնագիտական հատկություն, պետք է տիրապետի մեզանից յուրաքանչյուրը:

    Գրքի նկար.jpg IMG_1803.jpg IMG_1800.jpg


    Արցախի հեռուստատեսությամբ մանկավարժական գործունեությանս մասին անցկացված հարցազրույցներ իմ հեղինակությամբ <<Ուսուցչի իմ թղթապանակը>>, 2 մասից կազմված <<Մանկավարժի օրագիր>> գրքերի մասին, շնորհանդես- միջոցառումների ցուցադրում:

    https://www.youtube.com/watch?v=-4JhTcTW610

    https://www.youtube.com/watch?v=Ca7LfVv6z50

    https://www.youtube.com/watch?v=YpZu...be&app=desktop

    https://www.youtube.com/watch?v=n9Mp1C1sgqg

    լավ iճճճճmage.jpg
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ Նատաշա Պողոսյան: 06.02.2019, 16:54:

  2. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    383
    Հեղինակության աստիճան
    8605

    Ուսուցիչը նոր բացահայտումների առաջ

    Թումանյանի «Անուշը» մեր օրերի աշակերտների ընկալումներում

    af7e1142ce48.jpg
    Երբեմն մեր «արքայական» գիտելիքները չգերագնահատենք, որտեղ սովորողները միայն լսողի դերում են լինում, միաժամանակ հոգեբանական շփումների բացակայությունն ապահովենք` աշակերտների հետ հաղորդակցվելով: Խուսափենք «ես ինքս» միակ գլխավոր դեմք լինելուց, որտեղ ուսուցիչը մենակ ինքն է հարց տվողը, իսկ այդտեղ արդեն կորչում է սովորողների ստեղծագործական կարողությունը:

    12-րդ դասարանում եմ: Երբևէ մտքովս չէր անցել, որ նոր օրերի աշակերտության մեջ կգտնվեր մեկը, ում դուր չէր գա Թումանյանի «Անուշը»: Շատ մեծ էր անակնկալը. «Պոեմը, գիտեմ, որ հայ գրականության գոհարներից մեկն է, սակայն ես, բացառություն լինելով, այդքան էլ չսիրեցի այն: Գուցե իմ սիրահարված չլինելը, կամ ինձ մոտ սիրո բացակայությու՞նն է պատճառը, չգիտեմ: Ուղղակի իմ հոգուն հարազատ չէ պոեմի թեման: /Հարությունյան Դավիթ/:

    Ժամանակնե՞րն են փոխվել, թե՞ սերունդն է իր մտածելակերպով մի քանի քայլ մեզանից առաջ անցել...Այս մտորումներն էլ հենց առիթ հանդիսացան` թեման մի փոքր բանավիճային դարձնել դասարանում և վերլուծել պոեմի կերպարներին մեր օրերի զուգահեռականում:

    «Եթե համեմատենք Անուշին ու մեր օրերի աղջիկներին, ապա կտեսնենք ինչպես նմանության, այնպես էլ տարբերության եզրեր: Հակառակ Անուշին, ում սպառնում էր «գնացած, ետ եկած» աղջկա ճակատագիրը, կարելի է ասել` մեր օրերի աղջիկների համար դա սովորական է դարձել, այն արդեն վիճահարույց խնդիր չէ»: /Կարապետյան Արմինե/:

    «Կյանքը շատ դաժան է, ինչքան ասես, ցավեցնում է... Կարծում եմ` այսօրվա մեր հասարակության մեջ դժվար կգտնվեն աղջիկներ, ովքեր Անուշի նման իրենց սիրած էակի մահվանից հետո, ընդմիշտ նրանց հետ լինելու համար, զոհաբերեին իրենց կյանքը» /Արզումանյան Լադա/:

    «Հիմա աղջիկներն ավելի համարձակ են և նրանց չի էլ հետաքրքրում հասարակական կարծիքը: Եթե նման դեպք տեղի ունենար մեր օրերում, թե ինչ-որ անհեթեթ «ադաթ» խախտելու համար Անուշի եղբայրը վիրավորված ինքնասիրությամբ սպանել է նրա սիրած տղային, երևի շրջապատում կասեին, որ այդ մարդը հոգեկան խնդիրներ ունի» /Բաղրյան Իննա/:

    «Ո՞վ կմտածեր, որ այդ համեստ գյուղական աղջնակը կհամարձակվեր փախչել սիրած տղայի հետ: Անուշի ապրած ժամանակների նման մեր օրերում փախուստը այդքան էլ սարսափելի բամբասանքներ իր շուրջը չէր հավաքի, այն շրջապատի կողմից կդիտվեր որպես բնական և սովորական երևույթ: Չեմ էլ հավատում, որ Անուշի տարիքի աղջիկները սիրած տղային կորցնելուց հետո կխելագարվեին, նույնիսկ իրենց կյանքին վերջ կտային: Գուցե մեր օրերում դա հավատարմության բացակայությա՞ն նշան է....» /Անդրյան Անգելինա/:

    Ո՞վ է այսօրվա դպրոցականը… Անհատականություն, ով նոր բացահայտումների առաջ է կանգնեցնում ուսուցիչներին: Ուրեմն ուսուցչի դերը միայն կրթություն տալը չէ, այս դեպքում չափազանց կարևոր է աշակերտին ճիշտ ուղղորդելու կարողությունը, նրանց լեզվամտածողության զարգացմանը նպաստելը, ազատ ու անկաշկանդ մտքերն արտահայտելու ունակության ձևավորումը, նրանց պատճառաբանված խոսքն ու մտածողությունը, որի ընթացքում երկկողմանի փոխըմբռնում է ստեղծվում ուսուցչի և աշակերտների միջև:

    Կարծում եմ` յուրաքանչյուրս լավ պիտի հիշենք, որ հիմա այլ օրեր ենք ապրում, մեր օրերում ուսուցիչը գտնվում է նոր բացահայտումների առաջ: Գրական կերպարը կարող է նորովի մեկնաբանվել աշակերտի կողմից, պատահում է նաև աշակերտն ուսուցչին հանկարծակիի է բերում, փորձում արդարանալ` դասանյութը չսովորելու համար` պատճառաբանելով, որ այդ գրողին կամ տվյալ ստեղծագործությունը չի սիրում:

    Որքան էլ համամիտ չլինեի իմ աշակերտի կողմից պոեմը չսիրելու կարծիքին` այդ դասաժամին նաև իմ աշակերտների որոշ տարակարծությունների նկատմամբ հանդուրժողականության կարողություն ցուցաբերեցի, ինչպես նաև այդ դասաժամին նրանց ինքնաարտահայտման և ինքնադաստիարակման արդյունավետ պայմաններ ստեղծվեցին, որտեղ գերակա գործոն դարձավ աշակերտի անձը, իսկ առանցքում մեր օրերի աշակերտակենտրոն ուսուցումն էր և ուսուցիչը` կանգնած նոր բացահայտումների առաջ:

    http://www.usarmenianews.com/am-n-8095.html
    Վերջին խմբագրող՝ Նատաշա Պողոսյան: 06.02.2019, 00:40:

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    383
    Հեղինակության աստիճան
    8605

    Թող աշխարհը մեղադրի ինձ, որ այդ օրն արտասվել եմ

    bcf50169b5e55.jpg

    Թող աշխարհը մեղադրի ինձ, որ այդ օրն արտասվել եմ, ինձ հետ նաև՝ մի ամբողջ դասարան…

    Դասագրքում տրված առաջադրանքի համաձայն` տնային աշխատանք էի հանձնարարել վեցերորդ դասարանում` գրել որևէ գրողի` մորը նվիրված բանաստեղծություն: Իրար հերթ չտալով` համարյա բոլոր աշակերտները կարդացին տարբեր բանաստեղծություններ, բայց սակավախոս, ինքնամփոփ, թախծոտ հայացքով իմ սանիկը ձայն չէր հանում: Կողքին նստած աշակերտուհին ասաց, որ նա իր զոհված հայրիկի մասին է գրել, ով Արցախյան պատերազմի մարտական փայլուն ճանապարհ է անցել: Փորձեց կարդալ, բոլորս լսողություն դարձած` ապասում էինք, միայն առաջին տողը հազիվ լսելի եղավ մեզ, ապա լռեց: Մոտեցա նրան, գլուխն օրորեց` ի համաձայնություն իմ առաջարկությանը` գուցե ե՞ս կարդամ:

    Շարադրանքը վերնագիր ուներ, կարդացի` ՀԱՅՐՍ, մի պահ կանգ առա, ապա շարունակեցի...Դասարանի քար լռությունը հանկարծ ճեղքվեց թղթին հանձնված նրա տողերով. «Չգիտեմ ինչու, բայց ես միշտ ուզում եմ հայրիկիս մասին գրել, երևի դա նրանից է, որ նրան շատ եմ կարոտում: Հայրս ինձ համար մեծություն էր, ես նրան միշտ հիշում եմ: Երբ գալիս էր տուն, միշտ ինձ հետ խաղում էր, ես կարոտում եմ այդ խաղերը: Ինչքա՜ն կուզենայի` հայրս մեզ հետ լիներ: Քույրս միշտ ասում է. «Մա՛մ, պապան ե՞րբա գալու…»: Ես գիտեմ, որ երբեք չի գալու, բայց չեմ կարող քրոջս ասել այդ մասին, նա դեռ շատ փոքր է, երբ մեծանա, ամեն ինչ կհասկանա»:

    Անզորությունից սպառված` ազատություն տվեցի արցունքներիս, չստացվեց, չկարողացա թաքցնել: Դասարանում համատարած տխրություն էր, միայն հեկեկոց էր լսվում...
    Վերջին խմբագրող՝ Նատաշա Պողոսյան: 06.02.2019, 00:31:

  6. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    383
    Հեղինակության աստիճան
    8605
    Կապը դեռահասների հետ, որ առկա է մեր միջև, հաճախակի է ինձ հիացնում, որը չի սահմանափակվում միայն դասերով: Վերջերս դեռահասից նամակ ստացա ֆեյսբուքով, իսկ նա խորհրդի կարիք ուներ. «Ես անկեղծ ասեմ, որ Ձեր խորհրդի կարիքն ունեմ, իմ ուսուցչուհի՛: Ոչ բոլոր ուսուցիչներն են Ձեզ նման: Շատ է պատահել, որ ցանկացել ենք կիսվել ուսուցչի հետ, իսկ նա ծաղրել է... Դուք միշտ աշակերտին, նրա ապրումներին, հույզերին զգուշությամբ ու հոգեբանորեն եք մոտենում, որ հանկարծ է՛լ ավելի չցավեցնեք: Ու ամենակարևորը՝ Ձեզ համար առաջնային է եղել աշակերտի հոգեվիճակը»:
    Այս անգամ ես անակնկալի չեկա, երբ բազմիցս դեռահասները բացվել են ինձ հետ՝ իրենց հոգու մաքրությամբ, անհանգիստ հույզերով, երբեմն՝ արտասվախառն ու անհանգիստ տվայտանքներով...Ինչու՞ անուշադրության մատնել դեռահասի անհանգիստ ապրումները, երբ նա համարձակորեն կիսվել է իր ուսուցչուհու հետ, խնդրել նրանից խորհուրդ: Ո՞վ է մեզ ասում, որ այն դասաժամի 45 րոպեից հետո մեկ ուրիշ աշխարհ չկա ուսուցչի և դպրոցականի անձնական հաղորդակցման համար: Եվ այդ իսկ մտածումներով ուշադիր կարդացի նրա նամակը, որ ուղարկել էր ինձ: Նա կարող էր ինձ պատմել իր հույզերից, բայց հարմար էր գտել թղթին հանձնել այն ապրումները, որ պաշարել են հոգին, բայց հուսով էր, որ իր ուսուցչուհու խորհուրդներն էլ սպեղանի կդառնան իր համար: Իմ խորհուրդը և մեր առանձին զրույցը թերևս այն բուժիչ բալասանը եղան, որին սպասում էր նա:

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    383
    Հեղինակության աստիճան
    8605

    Ուսուցիչ-աշակերտ հարաբերություններում պետք է ներողամիտ լինել

    Մի՛ նեղացրեք ուսուցչին

    ................jpg

    Ուսուցիչ-աշակերտ հարաբերության օրինակները բազմաթիվ են: Այդ օրը 12-րդ դասարանում նա առաջին նստարանին էր նստած: Անընդհատ շրջվում էր դեպի հետ, և իր դեմքին ողողված ժպիտն ինքնաբերաբար փոխանցվում էր մյուսներին: Մի երկու անգամվա դիտողությունից հետո նա ներողություն խնդրեց, բայց դա երկար չտևեց, ևս մի քանի րոպե, նորից կրկնվեց:

    «Վերլուծական շարադրությունը և շարադրանքի պլանը»` նոր դասանյութի թեմային համահունչ հանկարծ ծնվեց վերնագիրը տնային առաջադրանքի. «Մի՛ նեղացրեք ուսուցչին»: Աշակերտները զարմանքից քարացած ինձ նայեցին, ես հաստատակամորեն պնդեցի իմ ասածը` նորից կրկնելով վերնագիրը:
    Հաջորդ դասաժամին այդ շարադրանքները յուրովի մեկը մյուսից տարբերվում էին, բայց ներողամտության խոսքեր կային այնտեղ, ուսուցչի աշխատանքի նկատմամբ գնահատանք ու մեծարանք. «Մեզանից յուրաքանչյուրն էլ այս տարիների ընթացքում նեղացրել է իր ուսուցիչներին, սակայն մենք այդ քայլին գնացել ենք անգիտակցաբար, ինքներս էլ չհասկանալով, որ այդ պահին նա կարող է նեղանա մեզանից....» /Ավանեսյան Սևադա/: «Ինչպե՞ս կարելի է նեղացնել այն մարդուն, ով քեզ գիտելիք է հաղորդում և կյանքի դասեր տալիս» /Հարությունյան Մարիամ/: «Պատահել է, որ նեղացրել եմ իմ ուսուցիչներին, բայց շատ հաճախ` անգիտակցաբար, հետո զղջացել եմ, իսկ հիմա համոզված եմ, որ նրանք կհասկանան և կներեն ինձ» /Իսրայելյան Ռադիկ/: «Շատ հաճախ նեղացնում ենք ուսուցիչներին` չգիտակցելով դրա լրջությունը, հետո ներողություն ենք խնդրում, զգում նաև, որ կատարած սխալից հետո այն այլևս չի էլ կարևորվում» /Խաչատրյան Մարգարիտա/: «Այդ օրը մեր ուսուցչուհին նեղացավ, բայց նա արժանի չէր դրան, մենք նրան շատ ենք հարգում: Նա լավագույններից մեկն է, ով իր հոգու խաղաղությամբ չափազանց բարի է, մի լուսավոր ու վառ կերպար է նա»: /Սաիյան Մարիետա/

    «Դասին ուսուցչուհին ինձ մի քանի անգամ դիտողություն արեց, բայց ես չլսեցի նրան, չնայած ներողություն էի խնդրել, նորից շրջվեցի հետ: Հանկարծ նա բոլորին առաջարկեց գրել շարադրություն. «Մի՛ նեղացրեք ուսուցչին»: Հասկացա, որ ակնարկը ինձ է ուղղված, ու հիմա ուզում եմ ուղղել իմ սխալը և ասել. «Զգում եմ, որ շատ սխալ եմ վարվել իմ ամենա-ամենա-ամենա-ամենասիրելի ուսուցչուհու նկատմամբ: Այդ օրը ես երբեք չեմ մոռանա և որոշել եմ, որ այսուհետ չնեղացնեմ իմ ուսուցչուհուն» » :/Սարգսյան Հակոբ/
    Վերջին խմբագրող՝ Նատաշա Պողոսյան: 06.02.2019, 08:46:

  10. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    383
    Հեղինակության աստիճան
    8605

    Աշակերտի մոտ ինքնահարգանքի ձևավորում

    Աշակերտը պետք է իմանա, որ անկախ նրանից, թե ինչպես է սովորում, նա ուշադրության կենտրոնում է, նա պետք է իմանա, որ իր կողքին կա մարդաբան ուսուցիչ, ով իրեն գնահատում է, նաև ցույց տալիս իր թերությունները վերացնելու ուղիները: Այստեղ կա վերաբերմունքի մասնագիտություն, որին տիրապետելը յուրաքանչյուրիս համար չափազանց կարևոր է և պարտադիր պայման: Շփման, հաղորդակցման արդյունավետ կապի շնորհիվ ուսուցիչը կկարողանա մոտենալ աշակերտին անհանգստացնող խնդիրներին: Երեխայի նկատմամբ ինչ վերաբերմունք էլ ունենա ուսուցիչը, պետք է դրան զուգահեռվի լավատեսությունը, եթե զինված չլինի դրանով, ապա ոչ մի դրական արդյունքի չի հասնի:

    Երբեմն հանդիպում ենք աշակերտների, ովքեր ինչ-ինչ պատճառներով ներքաշված են, ինքնամփոփ, տագնապալից վիճակում: Դասը պատասխանելիս այդպիսի աշակերտները կարող են կաշկանդվել, կարկամել, կարմրել, ընդհատել խոսքը, նրանք լարված են լինում, վախ են զգում խոսելիս: Այսպիսի աշակերտները վստահ են, որ բոլորի ուշադրությունը ուղղված է իրենց, և այն կրում է բացասական բնույթ: Որոշ երեխաների մոտ տագնապալի վիճակը ամրապնդվում է ուսուցչի անարդար, ոչ նրբանկատ վերաբերմունքով, և դպրոցականի մոտ այն դրսևորվում է ուսումնական գործընթացում բարձր անհանգստությամբ, վատ գնահատական ստանալու սպասումներով: 12-րդ դասարանում եմ...Ինքս էլ զարմանում եմ, թե ինչու նրան ամեն անգամ դաս հարցնելիս մի ինչ-որ անհանգստություն եմ ապրում: Եվ ահա ոչ այնքան համարձակորեն այդ հեզիկ կերպարի մեջ ամփոփված աշակերտուհուն դաս եմ հարցնում: Այնքան փխրուն է նա, որ ոչ մի անգամ նույնիսկ չեմ ուզում ընդհատել, երբ հարց եմ ուղղում, ինքս էլ անհանգիստ եմ` տեսնես նա կկորցնի՞ իրեն, թե՞ կկարողանա պատասխանել: Երբ նայում եմ նրան, նա լռում է, մի քիչ հետո ընդհատված խոսքը նորից թև է առնում, և նորից սերտած տողերը հասանելի են դառնում ինձ, ու ես ամեն անգամ համոզվում եմ, որ այս երկչոտ բնավորությամբ և գեղեցկությամբ օծված աղջնակը դաս է սովորել: Երբեմն նրան հիշեցնում եմ, որ մի քիչ բարձրացնի ձայնը, երբեմն հասկացնում եմ, որ ինչ-որ վախվորած եմ տեսնում նրան, ուրեմն` ազատ զգա իրեն...Եվ ամեն անգամ իմ դիտողությունից հետո մեղմության քողով պատված մի երկչոտ ժպիտ է խաղում դեմքին:
    Այդ օրն էլ այդպես էր: Գրատախտակին գրված նախադասության մեջ ընդգծված տեսա ենթական և ստորոգյալը: Ճիշտ էր ընգգծումը, բայց դա մի ակնթարթ տևեց, իմ նկատելուն պես` նա ջնջեց «սիրում եմ» բայի տակ կավիճով տարված երկու գծերը: Զարմացած նայում եմ, կավիճը նորից մոտեցնում է բառին ու նորից հետ տանում...Ինձ անհասկանալի այս երևույթը վերջապես պարզվում է նրա անկեղծությամբ. «Երբ ինձ նայում եք, ես ինձ կորցնում եմ ու սխալներ գործում»: Կատակում եմ ես, փորձում շտկել իրավիճակը, ուրեմն այլևս չեմ նայի, և մեկ ուրիշից եմ դաս հարցնում, որպեսզի նա չկորցնի իրեն: Չտեսնելու եմ տալիս նրան, նույնիսկ առաջարկում, երբ վերջացնի, գնա նստի իր տեղում: Ես էլ եմ փխրուն դառնում այդ պահին, և հետո, շատ հետո` համարյա դասի ավարտին, նայում եմ նրա գրած նախադասության ընդգծված անդամներին: Նա ուղղում է սխալները, որոնք այնքան շատ էին, և ես այս անգամ ուզում եմ թեթևակի անցնել այդ սխալների կողքով, որ հանկարծ նա չկորցնի իրեն: Ես ամիսներ անց նրա համար դարձա սիրելի ուսուցչուհի… Ուրեմն ի՞նչ, մենք չպետք է թույլ տանք, որ երեխան մշտապես զգա իր անլիարժեքությունն ու անինքնավստահությունը: Այն մեծապես պայմանավորված է երեխայի անհատական առանձնահատկություններով, սակայն դրա առաջացմանը նպաստում են նաև ուսուցիչների բարձր պահանջներն ու սպասելիքները: Իսկ աշակերտին նման վիճակից հանելու համար պետք է նրա նկատմամբ ինքնահարգանք ձևավորել, բացահայտել տվյալ աշակերտի ուժեղ կողմերը, նպաստել, որ ինքը գիտակցի սեփական սխալները, մշտական հավատ և վստահության ցուցաբերել նրա նկատմամբ` դրանով իսկ բարձրացնելով նրա ինքնագնահատականը:
    Վերջին խմբագրող՝ Նատաշա Պողոսյան: 30.01.2019, 20:06:

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (20.01.2019), Պողոսյան Քնարիկ (02.02.2019), Ալվարդ_Մ (14.02.2019), Զարինե Ամիրյան (24.01.2019), Ռուզաննա Թադևոսյան (27.01.2019)

  13. #7
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    383
    Հեղինակության աստիճան
    8605

    Դուք այնքան եք մեծարել իմ հայրիկին, ես արդեն հավատում եմ, որ նա կա ու մի օր կգա

    Աշակերտների աշխարհն իմանալու և հասկանալու հարցը երբեմն ուսուցիչներիս համար մնում է գերխնդիր, բայց չէ՞ որ բոլոր աշակերտներն էլ հասկացված լինելու իրավունք ունեն: Սովորությանս համաձայն` սիրում եմ հաղորդակցվել աշակերտների հետ, և այն կառուցվում է նրանց արժանապատվությունն ու արժանիքները հարգելով: Աշակերտին հասկանալու համար պետք է նրան հնարավորություն տալ արտահայտվելու և կարողանալ լսել նրան: Իսկ լսելու կարողությունը բարդ և նուրբ արվեստ է, որին, որպես մասնագիտական հատկություն, պետք է տիրապետի մեզանից յուրաքանչյուրը:

    14.jpg
    6-րդ դասարանում եմ, աշակերտներից մեկի ծննդյան օրն է, շնորհավորում ենք, բարեմաղթանքի խոսքեր են հնչում...Նա զոհվածի որդի է, բոլորս էլ առանձնահատուկ վերաբերմունք ունենք նրա հանդեպ:

    Րոպեներ անց աշակերտուհիներից մեկը, մի քիչ վախվորած, ձեռքիս դրեց մի ճմռթված թուղթ: Ասաց, որ իր կողքին նստած տղան, ում ծննդյան օրն էր, ինչ-որ բան է գրել, որ ուսուցչուհուն հանձնի, բայց չի տվել, հետո ճմռթել է այն: Նայում եմ զարմացած, իսկ նա բացում է թուղթը, փորձում բացատրել ինչ-որ բան, որ ինձ էլ անհասկանալի էր: Նայում եմ գրածին ու սոսկում. <<Ձեզ միշտ կհիշեմ, մեծատառո'վ մարդ, իմ ուսուցչուհի՛: Դուք այնքան եք մեծարել իմ հայրիկին, ես արդեն հավատում եմ, որ նա կա ու մի օր կգա>>:

    Այդ պահին թուղթը մոռանում եմ, որ ճմռթված է, նայում եմ իր հայրիկին սպասող իմ սանիկին: Նա լուռ է, գլխահակ, իսկ ես խեղդվում եմ հոգու ցավից...
    Վերջին խմբագրող՝ Նատաշա Պողոսյան: 06.02.2019, 08:57:

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    383
    Հեղինակության աստիճան
    8605

    Այդ օրը նրա շուրթերով Հայոց աշխարհն էր բարբառում

    551.jpg
    «Ես՝ որպես աշակերտ, տարբերվում եմ մյուսներից, բայց կցանկանայի նմանվել նրանց»: Դպրոցական օրերի հիշողությունների մեջ եմ, զոհված ազատամարտիկի որդի, դեռևս 6-րդ դասարանում սովորող իմ աշակերտի՝ Գևորգ Պետրոսյանի գրած տողերը մի նոր մտորումների տեղիք տվեցին այդ դասաժամին, առավել ևս, երբ այնտեղ կային նաև ինքնախոստովանանքի` իրեն դատապարտող խոսքեր, որ ինքը ծույլ է և անգրագետ:

    Նա միշտ էլ իմ ուշադրության կենտրոնում էր… Շատ լուռ էր, ինքնամփոփ, խոսում էր կամաց, երբեմն դասարանին ուղղված որևէ հարցում, եթե մյուսները թերանում էին, ի զարմանք բոլորիս` հանկարծ լսում էինք նրա կողմից շատ կամաց ասված ճիշտ պատասխանը:

    Այդ օրը փոքրիկ համակարգիչները դրված էին նստարաններին, նայում էի, թե ով ինչ հետազոտական աշխատանք էր կատարել հայրենի բնաշխարհի մասին: Բոլորս ուշադիր լսում էինք նրան, նա բանավոր պատմում էր Հայաստանի հրաշք գետի` Արաքսի մասին…Հետո լռում էր, ոչ մի ձայն, միայն մեր շնչառությունն էինք զգում, և հանկարծ այդ լռությունը խախտում է աշակերտուհիներից մեկը. <<Գ. Էմինի <<Պատգամ>> բանաստեղծությունն օրեր առաջ սովորել էր, բայց չէր ուզում այդ մասին իմանանք>>:

    Ավելի եմ զարմանում, բոլորիս հայացքներն ուղղված են նրան, իսկ նա շուտով արտասանում է` Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում….Մենք ինքներս էլ շատ զգույշ սպասում էինք, որ շուտով կանգ կառնի և մոռացության տրված տողերը նորից չի կարողանա վերհիշել, բայց ևս մեկ-երկու կանգառներ, հետո նորից շարունակում էր…Երբ վերջացրեց, կարծես բոլորս շունչ քաշեցինք… Մենք հիացած նայում էինք նրան, իսկ նա լուրջ էր, ոչ մի ձայն…

    Մատյանում նրա անվան դիմաց դատարկ վանդակն եմ փնտրում, անբավարար և բավարար մի քանի գնահատականների կողքին մի նոր գնահատական պիտի ավելանար: Բոլորը լուռ սպասում էինն իմ ձեռքի գրչի շարժումին, հանկարծ այստեղից ու այնտեղից լսում եմ աշակերտների վանկարկումները, որ լավի ու գերազանցի արանքում գտնվող գնահատականի մասին էր հնչում: Եվ գրիչս շատ սահուն մատյանի վանդակում նշանակում է մի հպարտ <8>, որի կողքին պիտի կուչ գային նրա մյուս գնահատականները:

    Հոգիս հանդարտվում է, տեսնես իմ աշակերտը, իրոք, զգա՞ց, որ ինքն արդեն նմանվում է մյուսներին, նույնիսկ այդ դասաժամին նա ավելին էր, քան ոմանք, ովքեր այդ օրն այնքան էլ լավ չէին սովորել դասը, բայց այդ դասաժամին նրա շուրթերով հայոց աշխարհն էր բարբառում:

    http://hayernaysor.am/archives/197320
    Վերջին խմբագրող՝ Նատաշա Պողոսյան: 06.02.2019, 09:10:

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (20.01.2019), Պողոսյան Քնարիկ (02.02.2019), Ալվարդ_Մ (14.02.2019), Զարինե Ամիրյան (24.01.2019), Ռուզաննա Թադևոսյան (27.01.2019)

  17. #9
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    383
    Հեղինակության աստիճան
    8605
    Ես ամեն անգամ համոզվում եմ, որ մեր այդ հարաբերությունների առանցքում միշտ էլ պետք է փորձենք վեր հանել աստվածային գեղեցիկն ու կատարյալը: Այդ ճանապարհին, չգիտեմ` ինձ որքանով է հաջողվում, բայց լինում են պահեր, որ ցանկանում եմ գտնել սովորականի մեջ անսովոր դարձած երևույթը, որն ինձ ավելի է մոտեցնում իմ աշակերտներին:

    Վերջերս ավագ դասարանում սովորող աշակերտներից մեկը բարձրաձայնեց, որ եթե ինքը հետագայում լավ գործի տեր դառնա, ապա սիրով ու մեծ ցանկությամբ կմիջամտի, որ իր ուսուցչուհին մի բարձր պաշտոն ստանա: Չնայած բոլորս էլ մտերմիկ ժպիտներով ու ծիծաղով արձագանքեցինք նրան, բայց նաև մտքիս մեջ մնաց այդ «պաշտոն» բառը: Բայց մի՞թե շատ ավելի մեծ պաշտոն կա, քան այն սովորական ուսուցչի մասնագիտությունն է, որ ինձ համար ամեն տեսակի պաշտոններից վեր է:
    Վերջին խմբագրող՝ Նատաշա Պողոսյան: 06.02.2019, 09:06:

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (19.01.2019), Ալվարդ_Մ (14.02.2019), Զարինե Ամիրյան (24.01.2019), Ռուզաննա Թադևոսյան (27.01.2019), Մարգարյան Նաիրա (02.02.2019)

  19. #10
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    383
    Հեղինակության աստիճան
    8605

    Արտաքին ազդակներ, որ աշակերտների համար կյանքի դաս են դառնում

    Այս օրերին էլ երբեմն պատահում է, որ արտաքին ազդակները խաթարում են մեր դասերը: Այդ պահին մոռանում ես րոպեների մեջ տեղավորված բոլոր անելիքներդ: Մեղմաբար օրորվող քամին, որ բնականաբար բնության գեղեցիկ արարումներից մեկն է, երբեմն այս ձմռան օրերին մեզ համար դառնում է «արհավիրք», որ խափանում է դասերը: Այդ պահին բնությունն իր տարերքի մեջ է լինում` չիմանալով, որ դասարաններում դրված փայտի վառարաններից ծուխը հետ է տալիս դրսի օդի մի փոքր տատանումից անգամ: Ամբողջ դասարանով մեկ տարածվում է ծուխը, աչքերդ, ուզես թե չուզես, արցունքոտվում են, շուրջդ ծխե մշուշաքողով է պատվում, հայացքիդ առջև կորցնում ես աշակերտներիդ, մոռանում, թե ինչի մասին էիր խոսում: Այդ ժամանակ գրողի ծանր կյանքի նկարագրությունը զուգահեռվում է քո այդ պահի մշուշապատ դպրոցական կյանքին: Ծխացող փայտերը վառարանից հանելուց հետո բացված պատուհաններից սառը օդն է մարմինդ գրկում: Դողդողացող ձեռքերով աչքերիդ արցունքներն ես սրբում` մտածելով, թե սրանք էլ ժամանակ գտան հոգուդ հետ խաղալու: Ամենազարմանալին այն է, որ այդ պահին մտածում ես` չհասցրի աշակերտներին դաս հարցնել, և ոչ էլ ես կարողացա նոր դաս հանձնարարել: Երկընտրանքի մեջ ես ընկնում` բնությու՞նն է մեղավորը, որի բնական շարժը չես կարող կանգնեցնել, բայց ոչ էլ դրա մասին կարող ես գրել դասամատյանում, գուցե ե՞ս եմ մեղավորը` դասավանդող ուսուցչուհիս, որ այդ օրվա իմ դասը չկարողացա վարել:
    Բայց ներքուստ հանդարտվում ես, ի~նչ լավ է, երբ վերջին րոպեներին հասցրիր մի նոր դաս տալ նրանց, որ սիրեն ծուխը, այն ծուխը, որ լացացնում է իրենց, ծուխ, որից շնչահեղձ ես լինում, բայց դրանից հետո գիտես, որ դու կենդանի ես...Ու հիշում եմ, երբ հրետակոծությունից ամբողջ գետինը օդ էր բարձրացել, հողախառն մշուշով պատված շրջապատում ոչինչ չէի տեսնում, աղիողորմ փոքրիկ դստերս էի փնտրում… Առաջ մեկնած ձեռքերս հողապատ օդն էին շոշափում, իսկ ոտքերս տեղում ետ ու առաջ էին գնում, որպեսզի հասկանամ` կարողանու՞մ եմ շարժվել, թե՞... Բայց որքա~ն ուրախ էի, որ դեռ կանք, կենդանի ենք... Ու այդ օրվանից սկսեցի սիրել այդ ծուխը, այն ոչ մահաբեր ծխապատ մշուշը, որ տարիներ շարունակ դպրոցական կյանքի ուղեկիցն է մեր...
    Վերջին խմբագրող՝ Նատաշա Պողոսյան: 30.01.2019, 20:09:

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 1 13-ից 12311 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ՄԻՔԱՅԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
    Հեղինակ՝ Ներսեսյան, բաժին` Հայոց լեզու և գրականություն
    Գրառումներ: 71
    Վերջինը: 03.02.2019, 22:08
  2. ԽՐԱՏԵԼ ԱՌԱԿՆԵՐԻ ԼԵԶՎՈՎ...
    Հեղինակ՝ AsyaY, բաժին` Տարրական դպրոց
    Գրառումներ: 49
    Վերջինը: 19.04.2018, 00:18
  3. ԽՐԱՏԵԼ ԱՌԱԿՆԵՐԻ ԼԵԶՎՈՎ...
    Հեղինակ՝ AsyaY, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 39
    Վերջինը: 22.10.2017, 16:49
  4. «ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԻՄԱՍՏՈՒՆ Է...»
    Հեղինակ՝ AsyaY, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 08.03.2017, 00:06
  5. Գրառումներ: 5
    Վերջինը: 06.03.2017, 22:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •