Անդրանիկ Օզանյանի անձնական իրերը պահվում են «Զորավար Անդրանիկ» ֆիդայական շարժման թանգարանում:
1. Աստվածաշունչը
Կցորդ 9307 1907 թ.-ի Աստվածաշունչը պատկանել է Զորավար Անդրանիկին: 1926թ. Զորավարն այն նվիրել է իր սանիկին՝ ծննդյան օրվա առթիվ: Սուրբ Ավետարանի վրա ընտանիքի կնքահայրը մակագրություն է թողել: Զորավարի մակագրությունը, սակայն, ժամանակին թաքցրել են՝ պայմանավորված որոշակի քաղաքական հարցերով: Այդ էջի վրա թուղթ են սոսնձել, որը մինչ օրս բացել չեն կարողանում:
Կտակարանը 2012թ.-ին թանգարանին է նվիրաբերել ընտանիքի հետնորդներից մեկը:
2. Մկրատը
Կցորդ 9308 Հայոց ցեղասպանության եւ հայերի տեղահանության ժամանակ Անդրանիկ Օզանյանը հայ գաղթականների խմբի էր ուղեկցում: Մի կին, ում գրկին փոքրիկ երեխա կար, դժվարությամբ էր քայլում: Զորավարը կնոջ գրկից վերցնում է փոքրիկին, նստեցնում իր ձիու վրա: Գաղթականներին ապահով տեղ հասցնելուց հետո նա խուրջինից մկրատ է հանում եւ տալիս այն կնոջը՝ ասելով, որ մկրատը դնի փոքրիկի բարձի տակ, ինչպես ժամանակին ընդունված էր անել շատ հայ ընտանիքներում:
3. Ծխամորճը
Կցորդ 9309 Անգլիայում բուժում ստանալիս Զորավար Անդրանիկն իր ծխամորճը, ի նշան երախտագիտության, նվիրել է բժշկին: Բժշկի ընտանիքը պահպանել է այն, իսկ Երեւան ծխամորճը հասել է ամերիկյան մի կազմակերպության շնորհիվ:
4. Ափսեն
Կցորդ 9310 Հովհաննես Թումանյանի մտերիմ ընկեր, քաղաքական գործիչ Դանուշ Շահվերդյանը ճաշի է հրավիրվում բանաստեղծի տանը, որտեղ հանդիպում է Անդրանիկ Օզանյանին: Նա նկատում է, որ զորավարի հանդեպ վերաբերմունքն առանձնակի է, նրան անգամ հատուկ ափսեով են ճաշը մատուցում: Օրեր անց Դանուշ Շահվերդյանը նորից է այցելում Թումանյանի տուն եւ բանաստեղծի դստերը խնդրում, որ իրեն հյուրասիրեն այն նույն ամփսեով, որով զորավարն էր ճաշում: Այդ օրը քաղաքական գործիչն իր հետ վերցնում է ափսեն ու պահում իր տանը: Տարիներ անց՝ 1995թ. ափսեն Շահվերդյանի ազգականուհին նվիրում է ֆիդայական շարժման թանգարանին:
5. Թուրը
Կցորդ 9311 Անդրանիկ Օզանյանի մարտական թուրը Երեւան է բերվել Բուլղարիայից: Արաբական թուրը 1891թ.-ի է: Այն մասնակցել է Բալկանյան պատերազմին: Թուրը 2000թ. թանգարանը նվեր է ստացել ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Էջանիշներ