+ Կատարել գրառում
Էջ 7 9-ից ԱռաջինԱռաջին ... 56789 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 70 համարի արդյունքները՝ ընդհանուր 89 հատից

Թեմա: Զորավար Անդրանիկի կերպարը հայոց պատմության մեջ

  1. #61
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,283
    Հեղինակության աստիճան
    16453
    «Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի եւ պայքարել եմ միայն մի բանի համար՝ իմ հարազատ ժողովրդի ազատության եւ բարեկեցության համար»։

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մարիամ Սարգսյան. (26.01.2019), Tatev83 (26.01.2019)

  3. #62
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,283
    Հեղինակության աստիճան
    16453
    Անդրանիկ Օզանյանը, որին հայությունը պարզապես Անդրանիկ է կոչում, հռչակավոր եւ բացառիկ ժողովրդականություն ունեցող զորավար էր, որը մեծ պատիվ էր վայելում ինչպես հայրենակիցների, այնպես էլ օտարների շրջանում։ Օսմանյան կայսրության վերջին տարիներին նրա պատերազմական սխրանքները Հայոց ցեղասպանությունից առաջ եւ հետո թուրքական ու քրդական գազանությունների դեմ հայերի զինված պաշտպանության սակավաթիվ դրվագներից են։

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusya (28.01.2019), Մարիամ Սարգսյան. (26.01.2019), Tatev83 (26.01.2019)

  5. #63
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,283
    Հեղինակության աստիճան
    16453
    «Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում
    նվաճած է 4 գագաթներ. Սուրբ Մեսրոպ,
    Կոմիտաս, Կաթողիկե և Անդրանիկ։
    Ասոնցմե դուրս ոչինչ ունինք որ ըլլա ճշմարիտ
    հաղթանակ և անվիճելի նվաճում»....
    Շահան Շահնուրը` Զորավար Անդրանիկի մասին:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusya (28.01.2019), Tatev83 (26.01.2019)

  7. #64
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,283
    Հեղինակության աստիճան
    16453
    Գեներալ-լեյտենանտ Չերնոզուբովը, մասնավորապես, գրում էր. «Ես միշտ հանձինս Անդրանիկի տեսնում էի ջերմ հայրենասերին, Հայաստանի ազատության մարտիկին, որ խորապես սիրում է իր Հայրենիքը։ Ես առանձնակի հաճույքով էի միշտ կարդում ռուսերեն թարգմանությամբ քաղվածքները հայկական թերթերի հոդվածներից, որտեղ Անդրանիկին հարգանք էր մատուցվում՝ իբրև ազգային հերոսի, որն իր գլուխը միշտ քաջաբար պահեց Հայաստանի դարավոր թշնամու դեմ պայքարում` ազգային իդեալները իրագործելու համար»։

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusya (28.01.2019), Tatev83 (26.01.2019)

  9. #65
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,283
    Հեղինակության աստիճան
    16453
    Ռուս հայտնի զորավար Յուդենիչը Անդրանիկի մասին ասել է, որ նա «խենթի պես քաջ է»։

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusya (28.01.2019), Հռիփսիմե Հարությունյան (04.02.2019), Tatev83 (26.01.2019)

  11. #66
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,283
    Հեղինակության աստիճան
    16453
    «Ամեն օր գլուխներդ բարձին դնելուց եւ քնանալուց առաջ, յիշէք, թէ այդ օրը ինչ էք արել ձեր ազգի համար»: «Իմ կուսակցութիւնն իմ ազգն է»: «Մահս չեմ յոգար, այլ գործս, որ կիսատ մնաց»… Զորավար Անդրանիկ:

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

  13. #67
    Ավագ մասնակից Հռիփսիմե Հարությունյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2018
    Հասցե
    Լոռու մարզ,գյուղ Բազում
    Գրառումներ
    180
    Հեղինակության աստիճան
    10362
    Մեջբերում Tatev83-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայոց պատմության մեջ կան անհատներ ,որոնք հավերժական հիշելի են: Նման երևույթների թվին է պատկանում Զորավար Անդրանիկը, նրա կյանքը, գործն ու սխրանքը:Զորավար Անդրանիկի կերպարը մեզանում ունի համազգային և համաժողովրդական բնույթ: Այլ կերպ պարզապես հնարավոր չէ պատկերացնել:
    Հարգելի' ընկերներ, եկեք միասին բացահայտենք Անդրանիկի հերոսական կերպարը:
    Ժմանակակիցները նրան հետևյալ կերպ են բնութագրել. <<Անդրանիկը աչք ունի... Սար ու ձորով անցնում ենք խմբով, հրացաններն ուսերիս. մեզնից յուրաքանչյուրն իր ճանապարհով է քայլում, իսկ Անդրանիկը` յուրաքանչյուրիս ճանապարհով: Մենք անհոգ գնում ենք, իսկ նա տեսնում է, նա գիտի, պրպտում է ամեն քար ու դար, ամեն ժայռ ու բլրակ, մացառ ու պուրակ: Նրա ուշադրությունից ոչինչ չի վրիպում...>>

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusya (04.02.2019), Անահիտ Բարխուդարյան (04.02.2019), Զարինե Ամիրյան (09.02.2019), Tatev83 (04.02.2019)

  15. #68
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.01.2019
    Գրառումներ
    202
    Հեղինակության աստիճան
    4472
    Մեջբերում Հռիփսիմե Հարությունյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժմանակակիցները նրան հետևյալ կերպ են բնութագրել. <<Անդրանիկը աչք ունի... Սար ու ձորով անցնում ենք խմբով, հրացաններն ուսերիս. մեզնից յուրաքանչյուրն իր ճանապարհով է քայլում, իսկ Անդրանիկը` յուրաքանչյուրիս ճանապարհով: Մենք անհոգ գնում ենք, իսկ նա տեսնում է, նա գիտի, պրպտում է ամեն քար ու դար, ամեն ժայռ ու բլրակ, մացառ ու պուրակ: Նրա ուշադրությունից ոչինչ չի վրիպում...>>

    Անդրանիկի մասին առաջին գիրքը լույս է տեսել իր կենդանության օրոք՝ 1920 թվականին Կ.Պոլսում: Դա <<Զորավար Անդրանիկ և իր պատերազմները>> օրագրությունն է, որին անդրադարձավ Ժաննա Դավթյանը: Գրքի հեղինակները երկուսն են՝ զորավարի զինակիցներ Լևոն Թութունճյանն ու Վահան Թոթովենցը, որոնք հանդես են եկել մեկ ընդհանուր գրական անունով՝ Արսեն Մարմարյան: Ժ. Դավթյանը ներկայացրեց գրքի ստեղծման հանգամանքները, թեմատիկ ընդգրկումը, Անդրանիկ Օզանյան-Վահան Թոթովենց պատմական նշանակություն ստացած ծանոթության, բարեկամության մանրամասները: Հայտնի է, որ Թոթովենցը 1915-1916 թթ. մասնակցել է հայ կամավորական շարժմանը, կռվել Անդրանիկի զորաջոկատում, եղել է նրա գրագիրն ու վարել է օրագրությունը, որն էլ հիշատակված գրքի մի մասն է կազմում: Թոթովենցը 1917-1918 թթ. խմբագրել է նաև Անդրանիկի հրատարակած <<Հայաստան>> թերթը: Թոթովենցի այդ գրվածքը սկզբնապես, իբրև թերթոն, հատվածաբար լույս է տեսել Պոլսի <<Ժողովրդի ձայնը>> օրաթերթում՝ <<Դրվագներ հայկական վերջին ճգնաժամեն>> խորագրով:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusya (04.02.2019), Զարինե Ամիրյան (09.02.2019)

  17. #69
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.01.2019
    Գրառումներ
    202
    Հեղինակության աստիճան
    4472
    Մեջբերում Հռիփսիմե Հարությունյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժմանակակիցները նրան հետևյալ կերպ են բնութագրել. <<Անդրանիկը աչք ունի... Սար ու ձորով անցնում ենք խմբով, հրացաններն ուսերիս. մեզնից յուրաքանչյուրն իր ճանապարհով է քայլում, իսկ Անդրանիկը` յուրաքանչյուրիս ճանապարհով: Մենք անհոգ գնում ենք, իսկ նա տեսնում է, նա գիտի, պրպտում է ամեն քար ու դար, ամեն ժայռ ու բլրակ, մացառ ու պուրակ: Նրա ուշադրությունից ոչինչ չի վրիպում...>>
    Զորավար Անդրանիկի մկրատը

    «Այս պատմությունը տատիկս է պատմել, տատիկիս էլ՝ իր Մարիամ տատը: Մարիամ տատը ծնվել եւ մեծացել է Սասնա չքնաղ լեռնաշխարհում, տոհմիկ, բազմանդամ մի ընտանիքում: Հարս է գնացել իր հայրական ընտանիքի նման մեծ ընտանիք: Մովսես ամուսնու հետ երազել է շատ զավակներ ունենալ: Ավաղ, առաջնեկը դեռ մեկ տարեկան էր, երբ արհավիրքը կտրեց Մարիամ տատի երազանքի թելը: Կոտորած, ավեր, ահասարսուռ տեսարաններ: Երկու բազմանդամ ընտանիքից հրաշքով ողջ մնացած Մարիամը, մեկ տարեկան որդուն կրծքին սեղմած, խելակորույս փախչում է` չիմանալով, թե ուր: Թափառական, հալածական գաղթականների խմբերը ցիրուցան են լինում աշխարհով մեկ: Մի որբ տղա գաղթի ճամփին սրտաճմլիկ լալիս է.

    Որբ տղա եմ գաղթի ճամփան չգիտեմ,

    Վախենում եմ սմբակների տակ ընկնեմ,

    Դեռ փոքր եմ, ճամփեքին մոլորվել եմ,

    Ինձ էլ տարեք` սմբակների տակ կընկնեմ…

    Եվ ահա հեռվից դեպի գաղթականներն են սլանում մի խումբ ձիավորներ: Նրանց առաջնորդում է ճերմակ ձիավորը, ամբոխը քարանում է մի պահ, ապա լսվում են փրկության ճիչեր. «Սպիտակ ձիավոր, Անդրանիկ Զորավարը, Անդրանիկ Փաշան»: Զորավարը մոտենում է ժողովրդին, հուսադրում, հանգստացնում է նրանց: Հանկարծ նկատում է ոտաբոբիկ Մարիամին` երեխային կրծքին սեղմած, դողահար… Մոտենում է, գրկից առնում մանկանը, դնում ձիու գավակին ու հրամայում բոլորին հետեւելու իրեն: Գաղթականներին տեղ հասցնելուց հետո Զորավարը երեխային հանձնում է մորը: Խուրջինից հանում է մի մկրատ, տալիս է նրան եւ պատվիրում. «Երբ տեղ հասնես, այս մկրատը կդնես երեխայի բարձի տակ»:

    Նրանք անվնաս տեղ են հասնում, հանգրվանում Թալինի լեռնային մի գյուղում: Մարիամ տատը սրբորեն կատարում է Զորավարի պատգամը՝ մկրատը միշտ տղայի բարձի տակ պահելով: Տղան մեծացավ, առնական տղամարդ դարձավ, յոթ արու զավակի հայր: Մարիամ տատը մկրատը հերթով դրեց բոլոր թոռների բարձի տակ՝ համոզված, որ Զորավարի մկրատն ու տված պատգամը մեծ խորհուրդ ունեն:

    Երբ թոռները մեծացան, տատը մկրատը փաթաթեց սպիտակ մաքուր սրբիչով եւ տեղավորեց երկաթե սնդուկում: Ամեն անգամ բացում էր սնդուկը, սրբապատկերի նման շոյում էր մկրատը, զգուշորեն նայում շուրջը եւ մրմնջում. «Մըռնիմ քըզի, սպիտակ ձիավոր: Դու արեւի նման արդար ես, Զորավար»:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusya (04.02.2019), Զարինե Ամիրյան (09.02.2019)

  19. #70

    Անդրանիկ Օզանյանի անձնական իրերը պահվում են «Զորավար Անդրանիկ» ֆիդայական շարժման թանգարանում:

    1. Աստվածաշունչը big_1436592151_4880302.jpg 1907 թ.-ի Աստվածաշունչը պատկանել է Զորավար Անդրանիկին: 1926թ. Զորավարն այն նվիրել է իր սանիկին՝ ծննդյան օրվա առթիվ: Սուրբ Ավետարանի վրա ընտանիքի կնքահայրը մակագրություն է թողել: Զորավարի մակագրությունը, սակայն, ժամանակին թաքցրել են՝ պայմանավորված որոշակի քաղաքական հարցերով: Այդ էջի վրա թուղթ են սոսնձել, որը մինչ օրս բացել չեն կարողանում:

    Կտակարանը 2012թ.-ին թանգարանին է նվիրաբերել ընտանիքի հետնորդներից մեկը:

    2. Մկրատը big_1436592151_7714000.jpg Հայոց ցեղասպանության եւ հայերի տեղահանության ժամանակ Անդրանիկ Օզանյանը հայ գաղթականների խմբի էր ուղեկցում: Մի կին, ում գրկին փոքրիկ երեխա կար, դժվարությամբ էր քայլում: Զորավարը կնոջ գրկից վերցնում է փոքրիկին, նստեցնում իր ձիու վրա: Գաղթականներին ապահով տեղ հասցնելուց հետո նա խուրջինից մկրատ է հանում եւ տալիս այն կնոջը՝ ասելով, որ մկրատը դնի փոքրիկի բարձի տակ, ինչպես ժամանակին ընդունված էր անել շատ հայ ընտանիքներում:
    3. Ծխամորճը big_1436592151_2848442.jpg Անգլիայում բուժում ստանալիս Զորավար Անդրանիկն իր ծխամորճը, ի նշան երախտագիտության, նվիրել է բժշկին: Բժշկի ընտանիքը պահպանել է այն, իսկ Երեւան ծխամորճը հասել է ամերիկյան մի կազմակերպության շնորհիվ:

    4. Ափսենbig_1436592151_6906213.jpg Հովհաննես Թումանյանի մտերիմ ընկեր, քաղաքական գործիչ Դանուշ Շահվերդյանը ճաշի է հրավիրվում բանաստեղծի տանը, որտեղ հանդիպում է Անդրանիկ Օզանյանին: Նա նկատում է, որ զորավարի հանդեպ վերաբերմունքն առանձնակի է, նրան անգամ հատուկ ափսեով են ճաշը մատուցում: Օրեր անց Դանուշ Շահվերդյանը նորից է այցելում Թումանյանի տուն եւ բանաստեղծի դստերը խնդրում, որ իրեն հյուրասիրեն այն նույն ամփսեով, որով զորավարն էր ճաշում: Այդ օրը քաղաքական գործիչն իր հետ վերցնում է ափսեն ու պահում իր տանը: Տարիներ անց՝ 1995թ. ափսեն Շահվերդյանի ազգականուհին նվիրում է ֆիդայական շարժման թանգարանին:
    5. Թուրը

    Անդրանիկ Օզանյանի մարտական թուրը Երեւան է բերվել Բուլղարիայից: Արաբական թուրը 1891թ.-ի է: Այն մասնակցել է Բալկանյան պատերազմին: Թուրը 2000թ. թանգարանը նվեր է ստացել ՀՀ պաշտպանության նախարարությունից:
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ Tatev83: 08.02.2019, 12:27:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

+ Կատարել գրառում
Էջ 7 9-ից ԱռաջինԱռաջին ... 56789 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •