+ Կատարել գրառում
Էջ 1 9-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 89 հատից

Թեմա: Զորավար Անդրանիկի կերպարը հայոց պատմության մեջ

  1. #1
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.01.2019
    Գրառումներ
    189
    Հեղինակության աստիճան
    3998

    Զորավար Անդրանիկի կերպարը հայոց պատմության մեջ

    Հայոց պատմության մեջ կան անհատներ ,որոնք հավերժական հիշելի են: Նման երևույթների թվին է պատկանում Զորավար Անդրանիկը, նրա կյանքը, գործն ու սխրանքը:Զորավար Անդրանիկի կերպարը մեզանում ունի համազգային և համաժողովրդական բնույթ: Այլ կերպ պարզապես հնարավոր չէ պատկերացնել:
    Հարգելի' ընկերներ, եկեք միասին բացահայտենք Անդրանիկի հերոսական կերպարը:

  2. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Մոդերատոր Անահիտ Բարխուդարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2018
    Հասցե
    ք․ Վանաձոր
    Գրառումներ
    618
    Հեղինակության աստիճան
    4852
    Մեջբերում Tatev83-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայոց պատմության մեջ կան անհատներ ,որոնք հավերժական հիշելի են: Նման երևույթների թվին է պատկանում Զորավար Անդրանիկը, նրա կյանքը, գործն ու սխրանքը:Զորավար Անդրանիկի կերպարը մեզանում ունի համազգային և համաժողովրդական բնույթ: Այլ կերպ պարզապես հնարավոր չէ պատկերացնել:
    Հարգելի' ընկերներ, եկեք միասին բացահայտենք Անդրանիկի հերոսական կերպարը:
    Հարգելի՛ Tatev83, սիրով կհետևեմ Ձեր թեմայի զարգացմանը և հաճույքով կմասնակցեմ քննարկումներին։
    Կարծում եմ , որ այն օգտակար կլինի ոչ միայն պատմության մասնագետներին , այլև՝ գրականություն դասավանդող ուսուցիչներին , դասղեկներին։
    Վերջին խմբագրող՝ Անահիտ Բարխուդարյան: 18.01.2019, 18:19:

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusya (28.01.2019), Nelli Antonyan (27.01.2019), Պողոսյան Քնարիկ (08.02.2019), Ալոյան Գոհար (23.01.2019), Անժելա Ալավերդյան (18.01.2019), Արմինե Հովհ․ (Երեկ), Զարինե Ամիրյան (16.02.2019), Մարիամ Սարգսյան. (18.01.2019), Tatev83 (18.01.2019)

  5. #3
    Մոդերատոր Անժելա Ալավերդյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.09.2018
    Հասցե
    Ք.Վանաձոր
    Գրառումներ
    538
    Հեղինակության աստիճան
    17874
    Հայ մեծանուն զորավարին որպես այդպիսին ընդունում է նաև համաշխարհային հանրությունը, միջազգային պատմագիտական միտքը։ Շատ փաստերից բերենք միայն մեկ խոսուն օրինակ։ Ռուս հանրահայտ ռազմական պատմաբան Ալեքսեյ Շիշովը երկարատև ուսումնասիրությունների արդյունքում 2005 թ. հրապարակեց հանրագիտարանային բնույթի մի աշխատություն՝ «100 մեծ հերոսները» վերնագրով (А.Шишов, 100 великих героев, М.,2005)։ Այդ գրքում տեղ են գտել ողջ մարդկությանը քաջ հայտնի հարյուր առավել երևելի անուններ, որոնց գործերն ու գործունեությունը բախտորոշ ու ճակատագրական է եղել ոչ միայն սեփական ժողովրդի, այլև համաշխարհային պատմական ընթացքի համար։px2haminvg1zeux8u9ff.jpg20190118_172956.jpg20190118_173326.jpg
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ Անժելա Ալավերդյան: 18.01.2019, 18:38:

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusya (18.01.2019), Ալոյան Գոհար (23.01.2019), Անահիտ75 (24.01.2019), Արայիկ Քոչարյան (16.02.2019), Զարինե Ամիրյան (26.01.2019), Մարիամ Սարգսյան. (18.01.2019), Tatev83 (18.01.2019)

  7. #4
    Մոդերատոր Անահիտ Բարխուդարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2018
    Հասցե
    ք․ Վանաձոր
    Գրառումներ
    618
    Հեղինակության աստիճան
    4852
    «Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝
    իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը,
    որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում»։

    «Ամեն հայ եթէ միմիայն իրեն համար ապրելու մասին չմտածէր, մեր աղէտներու մեծ մասը պակաս կ'ըլլար»։

    «Ամէն օր ձեր գլուխը բարձին դնելէ եւ քնանալէ առաջ յիշեցէք, թէ այդ օրը ի՛նչ էք ըրած ձեր ազգին համար»։

    Անդրանիկ Օզանյան

    10181_large.jpg

  8. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusya (18.01.2019), Nelli Antonyan (27.01.2019), Պողոսյան Քնարիկ (08.02.2019), Ալոյան Գոհար (23.01.2019), Անահիտ75 (24.01.2019), Անժելա Ալավերդյան (26.01.2019), Արայիկ Քոչարյան (16.02.2019), Զարինե Ամիրյան (26.01.2019), Ռուզաննա Միրզոյան (21.01.2019), Մարիամ Սարգսյան. (18.01.2019), Tatev83 (18.01.2019)

  9. #5
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.01.2019
    Գրառումներ
    189
    Հեղինակության աստիճան
    3998
    Մեջբերում Անժելա Ալավերդյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայ մեծանուն զորավարին որպես այդպիսին ընդունում է նաև համաշխարհային հանրությունը, միջազգային պատմագիտական միտքը։ Շատ փաստերից բերենք միայն մեկ խոսուն օրինակ։ Ռուս հանրահայտ ռազմական պատմաբան Ալեքսեյ Շիշովը երկարատև ուսումնասիրությունների արդյունքում 2005 թ. հրապարակեց հանրագիտարանային բնույթի մի աշխատություն՝ «100 մեծ հերոսները» վերնագրով (А.Шишов, 100 великих героев, М.,2005)։ Այդ գրքում տեղ են գտել ողջ մարդկությանը քաջ հայտնի հարյուր առավել երևելի անուններ, որոնց գործերն ու գործունեությունը բախտորոշ ու ճակատագրական է եղել ոչ միայն սեփական ժողովրդի, այլև համաշխարհային պատմական ընթացքի համար։px2haminvg1zeux8u9ff.jpg20190118_172956.jpg20190118_173326.jpg
    Հարգելի Անժելա,համամիտ եմ , Անդրանիկի հերոսական կերպարը հայտնի է նաև հայկական սահմաններից դուրս: Ռուս հայտնի զորավար Յուդենիչը Անդրանիկի մասին ասել է,որ նա « խենթի պես քաջ է»:

  10. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.01.2019
    Գրառումներ
    189
    Հեղինակության աստիճան
    3998
    Մեջբերում Անահիտ Բարխուդարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    «Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝
    իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը,
    որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում»։

    «Ամեն հայ եթէ միմիայն իրեն համար ապրելու մասին չմտածէր, մեր աղէտներու մեծ մասը պակաս կ'ըլլար»։

    «Ամէն օր ձեր գլուխը բարձին դնելէ եւ քնանալէ առաջ յիշեցէք, թէ այդ օրը ի՛նչ էք ըրած ձեր ազգին համար»։

    Անդրանիկ Օզանյան

    10181_large.jpg
    Հարգելի' Անահիտ Բարխուդարյան,համամիտ եմ , որ յուրաքանչյուր հայի պարտքն է մտածել իր հայրենիքի մասին:
    Հիրավի,շատ դիպուկ բնութագրում է տվել անվանի գրող Ավետիս Ահարոնյանը.«Անդրանիկը հայ ժողովրդի համար անհատ չէ,այլ մարմնացումն է մի հզոր ու անսասան գաղափարի: Եվ իբրև այդպիսին, նա ժողովրդի երևակայության մեջ առանձնացած,դյուցազնացած է: Կուռք է Անդրանիկը,որ մեր ժողովուրդն է կռել,կոփել ու քանդակել համապատասխան իր դարավոր իղձերի ,ձգտումների, ամբողջ իր իդեալին , արդարության և իրավունքի ծարավ իր հոգու պահանջներին»:

  12. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #7
    Մոդերատոր Անահիտ Բարխուդարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2018
    Հասցե
    ք․ Վանաձոր
    Գրառումներ
    618
    Հեղինակության աստիճան
    4852
    Մեջբերում Tatev83-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի' Անահիտ Բարխուդարյան,համամիտ եմ , որ յուրաքանչյուր հայի պարտքն է մտածել իր հայրենիքի մասին:
    Հիրավի,շատ դիպուկ բնութագրում է տվել անվանի գրող Ավետիս Ահարոնյանը.«Անդրանիկը հայ ժողովրդի համար անհատ չէ,այլ մարմնացումն է մի հզոր ու անսասան գաղափարի: Եվ իբրև այդպիսին, նա ժողովրդի երևակայության մեջ առանձնացած,դյուցազնացած է: Կուռք է Անդրանիկը,որ մեր ժողովուրդն է կռել,կոփել ու քանդակել համապատասխան իր դարավոր իղձերի ,ձգտումների, ամբողջ իր իդեալին , արդարության և իրավունքի ծարավ իր հոգու պահանջներին»:
    1919 թվականի դեկտեմբերին «Վաշինգտոն Փոսթ»ամերիկյան թերթը գրել է. «Զորավար Անդրանիկը կանգնած է հայկական հերոսականության գագաթին։
    Հայերն ամենուր նրան ցնծությամբ են դիմավորում։ Նրանք մեծ ուշադրությամբ ու հիացմունքով են ունկնդրում նրա յուրաքանչյուր խոսքը։
    Իսկ նա՝ այդ զինվորը, որը ցարական Ռուսաստանի կործանումից հետո անհավասար մարտեր էր վարում թուրքական բանակի դեմ, ունի ասելիք։
    Այժմ նրա խոսքերը նույնքան հատու են, որքան՝ նրա սուրը»։

  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusya (18.01.2019), Nelli Antonyan (27.01.2019), Պողոսյան Քնարիկ (08.02.2019), Ալոյան Գոհար (23.01.2019), Անժելա Ալավերդյան (19.01.2019), Արայիկ Քոչարյան (16.02.2019), Մարիամ Սարգսյան. (18.01.2019), Tatev83 (19.01.2019)

  15. #8
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2018
    Հասցե
    Ք.Վանաձոր,
    Գրառումներ
    175
    Հեղինակության աստիճան
    5589
    Առաջին Աշխարհամարտը սկսվելուն պես Անդրանիկը շտապում է Կովկաս։ 1914 թվականի օգոստոսի 12-ին Թիֆլիսում նա հանդիպում է Կովկասյան ռազմական շրջանի զորքերի գերագույն հրամանատար Միշլաևսկուն ու հայտնում է Թուրքիայի դեմ պատերազմին մասնակցելու պատրաստակամության մասին։ Անդրանիկին հանձնարարվեց ձևավորել և գլխավորել առաջին հայկական կամավորական գունդը։ Այդ գնդին գլուխ կանգնած՝ Անդրանիկը անհավասար մարտեր է մղում թուրքական զորքերի դեմ ու հեղինակություն է նվաճում ռուսական ռազմական հրամանատարության շրջանում։ գեներալ-լեյտենանտ Չերնոզուբովը, մասնավորապես, գրում էր.

    Aquote1.png Ես միշտ հանձինս Անդրանիկի տեսնում էի ջերմ հայրենասերին, Հայաստանի ազատության մարտիկին, որ խորապես սիրում է իր Հայրենիքը։ Ես առանձնակի հաճույքով էի միշտ կարդում ռուսերեն թարգմանությամբ քաղվածքները հայկական թերթերի հոդվածներից, որտեղ Անդրանիկին հարգանք էր մատուցվում՝ իբրև ազգային հերոսի, որն իր գլուխը միշտ քաջաբար պահեց Հայաստանի դարավոր թշնամու դեմ պայքարում ազգային իդեալները իրագործելու համար

  16. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #9
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2018
    Հասցե
    Ք.Վանաձոր,
    Գրառումներ
    175
    Հեղինակության աստիճան
    5589
    Մեջբերում Tatev83-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայոց պատմության մեջ կան անհատներ ,որոնք հավերժական հիշելի են: Նման երևույթների թվին է պատկանում Զորավար Անդրանիկը, նրա կյանքը, գործն ու սխրանքը:Զորավար Անդրանիկի կերպարը մեզանում ունի համազգային և համաժողովրդական բնույթ: Այլ կերպ պարզապես հնարավոր չէ պատկերացնել:
    Հարգելի' ընկերներ, եկեք միասին բացահայտենք Անդրանիկի հերոսական կերպարը:
    Հայոց ազգային-ազատագրական պայքարի պատմությունը հարուստ է բազմաթիվ փառավոր անուններով, որոնց շարքում, որպես անզուգական ազգային հերոս, առանձնանում է Անդրանիկը: Նա, իրապես, մեր պատմության բոլոր ժամանակների մեծագույն, չգերազանցված կոթողն է:
    Անդրանիկի կյանքը ինքնին մի փառահեղ, աներևակայելի հերոսապատում է. նրա լեգենդային կերպարը գրական ներշնչումների է տարել բազմաթիվ հայ գրողների (Վ.Թոթովենց, Համաստեղ, Կ.Զարյան, Ա.Ահարոնյան, Ա.Յարճանյան, Ս.Սիմոնյան, Խ.Դաշտենց, Հ.Շիրազ, Ս.Խանզադյան և ուրիշներ), որոնք ազատագրական պայքարի ընդհանուր ֆոնի վրա կամ առանձին դիմանկարային շեշտադրումներով անդրադարձել են այդ մեծահամբավ հայորդուն ու նրա պատմական վիթխարի դերակատարության արժևորմանը:
    Վերջին խմբագրող՝ Lusya: 18.01.2019, 23:26:

  18. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #10
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    369
    Հեղինակության աստիճան
    8078
    Հարգելի՛ Անահիտ Բարխուդարյան, Ձեր այս թեման ինձ տարավ դեպի խորհրդային տարիները: Լսել էի, որ կոմունիստական կուսակցությանն անդամագրվածները վախենում էին Անդրանիկի անունը տալ: Մի օր ականատես եղա, թե ինչպես է հարսանյաց հանդեսում մի ձեռքից զրկված երիտասարդը ոգևորությամբ երգում զորավարի մասին: Հարսանքավորներից ոմանք, առանց մի խոսք արտահայտելու, դուրս եկան, կողքից լսվեցին կամաց խոսակցություններ, որ վախենում են տոմսից զրկվեն...Նրանք չհամարձակվեցին հաշմանդամ երգչին արգելել, բայց իրենք թողեցին հարսանիքը, գնացին: Թերևս Արցախյան շարժումը մի նոր զարթոնք էր հայության համար, նաև բոլոր նրանց հիշատակի հանդեպ, որոնց մասին այն ժամանակներում հետմահու խոսելն էլ արգելված էր:

  20. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 1 9-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •