+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: <<Օրգանիզմի ներքին միջավայրը>> ամփոփիչ դասի պլան

  1. #1
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2015
    Գրառումներ
    40
    Հեղինակության աստիճան
    0

    <<Օրգանիզմի ներքին միջավայրը>> ամփոփիչ դասի պլան

    <<Օրգանիզմի ներքին միջավայրը>>
    ամփոփիչ դասի պլան
    8-րդ դասարան
    Դասի նպատակը`
    • թեմայի ուսումնասիրության ընթացքում ձեռք բերած գիտելիքների ամփոփում, ամրապնդում,
    • աղյուսակների, գծապատկերների կառուցման և լրացման, խնդիրների լուծման միջոցով գործնական հմտությունների զարգացում,
    • դասանյութի հետ լրացուցիչ տեղեկատվությունների համադրման կարողության զարգացում:

    Անհրաժեշտ նյութեր
    • ցուցապաստառներ` <<Արյան ձևավոր տարրերը>>, <<Արյան խմբեր>>, <<Իմունիտետ>>
    • A-3 ձևաչափի թղթեր, նշագրիչներ, մատիտներ:

    Դասի ընթացքը
    Դասարանը բաժանել 5 խմբի:
    Խթանման փուլ. <<5ր շարադրություն>>:
    Յուրաքանչյուր խումբ ներկայացնում է թեմայի վերաբերյալ երեք կարևոր միտք:
    Իմաստի ընկալման փուլ. վիճակահանությամբ խմբերն ընտրում են այն հարցերը,
    որոնց շուրջ պիտի աշխատեն: Այդ հարցերն են.
    1. Օրգանիզմի ներքին միջավայրի բաղադրամասերը: Ռեզուս գործոն:
    2. Արյուն: Արյան գործառույթներն ու բաղադրությունը:
    3. Արյան մակարդում: Արյան Խմբեր:: Արյան փոխներարկում:
    4. Արյան պաշտպանական ռեակցիա: Իմունիտետ:
    5. Իմունային անբավարարություն: Ալերգիա:

    Յուրաքանչյուր խումբ աշխատում է իր ընտրած հարցի շուրջ, կազմում և լրացնում դրանց վերաբերյալ աղյուսակ կամ գծապատկեր: Աշխատանքի ընթացքում դասագրքային նյութի բովանդակությունը համադրում են լրացուցիչ տեղեկատվությունները:

    Կշռադատման փուլ.
    I — Խմբերը ներկայացնում են իրենց աշխատանքը, լրացնում իրար,
    փոխադարձ հարցեր ուղղում:
    II — Անհատական աշխատանք. խնդիր` յուրաքանչյուրը որոշում է իր արյան
    զանգվածը:

    Գնահատել ըստ ներկայացրած աշխատանքների ամբողջության, աղյուսակների, գծապատկերների կառուցման և լրացման բովանդակային լիարժեքության, խնդրի լուծման ճշտության, տրամաբանական եզրահանգումների:
    Տնային հանձնարարություն. հավաքել տեղեկություններ <<Սիրտ-անոթային
    համակարգ>> թեմայի վերաբերյալ:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2019
    Գրառումներ
    30
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի՛ Մելքոնյան, ողջունելի է ամփոփիչ դասին խմբային աշխատանքի պլանավորումը։
    Առաջարկում եմ տնային առաջադրանքի մի քանի օրինակներ․
    1․ Վերհիշե՛լ և բացատրե՛լ կաթնասունների սիրտ-անոթային համակարգի նշանակությունը։
    2․ Ներկայացնե՛լ քորդավորների տիպի տարբեր դասերի ներկայացուցիչների սրտի կառուցվածքը /կարելի է նաև թվարկել տարբեր տեսակներ և հանձնարարել վերհիշել դրանց սրտի կառուցվածքը/։
    3․ Համառոտ շարադրել՝ ինչ գիտեք մարդու սիրտ-անոթային համակարգի կառուցվածքի կամ նշանակության վերաբերյալ։ ․․․․․․․
    Վերջին խմբագրող՝ Արմինե Հովհ․: 28.01.2019, 23:58:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  5. #3
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2015
    Գրառումներ
    40
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Արմինե շնորհակալություն արձագանքի համար:

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •