+ Կատարել գրառում
Էջ 1 5-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 46 հատից

Թեմա: Բառերի խորհրդավոր աշխարհը

  1. #1
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2018
    Հասցե
    Ք.Վանաձոր,
    Գրառումներ
    184
    Հեղինակության աստիճան
    7481

    Բառերի խորհրդավոր աշխարհը

    Հարգելի գործընկերներ, եկեք միասին քննարկենք հետաքրքիր իրողություններ բառերի խորհրդավոր աշխարհից:

    Մեր խոսքում հաճախ գործածում ենք բառեր, որոնց նախնական / ստուգաբանական/ իմաստները մթագնել են: Նման բառերի իմաստների վերընկալումը հնարավորություն կտա թափանցելու բառերի ներքին բովանդակային գաղտնիքների մեջ և ճանաչելու ամբողջական բառաշարքեր, որոնք, ձևաիմաստային ընդհանրություն ունենալով հանդերձ,միաժամանակ զգալիորեն տարբերվում են միմյանցից: Բառերի անթեղված իմաստների բացահայտումըկարևոր է ոչ միայն լեզվական միավորների բառիմաստների ճանաչման, այլև բառապաշարի հարստացման և ճիշտ բառագործածության առումներով:

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,014
    Հեղինակության աստիճան
    22550
    Հիշեցի բառի մասին գրած տողերս. <<Բառի համը, բառի հոտը, բառի գույնը, որ միշտ ինձ հետ են: Բառի հետ գործ ունեմ, բայց երբեմն բառերի պակաս եմ զգում, պատահում է նաև գրկում եմ բառը՝ ինձ շատ դուրեկան, ու այն դառնում է նոր բառ, հետո՝ բառերի շարք, ու դրանց մեջ գտնում եմ համն այդ գործածած բառի, հոտը, որ երբեմն բուրում է կողքիս, գույնը, որ միշտ ձգում է ինձ: Բառի համը...Բառի հոտը... Բառի գույնը...Ինձ հետ են միշտ: Իրիկունը դառնում է իրիկնային, որի կողքին երբեմն զեփյուռ եմ դնում, իրիկնամուտը մոտենում է հանկարծ, ու այն դառնում է օրվա պահ, գուցե մայրամուտ, որ չի բացվելու հենց ինձ համար, բայց սիրում եմ անգամ այդ օրվա վերջալույսը, որ արևի վերջին շողերով է պատված: Իրիկնաժամին ես դառնում եմ մելամաղձոտ, բայց նորից հոգուս մեջ իրիկնային ժամերն եմ հաշվում, որ շուտով կգա արշալույս, մի նոր արևածագ ու նոր երազներով ցայգալույսի տակ երազանքերի մի փունջ կգրկեմ, որ ամենուր շաղ տամ, լուսաբացներին ավետիս կասեմ, վերջալույսներին նոր բացվող օրվա լույսին կսպասեմ, ու այսպես կանցնի մի կյանք հասարակ՝ մի փունջ սիրով, մի բույլ հավատով, որ ինձ հետ են միշտ: Բառի հոտն եմ զգում, երբ կողքիս բուրում է, երբ գույնն եմ փնտրում, գունազարդվում է, երբ համը չեմ զգում հանկարծ, հեռու եմ մնում, որ չարատավորվեմ այդ անհամ բառով: Անհամ, առանց համի, բառի համը ո՞րն է, դեռ չեմ հասկանում, երբ մարդուն հանկարծ վարկաբեկում են շատ անհիմն ձևով ու անհամ մի բառ կողքին են դնում, բայց բառը ինքը գիտի իր տեղը, նա չի գործածվի, որ համը կորցնի...
    Համով բառերի մի շարք եմ հյուսում, որ լույս է դառնում, լուսե-լուսավոր մի կյանք է դառնում, լուսե մի հավատ, որ ինձ հետ է միշտ: Ուզում եմ ընտրել բառի գույնը, հողագույնը ո՞րն է, որ նախընտրում եմ գույնը հողի, որ բառին գույն տամ: Հողի գույնը... Բազում գույներ կան այնտեղ թաքնված, սևսիրտ կակաչի կարմիր թերթեր, ճերմակ երազներ՝ հողին պահ տված: Տխրում է հոգիս, երբ բառերի կապույտի մեջ կորսված երազներ կան, որ բուրում են, սիրտդ պարուրում անափ թախիծով:
    Բառի համը...Բառի հոտը... Բառի գույնը... Իմ կողքին են միշտ, ու ես՝ նրանց հետ>>:

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.01.2019
    Գրառումներ
    202
    Հեղինակության աստիճան
    4472
    Մեջբերում Lusya-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի գործընկերներ, եկեք միասին քննարկենք հետաքրքիր իրողություններ բառերի խորհրդավոր աշխարհից:

    Մեր խոսքում հաճախ գործածում ենք բառեր, որոնց նախնական / ստուգաբանական/ իմաստները մթագնել են: Նման բառերի իմաստների վերընկալումը հնարավորություն կտա թափանցելու բառերի ներքին բովանդակային գաղտնիքների մեջ և ճանաչելու ամբողջական բառաշարքեր, որոնք, ձևաիմաստային ընդհանրություն ունենալով հանդերձ,միաժամանակ զգալիորեն տարբերվում են միմյանցից: Բառերի անթեղված իմաստների բացահայտումըկարևոր է ոչ միայն լեզվական միավորների բառիմաստների ճանաչման, այլև բառապաշարի հարստացման և ճիշտ բառագործածության առումներով:
    Սկսենք առավոտյան մարմնամարզությունից: Ձեռքը բռունցք արեք և բազուկը արմունկից ծալեք դեպի ուսոսկրը: Ինչ կստացվի այդ շարժման հետևանքով:Ուռչող մսագունդ:Ի՞նչ անուն ունի դա: Մկան: Որտեղից է գալիս այս բառը: Ստուգաբանները պարզել են,որ մկան բառն անմիջական կապ ունի մուկ հնդեվրոպական,այսինքն` բնիկ հայկական արմատի հետ:Սրա սեռականն էր մկան, որը նաև առանձին բառի արժեք ուներ գրաբարում և նշանկում էր մեջք, հոգնակին` մկանունք,նշանակում էր նույնպես մեջք, մեջքի ուռած մաս:

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,288
    Հեղինակության աստիճան
    17225
    Դարձվածքը կառուցվածքով երկու և ավելի բառերի կայուն, իմաստով ամբողջական, վերաիմաստավորված այնպիսի կապակցություն է, որը խոսքում վերարտադրվում է իբրև լեզվական պատրաստի միավոր։ Ժամանակակից հայերենում դարձվածքը հաճախ անվանում են դարձվածաբանական միավոր, դարձվածաբանական արտահայտություն, հատուկ ոճ, որոշ դեպքերում նաև՝ իդիոմ կամ իդիոմային արտահայտություն։

    Լեզվաբանական գրականության մեջ միասնական կարծիք չկա դարձվածքի կամ դարձվածաբանական միավորների տարբերակման, դարձվածաբանության ընդգրկման սահմանների վերաբերյալ։ Դարձվածաբանության ավելի լայն ըմբռնման կողմնակիցները դարձվածքների մեջ ներգրավում են առածները, ասացվածքները, աֆորիզմները, թևավոր խոսքերը, հարադրությունները, բարդ հարադրական շաղկապները, բառակապակցական տերմինները, մյուսները՝ դարձվածաբանության ավելի նեղ ըմբռնման կողմնակիցները, հրաժարվում են վերոհիշյալից և դարձվածքներ են համարում միայն իդիոմային արտահայտությունները։

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusya (20.01.2019), Ալոյան Գոհար (20.01.2019), Անժելա Ալավերդյան (05.02.2019), Tatev83 (21.01.2019)

  9. #5
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,288
    Հեղինակության աստիճան
    17225
    Հայերենում դարձվածքները բաժանվում են չորս խմբի՝ դարձվածքի ընդհանուր իմաստի և դարձվածքը կազմող բաղադրիչ բառերի միջև գոյություն ունեցող հարաբերության տեսակետից։ Դրանք են՝ դարձվածքային սերտաճում, դարձվածքային միասնություն, դարձվածքային կապակցություն և դարձվածքային արտահայտություն։

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusya (20.01.2019), Պողոսյան Քնարիկ (08.02.2019), Ալոյան Գոհար (20.01.2019), Tatev83 (21.01.2019)

  11. #6
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,288
    Հեղինակության աստիճան
    17225
    Դարձվածքային արտահայտություն են համարում այն կայուն դարձվածաբանական միավորները, որոնք իմաստային տեսակետից ոչ միայն անբաժանելի են, այլև կազմված են ազատ իմաստ ունեցող բաղադրիչ բառերից. դարձվածքի ընդհանուր իմաստը կախված է և բխում է դարձվածքը կազմող բաղադրիչ բառերի բառային իմաստից, դարձվածքի բառային կազմը և դարձվածքային իմաստը կայուն են։ Օրինակ՝ լինել թե չլինել, ծառերի հետևում անտառը չտեսնել, կենդանի դիակ։ Դարձվածքային արտահայտությունների թվին են դասվում.

    Գրական ծագում ունեցող թևավոր խոսքերը, հեղինակային դիպուկ արտահայտութունները, ինչպես, օրինակ՝ ավգյան ախոռ, դամոկլյան սուր, Քաջ Նազար, Դոն Քիշոտ։
    Ժողովրդական խոսակցական անեծքները, մաղթանքները, օրհնանքները, որոնք պատկերավոր բնույթ ունեն և փոխաբերական իմաստ ստանալով՝ վեր են ածվել դարձվածքների. ինչպես՝ մի բարձի ծերանաք, հողեմ գլուխդ, գետինը մտնես։
    Առածա-ասացվածքային արտահայտությունները, որոնք վեր են ածվել դարձվածքների. ինչպես՝ գայլի գլխին ավետարան կարդալ, երկաթը տաք-տաք ծեծել, ճտերը աշնանը հաշվել։

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusya (20.01.2019), Պողոսյան Քնարիկ (08.02.2019), Ալոյան Գոհար (20.01.2019), Tatev83 (21.01.2019)

  13. #7
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,288
    Հեղինակության աստիճան
    17225
    Դարձվածքային կապակցություն
    Դարձվածքային կապակցություններ են կոչվում դարձվածքային այն միավորները, որոնց ընդհանուր իմաստը ամբողջովին բխում է նրանց բաղադրիչ-բառերի իմաստներից։ Դրանք այնպիսի դարձվածքներ են, որոնց կազմի մեջ մտնող բառերն ունեն ինչպես ազատ, այնպես էլ դարձվածաբանորեն կապված գործածություն։ Այդ կարգի դարձվածքներում բաղադրիչները՝ դարձվածքը կազմող բառերը, հիմնականում պահպանում են իրենց իմաստային ինքնուրույնությունը, բայց իրենց կապերով մնում են կախյալ վիճակում։ Օրինակ՝ նուրբ հարց, սիրտը մաշել, քիթը տրորել։

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ալոյան Գոհար (20.01.2019)

  15. #8
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,288
    Հեղինակության աստիճան
    17225
    Դարձվածքային միասնություն
    Դարձվածքների այս խմբի մեջ մտնում են դարձվածաբանական այնպիսի միավորներ, որոնք դարձվածքային սերտաճումների նման իմաստաբանորեն անբաժան են և ամբողջական, բայց ի տարբերություն նախորդների, սրանց դարձվածքային ըհդհանուր իմաստը որոշ չափով պատճառաբանված է դարձվածքը կազմող բաղադրիչ բառերի առանձին, փոխաբերական իմաստով։ Դարձվածքների այս կարգին առաջին հերթին բնորոշ է պատկերավոր իմաստը։ Օրինակ՝ գլուխը սապնել-խաբել, գլխին նստել-մեկի վրա իշխել։

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusya (20.01.2019), Ալոյան Գոհար (20.01.2019)

  17. #9
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,288
    Հեղինակության աստիճան
    17225
    Դարձվածքային սերտաճում
    Այս խմբի մեջ են դասվում այն դարձվածքները, որոնց ընդհանուր իմաստը չի բխում դարձվածքի կազմի մեջ մտնող բաղադրիչ բառերի բառային իմաստներից։ Դրանք իմաստային տեսակետից անբաժանելի, անքակտ կապակցություններ են։ Նրանցում բառերը, ամբողջապես կորցնելով իրենց բառային իմաստները և տվյալ կառուցվածքում վերաիմաստավորվելով, դառնում են դարձվածքի ընդհանուր, ամբողջական իմաստի բաղադրատարր, չցուցադրելով իրենց բառային և իմաստային ինքնուրույնությունը. ինչպես, օրինակ՝ աչքից գցել-ատել, այլևս չսիրել, գլուխը յուղել-համոզելով խաբել։

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ալոյան Գոհար (20.01.2019)

  19. #10
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,288
    Հեղինակության աստիճան
    17225
    Դարձվածքները շատ կարևոր դեր են խաղում լեզվում. դրանք ունեն
    հուզաարտահայտչական նշանակություն ու ոճական լայն կիրառություն:
    Եվ քանի որ դարձվածքն ունի փոխաբերական իմաստ, դրանով
    պայմանավորված` այն խոսքին տալիս է պատկերավորություն;

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ալոյան Գոհար (20.01.2019)

+ Կատարել գրառում
Էջ 1 5-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •