+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: <<Ֆինանսական կրթությունը դպրոցում>> ծրագիր

  1. #1
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2019
    Հասցե
    ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ․ Զովաբերի
    Գրառումներ
    7
    Հեղինակության աստիճան
    0

    Գրառում <<Ֆինանսական կրթությունը դպրոցում>> ծրագիր

    Ում՞․․․
    Ինչու՞․․․
    Ինչպես՞․․․

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Narine. (17.01.2019), Nelli Antonyan (17.01.2019), Լուսինե Քառյան (17.01.2019)

  3. #2
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2019
    Հասցե
    ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ․ Զովաբերի
    Գրառումներ
    7
    Հեղինակության աստիճան
    0

    Ֆինանսական կրթությունը դպրոցում/ նախաբան/

    Նախաբան
    Հոկտեմբերի 29-ից մեկնարկեց <<Ֆինանսական կրթությունը դպրոցում>> ծրագիրը:
    Ծրագրի արդյունքում մինչև 2021թ.-ն վերապատրաստվելու է ավելի քան 1421 դպրոցի շուրջ 11780 ուսուցիչ 4 առարկաների գծով:
    Ծրագրի նպատակն է՝
    .1․ Զարգացնել ուսուցիչների կոմպետենցիաները և բարձրացնել վստահությունը ֆինանսական կրթության տարրերը դասավանդելու նպատակով։
    2․ Բարձրացնել անձնական ֆինանսների վերաբերյալ ուսուցիչների գիտելիքները և հմտությունները։
    3․ Հասկանալ և կիրառել ֆինանսական կրթության բովանդակության տարրերը ընտրված առարկաներում ինտեգրման միջոցով։
    4․ Գնահատել դպրոցում ֆինանսական կրթության տարրերը տարիքային տարբեր խմբերի դասավանդելու արդյունավետ մոտեցումները։
    Ծրագիրն իր դրական արձագանքը գտավ և՛ ուսուցիչների, և՛ կազմակերպչական թիմի շրջանակներում: Նրանք բոլորն էլ կարևորում են ֆինանսական կրթությունը ՀՀ բնակչության շրջանում՝ որպես երկրի ֆինանսական կայունության, ֆինանսական ներգրավվածության և քաղաքացիների տնտեսական բարեկեցության կարևոր նախադրյալ։ Նրանք գտնում են, որ ֆինանսական առողջությունը նույնքան կարևոր է, որքան ֆիզիկականն ու հոգեկանը։ Ուստի դրա մասին ևս պետք է մտածել, հոգ տանել փոքրուց։
    Ի՞նչ է իրենից ներկայացնում ծրագիրը, ինչպիսի՞ն պետք է լինի մերօրյա ֆինանսական կրթություն իրականացնող ուսուցիչը։

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Narine. (17.01.2019), Nelli Antonyan (17.01.2019), Լուսինե Քառյան (17.01.2019)

  5. #3
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2019
    Հասցե
    ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ․ Զովաբերի
    Գրառումներ
    7
    Հեղինակության աստիճան
    0

    Ֆինանսական կրթությունը դպրոցում

    <<Ֆինանսական կրթությունը դպրոցում>> ծրագիրը և այն իրականացնողները

    Արդի ժամանակաշրջանում տնտեսությունը զարգանում է կայծակնային արագությամբ, որն էլ բերում է նրան, որ ընդլայնվում է ֆինանսական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների ցանկը։ Ընդ որում, ցանկն ավելանում է ավելի արագ, քան սպառողների մեծ մասը կարող է վերլուծել նոր կամ փոփոխված պայմանները։ Մարդիկ ներկայումս իրենց ֆինանսական բարեկեցության համար ստիպված են ավելի շատ պատասխանատվություն կրել, քան նախկինում։ Վերջին տարիների ֆինանսական ճգնաժամը նույնպես ապացուցել է , թե ինչքան կարևոր է այն հանգամանքը, որ անհատներն ու ընտանիքներն ունենան անհրաժեշտ տեղեկատվություն, գիտելիքներ և հմտություններ՝ ֆինանսապես ճիշտ որոշումներ կայացնելու համար։ Ճգնաժամը ցույց է տվել նաև, որ անձանց և ընտանիքների ֆինանսական բարեկեցությունը ֆինանսական կայունության ապահովման կարևորագույն գործոններից է։ Ֆինանսական գրագիտության ցածր մակարդակը կարող է խոչընդոտել կյանքի կենսամակարդակի բարձրացմանը և բարեկեցության ավելացմանը։ Գործող դպրոցական կրթումը չէր կարողանում ապահովել ֆինանսական գրագետ անձ ձևավորելու համար անհրաժեշտ գիտելիքների նվազագույն մակարդակ, ինչպես նաև աշակերտի վարքագծի և վերաբերմունքի ձևավորում և զարգացում։ Սրա հետևանքով ոչ միայն աշակերտը դպրոցն ավարտելուց հետո չէր կարողանում կայացնել պատասխանատու որոշումներ իր անձնական ֆինանսների վերաբերյալ, այլ հետդպրոցական կրթումը նույնպես չէր կարող արդյունավետ լինել, քանի որ մինչ այդ անհրաժեշտ հիմքը բացակայում էր։ Հետևաբար ֆինանսապես գրագետ անձ ձևավորելու հարցում անհրաժեշտ էին համալիր միջոցառումներ, ինչին էլ միտված է ՖԿԱՌ-ը /ՀՀ Ֆինանսական կրթման ազգային ռազմավարությունը/։
    Հայաստանի Հանրապետությունում բազմաթիվ կառույցներ իրագործել են և շարունակում են իրագործել կրթական ծրագրեր, որոնք հաճախ կրկնում են միմյանց կամ հետևողականորեն չեն շարունակվում։ Արդյունքում այդ ջանքերի ոչ համախմբման պատճառով ՀՀ-ում ֆինանսական կրթությունը ամբողջական և արդյունավետ չէր։ ՖԿԱՌ-ը դիտարկում է Ֆինանսական կրթումը որպես պետական, համընդհանուր և ազգային խնդիր և հանդիսանում է ազգային մակարդակով ֆինանսական կրթման իրականացման համար ուղղորդող ծրագիր բոլոր շահագրգիռ կողմերի համար։ ՖԿԱՌ-ը սահմանում է ՀՀ-ում բնակվող անձանց ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման համար անհրաժեշտ պայմանների և միջավայրի ստեղծման ռազմավարությունը 20 տարի հորիզոնով, և ռազմավարության իրականացման գործողությունների ծրագիրը 2014-2019 թթ․ համար։ Ֆինանսական կրթվածության բարձրացումը կնպաստի ՀՀ-ում բնակվող անձանց ֆինանսական բարեկեցության ավելացմանը, կայունության ապահովմանը։
    Ինչպե՞ս, ի՞նչ հերթականությամբ պետք էր սկսել ֆինանսական կրթությունը։ Հանրակրթական դպրոցներում ֆինանսական կրթության իրականացման արդյունավետ ուղիներից մեկը միջառարկայական ինտեգրումն է, երբ ֆինանսներին վերաբերվող բովանդակային նյութը ներառվում է գործող առարկաներից մի քանիսի ծրագրերում։
    Միջառարկայական ինտեգրումն հնարավոր է այնպիսի ուսումնական առարկաների հետ, որոնք առնչվում են հասարակական կյանքին, հասարակությանն ու նրա յուրաքանչյուր անդամին։ Նման հնարավորություններ ընձեռում են 2-4-րդ դասարանների <<Ես և շրջակա աշխարհը>> և <<Մաթեմատիկա>> ուսումնական առարկաները, 5-11-դ դասարանների <<Մաթեմատիկա>> և <<Հանրահաշիվ>> առարկաները և 8-11-րդ դասարանների <<Հասարակագիտություն>> առարկան։
    Այդ ուսումնական առարկաներն հնարավորություն են տալիս քննարկել երևույթներ, որոնք վերաբերում են հասարակական կյանքին, ինչպիսիք են՝
    • Կարիք
    • Ցանկություն
    • Նպատակ
    • Զբաղմունք
    • Աշխատանք, մասնագիտություն
    • Ապրանքափոխանակություն
    • Փողի ծագում
    • Տնտեսության զարգացում
    • Իրավունքներ և պարտականություններ
    • Անվտանգություն
    Ֆինանսական ինտեգրման մոտեցումը թույլ է տալիս՝
    1․ չավելացնել դասաժամային ծանրաբեռնվածությունը
    2․ֆինանսների կարևորությունը լուսաբանել՝
    ա/ ուսումնական տարբեր առարկաներում դիտարկվող իրավիճակների վերլուծության ընթացքում
    բ/ օրինակների պարզաբանման և խնդիրների լուծման ընթացքում
    Ֆինանսական ինտեգրումը պետք է կատարել հետևյալ սկզբունքներով, որպեսզի՝
    • Ավելորդ ծանրաբեռնվածություն չառաջացնի երեխաների համար
    • Դասավանդման տեսակետից լինի հետաքրքիր և դյուըմբռնելի
    • Անհրաժեշտ է ֆինանսների մասին տեղեկատվությունը մատուցել փոքր չափաբաժիններով՝ պարզ, մատչելի , գրավիչ ձևերով
    • Խուսափել տվյալ տարիքի երեխայի կյանքին չառնչվող տեղեկատվություն հաղորդելու գայթակղությունից։
    • Ուղղորդվել պարզից բարդին անցման սկզբունքով
    • Ֆինանսական գրագիտությունը զարգացնել շարունակականության սկզբունքով սահուն և ներդաշնակ։
    Ֆինանսներին առնչվող իրավիճակներին հատուկ է առանձնահատկություն, որի շնորհիվ՝
    • Բարենպաստ իրադրություն է ստեղծվում բոլոր սովորողներին ուսումնական ակտիվ աշխատանքի մեջ ներգրավելու համար
    • Տեսանելի և ընկալելի են դառնում նյութի կիրառական նշանակությունը, զգալիորեն ուժեղանում են միջառարկայական կապերը
    • Նոր հնարավորություններ են ստեղծվում գործնական աշխատանքների կատարման համար
    • Բարենպաստ պայմաններ են առաջանում ուսումնական այնպիսի աշխատանքների համար, որոնք ծառայում են սովորողների դաստիարակության և սոցիալական հմտությունների զարգացման նպատակին․
    Ֆինանսական կրթության հիմնական բաժիններն են՝

    •Տնտեսություն
    •Բյուջե
    •Խնայողություններ
    •Պարտքեր
    •Գնումներ
    •Իրավունքներ
    •Անվտանգություն

    ՀՀ-ում ՖԿԱՌ-ի նպատակն է՝ կառուցել բարեկեցիկ ու արժանապատիվ ապագա՝ ձևավորելով անհատներ, որոնք պատասխանատու են իրենց անձի, ընտանիքի համայնքի ու հասարակության զարգացման համար։
    Ուսումնասիրվում են հետևյալ հիմնական հասկացություններն ու երևույթները՝

    •Փող
    •Խնայողություն
    •Պարտք
    •Բյուջե
    •Գնումներ
    •Բանկ, բանկային հաշիվ
    •Վճարման քարտ
    •Ապրանքի և ծառայության գին
    •Փոխարժեք
    •Վարկ
    •Գնաճ

    Ակնկալվում է ունենալ հետևյալ արդյունքները՝
    •Կիմանան՝ երբ, ինչու և ինչպես է առաջացել փողը
    •Կգիտակցեն, որ փողն արժեք ունի և այն պետք է ապահով պահվի
    •Կկարողանան ապրանքի կամ ծառայության ինքնուրույն ընտրություն և գնում կատարել
    •Կգիտակցեն խնայողությունների դերը նպատակներն իրագործելու հարցում
    •Իրենց խոսքում կկիրառեն ֆինանսական որոշ հասկացություններ
    •Կորոշեն առաջնահերթ նպատակները գումար ծախսելիս կամ խնայելիս
    •Կընկալեն պարտքը որպես պարտավորություն և կգիտակցեն այդ պարտավորությունը կատարելու անհրաժեշտությունը
    •Կիմանան սպառողի իրավունքները և պարտականությունները, կօգտվեն դրանցից և կլինեն ավելի պատասխանատու
    •Կգիտակցեն, որ վաստակած կամ խնայած փողը կարելի է կիրառել նաև բարիք ստեղծելու, բարեգործություն կատարելու նպատակով
    Ֆինանսական կրթությունն իրականացվում է հետևյալ մեթոդներով՝
    •Խաղեր
    •Գործնական աշխատանքներ /կարճաժամկետ, երկարաժամկետ/
    •Խմբային քննարկումներ
    •Դիտումներ
    •Տեղեկություններ հավաքել
    •Վերլուծություն կատարել
    •Էքսկուրսիաներ, այցելություններ ֆինանսական կազմակերպություններ
    •Պրոբլեմային ուսուցում
    Ֆինանսական կրթության տարրերի ինտեգրումը ենթադրում է ձևավորել սովորողի՝
    •Համակարգված աշխարհայացքը
    •Առողջ ու անվտանգ կենսագործունեությունը
    •Բարեկեցիկ և արժանապատիվ ապագան
    •Պատասխանատվությունն իր անձի, ընտանիքի ու հասարակության զարգացման համար
    Արդյունքում ձևավորվում է համապատասխան գիտելիքներ, հմտություններ և վերաբերմունք ունեցող՝ ֆինանսապես գրագետ անձ, որը ձեռք է բերում՝

    • Ինքնավստահություն
    • Սկզբունքայնություն
    • Նպատակաուղղվածություն
    • Համարձակություն
    • Ֆինանսական բանիմացություն
    • Վերլուծելու կարողություն

    Այսինքն անհատի ֆինանսական գրագիտությունն արտահայտվում է նրա վերաբերմունքի փոփոխությամբ։
    Այժմ փորձենք քննել, թե ինչպիսին պետք է լինի ֆինանսական կրթություն իրականացնող ուսուցիչը։ Ինչ մասնագիտական և մարդկային որակներով պետք է օժտված լինի, որպեսզի այսպիսի՝ խիստ կարևոր ծրագիրն իրականացնի հնարավորինս արդյունավետ։
    Կարծում եմ, տեղին է հիշել Ա․ Էնշտեյնի խոսքերը՝ <<Եթե դուք ուզում եք ձեր կյանքում ինչ-որ փոքր բան փոխել՝ փոխեք վերաբերմունքը, բայց եթե ձեզ անհրաժեշտ են մեծ փոփոխություններ՝ փոխեք մտածելակերպը>>: Ուսուցչի ձեռքերում է ոչ միայն իր, այլ նաև իր աշակերտի կյանքը։ Այսօրվա աշակերտը վաղվա քաղաքացին է, հասարակության անդամը, իր ընտանիքի, իր երկրի տերն ու ճակատագիր որոշողը։ Ուստի, ցանկացած բարեփոխում սկսելուց առաջ չափազանց կարևոր է այն իրականացնողի վերաբերմունքի փոփոխությունը։
    <<Ֆինանսական կրթությունը դպրոցում>> ծրագրի ուսուցիչների վերապատրաստումների առաջին փուլը մեկնարկեց 29․10․2018թ․։ Գեղարքունիքի մարզում, որպես վերապատրաստող, իրականացնողներից մեկն էլ ես էի։ Առաջին եռօրյա նիստերի ընթացքում ստացած տեղեկատվության մեծ չափաբաժինը և ծրագրի արդյունավետության հետ կապված անորոշությունը կասկածելի թվաց ուսուցիչներին։ Բոլորն էլ տրամադրված էին վճռականորեն, որ անպայման պետք է փորձարկեն, բայց ուներն մտավախություններ։ Ծրագրի երկրորդ փուլը մարզում մեկնարկեց 5․12․18թ․։ Փորձարկելուց հետո այնքան մեծ էր ուսուցիչների ոգևորությունը, ուսուցիչներն այնքան դրականորեն էին տրամադրված, որ մեկօրյա սեմինարը չբավարարեց մտքերի փոխանակության, աշակերտների , ուսուցիչների, ծնողների շրջանում դրական արձագանքների մասին խոսելու, քննարկելու համար։ Դրան հաջորդող օրերի ու շաբաթների ընթացքում անընդհատ ստանում էի զանգեր, էլեկտրոնային նամակներ, պարապած դասերի նկարներ, տեսադասեր, որոնք հավաստում էին, որ ծրագիրը ծառայեցվել էր նպատակին։ Դրա իրականացման արդյունքում ոչ միայն ավելացել էր առարկայական նպատակների արդյունավետությունը, այլ նաև կատարվել էր վարքագծային փոփոխություն աշակերտների, ուսուցիչների, ծնողների շրջանում։ Նրանք բոլորն էլ կարևորում են ֆինանսական կրթությունը ՀՀ բնակչության շրջանում՝ որպես երկրի ֆինանսական կայունության, ֆինանսական ներգրավվածության և քաղաքացիների տնտեսական բարեկեցության կարևոր նախադրյալ։
    Ոչ ոք կատարյալ չէ, բայց ամեն մեկն էլ փոքր քայլերով կարող է հասնել մեծ հաջողությունների: Փորձել ու դրան ձգտել, իհարկե, պետք է: ֆինանսական առողջությունը նույնքան կարևոր է, որքան ֆիզիկականն ու հոգեկանը։ Ուստի դրա մասին ևս պետք է մտածել, հոգ տանել փոքրուց։
    Ֆինանսական կրթություն իրականացնող բոլոր ուսուցիչները հստակ պետք է գիտակցեն ծրագրի կարևորությունը։ Յուրաքանչյուր մասնագիտական գործունեություն ենթադրում է որոշակի պահանջներ նրանցով զբաղվողների նկատմամբ: Դրանք են՝ մասնագիտական բարձր վարպետությունը, գիտելիքների ու հմտությունների գործածման կարողությունը և այլն: Ուսուցիչները իրար են կապում տարբեր ժամանակաշրջններ ու սերունդների, փոխանցում և տարածում են համամարդկային մշակութային արժեքները, ձևավորում են ապագայի սերունդը: Մի հին ու իմաստուն ասացվածք կա, ըստ որի ուսուցիչն է ստեղծում ազգը: Այս իմաստությունը այժմեական է նաև մեր օրերում: Այն իր մեջ խտացնում է ուսուցչի աշխատանքի սոցիալական ու մարդասիրական ողջ իմաստը: Ժառանգելով «բոլոր ժամանակների ու ժողովուրդների» առաջավոր մանկավարժների աշխատանքի սկզբունքը, ուսուցչությունը ներկայանում է որպես ժամանակակից հասարակության ստեղծագործ ուժ:
    Մանկավարժը կոչված է ոչ միայն սովորեցնելու գիտության հիմունքները երեխաներին, խթանել նրանց բազմակողմանի զարգացումը, այլև ձևավորել սեր ու հարգանք աշխատանքի նկատմամբ, պատրաստակամություն՝ սեփական աշխատանքով մասնակցելու նյութական բարիքների արտադրությանը: Իրականում ուսուցիչը կանգնած է երկրի արտադրողական ուժերի զարգացման, նրանց առաջընթացի, ստեղծագործական պոտենցիալի ակունքներում:
    Լեհ նշանարժավոր մանկավարժ Յանուշ Կորչակը գտնում էր,որ իսկական մանկավարժը նա է, ով երեխային սովորեցնում է.
    Ոչ միայն սիրել,այլ նաև ատել,
    Ոչ միայն հարգել, այլ նաև արհամարել,
    Ոչ միայն համաձայնվել, այլ նաև բողոքել,
    Ոչ միայն ենթարկվել, այլ նաև ապստամբել:
    Ֆինանսական կրթություն իրականացնող ուսուցիչն այս ամենը կամա թե ակամա սովորեցնում է աշակերտին, որը ցանկացած նոր գիտելիք ձեռք բերելիս պետք է քննի, ուսումնասիրի, վերլուծի, համադրի, խմբավորի, հիմնավորի․․․ Գիտենք, որ գիտելիքը, որն աշակերտը ձեռք է բերում ակտիվ գործունեության, գործնական կիրառման, փորձարկման, հիմնավորման արդյունքում, այն հիմնավոր է և չի մոռացվի։ Այդ ամենի արդյունքում ձևավորված վերաբերմունքն ու վարքագիծը կյանքի, ապագայի համար ստեղծված կարևոր հիմքեր են։
    <<Ուսուցիչը կարող է սովորեցնել այնքան ժամանակ, քանի դեռ ինքն է սովորում։ Հենց նա դադարի սովորելուց,կդադարի ուսուցիչ լինելուց>>,- ասել է Ջոն Լոկը։
    Ուսուցչի բարձր կոչումը ենթադրում է նաև բարձր պահանջներ նրա անձի նկատմամբ: Դա հասկանում էին թե անցյալի նշանավոր մանկավարժները, թե մեր ժամանակակիցները: Ըստ նրանց ուսուցիչները պիտի համապատասխանեին այս պահանջներին. «Ուրիշին սովորեցնողը,եթե չունի խոր գիտելիքներ, անբարո է վարվում»,-ասել է Հելվեցիուսը։
    Աճող սերնդի դաստիարակության խնդիրները հաջող իրականացնելու համար մենք պիտի հիշենք, որ.
    Առանց հիշողության – չկա պատմություն
    Առանց պատմության – չկա մշակույթ
    Առանց մշակույթի – չկա հոգևոր կյանք
    Առանց հոգևոր կյանքի – չկա դաստիարակություն
    Առանց դաստիարակության – չկա Մարդ
    Առանց մարդու – չկա Ժողովուրդ։
    Կրթելով ու դաստիարակելով այսօրվա աշակերտին, ապագայի հիմքեր ենք ստեղծում մի ողջ ժողովրդի համար, կանխորոշում ենք մի երկրի ապագան։
    <<Ֆինանսական կրթությունը դպրոցում>> ծրագրի ուսուցիչների վերապատրաստումներից հետո ակներև էր ծրագրի արդյունավետությունը։ Ինտեգրման արդյունքում բարձրացել էր այն իրականացնող ուսուցիչների, իրենց աշակերտների, նրանց ընտանիքների եինանսական գրագիտությունը։
    Ուսուցիչը պիտի ունենա բարձր աշխատունակություն, կարողանա դիմադրել բացասական ազդակներին, ուշադրությունը կենտրոնացնելու հմտություն ունենա, մշտապես լինի ակտիվ և առույգ, աշխատանքային ողջ օրվա ընթացքում կարողանա պահպանել կենսունակությունը, ունենա ուժերը արագ վերականգնելու ընդունակություն:
    Ֆինանսական կրթություն իրականացնող ուսուցիչներն իրենց բարձր աշխատունակության շնորհիվ կարողացել էին դիմադրել ծնողների, հասարակության բացասական ազդակներին։ Ցանկացած փոփոխություն իրականացներիս չափազանց կարևոր է ոչ միայն գիտակցել դրա խիստ կարևորությունը, այլև դրանում համոզել աշակերտներին, նրանց ծնողներին, ընտանիքի անդամներին։ Աշխատանքը պետք է կազմակերպել հնարավորինս թափանցիկ, կապելով նրանց կյանքի, կենսափորձի հետ։ Ես շնորհակալ եմ Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանի ուսուցիչներին՝ աշխատանքի կարևորությունը գիտակցելով, ամենայն պատասխանատվությամբ աշխատելու, ծրագիրը փորձարկելու, դրա արդյունավետությունը ի ցույց դնելով՝ ծնողների ու աշակերտների շրջանում համապատասխան վերաբերմունք ձևավորելու համար։
    Ֆինանսական կրթություն իրականացնող ուսուցիչը մեծագույն համբերությամբ ու հավասարակշռվածությամբ պետք է կատարի իր նպատակային քայլերը՝ դրանց կարևոությունը փորձելով համոզել աշակերտներին, նրանց ծնողներին, ընտանիքի անդամներին։ Ուսուցիչը պիտի ունենա բարձր աշխատունակություն, արագ վճիռներ կայացնելու կարողություն, կարողանա մի գործունեությունից արագ անցում կատարել մեկ այլ գործի, պատրաստ լինելու փորձարարության, արագ հարմարվել նոր միջավայրին, ունենալ շփումներ հաստատելու կարողություն, անծանոթ շրջապատում և անծանոթ մարդկանց հետ ազատ զգալու ընդունակություն:
    Այսպիսի հատկանիշներով օժտված ուսուցիչը կկարողանա վարպետորեն կատարել ինտեգրումը, որպեսզի դրանով ոչ թե խանգարի, այլ նպաստի առարկայական չափորոշչային պահանջների կատարմանը։
    Ֆինանսական կրթությունը դպրոցում իրականացնող ուսուցչին հետաքրքիր կլինի ծանոթանալ XX դարի հոգեբանության համաշխարհային դասական Կառլ Ռոջերսի (1902 – 1987թթ.) զեկույցին, որը նա անվանել է «Հարցեր, որ կուղղեի ինքս ինձ, եթե ուսուցիչ լինեի»: Որոշակիորեն փոփոխելով Ռոջերսի տեսակետները, բերելով ֆինանսական կրթման դաշտ, նշենք, որ ՖԿ իրականացնող ուսուցիչը պարտավոր է իր մանկավարժական գործունեությունն սկսել միայն այս հարցերի ճիշտ ու ազնիվ պատասխանի դեպքում.
    • Կարո՞ղ եմ արդյոք մտնել սովորող և հասակ առնող երեխայի ներքնաշխարհը: Կարո՞ղ եմ այդ աշխարհին վերաբերվել առանց նախապաշարումների ու կանխակալության, անձնական ու զգայական ճիշտ գնահատական տալ երեխայի դրսևորումներին:
    • Կարո՞ղ եմ սովորողների հետ հաստատել բաց, զգացմունքային, փոխադարձ վստահության վրա հենված փոխհարաբերություններ, որից դուրս չմնա ոչ մեկը:
    • Կարո՞ղ եմ արդյոք հայտնաբերել իմ դասարանի յուրաքանչյուր աշակերտի հետաքրքրությունների շրջանակը և ուղղորդել նրան զարգանալու այդ ուղղությամբ:
    • Կարո՞ղ եմ օգնել իմ աշակերտներին պահպանելու հետաքրքրասիրությունը իր և իրեն շրջապատող աշխարհի նկատմամբ:
    • Ունե՞մ արդյոք այնքան ստեղծարար ուժ, որ կարողանամ երեխաների մեջ զարգացնել սեր ու հետաքրքրասիրություն նոր ուսուցանվող գիտելիքների այլ աղբյուրների նկատմամբ:
    • Կարո՞ղ եմ ընդունել և խրախուսել այն բոլոր անկատար գաղափարներն ու մտահղացումները, որ ծնվում են սովորողների գլխում: Կարո՞ղ եմ բոլոր ոչ ստանդարտ վարքի ու մտքի տեր երեխաների մոտ զարգացնել ստեղծագործական մտածողություն ու ունակություն:
    • Կկարողանա՞մ օգնել երեխային մեծանալու որպես անհատականություն, այնպիսին, որի մոտ գաղափարները զգացմունքներ կառաջացնեն, իսկ զգացմունքները՝ գաղափարներ:
    << Վատ ուսուցիչը մատուցում է ճշմարտությունը, իսկ լավ ուսուցիչը օգնում է հայտնաբերել այն>>, իրավամբ նկատել է Ադոլֆ Դիստերվեգը։ Հայտնի է, որ կրթական համակարգի զարգացման միտումները որոշվում են մշակույթային առաջադիմությամբ: Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ հասարակական հարաբերություններում ուսուցչի և աշակերտի դերը, նրանց կայացումն ու զարգացումը ապագայի գրավական են դառնում: Մանկավարժի և սովորողի անձի, անհատականության ձևավորումը կախված է այն բանից, թե ինչ է ուզում հասարակությունը և ինչպես պետք է հասնել ցանկալի արդյունքին: Ուսուցիչը ստեղծագործող, արարող անձնավորություն է, որը միշտ շարժման, որոնումների, մասնագիտական զարգացման մեջ է: Նրա համար կարևոր է անընդհատ ինքնակատարելագործման և մասնագիտական աճի անհրաժեշտության գիտակցումը: Ֆինանսական կրթություն իրականացնող ուսուցիչը պետք է պատրաստ լինի փոփոխություններին, կարողանա լավ յուրացնել նոր ծրագիրը, վարպետորեն մատուցել գաղտնիքները, կապել աշակերտների կյանքի, կենսափորձի հետ։ Ներառվող գիտությունը մատուցել՝
    • Մատչելի և հետաքրքիր
    • Չափավոր
    • Շարունակական (պարուրաձև զարգացում)
    • Բազմակի մեթոդների կիրառմամբ
    • Սահուն
    Դասավանդումը պետք է ուղեկցվի տարբեր խաղերով, գործնական աշխատանքներով, , խմբային քննարկումներով թեստերով։ Թեմայի առանձնահատկությունից կախված՝ պետք է հանձնարարել կարճաժամկետ և երկարաժամկետ ուսումնասիրություն պահանջող գործնական, հետազոտական և նախագծային աշխատանքներ։ Անձնական ֆինանսների կառավարման մշակույթ ձևավորելու գործում կարևոր նշանակություն ունեն ֆինանսական կազմակերպություններ կատարվող այցելությունները, էքսկուրսիաները, հսկիչ գնումների իրականացումը, միջոցառումների կազմակերպումը։
    Ցանկության դեպքում միշտ ուղի կգտնվի, չցանկանալու դեպքում՝ պատճառաբանություն։ Նպատակը կթելադրի ուղին։
    Իսկապես, ստեղծագործ, իր աշխատանքը սիրող, իր նվիրական գործի կարևորությունը գիտակցող ուսուցիչը կգտնի արդյունավետ ուղիներ, իսկ եթե պատրաստ չլինի նորարարության ու փոփոխության, անպայման կգտնի պատճառաբանություն՝ թե՛ ծրագիրը փնովելու, թե իրականացման անհնարինությունն ապացուցելու համար։
    Մերօրյա ուսուցչի համար կարևոր է հենց աշակերտ գաղափարը. առանց աշակերտի նա ոչինչ է: Եթե նա անսահման նվիրվում է իր աշակերտին. դա վեհություն է տալիս իր կերպարին ու կոչմանը:
    Աներևակայելի քառատրոփ հևքով զարգացող այս դարում դյուրին չէ լինել ուսուցիչ-ուղեկցող և չվրիպել կամ չսխալվել: Իսկ այդպիսի սխալները չեն ներվում: Լինել ժամանակի զգայուն ալեհավաքը, զտել ու բյուրեղացնել այն ամենն, ինչ անհրաժեշտ է աշակերտի մտքին ու հոգուն, ուղղել նրա հայացքն ու ուղղորդել այնպես, որ որքան հնարավոր է շուտ ազատվի ուսուցիչ-ձեռնափայտից ու քայլի ինքնուրույն, հաստատուն քայլերով. ահա ուսուցչի դժվարին առաքելությունն այսօր:
    Ուրեմն, սիրելի′ ուսուցիչ-ալեհավաք կամ ուսուցիչ-ուղղորդող, եթե գիտակցել և ընտրել ես այդ կոչումը, այսինքն` պատրաստ ես ժամանակիդ շունչը դառնալու, դարձի′ր գիտելիքների շտեմարան, որ իր գանձերը պիտի մատուցի աշակերտին, մինչև իր լիակատար սպառվելը: Եղի′ր յուրահատուկ հաղորդիչ, որ պետք է լիցքավորվի և պարպվի` ժամանակի հրամայականին ականջալուր:
    Սիրելի՛ և պատասխանատու մասնագետ, գործի նվիրյա՛լ, հայրենանվեր անհատ, այսօրվա աշակերտի, վաղվա քաղաքացու, հայրենիքի տիրոջը կերտող մասնագետ, հստակ գիտակցի՛ր սկսած գործի կարևորությունը, ամենայն պատասխանատվությամբ ու նվիրումով մոտեցիր այդչափ կարևոր <<ապագայի հիմքեր ստեղծող>> ծրագրին։ Ամենայն պատասխանատվությամբ կատարիր քեզ վստահված աշխատանքը, քանզի արդյունքում շահելու են ոչ միայն Ձեր սիրելի աշակերտները, այլև նրանց այսօրվա ու վաղվա մեծ ու փոքր ընտանիքները, մեր հարազատ երկիրն ու նրա ապագան։

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Narine. (17.01.2019), Nelli Antonyan (17.01.2019), Լուսինե Քառյան (17.01.2019)

  7. #4
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2019
    Հասցե
    ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ․ Զովաբերի
    Գրառումներ
    7
    Հեղինակության աստիճան
    0
    Եզրակացություն

    ֆինանսական առողջությունը նույնքան կարևոր է, որքան ֆիզիկականն ու հոգեկանը։ Ուստի դրա մասին ևս պետք է մտածել, հոգ տանել փոքրուց։ Դրա մասին հոգ տանող յուրաքանչյուր ուսուցիչ իրավասու է ունենալ և գործադրել իր մանկավարժական մեթոդներն ու հնարները, բայց բոլորն էլ պարտավոր են լինել կատարյալ ուսուցիչներ և աշխատել երեխայի զարգացման օգտին:
    Երեխայի զարգացման գործում իր ահռելի տեղն ու դերն ունի այն, թե ուսուցիչը կարողանու՞մ է արդյոք ուսումնական գործընթացը կազմակերպել սովորողների անհատական կարիքների հաշվառմամբ: Սա նրանց մենաշնորհն է, որոնց համար կարևոր են ուսման արդյունավետությունն ու երեխայի հետագա ճակատագիրը: Յ.Ա. Կամենսկին կոչ էր անում ուսուցիչներին սիրել իրենց մասնագիտությունը, քանի որ այն ամենակարևորն էր երկրի վրա, քանի որ իրենք են ապագայի համար հիմքեր ստեղծողները։

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Narine. (17.01.2019), Nelli Antonyan (17.01.2019), Լուսինե Քառյան (17.01.2019)

  9. #5
    Մոդերատոր Narine.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2018
    Հասցե
    Գեղարքունիքի մարզ գ Ծովազարդ
    Գրառումներ
    726
    Հեղինակության աստիճան
    6093
    Մեջբերում armmelqonyan74-ի խոսքերից Նայել գրառումը
    Ում՞․․․
    Ինչու՞․․․
    Ինչպես՞․․․
    Բարի գալուստ կրթական ֆորում, հարգելի Արմենուհի։
    Հետաքրքիր և արդիական թեմա եք գրառել, սիրով կմասնակցեմ քննարկմանը։

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (21.01.2019), Լուսինե Քառյան (17.01.2019)

  11. #6
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2019
    Հասցե
    ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ․ Զովաբերի
    Գրառումներ
    7
    Հեղինակության աստիճան
    0
    Շնորհակալ եմ, Նարինե ջան։ Հետևել եմ քո խորհրդին, բայց կայքի հետ աշխատանքը նոր եմ փորձում յուրացնել։

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Narine. (21.01.2019), Nelli Antonyan (21.01.2019)

  13. #7
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2019
    Հասցե
    ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ․ Զովաբերի
    Գրառումներ
    7
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգարժան ֆինանսական կրթություն իրականացնող դասվարներ, եթե ունեք ծրագրի հետ կապված հարցեր, խնդրեմ, սիրով կպատասխանեմ։

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Narine. (21.01.2019), Nelli Antonyan (21.01.2019)

  15. #8
    Մոդերատոր Narine.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2018
    Հասցե
    Գեղարքունիքի մարզ գ Ծովազարդ
    Գրառումներ
    726
    Հեղինակության աստիճան
    6093
    Մեջբերում armmelqonyan74-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգարժան ֆինանսական կրթություն իրականացնող դասվարներ, եթե ունեք ծրագրի հետ կապված հարցեր, խնդրեմ, սիրով կպատասխանեմ։
    Արմենուհի ջան կա՞ն արդյոք օժանդակ ձեռնարկներ կամ ուղեցույցներ ֆինանսական կրթության իրականացումն ավելի արդյունավետ դարձնելու համար։

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (22.01.2019), Ստեփանյան Նելլի (22.01.2019)

  17. #9
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2019
    Հասցե
    ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ․ Զովաբերի
    Գրառումներ
    7
    Հեղինակության աստիճան
    0
    Նարինե ջան, ցավոք դեռևս չկան։

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •