Էջ 7 8-ից ԱռաջինԱռաջին ... 5678 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 70 համարի արդյունքները՝ ընդհանուր 76 հատից

Թեմա: ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ.

  1. #61
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    491
    Հեղինակության աստիճան
    8156
    Ահա թե ինչու իմ կյանքի լավագույն տասնամյակը գնաց ոչ միայն դիմանալու, այլև ... հարկադիր համակերպության վրա: 50-ական թվականների սկզբին ես զբաղված էի սիզիֆյան աշխատանքից էլ դժվար գործով. աշխատում էի ... ձայնս փոխել: Իմ առաջին գրքույկը («Անմահները հրամայում են»), որ լույս տեսավ 1948-ին***, համեմատաբար պակաս աղմուկ հարուցեց, քան առաջին բանաստեղծություններս մամուլում: Բայց երկրորդ գրքի հարցը հասավ անլուծելիության: Չափածո ակնարկը, հանգավորված ռեպորտաժը, պատմողական-նկարագրական ոտանավորը գրավել էին ոչ միայն գրական շուկան, այլև դարձել գրական քաղաքականության վարիչը: Ու ես էլ փորձեցի գրել մի չափածո վիպակ, որ նախապես կոչվում էր «Գո՞մ, թե՞ պալատ»: «Ագրոքաղաքներ» կառուցելու ժամանակներն էին: Իմ ձեռագրին ծանոթացողները սարսափեցին. չէ՞ որ վերնագիրն իսկ դեմ էր «գլխավոր գծին»: Բայց քանի որ նրանք շահագրգռված էին այդ պոեմի հրատարակմամբ, ապա ինձ ստիպեցին չո՜րս անգամ վերամշակել: Ես արդեն տեսնում էի, որ մորթին քերթելուն չարժի, բայց ստացվել էր այն անեկդոտի պես, երբ արջի հետ ակամա մենամարտողին ասում են. «Արջին բա՛ց թող ու փախի՛ր», իսկ նա խեղճ-խեղճ պատասխանում է. «Ես թողնում եմ, բայց արջը ինձ չի թողնում»: Չորս անգամ վերամշակելուց (այսինքն՝ ամեն ինչ հիմնովին փչացնելուց) հետո էլ «արջն ինձ բաց չթողեց». Հայպետհրատը պատրաստի շարվածքը ցրեց: Եվ այդ բազմաչարչար ու տխուր պոեմը առաջին անգամ լույս ընծայեց մոսկովյան «Советский писатель»-ը 1953-ին («Друзья из Советашена» վերնագրով) և միայն դրանից հետո՝ Հայպետհրատը («Անհաշտ մտերմություն» վերնագրով):

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Nelli Antonyan (12.06.2019)

  3. #62
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    491
    Հեղինակության աստիճան
    8156
    Իմ գիտակցական ամբողջ կյանքում ես տառապել եմ, եթե կարելի է ասել, կոմիտասասիրությունից: Իմ ազգի մեծագույն զավակներից մեկը, որին բնությունը օժտել էր այն ամենով, ինչի համագումարը բնորոշվում է «հանճար» կարճ բառով, ծնվել էր ամենաբախտավոր և ամենադժբախտ աստղի տակ: Բոլորովին որբ, մայրենի լեզուն համարյա թե մոռացած, միայն ձայնի (և որբության) շնորհիվ Էջմիածնի ճեմարան ընկած, ուստի և կուսակրոն դարձած, իր համակ լուսեղենությունը մշտնջենական սևերի մեջ պարփակած այդ մարդակերպ ոգին ի վերջո իսկապես էլ ոգեղինացավ. ականատես այն ցեղասպանությանը, որի առաջնությունը գերմանական ֆաշիստներին չի պատկանում, այլ օսմանյան թուրքերին, Կոմիտասը խելագարվեց 1915-ին և ամբողջ քսա՜ն տարի ապրեց փարիզյան հոգեբուժարանում՝ իբրև մի անթաղ մեռել, իբրև անփուտ սրբություն: Գրել Կոմիտասի մասին հավասարազոր էր գրել հայ ժողովրդի վերջին 100 տարվա պատմությունը՝ ժողովրդի կյանքով ու երազանքներով, կենցաղով ու գոյամարտով, երգերով ու լացով, եվրոպական դիվանագիտությամբ ու թուրքական բարբարոսությամբ, ազգագրությամբ ու ազգագիտությամբ, անցյալով և ապագայով:
    Ես ոխերիմ թշնամություն ունեմ այն պոեզիայի հանդեպ, որ հիմնվում է «մասին»-ի վրա ու շուրջ, ինչպես թրթուրը՝ մրգածաղկի: Ես էլ պոեզիա չեմ համարում այն ամենը, ինչ կարող է գրվել արձակով, ինչ կարող է պատմվել: Ուստի և իմ «Անլռելի զանգակատունը» գրված է ոչ թե Կոմիտասի մասին, այլ Կոմիտասի առթիվ, և 7000 տողանոց այդ երկը ո՛չ ես, ո՛չ էլ որևէ ընթերցող չի կարող պատմել թեկուզ 7 րոպե:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Nelli Antonyan (12.06.2019)

  5. #63
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    491
    Հեղինակության աստիճան
    8156
    Ճիշտ է, որ գրողը դրսևորում է այն, ինչ ուրիշները նկատել, բայց չեն տեսել, զգացել, բայց չեն հասկացել, ապրել, բայց չեն կարողացել արտահայտել: Ճիշտ է, բայց թերատ է: Իսկական գրողը նա է, ով նաև տեսնում է բաներ, որ այլք չեն տեսել, զգում է բաներ, որ ուրիշները չեն զգացել, ապրում է բաներ, որ ամեն ոք չի ապրել և չի կարող ապրել: Անցյալ և արդի գրականության տարբերությունը, ընդհանուր և կոպիտ սահմանագծումով, ըստ իս, այն է, որ եթե հները ասում էին այնպիսի բաներ, որ ամեն մարդ կարող է իմանալ, բայց չգիտի, ապա նորերը պիտի հոգ տանեն ասելու այնպիսի բաներ, որոնք, իրենց կարծիքով, մենք չգիտենք և չենք կարող իմանալ, եթե իրենք չլինեին: Ուստի և՝ եթե որևէ մեկը ասում է այնպիսի բան, որ ես գիտեմ, կարող է ինձ իր ընթերցողը չհամարել, որովհետև ես՝ ընթերցողս, ավելի անճարակ չեմ, քան ռադիոունկնդիրը. կարող եմ «անջատել ռադիոն», այսինքն՝ փակել գիրքը:
    ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ
    1.XII.1965թ.
    Վերջին խմբագրող՝ Zhanneta: 01.03.2019, 15:22:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Nelli Antonyan (12.06.2019)

  7. #64
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    491
    Հեղինակության աստիճան
    8156
    * 1942թ. «Սովետական գրականություն» ամսագրի №7-ում Պ. Սևակ ստորագրությամբ լույս է տեսնում նրա առաջին տպագիր բանաստեղծությունը՝ «Անխորագիր» վերնագրով: Ամսագրի №8-ում տպագրվում են «Փնտրումներ», «Զղջում», «Պատերազմի դաշտում զոհվածներին» բանաստեղծությունները: Ամսագրի գլխավոր խմբագիրը Ռուբեն Զարյանն էր:

    ** Ձեռագրում գրել է 1948 և ուղղել - դարձրել 1949: Մեքենագիր օրինակներում նույնպես նշված է 1949թ., մի օրինակում մնացել է 1948թ.: Իրականում 1943-ին տպագրվել է մեկ բանաստեղծություն, 1944-ին՝ երկու բանաստեղծություն, 1947-ին՝ ևս երկու բանաստեղծություն, 1948-ին՝ երեք բանաստեղծություն: «Ինքնակենսագրությունը» գրելիս, ամենայն հավանականությամբ, չի հիշել այս հատուկենտ հրապարակումների գոյության մասին: «Անմահները հրամայում են» գրքույկը ևս (թեև տպագրվել է 1948-ին) ըստ էության լույս է տեսել 1949-ին: Այստեղից էլ՝ թվականների այս խառնաշփոթը:

    *** Ձեռագրում 1948-ը ջնջել է, հետո լուսանցքում նորից գրել 1948: Մեքենագիր օրինակներում հանդիպում է և՛ 1948-ը, և՛ 1949-ը (մի օրինակում 1948-ը իր ձեռքով դարձրել է 1949): «Անմահները հրամայում են» գրքույկի տիտղոսաթերթին նշված է 1948թ., վերջին էջին կարդում ենք. Հանձնված է արտադր. 23/IV 1948թ., Ստորագրվ. է տպ. 23/VI 1948թ.: Ալ. Արիստակեսյանը իր մենագրության մեջ (Պ. Սևակ, Եր., 1974թ.) գրում է. «1948 թվականի վերջերին (ընդգծումը ծանոթագրողինն է) լույս է տեսնում Պ. Սևակի երախայրիքը՝ «Անմահները հրամայում են» ժողովածուն» (էջ 85): Նույն Արիստակեսյանի «Պ. Սևակ. կենսամատենագիտություն» (Եր., 1983թ.) գրքում կարդում ենք «1948… հոկտեմբեր…-լույս է տեսնում բանաստեղծությունների առաջին գիրքը…»: Ն. Հովսեփյանի «Պ. Սևակ. կենսամատենագիտություն» (Եր., 1968թ.) գրքի «Պ. Սևակի երկերը առանձին գրքերով» բաժինը բացվում է 1949 թվականով՝ «Անմահները հրամայում են» գրքով, թեև վերնագրի տակ գրված է նաև հրատարակման թվականը՝ «Ե., Հայպետհրատ, 1948թ., 60 էջ» (էջ 29): Բանաստեղծը կարդացել էր Ն. Հովսեփյանի գրքի ձեռագիրը. ամենայն հավանականությամբ նա էր հուշել թվագրումը՝ 1949թ.: Ռուսերեն թարգմանության մեջ Ն. Մենաղարաշվիլին նույնպես թվագրել է 1949: Այս և կողմնակի այլ վկայություններ փաստում են, որ «Անմահները հրամայում են» գրքույկը իրականում ընթերցողին հասել է 1949 թվականին:
    Ծանոթագրությունները` Արմեն Պարույրի Ղազարյանի

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Nelli Antonyan (12.06.2019)

  9. #65
    Ավագ մասնակից Կարինե Զիլֆիմյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2018
    Գրառումներ
    167
    Հեղինակության աստիճան
    7208
    Պարույրը մի անկրկնելի մարդկային ֆենոմեն էր: Անհանգիստ, հախուռն, կրքոտ, տարերային, ծայրահեղությունների վրա խաղացող: Բայց ես քիչ մարդկանց եմ հանդիպել, որոնք լինեն այնքան կիրթ ու ազնվական, որքան Պարույրը: Մաքրասեր, Ճաշակավոր, հավաքված, մշտապես կեցվածքի մեջ: Անել այն, ինչ Պարույրն էր անում, ապա դա կլինի կամ աններելի շեղում, կամ սովորական գռեհկություն: Բայց նրան կարելի էր, որովհետև նա անում էր իր ձևով, անում էր իբրև արվեստ, գտնում էր փաստի տրամաբանությունը, արարքի օրինականությունը: Եվ դա այդպես էր, որովհետև նա ևս բացառիկներից է, «որին աստվածներն են համբուրել»:
    ... Գրականության ինստիտուտում Պարույրը մոտեցավ ինձ, թե՝ գնում ենք Մխչյան իր քեռու մոտ՝ խաշ ուտելու: «Այս շոգին և այն էլ այս ուշ ժամին ի՞նչ խաշ»,_ ասում եմ ես: «Սուտ նախապաշարմանունք է,_ ասում է Պարույրը,_ խաշը հենց երեկոյան են ուտում: Պարզապես պարապ քաղաքացիների սովորույթն է առավոտվա խաշը, մեր պապերը ոչ մի հիմք չունեին առավոտյան խաշ ուտելու և բքնած փորով գործի գնալու: Գնացինք»:
    Երբ դուրս էինք եկել քաղաքից, ղեկի մոտ նստեց Պարույրը: Դա ինձ համար անսպասելի էր:
    _ Բայց քո վարած ավտոն նստելուց առաջ մարդ պետք է նախ իր կտակը գրի,_ ասում եմ ես:
    _ Մխիթարվիր նրանով, որ կտակելու ոչինչ չունես: Իսկ եթե մի բան լինի, էլի քո օգտին է. քիչ բան է՞ Պարույրի հետ զոհվելը: Այդպես գոնե միշտ կհիշվես:
    ... Պետք էր դիտել միայն, թե քեռու ծաղկանոցում Պարույրը ինչ դասեր էր տալիս: Կարծես բանաստեղծ չէր, այլ մի բնագետ, որ ճանաչում է բույսերի, ծառերի ու ծաղիկների գաղտնիքները, դատողություններ անում նրանց տեսակների, պատվաստման ժամանակի ու ձևերի մասին; Բնության նկատմամբ նրա սերը հասնում էր պաշտամունքի: «Մինչև հիմա ինձ ճանաչել են որպես բանաստեղծ, բայց կգա ժամանակ, որ երևի ոչ պակաս հայտնի կդառնա նաև ծաղկագետ Պարույրը: Ես հսկայական գրականություն եմ ուսումնասիրել և գիրք եմ գրելու ծաղիկների մասին: Այն ժամանակ նոր միայն կզգաք, որ կա նաև մի ուրիշ հետաքրքիր անծանոթ աշխարհ: Ես կգրեմ, թե ծաղիկներն ինչպես են սիրում, թախծում, քնում, արթնանում, ժպտում, խոսում միմյանց հետ: Մինչև այդ բոլորը չիմանաս, բնությունը չես սիրի»:
    Մեր այդ փոքրիկ ճանապարհորդությունն, իհարկե, շատ հաճելի էր, բայց դա չխանգարեց, որ ես Պարույրին ասեի, թե, այնուամենայնիվ, մի իմաստուն խարհուրդ կա այն բանի մեջ, որ մարդիկ խաշը առավտյան են ուտում:
    «Կարծում ես՝ չգիտե՞մ,_ ծիծաղում է Պարույրը,_ բա ուրիշ կերպ քեզ ո՞նց համոզեի, որ գաս»:
    ... Նրա կյանքի վերջին էջերի վրա ձախորդություններ գրանցեց 1971 թվականը: Դարձել էր ներամփոփ, հուսահատ, հոգեբանորեն օտարված: Այդպես էլ նա երևաց Հայաստանի Գրողների վեցերորդ համագումարի նախագահությունում՝ սև հագած, լուռ, անջատված, տխուր. ինքն էր ու իր ծխախոտը, որ կարծես խորհրդանշում էր Մեծ Հրաժարումի փիլիսոփայական վիճակը:
    Հունիսի սկզբի օրերին երևաց Գրականության ինստիտուտում; Շտապ էր ու խուսափող: Միջանցքում ներկաներին հանդիպեց, մի քանի խոսք ասաց ու արագ իջավ աստիճաններից՝ որպես մասունք թողնելով հեռավոր կարոտի ձայնը:
    «Իմ արժեքը դուք հետո կզգաք, իսկ հիմա Պարույր Սևակ այլևս չկա, կա միայն մի ծաղկավաճառ, որին, եթե ուզում եք, կարող եք տեսնել այնտեղ՝ Չանախչիում»:
    Ու միշտ ինձ թվում է, որ վերջին հրաժեշտի այս արձագանքն է, որ նրան տարավ դեպի այնտեղ՝ մի ուրիշ աշխարհ...
    Դեպի անմահություն...

    Սերգեյ Սարինյան

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (12.06.2019), Zhanneta (17.06.2019)

  11. #66
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    491
    Հեղինակության աստիճան
    8156
    Թեև սեւակագիտությունն արդեն տասնամյակների պատմություն ունի, բայց կարելի է ասել, որ այս ասպարեզում դեռեւս լուրջ ձեռքբերումներ չեն արձանագրվել։ Առանձնապես՝ վերջին քսան տարիների ընթացքում։ Իհարկե, գրական-գիտական մամուլում հանդիպում ենք հետաքրքիր վերլուծությունների, անդրադարձումների, փորձեր են արվում՝ գիտական ճշգրտման ենթարկել մեր քնարերգության զարգացման այն բնականոն օրինաչափությունները, որոնք, առնչվում են բանաստեղծի ստեղծագործությանը, սակայն, կարծում եմ, դա բավարար լինելուց հեռու է։Սեւակը բարդ երեւույթ է։ Հետեւապես սեւակյան թեման, ինչպես ասում են, ինքնին ենթադրում է խնդրի արմատական իմացություններ ու բարձր ինտելեկտ։ Պարույր Սեւակի բանարվեստին դիմողը, բնականաբար, պետք է խորապես իմանա ոչ միայն Սեւակին, այլեւ հայ քնարերգությունը՝ սկսած վաղնջական ժամանակների մեր ավանդավեպերից, Գողթան երգերից, մինչեւ մեր պոեզիայի այսօրն ու վաղը (թող տարօրինակ չհնչի, այո, վաղը) եւ համաշխարհային գրականությունն ու գեղարվեստն ընդհանրապես։ «Պարույր Սեւակ. գեղագիտություն եւ բանարվեստ» աշխատության հեղինակ Ռուզան Արիստակեսյանը, ինչպես վկայում է նրա աշխատանքը, խնդրի ամբողջ բարդության գիտակցումով է ձեռնամուխ եղել գործին։

  12. #67
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    491
    Հեղինակության աստիճան
    8156
    Ատենախոսը ձգտել է հարցադրումների շրջանակներն ընդլայնել՝ գեղագիտական խնդիրներից մինչեւ բանարվեստի առանձնահատկությունները, ձեւի ու բովանդակության խնդիրները, պոետիկան։ Առավել մեծ ուշադրություն է դարձվել Սեւակի ստեղծագործության կոմպոզիցիոն-կառուցվածքային խնդիրների գիտական համակարգմանը՝ համեմատական ու համադրական վերլուծությունների միջոցով։Այս առումով, թերեւս, մյուս գլուխներից տարբերվում է «Գեղարվեստական մտածողության կառուցվածքային տարրերը» բաժինը, ուր ատենախոսության հեղինակը (մանավանդ՝ «Երաժշտական կառուցումի սկզբունքները» հատվածում) կատարում է որոշակի մեկնություններ ու հետազոտություններ, հանգում կարեւոր եզրակացությունների։ Աշխատանքում նկատելի է գրականագիտական փաստերի առատությունը, փաստեր, որոնցից շատերը գիտական շրջանառության մեջ են դրվում առաջին անգամ։ Այսուհանդերձ, սակայն, երբեմն ստեղծվում է այնպիսի տպավորություն, թե ատենախոսության հեղինակը շրջանցել է ուսումնասիրվող նյութին առնչվող առանձին խնդիրներ, կամ, գուցե թե, քաջատեղյակ չէ քննության առնվող ժամանակի գրական գործընթացներին ու զարգացման միտումներին, բանավիճային բոլոր հրապարակումներին։ Չնայած՝ դրանց անդրադառնում է։ Այդպես մտածելու տեղիք է տալիս այն հանգամանքը, որ սեւակագիտությանը նվիրված առանձին հեղինակների կարեւոր հրապարակումներ դուրս են մնացել ատենախոսի տեսադաշտից։

    Սեւակի յուրաքանչյուր բառ ու կապակցություն, նախքան նրա բանատողի կուռ հյուսվածքին հասնելը, հասունանում է հակասությունների վրա, այն պարունակում է պոլեմիկական հզոր լիցքեր. այստեղից էլ՝ սեւակյան խոսքի տրամադրականությունը, որը, իր հերթին տանում է դեպի տրամաբանական պատկեր։ Ասել է թե՝ նյութի վերառարկայական ընկալումը սեւակյան պատկերի գլխավոր տարրերից է։ Սեւակը, բարենորոգումներով հանդերձ, մեր քնարերգության մեջ հանդես եկավ, առաջին հերթին, որպես նորարար՝ բառի ամենախորը իմաստով, էական փոփոխություններ մտցրեց մեր գեղարվեստական մտածողության մեջ։ Եվ այս հենքի վրա էլ դրսեւորվում է նրա գեղագիտական հայացքը։ Սեւակագիտությունը, հետեւապես, ենթադրում է առավել ընդգրկուն ու համապարփակ հայացք եւ մոտեցումներ։

  13. #68
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    491
    Հեղինակության աստիճան
    8156
    Սեւակի պոեզիայի մասին իր դիտարկումներն Արիստակեսյանը մեծամասամբ կատարել է սեւակյան սկզբունքների ու հայացքների վրա հենվելով, հիմք ընդունելով այն մտքերն ու գաղափարները, որոնք բանաստեղծն առաջ է քաշել թե՛ իր բանարվեստում, թե՛ ծրագրային հրապարակումներում։ Աշխատության հեղինակը հատուկ տեղ է հատկացնում Պարույր Սեւակի քնարերգության համանվագայնությանը՝ հիմնավորելով խոսքը հենց Սեւակի բանաձեւումներով։ Բայց եւ այնպես, աշխատության բոլոր բաժիններում չէ, որ իրեն զգացնել են տալիս քննական-վերլուծական մտքի խորությունը, գիտական մոտեցումները։ Սեւակը, Չարենցից հետո, մեր գրականության ամենահակասական անհատականությունն է, բնականաբար, այնքան էլ դյուրին չէ նրա բանարվեստը «ենթարկել» գիտական որեւէ սահմանման, մանավանդ՝ եթե դատելու լինենք «յուրաքանչյուր տեսություն ենթակա է փոփոխության» բոլոր ժամանակների համար նույնքան արդիական ճշմարտությամբ։

  14. #69
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    491
    Հեղինակության աստիճան
    8156
    Ատենախոսության հեղինակը նախընտրելի է համարել առաջին բաժնում խոսել Սեւակի գեղագիտության մասին՝ խոսքը կառուցելով հիմնականում (եթե ոչ ամբողջությամբ) գրողի տեսական հոդվածների վրա, մինչդեռ Սեւակ գեղագետին կարելի է առավել վեհությամբ տեսնել առաջին հերթին նրա պոեզիայում։ Ահավասիկ, գրողի «Մանկական ճոճք» բանաստեղծությունը, որը խորհրդային գրաքննության կողմից հանվեց «Եղիցի լույս» կալանված ժողովածուից, այդպես էլ անհետացավ, անգամ պոետի հետմահու հրատարակված հատորներում չերեւաց։ «Ոչ մի ժամանակ, Ոչ մի ժամանակ, Մենք այնպես մենակ ու մենիկ չէինք, Ինչպես որ հիմա, Երբ միասին ենք բոլորս առավել, Քան թե որեւէ ուրիշ ժամանակ...» պոետական տողերն, օրինակ, այդ առումով կարող են ավելին ասել, քան հրապարակային ցանկացած հոդված։ Դա այդպես է, որովհետեւ գործ ունենք բանաստեղծի, այն էլ՝ ոչ սովորական, խիստ ինքնատիպ երեւույթի հետ։ Եվ ապա, առավել տրամաբանական կլիներ գրականության պատմաբան-գրաքաննադատ Սեւակը դիտարկումներում չառանձնացվեր տեսաբան Սեւակից։ Բացի դրանից, Սեւակի գեղագիտությանը դիմել ու, հայ եւ համաշխարհային գիտական, գեղարվեստական մտքի զարգացումների համապատկերում, հանգամանորեն չանդրադառնալ գրողի պատմափիլիսոփայական հայացքների ուսումնասիրությանը, նշանակում է, մեղմ ասած, բուն ասելիքը թողնել մի կողմ։

  15. #70
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    491
    Հեղինակության աստիճան
    8156
    Պարույր Սեւակի պոետական առաջին բառից մինչեւ վերջինը, դա մի անկրկնելի ճանապարհ է, որով բանաստեղծն անընդհատ, ինչպես ինքը կասեր՝ «անդուլ, անդադար» գնում է դեպի Սեւակը։ Սեւակը Սեւակին հասավ եւ ինքն իրենից բարձրացավ հիմնականում «Անլռելի զանգակատուն», «Մարդն ափի մեջ», «Եղիցի լույս» գործերի մեջ՝ հստակեցնելով իր նկարագիրը, մեր գրականության մեջ հաստատելով գրողի ու գեղագետի զտարյուն իր տեսակն ու կերպարը։ Իսկ վաղ շրջանի Սեւակը (Սեւակն ինքը դիֆերենցումի մեջ էր տեսնում երիտասարդ շրջանի Չարենցին), եթե կարելի է այսպես ասել, նախապատրաստում էր այն Սեւակին, որին մենք հետագայում հանդիպեցինք նրա վերջին մատյաններում։ Կոնկրետացնեմ միտքս. Սեւակի գեղագիտությանը նվիրված խնդիրների բաժնում ատենախոսը մեջբերում է կատարում Սեւակից, ըստ որի, կուսակցության 20-րդ եւ 22-րդ համագումարները «մեզ վերադարձրին մեր տեսողությունը, ուրեմն եւ՝ հեռանկար կազմելու պարզ զգացողությունը»։ Սեւակի ընդհանուր նկարագրի, նրա գեղագիտության մեջ չեն տեղավորվում, մարսվում, ընդունվում այս եւ նման ընդհանրացումները, որոնք թեեւ ճշգրիտ են, բայց ճշմարտացի չեն, դրանք պիտի դիտել ոչ թե Սեւակի դիմանկարում՝ որպես բնութագրական գծեր, այլեւ միայն ու միայն դիմանկարի համար արված ֆոնի վրա՝ որպես գունային կոնտրաստ։ Ճիշտ է, Չարենցի ժառանգորդ Սեւակը, մանավանդ՝ ստեղծագործական կյանքի վաղ շրջանում, առանձին դեպքերում հարել է, այսպես ասած, լենինյան գաղափարաբանությանը, բայց դա նրա համար դիմագծային ու բնութագրական չի դարձել՝ կերպարի ամբողջացման ու հասունացման մեջ. այդ ամենը մնացել է որպես դինամիկ զարգացման հախուռն ընթացքի քայլ, միջուկը պաշտպանելու արտաքին կեղեւ, ոչ երբեք ուղղություն եւ սկզբունք, դա երեւույթ է, որ Սեւակի պատկերածն է ցույց տալիս, ոչ թե... պատկերը։ Եթե Լենինի հանդեպ (Սեւակի ձեւակերպումն է) «անսահման սերը» «զրահ դարձավ Չարենցի համար՝ նրա կյանքի բոլոր փուլերում», ուշադրություն դարձնենք՝ զրահ, ապա Սեւակն ինքը եւս մեծ պայքարի մեջ զրահի կարիք ուներ։ Վերջապես, սեւակյան պոեզիայի գիտական վերլուծությունը պահանջում է նաեւ, որպեսզի ոչ միայն «չմոռացվի», այլեւ անպայման շեշտվի սոցիալ-քաղաքական այն ժամանակը, որում ապրում էր Սեւակը, խորհրդային ժամանակաշրջանը։ Ասել է թե՝ կարդալ ոչ միայն բնագիրը, այլ նաեւ ենթաբնագիրը։ Սեւակ պոետի կերպարն իր ապրած դարաշրջանում մեզ ներկայանում է ասպետական այլախոհության մեջ (հիշենք, թեկուզ, որ այդ տարիներին Կոմիտասի ու հայոց եղեռնի մասին մի բառ գրելն անգամ հավասարազոր էր հերոսության, էլ չեմ խոսում փակի տակ դրված «Եղիցի լույս»-ի բացահայտ ընդվզումներից), ուր գրողի «մտերմությունն» անգամ անհաշտ էր։ Սա բավականին նուրբ հարց է՝ վիճարկելու եւ քննելու բազմաթիվ եզրերով, որը եւ պահանջում է համարժեք մոտեցում եւ հետազոտական աշխատանք։ Սեւակին չենք կարող տեսնել իրար լրացնող փաստերի զուգորդություններում, Սեւակը հակադրությունների մեջ է։ Եվ դա նրա բարդ կերտվածքի բացման բանալիներից է. «Ես ատում եմ քո անունը, Եթե աղջիկ ես ունենամ, Նա կկոչվի քո անունով, Ես ատում եմ քո անունը»։

Էջ 7 8-ից ԱռաջինԱռաջին ... 5678 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ՄԻԳՐԱՑԻԱՆ ԵՎ ԴՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
    Հեղինակ՝ Լ ի ա, բաժին` Պատմություն, Հասարակագիտություն, ՀԵՊ
    Գրառումներ: 67
    Վերջինը: 18.05.2019, 16:37
  2. ՄԻԳՐԱՑԻԱՆ ԵՎ ԴՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
    Հեղինակ՝ Լ ի ա, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 49
    Վերջինը: 16.03.2018, 00:29
  3. ՍԵ՞Ր ԷՐ ԱՐԴՅՈՔ
    Հեղինակ՝ ՎԻՈԼԱ, բաժին` Ստեղծագործող
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.12.2017, 04:21
  4. Հանրային քննարկում. «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊՈԱԿ
    Հեղինակ՝ Մարիետա, բաժին` Հանրային քննարկումներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 02.03.2011, 16:00

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •