Էջ 33 33-ից ԱռաջինԱռաջին ... 23313233
Ցույց են տրվում 321 համարից մինչև 324 համարի արդյունքները՝ ընդհանուր 324 հատից

Թեմա: Ո՞վ է ուսուցիչը:

  1. #321
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    609
    Հեղինակության աստիճան
    13725
    Մեծերի խոսքերը միշտ ուղեցույց են մեզ համար: Մեծ անուն է Ուսուցիչը, ու պետք է կարևորել ուսուցչի առանձնահատուկ դերակատարությունը, հարգել նրա հեղինակությունը, գնահատել նրա աշխատանքը, երբ համեստ նյութականով է ապահովված, բայց իր վրա է կրում մի ահռելի գործ՝ կերտելով մեր պետության ու ժողովրդի ապագան՝ իր հայրենանվեր ու ազգանպաստ առաքելությամբ:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Zhanneta (18.03.2019)

  3. #322
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    609
    Հեղինակության աստիճան
    13725

    Մեր օրերում կաթիլներով ենք հավաքում երջանկությունը...

    Մեր օրերում կաթիլներով ենք հավաքում երջանկությունը...

    ՄԱՐՏԻ 20-Ը ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է…

    Մեր օրերում կաթիլներով ենք հավաքում երջանկությունը...
    Ի՞նչ է երջանկությունը: Ասում են` միշտ էլ փորձել են սահմանել այն և բացահայտել դրա աղբյուրները։ Հետազոտական տարբեր խմբեր փորձել են գիտականորեն պատասխանել այն հարցին, թե վերջապես ինչ է երջանկությունը, և ինչպես կարելի է հասնել դրան։ Այն հաճախ սահմանել են որպես բարեկեցիկ ապրելաձև, ոչ թե` պարզապես զգացումներ։ Նաև երջանկության ընկալումները տարբեր են։ Գիտնականների մի մասը երջանկությունը բաժանում է մի քանի բաղկացուցիչների, ինչպիսիք են` բարեկեցությունը, կյանքի որակը։ Որոշ մտածողներ երջանկությունը սահմանում են որպես գոհունակություն։

    Ինձ համար երջանկությունը զգացմունքային վիճակ է, որը բնորոշվում է դրական կամ հաճելի հույզերով, որոնք էլ իրենց հերթին առաջացնում են բավարարվածության ուրախ տրամադրություն։ Եթե կան խաթարված կյանքեր, հակամարտ հարաբերություններ, մարդկային խղճի ու բարոյական արժեքների հետ կապված բազմաթիվ խնդիրներ, երջանկությունն ինքնին վերացական է դառնում, նրան հասնելու ձգտումն էլ` անհնարին: Մարդը երջանիկ պիտի լինի իր հարազատների միջավայրում, նաև այն հասարակության մեջ, որտեղ նա ապրում է: Մեր գլխավերևում ամպեր կան կուտակված, մենք տեսնում ենք այն, երբեմն մեր կողքի մարդու հոգուն պատած ամպերը չենք տեսնում, իսկ երբ փորձում ենք սփոփել նրան, երբ հուսահատ է, միայնակ, ժպտում է նա և սիրով ըմպում միայնությունը փարատող երջանկության կաթիլներից: Մարդկային ողբերգությունն անափ է, անսահման, մարդը միշտ էլ տագնապում է հարազատների կորստյան համար, նա նաև հոգսաշատ է, սոցիալապես անապահով, բայց հարմարվում է իր վիճակին, մռայլությունը քաշում է դեմքից, օրհնում իր զավակներին, որ ողջ և առողջ են. դա էլ երջանկություն է:

    Երբեմն գիշերը մարդն անհանգիստ սպասում է ցայգալույսին, որ մեղմորեն ընդունի արևի համբույրը. դա երջանկություն է, որ կարողացավ զգալ այդ ջերմագին հպումը: Հայացքն ընկնում է մոտակա ծառին, ձգտում է հատնաբերել բնության մշտարթուն շարժը, որ սփոփանք է բերում, երջանիկ ակնթարթ: Կարող է լինել այն աշխատանքի բերկրանք. ապրում է մարդն այդ երջանկությունը, երբ իր ցանած ցորենի բերքն է հավաքում: Եկեղեցին հավատի տաճար է, արևի լույսը` կյանքի արձագանք, որ կարող են նույնպես երջանկություն ցանել: Կյանքը սիրո և պայքարի ասպարեզ է, չարիքի դեմ մարդն իր տենչանքներն է գրկում, որոնք երջանկության ավետաբեր են դառնում, երազների մարմնացում:

    Լույս աշխարհ եկած մանկան ճիչը երջանկություն է ավետում: Մայրանում է հողը…Հողի մշակը երջանկություն է վայելում: Այդ նույն երկունքի ցավերով ծնվում է ստեղծագործ միտքը. այն նույնպես երջանկություն է բերում: Ուրեմն` ցավն էլ երջանկաբեր է… Երբեմն կաթիլներով հավաքած երջանկությունը անէանում է, նորից ես ուզում կաթիլ առ կաթիլ հավաքել այն, բայց ավելի ես համոզվում լիակատար երջանկության հասնելու անհնարինության մեջ: Մտորում ես նույնիսկ` ի~նչ լավ է, որ կաթիլներով անգամ վայելում ես այն, ուրեմն երջանիկ մարդ ես:

    http://www.usarmenianews.com/am-n-8421.html

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մարիամ Սարգսյան. (21.03.2019), Zhanneta (22.03.2019)

  5. #323
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    609
    Հեղինակության աստիճան
    13725
    54279242_2002492400056514_3464907639903748096_n.jpg

    Երբեմն անակնկալը լինում է այնտեղից, որտեղից չենք սպասում: Դպրոցում նոր ստացած «Ջրաբերդը» թերթեցի, խոսքս, թե տեսնենք ինչ կա..., անավարտ մնաց, երբ նկատեցի իմ լուսանկարը, ապա հայացքս փնտրեց հոդվածի հեղինակին: Մոխրաթաղի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Յուլյա Ավանեսյանն է...

    Բայց չեմ հիշում՝ վերջին անգամ ե՞րբ եմ տեսել հարազատ գյուղի դպրոցի ուսուցչուհուն՝ անցա՞ծ տարի, ամիսնե՞ր առաջ... Իսկ գուցե գլխի մի շարժումով բարևել, անցե՞լ ենք՝ առանց հասկանալու, որ մի օր կարող է հայտնվեինք միմյանց մտորումների շղթայում...
    Վերջին խմբագրող՝ Նատաշա Պողոսյան: 21.03.2019, 17:40:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մարիամ Սարգսյան. (21.03.2019), Zhanneta (22.03.2019)

  7. #324
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    609
    Հեղինակության աստիճան
    13725

    Գնահատանքը մեծագույն պարգև

    245.jpg

    Մարդու ստեղծածների մեջ ամենազարմանալին, անշուշտ, գիրքն է...

    Կան անհատներ, որոնց ժողովուրդը գնահատում է ոչ այնքան լրիվությամբ ճանաչելով, որքան ինչ-որ ժամանակահատվածում այդ մարդկանց կատարած նվիրական գործունեության համար: Դա օրինաչափ է և, միևնույն ժամանակ, ընկալելի: Սակայն գնահատանքը դառնում է առավել մնայուն, եթե անհատն իր կենսագրությունը կերտում է ոչ միայն ազգի համար ստեղծած որևէ դժվարին պահի թելադրանքով, այլ իր մեջ ի սկզբանե ձևավորված ու ինքնաճանաչման ուղղորդող գաղափարների ազդեցության ներքո: Այդպիսի անհատների թվին է պատկանում Մարտակերտի Վլ. Բալայանի անվան թիվ 1 միջն. դպրոցի հայոց լեզվի և գրականության վաստակավոր մանկավարժ Նատաշա Պողոսյանը, ով խոցվում է հանրային ցավից ու մտահոգվում սերնդի վաղվա օրով:

    Դպրոցում որպես ուսուցիչ աշխատելը մեծ ժամանակ ու ջանք է պահանջում: Բայց նրա նման անխոնջ մշակը ժամանակի և եռանդի պակաս չի զգում: Նրա համար հայոց լեզվի և գրականության դասը շարունակվում է ամենուրեք` տանը, փողոցում, այգում... օրվա տպավորություններն ու աշակերտների հետաքրքիր մտքերը գրի առնելիս: Այդ է վկայում նրա «Մանկավարժի օրագիր» գրքերի շարքը:

    Գրի առնված տողի, պատմության առօրեական տարբերակի ականատեսն է ինքը` տիկին Պողոսյանը, երբ յուրաքանչյուր անգամ Մարտակերտի Վլ. Բալայանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտները նրա օգնությամբ հայտնագործում են մինչ այդ իրենց անծանոթ կախարդական աշխարհ, ուր տիրում է մատաղ հոգու պարզություն, մտքի ճոխություն և անթերի տրամաբանություն: Եվ հենց այդ տառ ու բառի հզոր ոգին է, որ ամեն օր մղում է նրան խղճի ու պարտքի խոր գիտակցումով կատարելու մի գործ, որի արդյունքում լույս աշխարհ է գալիս «Մանկավարժի օրագիր» գրքի հերթական համարը:
    «Մանկավարժի օրագիր» հերթական գրքի լույսընծայման մասին տեղեկացա նրա աշակերտուհի Մերի Հովհաննիսյանից և հենց նրա միջոցով ուսումնասիրելու և ընթերցելու նպատակով ձեռք բերեցի գիրքը:

    Հիացած ու տպավորված եմ, գիրքն, իրոք, արժանի է գնահատանքի:

    Հարգելի՛ տիկին Պողոսյան, ցանկանում եմ, որ Երկնային Տերը ձեզ պարգևի առողջություն և երկար տարիների կյանք, որպեսզի Ձեր իսկ հեղինակությամբ լույս աշխարհ գան նոր գրքեր` նոր մտորումներով ու թարմ շնչով...

    Շնորհակալ ենք, որ մեզ` ընթերցողներիս, ընծայել եք հետաքրքիր, ուսանելի, պրակտիկայում կիրառելի, արդիական ձևաչափին համահունչ գրքեր:
    Այդ գրքերը մտքի նավեր են, որ ճանապարհորդել են ժամանակի ալիքների վրայով և զգուշաբար տանում են իրենց թանկագին բեռը գալիք սերունդներին: Իսկ սերունդների պարտքն է՝ գլուխ խոնարհել Ձեր վաստակի ու անգնահատելի աշխատանքի առաջ:

    Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ Ձեզ` կանանց միամսյակի առթիվ և մաղթում ամենալավն ու բարին:

    Յուլյա ԱՎԱՆԵՍՅԱՆ
    Մոխրաթաղի Գ. Պողոսյանի անվան միջն. դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

    http://www.usarmenianews.com/am-n-11887.html

    256.jpg
    Վերջին խմբագրող՝ Նատաշա Պողոսյան: 25.03.2019, 22:15:

Էջ 33 33-ից ԱռաջինԱռաջին ... 23313233

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞վ է կոչվում ոչ մասնագետ
    Հեղինակ՝ shirinyan, բաժին` Ուսուցչի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 28.02.2017, 19:11
  2. Ո՞վ և ինչպե՞ս պետք է ստեղծի դպրոցական կայքերը. առկա խնդիրներ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Դպրոցական կայքերի ստեղծման և զարգացման հիմնախնդիրներ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 23.02.2015, 11:44
  3. Ո՞վ է մեղավոր,ո՞վ պետք է պատասխան տա
    Հեղինակ՝ Susanna37, բաժին` Հանրակրթական դպրոց
    Գրառումներ: 1
    Վերջինը: 01.10.2011, 15:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •