Էջ 32 36-ից ԱռաջինԱռաջին ... 223031323334 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 311 համարից մինչև 320 համարի արդյունքները՝ ընդհանուր 359 հատից

Թեմա: Ո՞վ է ուսուցիչը:

  1. #311
    Ավագ մասնակից Անահիտ Բաղդասարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2018
    Գրառումներ
    577
    Հեղինակության աստիճան
    4128
    Մեջբերում Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Քարերի երկիր է հայոց աշխարհը, ու ես սիրում եմ քարի համառությունը, սիրում եմ շնորհը նրա, որ այնքան կամք ունի, հզորություն, բայց երբ այդ քարը իր տեղում չէ ու դառնում է աղետ մեր անցնելիք ճամփին, կոտրում եմ անանցանելիությունն այդ, որ խաղաղ լինի անցնելիք ճամփաս, որ անձնական նպատակների իրականացում չէ, այլ միասնական կամք, գեղեցիկը արարելու հակում:

    Սիրում եմ, երբ համառորեն առաջ եմ շարժվում, փորձում անգամ կոտրել այն ապառաժը, որ հաստատակամորեն իմ առջև փռել է անանցանելիության պատնեշը: Եթե կոտրել չկա, ապա չեմ էլ շրջանցում իմ անցնելիք ճամփան, առավել ևս, երբ նահանջն ինձ համար չէ: Նպատակներիս հասնելու իմ ճանապարհն անանձնական է, որ բախվում եմ երբեմն այդ քարե «պարսպին», բայց դիմակայելը մարդու համար է, ու նպատակասլաց քայլերով առաջ եմ շարժվում, չնայած երբեմն այդ քարեղեն հյուսվածքի համառությանն եմ հակադրվում:

    Կոշտանում է հոգիս երբեմն, երբ իմ արարման ճանապարհին անպիտանելի դարձած մի քարե ոստայն դավեր է նյութում, մրոտում ճամփաս: Ինչպես լեզուն, որ չարի ու բարու ձուլվածք է, երբեմն քարն էլ ինձ համար դառնում է անդուր մի ծուղակ, որոգայթ հյուսված, ու կոտրելու հակումը դառնում է ձգտում, որ կարողանամ անցնել իմ ստեղծագործ ճամփան:

    Ասում են՝ հողը քար է դարձել ամայությունից, երբ շարունակ հայը հեռացել է իր երկրից: Բայց այն բազմացել, որմ է դարձել, հարազատ օջախ, անհամար կառույցներ: Խաչքար է՝ դարձել, շիրմաքար, մատուռ է դարձել, աղոթքի խորան, քարը իմաստություն է իր մեջ կրել, անմար հիշողություն, նաև՝ համբույրով օծվել: Դողում եմ երբեմն, երբ լսում եմ քարի շնչառությունը, երբ ինքս էլ անկոտրում քարի համառություն ունեմ: Մատներս շոշափում են երբեմն սրբացված քարեր, որ անուններ են կրում իրենց վրա, կիսատված երազանքներ:

    Զարմանալի է, երբ քարը դարձավ իմ օրագրի էջի այսօրվա «հերոսը», որի հանդեպ և՛ ակնածանք կա, լռին խոնարհում, և՛ օրհնանք կա, բազում աղոթքներ, և՛ հիացմունք կա, գեղեցիկ արարում...Բայց ափսոս, որ երբեմն քարը պատնեշ է դառնում, ավելորդ մի իր, որ ճանապարհ է փակում, հոգուդ հետ խաղում քմահաճությամբ ու մեծամտաբար, երբեմն նույնիսկ՝ դեմքին խաղացող անփայլ ժպիտով:

    Ու փորձում եմ քարից ստեղծել բառերի շարք, որ ինձ հարազատ են շատ, ու երբեմն դողում եմ այդ բառերն անվանելիս՝ քարե արծիվ, քարե շիրիմ ու քարե շունչ, քարե սարսուռ, քարե արցունք ու քարե հուշ, քարե մրմուռ, քարե ոգի ու քարե դարդ...Ու այսպես շարքն ավելանում, ու իմ առջև ծառացած այդ պատնեշը երևում է երբեմն որպես քարե մարդ, որ քարե սիրտ ունի, քարե ձուլվածք, որ զուրկ է զգացումից, ու մեծանում է այդ քարե պատնեշը կոտրելու ձգտումը, որ դառնում է ինձ համար դժվարություններ հաղթահարելու ճանապարհ, մի ստեղծագործական կյանք, որ ուսանելի է դառնում շատերի համար:

    Ես սիրում եմ, երբ այն փոքրիկ քարն էլ ձեռքիս ափի մեջ շնչում է, ամենուր ես զգում եմ այդ շնչառությունը, որ հասանելի չէ շատերին: Ես սիրում եմ, երբ քարն իր պիտանելիությամբ մարդկանց նոր կյանք է տալիս, վեհություն սփռում մեր շուրջը, սիրում եմ նրա ալեկոծ հոգին, որ երբեմն ձուլվում է իմ անհանգիստ ապրումներին, սիրում եմ քարի անբեկանելի կամքը, որ իմն է դառնում և ինձ ուժ ներարկում, որ կոտրեմ այն քարի համառությունը, որ իր անպիտանելիությամբ միայն ճամփա է կտրում և չարության ոստայն հյուսում:

    http://www.usarmenianews.com/am-n-10383.html
    Սիրելի' Նատաշա, ճիշտ եք ասում, որ նահանջը Ձեզ համար չէ, նաև նահանջը բոլոր նրանց համար չէ, ովքեր ուսուցչի առաքելությունն ունեն։
    Շատ հետաքրքիր եք արտահայտվել ճանապարհը փակող քարի մասին։ Այդպիսի քարեր իրոք որ շատ կան, որոնք իրենք էլ չգիտեն, թե ինչու են խոչընդոտում մարդկանց` դեպի առաջ ընթացքը։ Ձեզ նման մարդիկ, իհարկե, պետք է այն շրջանցեն կամ իրենց ճանապարհից հեռացնեն այն։ Երկու դեպքում էլ հեշտ չէ. ժամանակ է կորչում, այնուամենայնիվ, կանգառ և նահանջ չկա առաջ ընթացող մարդու համար, ուղղակի ժամանակն է կորչում։
    Վերջին խմբագրող՝ Անահիտ Բաղդասարյան: 14.03.2019, 14:14:

  2. #312
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,026
    Հեղինակության աստիճան
    22904
    Մեջբերում Անահիտ Բաղդասարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրելի' Նատաշա, ճիշտ եք ասում, որ նահանջը Ձեզ համար չէ, նաև նահանջը բոլոր նրանց համար չէ, ովքեր ուսուցչի առաքելությունն ունեն։
    Շատ հետաքրքիր եք արտահայտվել ճանապարհը փակող քարի մասին։ Այդպիսի քարեր իրոք որ շատ կան, որոնք իրենք էլ չգիտեն, թե ինչու են խոչընդոտում մարդկանց` դեպի առաջ ընթացքը։ Ձեզ նման մարդիկ, իհարկե, պետք է այն շրջանցեն կամ իրենց ճանապարհից հեռացնեն այն։ Երկու դեպքում էլ հեշտ չէ. ժամանակ է կորչում, այնուամենայնիվ, կանգառ և նահանջ չկա առաջ ընթացող մարդու համար, ուղղակի ժամանակն է կորչում։
    Շնորհակալությունս Ձեզ, սիրելի՛ Անահիտ: Երբ համեմատում եմ այս ծայրը այն մյուսին, որտեղ դպրոցական և ուսանողական տարիներ են եղել, այսօրվա իմ կերպարը նախորդ օրերի ճիշտ հակապատկերն է: Վաղուց իմ իրավունքները պաշտպանող անձնավորություն եմ, թերևս այդ ճանապարհին ես սկսեցի ավելի մեծ հարգանք ու սեր վայելել, ու այն շարունակական բնույթ ունի: Երևի թե կգտնեմ այս միտքն արտահայտող գրառումս ու նորից տեսանելի կդարձնեմ այն, նաև իմ կերպարը ինձ երևում է ընդհանրական՝ այն համոզմամբ, որ ինձ նման շատ-շատերը կան՝ իրենց ըմբոստ ոգով, ազատ ու արդար խոսքով. դա լինի շրջապատի կյանքում թե մանկավարժական գործունեությանս մեջ:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  4. #313
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,026
    Հեղինակության աստիճան
    22904

    Իմ զգոնությունն այլևս թույլ չի տա, որ ուրիշները վնասեն համեստությունս

    Հարցը, թե համեստության մասին ինչ կարող եմ արտահայտել, հիշողությանս մեջ արթնացրին դեպքեր ու դեմքեր, և առանցքում երևացի ես իմ անցած օրերում, որտեղ համեստության քողով էի պատված: Մեր օրերում ափսոսանք չունեմ այն «կորցրած» համեստության համար, որ անցած օրերում երբեմն իր «ներկայությամբ» առիթ է տվել ինձ ամաչելու կամ նվաստացած զգալու...

    Իմ դպրոցական և ուսանողության տարիներին չափազանց համեստ էի, երբեմն կանգնած ծովի հետ էի համեմատվում: Կյանքի դժվարություններին առնչվեցի, առերեսվեցի անարդարությունների, իմ արդար իրավունքների համար գիտակցորեն գնացի դեպի լույսը՝ համոզված, որ վեհության պատվանդանին գտնվող իմ համեստությունը կոխկռտվում է, երբ լռում եմ ես: Տարիների իմ պայքարը հաջողությամբ ամրակայվեց, իմ ճանապարհից վերացրի մացառները, ձայնս հասանելի դարձրի ամենուր՝ հասկանալով, որ իմ ներսում համեստությունն է ըմբոստացել նրանց դեմ, ովքեր այդ համեստությունը ոտնահարել են:

    Երբ հոգիս խաղաղ է, ես համեստության տիպար եմ, երբ ալեկոծվում է այն, ուրեմն իմ համեստությունը շահարկել են, ու այս կյանքում ձգտել եմ միշտ այն կշեռքի երկու նժարի վրա հավասարազոր դիրքում պահել համեստությանս երկու թևերը, որոնք դարձան ինձ համար ապրելու իմաստ, ընտրած ճանապարհ, մի ճշմարիտ ուղի, որով անցնում եմ այսօր էլ՝ առանց կորցնելու համեստությանս հետ քայլող իմ կերպարը:

    Այս պահին հարցնում եմ ինքս ինձ, թե որքանով էր տեղին իմ համեստությունը, երբ դպրոցական նստարանին նստած համեստ ու գերազանց սովորող աշակերտուհուս դաս հարցրին, ցանկացա կանգնել, զգացի, որ չեմ կարողանում: Ինքնաբերաբար նստեցի՝ պատճառաբանելով, որ անպատրաստ եմ՝ չմատնելով իմ հետևում նստած թույլ կարողությունների տեր անկարգապահ աշակերտին, ով դպրոցական համազգեստիս գոտին աննկատ կապել էր նստարանից, որ չկարողանամ տեղից բարձրանալ:

    Որքանո՞վ էր տեղին իմ համեստությունը, երբ բարձրագույնում սովորելիս քաղաքային գրադարանում դասական գրողներից մեկի մասին բավականին տեղեկություններ հավաքեցի, բայց իմ աշխատանքով հաջորդ օրը չկարողացա ներկայանալ, երբ կողքիս նստած իմ համակուրսեցուն դաս հարցրին, հանգիստ վերցրեց իմ տետրը, ամբիոնի մոտ կանգնեց ու երեսունհինգ րոպե կարդաց ամբողջ նյութը: Հետո ես ստիպված էի արդարանալ, թե ինչու չէի գրել հանձնարարվածը:

    Ուզում եմ հասկանալ, թե ո՞րն է համեստության չափանիշը, այն, որ ոտնահարվում է իրավունքներդ ու լռու՞մ ես, թե՞ այն, որ ասում են՝ հանուն ընկերության կարելի է լռել: Երևի թե ամեն ոք յուրովի կարող է արտահայտվել, բայց հարցին ուզում եմ այսպես պատասխանել, որ այսօրվա իմ կերպարով, երբ ազատ եմ, իմ իրավունքներին տեր կանգնած, ապա իմ զգոնությունն այլևս թույլ չի տա, որ ուրիշները վնասեն իմ համեստությունը, ու ինձ լիարժեք եմ զգում, և այդ դեպքում չափանիշն ինձ համար դառնում է անձիս, համեստությանս հանդեպ տածած այն ակնածանքը, որ նկատում եմ շրջապատում:

    http://www.usarmenianews.com/am-n-10802.html

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  6. #314
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,026
    Հեղինակության աստիճան
    22904
    «Լուսարար» թերթի հարցերը շարունակվում են...

    - Ապրելու Ձեր բանաձևը:

    - Հոռետեսությունն ինձ համար չէ, միշտ էլ ունեցել եմ ներդաշնակ ու կատարյալ հասարակության մեջ ապրելու երազանք ու միշտ էլ հոգուս խորքում փայփայել եմ այն իդեալականը, որ այս փոքր բնակավայրում՝Մարտակերտում, պետք է մեկս մյուսի նկատմամբ ունենանք:

    Միշտ էլ լուսավոր իդեալի երազանք եմ ունեցել` անտեսելով մեր շրջապատի արատները, միշտ էլ բռնկուն է եղել իմ անցած ճամփան, բայց հիմա կյանքի մեղմ ու հանդարտ ընթացքն եմ նախընտրում, նայում խոհերիս ընթացքին, ձգտում կրակոտ զգացումներս հակադրել մեղմորեն օրորվող մտորումներիս:

    Շրջապատում միայն գեղեցիկը տեսնելու և արարելու ցանկությունը երբեմն բախվում է իրականությանը, որտեղ սպասումը մարդկային ներդաշնակության հասնելու համար դառնում է անիրագործելի:

    Ես շարունակում եմ կապված մնալ իմ հարազատ երկրի, իմ շրջապատի, իմ ապրած ու ապրելիք տարիների հետ, իմ կյանքը շաղախված է մեծագույն սիրով ու հարգանքով: Հետևապես պետք է ապրենք միմիայն ճշտի սկզբունքով, բարին արարելու աստվածահաճո էությամբ:

    Սվետլանա Խաչատրյան

    Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարարության պաշտոնաթերթի խմբագիր

    Լուսարար հ. 1-2-2019
    Վերջին խմբագրող՝ Նատաշա Պողոսյան: 15.03.2019, 09:09:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Zhanneta (15.03.2019)

  8. #315
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    479
    Հեղինակության աստիճան
    7605
    Հարգելի Նատաշա,որդուս հանձնարարեցի գրել շարադրություն <<Իմ հերոսը>> վերնագրով : Մտածեց,մտածեց և որոշեց գրել:
    Առավոտյան տվեց ինձ նամակի տեսքով և ասաց.
    _Ստուգիր,խնդրում եմ,որ հետո մաքրագրեմ:
    Ձեզ եմ ներկայացնում մի քանի տող.
    <<Հերոս...Հերոս ասելիս,ես հասկանում եմ քաջություն,համբերություն,կամք,տոկունություն,դժվարություններ հաղթահարելու ունակություն,հասնելու և հաղթելու ցանկություն,սովորեցնելու և դաստիարակելու ցանկություն,նվիրվելու մեծ պատրաստակամություն:
    Հասկացա. իմ հերոսը Ուսուցիչն է:
    Ես սովորում եմ VI դասարանում և իմ ընկերներին հաճախ եմ հարցնում եմ ,թե ինչ են ուզում դառնալ:Ոչ ոք չի ուզում ուսուցիչ լինել:Ինչու:Որովհետև հասկանում են,որ մեծ պատասխանատվություն է դա և չեն ուզում այն վերցնել: >>
    Շատ հուզվեցի,որ կարդացի: Շարադրանքը կտեղադրեմ անպայման :Սա միայն սկիզբն էր:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lusine Badalyan (17.03.2019)

  10. #316
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,026
    Հեղինակության աստիճան
    22904
    Մեջբերում Zhanneta-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Նատաշա,որդուս հանձնարարեցի գրել շարադրություն <<Իմ հերոսը>> վերնագրով : Մտածեց,մտածեց և որոշեց գրել:
    Առավոտյան տվեց ինձ նամակի տեսքով և ասաց.
    _Ստուգիր,խնդրում եմ,որ հետո մաքրագրեմ:
    Ձեզ եմ ներկայացնում մի քանի տող.
    <<Հերոս...Հերոս ասելիս,ես հասկանում եմ քաջություն,համբերություն,կամք,տոկունություն,դժվարություններ հաղթահարելու ունակություն,հասնելու և հաղթելու ցանկություն,սովորեցնելու և դաստիարակելու ցանկություն,նվիրվելու մեծ պատրաստակամություն:
    Հասկացա. իմ հերոսը Ուսուցիչն է:
    Ես սովորում եմ VI դասարանում և իմ ընկերներին հաճախ եմ հարցնում եմ ,թե ինչ են ուզում դառնալ:Ոչ ոք չի ուզում ուսուցիչ լինել:Ինչու:Որովհետև հասկանում են,որ մեծ պատասխանատվություն է դա և չեն ուզում այն վերցնել: >>
    Շատ հուզվեցի,որ կարդացի: Շարադրանքը կտեղադրեմ անպայման :Սա միայն սկիզբն էր:
    Դպրոց ընդունված նոր ուսուցչուհին այսօր արտասվեց կողքիս: Մրցույթով հաղթել էր 100 տոկոս առաջադիմությամբ, ընդունվել աշխատանքի: Ասաց՝ չեմ իմացել, որ այսքան դժվար է ուսուցչի աշխատանքը: Ես նրան մխիթարում էի, բայց նաև բացատրում, թե ինչպիսին պետք է լինի ուսուցիչը, որ նրան լսեն, հարգեն ու սիրեն, երբ միայն գիտելիք ունենալը ամեն ինչ չէ:

    Որքա~ն լավ է, Ժանետա՛ջան, որ սերնդի շուրթերին ուսուցիչը հերոս է դառնում: Ես այն չակերտներից հանում եմ, հեռվից գրկում որդուդ, ով, ականատես լինելով ուսուցչուհի մայրիկի ծանր աշխատանքին, մեզ բոլորիս հերոսացրել է:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Zhanneta (15.03.2019)

  12. #317
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    479
    Հեղինակության աստիճան
    7605
    Շնորհակալ եմ շատ

  13. #318
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    147
    Հեղինակության աստիճան
    2491
    Ուսուցիչներն այն մարդիկ են, ովքեր ունենում են մեծ ազդեցություն երեխաների կյանքում. լավ, թե՝ վատ, բայց, միևնույնն է, ունենում են…
    Երբ ասում ենք՝ ուսուցիչ, չենք հասկանում պարզապես մեկը, ով ինչ-որ բան է սովորեցնում: Երեխաների կյանքում ուսուցիչներն ընդամենը սովորեցնողներ չեն, նրանք օրինակ են, առաջնորդող, կողմորոշող, ձևավորող և երեխայի` ապագայի վերաբերյալ հայացքներ կազմավորող…
    Մեծ է ուսուցիչների պատասխանատվությունը: Բազում են պատմություններն այն մասին, որ ուսուցչի ներդրման շնորհիվ աշակերտները հետագայում հասել են մեծ բարձունքների: Հենց ուսուցիչների հոգատարության, հետևողականության և, երբեմն էլ, խստության արդյունքում աշակերտները գտել են իրենց ճիշտ ուղղությունն այս կյանքում:
    Ուսուցիչներն են հենց այն մարդիկ, ովքեր կանչված են երեխաների կարողություններն ու ընդունակությունները բացահայտելու և օգնելու նրանց քայլելու հենց այդ կարողություններին համահունչ ճանապարհներով:
    Յուրաքանչյուր ուսուցիչ էլ արժանի է հարգանքի և գնահատանքի այն գործի համար, որն անում է: Գուցե իրենց աշխատանքի ընացքում իրենք էլ չեն գիտակցում, կամ էլ դեռևս չեն տեսնում պտուղներ, բայց վստահաբար կարող ենք ասել, որ յուրաքանչյուր ուսուցիչ էլ իր լուման ունի աշակերտներին որպես անհատ, որպես հասարակության անդամ և որպես մասնագետ ձևավորելու հարցում:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  15. #319
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,026
    Հեղինակության աստիճան
    22904

    Շարունակվող հարցազրույց

    -Տիկի՛ն Պողոսյան, ուսուցիչն ու աշակերտը նու՞յն տարածքում չեն:

    -Տարիներ շարունակ այն համոզմունքին եմ մնացել, որ Արցախի կրթության համակարգը համալրված է լավագույն ուսուցիչներով, ովքեր արժանապատվորեն են կատարում իրենց վերապահված առաքելությունը մատաղ սերնդի ուսուցման և դաստիարակության գործում` ի նպաստ մեր երկրի հզորացման ու բարգավաճման: Իսկ այսօրվա սերունդը լի է հետաքրքրություններով, սեփական կարծիքով, ազատամիտ գաղափարներով, նա վաղը այս երկրի արժանի տերն է դառնալու, նաև համոզված եմ, որ ազատություն սիրող այսօրվա սերունդն է կերտելու ազատ ու անկախ Արցախը:

    Այսօր մեր առջև նստած են նաև բազմակողմանիորեն զարգացած, տեղեկատվական տեխնոլոգիաներին տիրապետող աշակերտներ: Այս առումով այսօրվա ուսուցիչը նույնիսկ, կարելի է ասել, մի քանի քայլ հետ է մնում աշակերտից: Չմոռանալով նաև ավանդական կրթության որոշ առավելություններ` հաստատակամորեն կարող եմ ասել, որ ժամանակները փոխվել են, մենք չենք կարող նախկին ստրկամիտ գաղափարներով դաստիարակել մեր աշակերտներին, որ հատուկ է եղել խորհրդային տարիների կրթությանը: Չեմ ուզում զերծ մնալ նաև այն բոլոր թերություններից, որ առկա են այսօրվա կրթության ոլորտում` կապված բուհական ընդունելության և այլ երևույթների հետ, բայց բարձրաձայն կարող եմ ասել, որ մենք ձևավորում ենք ապագա արհեստավորին, շինարարին, բժշկին, ուսուցչին, գիտնականին և շա~տ- շատերին` շարունակելով մեր նախորդների առաքելությունը:

    Իսկապես, ստեղծվել է մի վիճակ, երբ ուսուցիչն ու աշակերտը երբեմն իրար չեն հասկանում: Այստեղ է, որ սրությամբ է դրվում մանկավարժի բարձր համոզմունքների ու կերպարային ազդեցության հարցը: Ես թերևս շարունակում եմ մնալ այն համոզմանը, որ ուսուցիչը պետք է հասնի այնպիսի հեղինակության, որի հետ նույնանալու խորը ցանկություն ունենա աշակերտը: Եվ համոզված եմ, որ մեր նկատմամբ հարգանքն ու պատիվը ձեռք ենք բերում մեր իսկ մանկավարժական ճիշտ գործունեությամբ, դժվարությունների հաղթահարման մեր ընտրած ճիշտ ճանապարհով, դեռահասների հետ ունեցած փոխադարձ հասկացվածությամբ, ծնողների հետ հարաբերությունների անհատական մոտեցմամբ: Արժանի լինենք մանկավարժի կոչմանը, այլապես կյանքի շատ ու շատ ոլորտներում կարող ենք պարտություն կրել:

    Սվետլանա Խաչատրյան

    Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարարության պաշտոնաթերթի խմբագիր

    Լուսարար հ. 1-2-2019
    Վերջին խմբագրող՝ Նատաշա Պողոսյան: 16.03.2019, 11:00:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Zhanneta (22.03.2019)

  17. #320
    Ավագ մասնակից Lusine Badalyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2019
    Գրառումներ
    134
    Հեղինակության աստիճան
    3468
    ● Ուսուցչի հպարտությունը աշակերտներին տված նրանց գիտությունն է։
    ● Յուրաքանչյուր ուսուցման ու դաստիարակության մեջ ամենագլխավորը ուսուցիչն է, նրա մտածելակերպը։
    ● Վատ ուսուցիչը ճշմարտությունը մատուցում է, լավը՝ սովորեցնում է գտնել այն։
    Ադոլֆ Դիստերվեգ

    ● Ուսուցիչն աշակերտների հետ պետք է լինի եղբայրական սիրով, և այդ սերը պետք է զգան աշակերտները։
    Ղազարոս Աղայան

    ● Ուսուցչի ապրելակերպը նրա մասնագիտական զինանոցի մի մասն է։
    Առնոլդ Թոփքինս

    ●Յուրաքանչյուր գրագետ մարդ պարտական է ուսուցչին։ Հզոր է այն ազգը, որ ունի լավագույն ուսուցչություն։ Ծնողները երեխային տալիս են մարմին, իսկ ուսուցիչը՝ հոգի, բարի կամք և բարձրագույն իդեալներ։
    Ավետիք Իսահակյան

    ● Նրանց, ում մոտ մենք սովորում ենք, կոչում ենք ուսուցիչներ, բայց մեզ սովորեցնողներից ոչ բոլորն են արժանի այդ կոչմանը։
    Վոլֆգանգ Գյոթե

    ● Դասավանդումն արվեստ է, ինչպես նկարիչը, երաժիշտը, ստեղծագործական երկունք են ապրում, այնպես էլ ուսուցիչը տառապանք է ապրում, երբ նրան չի հաջողվում համախմբել դասարանը։
    Նադեժդա Կրուպսկայա

    ● Մանկավարժը մարդկային հոգու ճարտարապետն է։
    ● Ուսուցիչն աշխատում է ամենապատասխանատու խնդրի վրա. նա ձևավորում է մարդուն։
    Միխայիլ Կալինին

    ● Գալիքը դպրոցական ուսուցչի ձեռքերում է։
    Վիկտոր Հյուգո

    ● Չափից դուրս խստությունը և կույր կարգապահությունը ուսուցչի անեծքն է աշակերտներին։
    Ֆելիքս Դերժինսկի

    ●Եթե ուսուցիչն իր մեջ զուգակցում է սերը գործի ու աշակերտի նկատմամբ, նա կատարյալ ուսուցիչ է։
    Լև Տոլստոյ

    ● Իսկական ուսուցիչ կարող է դառնալ միայն նա, ով երբեք չի մոռանում, որ ինքը նույնպես երեխա է եղել։
    ● Ուսուցիչը լավ դասի համար պատրաստվում է ամբողջ կյանքի ընթացքում։
    ● Երեխան ատում է նրան, ով ծեծում է։
    ● Եթե իմ դիրեկտորական աշխատանքը չարժանանար բոլոր մանկավարժների հավանությանը, ես դպրոցում չէի մնա նույնիսկ մեկ օր։
    Վասիլի Սուխոմլինսկի

    ●Ուսուցչի ամբողջ հպարտությունը աշակերտների մեջ է, նրա ցանած սերմերի աճի մեջ։
    Դմիտրի Մենդելեև

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Դավ (17.03.2019), Zhanneta (22.03.2019)

Էջ 32 36-ից ԱռաջինԱռաջին ... 223031323334 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞վ է կոչվում ոչ մասնագետ
    Հեղինակ՝ shirinyan, բաժին` Ուսուցչի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 28.02.2017, 19:11
  2. Ո՞վ և ինչպե՞ս պետք է ստեղծի դպրոցական կայքերը. առկա խնդիրներ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Դպրոցական կայքերի ստեղծման և զարգացման հիմնախնդիրներ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 23.02.2015, 11:44
  3. Ո՞վ է մեղավոր,ո՞վ պետք է պատասխան տա
    Հեղինակ՝ Susanna37, բաժին` Հանրակրթական դպրոց
    Գրառումներ: 1
    Վերջինը: 01.10.2011, 15:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •