Նատաշա Պողոսյան-ի խոսքերից
Վաղուց չափանիշ եմ դարձրել՝ ՈՒՍՈՒՑՉԻ հանդեպ ունեցած հարգանքով ճանաչել ու գնահատել մարդուն: Այն համոզմունքն ունեմ, որ պետք է հպարտ լինել՝ հենց նրա համար, որ մենք ՈՒՍՈՒՑԻՉ ենք: Հիշենք, որ ՈՒՍՈՒՑՉԻ մասնագիտությունը բարձր ու վեհ կոչում է, նույնիսկ՝ շատ բարձր ու անչափելի: Այն մեր ստեղծագործական ներուժն է, մեր հոգու ջերմությունը, մեր նվիրվածությունը կրթության ու դաստիարակության գործին...Այն արդարություն է, բարի գործի նվիրում, գեղեցիկի զգացողություն, դժվարություններին դիմակայելու անհողդողդ կամք… Այն կյանքի իմաստ է, նվիրական արարում, մաքրամաքուր սեր ու ամեն ինչ, որ մեզ հետ է միշտ:
Էջանիշներ