Էջ 1 27-ից 12311 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 268 հատից

Թեմա: Ո՞վ է ուսուցիչը:

  1. #1
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    362
    Հեղինակության աստիճան
    7695

    Ո՞վ է ուսուցիչը:

    Ո՞վ է ուսուցիչը: Հարց, որ ամեն անգամ բարձրաձայնում եմ ու փորձում վերաարժևորել այս մասնագիտությունը կրող անձանց, ովքեր սերունդներ են կրթում, նորովի դաստիարակում գալիք օրերի հողի մշակներին, սահմանը պաշտպանող հայորդիներին...Տնտեսագետ չեն ծնվում և ոչ էլ՝ բժիշկ, երկրի նախագահն էլ դպրոցական կյանք է անցել, ու պատկառանքը ուսուցչի հանդեպ դարերն են ծնել, որ ծնրադրեն նրանց, ովքեր ուսուցիչ են կոչվել: Ու վեհագույն են դարձել նրանք, և խոնարհվել են նրանց առջև՝ որպես սրբության սրբոց: Բայց ժամանակնե՞րն են փոխվել գուցե, որ երբեմն թերարժեքության զգացումն է իշխում ուսուցչի հանդեպ:

  2. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Մոդերատոր Վ. Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2018
    Հասցե
    ԱՀ Քաշաթաղի շրջան՝ ք. Բերձոր
    Գրառումներ
    1,365
    Հեղինակության աստիճան
    8998
    Ողջույններս Ձեզ տիկին Նատաշա Պողոսյան, բարի գալուստ այս հրաշալի հարթակ: Սիրով ուզում եմ մասնակցել Ձեր կողմից տեղադրած այս հրաշալի գրառմանը : Նպատակահարմար եմ գտնում տեղադրել մի հրաշալի նյութ, որը կարծում եմ բովանդակային առումով կարող է որոշակի պատասխան ենթադրել:

    Խոսքը վերաբերվում է Աբրահամ Լինքոլնին, ով այս նամակով դիմում է իր որդու ուսուցչին: Կարծում եմ, որ Լինքոլնի խնդրանքը՝ խնդրանք է նաև շատ ու շատ ծնողների կողմից, որն ուղղված է նաև մեզ:

    1855 թ. Աբրահամ Լինքոլնը գրել է իր հայտնի նամակը՝ ուղղված որդու ուսուցչին: Ամենայն հավանականությամբ, նամակն ուղղված է եղել նախագահի սիրելիի` Ուիլյամի ուսուցչին, ով սակայն, մահացավ 11 տարեկանում և չկարողացավ իրագործել հոր պատգամները: Լինքոլնը խոսում է չափազանց կարևոր բաների մասին, որոնց նշանակության մասին մենք սովորաբար մոռանում ենք մեր երեխաների կրթական պրոցեսի ընթացքում:

    «… Ես հասկանում եմ, որ նա պետք է իմանա, որ բոլոր մարդիկ արդար չեն, բոլորը անկեղծ չեն: Բայց սովորեցրեք նրան նաև այն, որ յուրաքանչյուր սրիկայի կողքին կա նաև հերոս, որ յուրաքանչյուր եսասեր քաղաքական գործչի դիմաց կգտնվի նաև նվիրված առաջնորդ:
    Սովորեցրեք նրան այն, որ եթե կա թշնամի, կգտնվի նաև ընկեր: Ես գիտեմ, դրա համար ժամանակ կպահանջվի, բայց եթե կարող եք, սովորեցրեք նրան, որ վաստակած մեկ դոլարը շատ ավելի արժեքավոր է, քան գտած հինգը:

    Սովորեցրեք նրան կարողանալ պարտվել, ինչպես նաև վայելել հաղթանակները: Եթե կարող եք, հեռու պահեք նրան նախանձից, սովորեցրեք ոչ բարձր ծիծաղելի գաղտնիքը: Օգնեք նրան հասկանալ, որ մեծամիտներին ու գոռոզներին հաղթելը ամենահեշտ գործն է: Եթե կարող եք, սովորեցրեք նրան հետաքրքրվել գրքերով:

    Տվեք նրան նաև ազատ ժամանակ, որ նա կարողանա մտորել հավերժ գաղտնիքների` երկնքի թռչունների, արևի շողերի մեջ թռչող մեղուների և բլուրների կանաչ լանջերին ծաղկող ծաղիկների մասին:

    Սովորեցրեք նրան դպրոցում, որ անհաջողություն կրելը շատ ավելի պատվաբեր Է, քան խարդախության դիմելը: Սովորեցրեք նրան վստահել իր սեփական մտքերին, եթե նույնիսկ ինչ-որ մեկն ասում է, որ ինքը սխալվում է: Սովորեցրեք նրան մեղմ լինել մեղմ մարդկանց հետ և լինել դաժան՝ դաժանների հետ:

    Փորձեք տղայիս ուժ տալ, որպեսզի նա չհետևի ամբոխին, երբ բոլորը հարում են հաղթած կողմին: Սովորեցրեք նրան լսել բոլոր մարդկանց, բայց սովորեցրեք նրան նաև, որ այն, որ իր լսածը ճշմարտության տեսանկյունից դիտարկի և վերցնի միայն լավը:

    Սովորեցրեք նրան, որ արցունքների մեջ ոչ մի ամոթ բան չկա: Եթե կարող եք, ապա սովորեցրեք ծիծաղել տխրության մեջ: Սովորեցրեք նրան ծիծաղել ցինիկների վրա և զգուշանալ բոլորին չափից շատ հաճոյանալուց:

    Սովորեցրեք նրան իր ուղեղն ու մկանների ուժը վաճառել ամենաբարձր գնով, բայց երբեք վաճառքի չհանել ոչ սիրտը, ոչ էլ՝ հոգին: Սովորեցրեք նրան չլսել ոռնացող ամբոխին, այլ կանգնել և պայքարել, եթե կարծում է, որ ինքը ճիշտ է:

    Նրա հանդեպ մեղմ վարվեք, բայց առանց ավելորդ քնքշության, որովհետև միայն կրակի միջով անցնելու փորձությունից հետո են բացահայտվում պողպատի լավագույն հատկանիշները:

    Թույլ տվեք նրան քաջ լինել, որպեսզի նա դառնա անհանդուրժող վատ բաների հանդեպ: Թույլ տվեք, որ նա համբերատար լինի, որպեսզի դառնա խիզախ:

    Սովորեցրեք նրան հավատալ ինքն իրեն, որովհետև այդ դեպքում նա միշտ հավատ կունենա մարդկության հանդեպ:

    Սա հեշտ գործ չէ, բայց տեսեք, թե ինչ կարող եք անել… Իմ տղան այնքան լավն է:

    Այս պահին՝ այսքանը...

  4. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    362
    Հեղինակության աստիճան
    7695
    Շնորհակալություն Ձեզ, տիկի՛ն Հովհաննիսյան: Շատ հաճելի էր և ուսանելի, երբ նորից կարդացի Աբրահամ Լինքոլնի նամակը՝ ուղղված իր որդու ուսուցչին: Հուսամ՝ այս թեմային արձագանքողներ դեռ կլինեն:

  6. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    362
    Հեղինակության աստիճան
    7695
    Շատ դժվար է գտնել մի այնպիսի շնորհակալ գործ, քան աշակերտ կրթելու առաքելությունն է, միշտ էլ մանկավարժի գործն ակնածանքով և մեծարանքով է գնահատվել, քանի որ նրան է վերապահվել սերնդի կրթության և քաղաքացու ձևավորման դժվարին աշխատանքը: Չնայած ժամանակները փոխվել են, բայց ուսուցիչն իր կերպարով ձգտում է իր տեղում լինել, թեկուզ նա հայտնվել է դժվարությունների հաղթահարման, տարակարծությունների առանցքում: Մենք գիտենք, որ մեր աշխատանքի որակից է կախված, թե վաղն ինչ անհատներ կյանք կմտնեն, բայց երբեմն թիրախ ենք դառնում, համակարգի թերությունները մեզ վրա կրում, երբ մեզանից կախված չէ այն, բայց պետք է հաղթահարենք ծրագրերի ծանրաբեռնվածություն կամ դասագրքերի անհամապատասխանություն՝ երբեմն դառնալով կրթական սխալ «նորամուծությունների գերին»:

  8. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2018
    Գրառումներ
    938
    Հեղինակության աստիճան
    13620
    Հարգելի Նատաշա Պողոսյան շնորհակալություն արդիական ու կարևոր թեմա բարձրացնելու համար:

    Եվ ուզո՜ւմ եմ, ուզո՜ւմ եմ ես
    Մի լրացո՛ւմ անել վերջին –
    Հրաշալիք կոչենք նույնպես՝
    Ամեն մեկս մեր ուսուցչին…
    Կարելի է այս աշխարհում
    Ապրել նաև առանց բուրգի:
    Անհնա՜ր է սակայն ապրել
    Առանց լույսի, հայրենիքի:
    Արամայիս Սահակյան

  10. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    362
    Հեղինակության աստիճան
    7695
    Հարգելի՛ Մարիամ Սարգսյան, ես էլ շատ շնորհակալ եմ Ձեր արձագանքի համար:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (15.01.2019), Վ. Հովհաննիսյան (03.02.2019), Զարինե Ամիրյան (23.01.2019)

  13. #7
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2018
    Գրառումներ
    938
    Հեղինակության աստիճան
    13620
    Ամենամեծ գովեստն ուսուցչի համար այն է, երբ գովում են իր աշակերտին:
    Շառլոտ Բրոնտե

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    362
    Հեղինակության աստիճան
    7695
    Ինձ համար գերակա խնդիր է ուսուցչի և աշակերտի միջև հաստատված մտերմիկ միջավայրը, այն փոխադարձ հարաբերությունը, որտեղ բարձր հասկացվածություն կա: Սիրում եմ իմ աշակերտներին, ու այդ սիրով էլ նրանք են կապված ինձ հետ ու բազմաթիվ օրինակներ կան, որ երբևէ չեմ մոռանում անցած ճանապարհիս և հենց մեր օրերում էլ: Անցած տարի էր, միջոցառում էր կազմակերպված, 11-րդ դասարանում սովորող աշակերտուհիս բեմահարթակ բարձրացավ, ու հնչեց նրա խոսքը. «Մենք Ձեզ սիրում ենք, տիկի՛ն Պողոսյան, սիրում ենք Ձեզ և ուսուցչուհու Ձեր անթերի կերպարը: Միշտ ասում եք, որ իդեալներ չկան, որ ոչ ոք իդեալ չէ, բայց Դուք իդեալ եք ինձ համար, և ես անթաքույց խոստովանում եմ դա: Երբ ամեն անգամ Ձեր խոսուն հայացքով մտնում եք դասարան, անկախ ինձանից՝ սիրտս լցվում է բերկրանքով, ու ամեն մի ժամը հեքիաթ է թվում ինձ, չավարտվող հեքիաթ: Մի անկեղծ, անբացատրելի սիրով Դուք կապված եք բոլորիս հետ, չեք տարբերակում լավ թե վատ սովորողներին, առ աշակերտները տածում եք մի անկեղծ սեր, որտեղ չկա երկմտանք, չկա տարակուսանք, այլ կա լոկ սրտաբուխ սեր: Ձեր անկեղծությամբ նույն անկեղծությունն էլ տարածում եք մեզ վրա և համարձակություն սերմանում մեր մեջ ազատ ու անկաշկանդ արտահայտվելու համար: Ես կարծում եմ՝ Դուք հասկանում եք բնության լեզուն, զգում ամեն մի արտասովոր երևույթ, նաև կարողանում եք թափանցել աշակերտի ներաշխարհը: Ձեր ուշադրությունից ոչինչ չի վրիպում, ոչի՛նչ, անգամ ամենասովորական երևույթների մեջ Դուք կարողանում եք նշմարել արտասովոր գծեր: Այո՛, ես կասեի՝ Դուք ընկալում եք աշխարհն այլ տեսանկյունից, ընկալում այնպես, ինչպես կընկալեն միայն բնության լեզուն հասկացողները: Կարծես միայն Ձեզ է տրված հազարավոր խճճված ճանապարհների միջից գտնել աշակերտի հոգին տանող ճանապարհը»:
    Այդքանից հետո ինձ մնում էր այդ միջոցառման հարյուրավոր մասնակիցների ներկայությամբ խոստովանել, որ ես էլ անչափ շատ սիրում եմ նրանց՝ իմ աշակերտներին, ովքեր շատ անկեղծ են, ջերմ զգացումների տեր...Իսկ ո՞վ է ուսուցչին գնահատողը, ես կասեի՝ առաջին հերթին նրա աշակերտները:

  16. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #9
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    362
    Հեղինակության աստիճան
    7695
    Մեջբերում Մարիամ Սարգսյան.-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամենամեծ գովեստն ուսուցչի համար այն է, երբ գովում են իր աշակերտին:
    Շառլոտ Բրոնտե
    Այո՛, աշակերտին գովել, հենց ուսուցչին ուղղված գովեստ է, իսկ այդպիսի օրինակները բազմաթիվ են, որոնք ուղեկցել են շատ ու շատ ուսուցիչների:

  18. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #10
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2018
    Գրառումներ
    938
    Հեղինակության աստիճան
    13620
    Հպարտ եմ, որ ուսուցիչ եմ. չէ՞ որ նրանք են հենց այն մարդիկ, ովքեր կանչված են երեխաների կարողություններն ու ընդունակությունները բացահայտելու և օգնելու նրանց քայլելու հենց այդ կարողություններին համահունչ ճանապարհներով:
    Ուսուցիչն է, որ իր վեհ առաքելությանը հավատարիմ, բազում սերունդներ կրթում ու դաստիարակում: Անգնահատելի է ուսուցչի բեղմնավոր աշխատանքը: Նա եղել և մնում է հայեցի` կրթության և դաստիարակության ջահակիրը:

  20. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.


Էջ 1 27-ից 12311 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞վ է կոչվում ոչ մասնագետ
    Հեղինակ՝ shirinyan, բաժին` Ուսուցչի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 28.02.2017, 19:11
  2. Ո՞վ և ինչպե՞ս պետք է ստեղծի դպրոցական կայքերը. առկա խնդիրներ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Դպրոցական կայքերի ստեղծման և զարգացման հիմնախնդիրներ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 23.02.2015, 11:44
  3. Ո՞վ է մեղավոր,ո՞վ պետք է պատասխան տա
    Հեղինակ՝ Susanna37, բաժին` Հանրակրթական դպրոց
    Գրառումներ: 1
    Վերջինը: 01.10.2011, 15:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •