Էջ 36 38-ից ԱռաջինԱռաջին ... 263435363738 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 351 համարից մինչև 360 համարի արդյունքները՝ ընդհանուր 373 հատից

Թեմա: Ո՞վ է ուսուցիչը:

  1. #351
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,073
    Հեղինակության աստիճան
    26693
    Ուսուցիչը մեկն է, ով տարիներ շարունակ դուրս է մնացել «բանակցային կողմից», նրան դարձրել են ամենագետ, բայց չեն ցանկացել նրա հետ «հաշվի նստել»: Հրամցրին տարեցտարի փոփոխվող մատչելի ու ոչ մատչելի դասագրքեր, բիզնեսի աղբյուր դարձած շտեմարանների հատորներ, ծրագրային անհարկի չափորոշիչներ, գնահատման բազմաշերտ համակարգ, անհարկի ավելացրած դրույքաչափ, 12-ամյա անհիմն կրթություն...

    Մեզ թելադրել են, երբեմն պարտադրել, մենք դարձել ենք կատարողներ, դասընթացների ենք մասնակցել՝ դարձել սովորողներ, դասավանդել ենք՝ դարձել ուսուցանողներ, ու երբեք մեզ չհարցրին, թե վերևից թելադրած անհարկի թերություններն ինչպես ենք հանդուրժում: Ու այսպես կոփվեց ուսուցիչը ձեռք բերած բազմաշերտ «մասնագիտություններում»՝ հրամաններ կատարելով, թերություններ պարտակելով, հարուստ փորձով, հավերժ սովորելով, սովորածն ուսուցանելով...Եվ այսքանից հետո գոնե մխիթարվենք, որ մեր անցնելիք ճանապարհին ամենագետ ենք դարձել:

    Ն. Պողոսյան

    https://www.facebook.com/groups/1741...9762099754649/

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  3. #352
    Ավագ մասնակից Ռուզաննա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2017
    Գրառումներ
    338
    Հեղինակության աստիճան
    6851
    Հարգելի՛ Նատաշա, ինձ թվում է թե հազարավոր ուսուցիչների անունից եք գրում, շնորհակալություն մեր զգացածն ու ապրածը հրապարակելու համար:

  4. #353
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,073
    Հեղինակության աստիճան
    26693
    Մեջբերում Ռուզաննա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի՛ Նատաշա, ինձ թվում է թե հազարավոր ուսուցիչների անունից եք գրում, շնորհակալություն մեր զգացածն ու ապրածը հրապարակելու համար:
    Որքան էլ նվիրված լինեմ ուսուցչի իմ մասնագիտությանը, նույնչափ չեմ կարող անտեսել այն անարդարացի վերաբերմունքը, որ ամեն ինչ տանում է ուսուցչի աշխատանքի արհեստական ծանրաբեռնվածությանը: Այս տարիներին տեսանելի էր՝ ուսուցչի աշխատավարձի բարձրացում՝ դրույքի դասաժամերի ավելացման հաշվին, գրավոր աշխատանքների ուռճացված քանակ ու կարգ, դասագրքերի խտացված նյութեր, էլեկտրոնային մատյանի տեսքով կրկնակի գնահատականների նշանակում, ուսուցչի աշխատանքի հանդեպ թերարժեքություն ու վարկանիշի անկում...Հնի ու նորի պայքար, որ ամեն մի նոր դատապարտում է հինը, բայց «դատապարտյալի աթոռին» միշտ հայտնվում է ուսուցիչը:
    Հարգենք ուսուցչին ու նրա իրավունքները, երբ ուսուցիչն է ուսուցանում ապագա նախարարին ու նախագահին, տնտեսագետին ու բժշկին, բոլոր նրանց, ովքեր ապագա են կերտում, երկիր շենացնում:
    /Հատվածը իմ նախորդ օրերի հրապարակումից/:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  6. #354
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,073
    Հեղինակության աստիճան
    26693
    Այդ օրն ինձ հետ անծանոթ աղջիկը չշարունակեց սոցհարցումը, այն ընդհատվեց... Նա գնաց՝ իմ գիրքը ձեռքին, որ նվիրեցի իրեն: Նա գնաց՝ իմ հոգում թողնելով մի մեծ թախիծ, որ ուսուցիչը դժվար է ապրում, նյութապես անապահով, բայց հպարտ է, որ ինքն է դպրոցական նստարանից դաստիարակում և ուսում տալիս երկրի ապագա նախագահին, վարչապետին, բժշկին, տնտեսագետին, ուսուցչին ու շատ-շատերին:

    Նա գնաց՝ նորից գալու ցանկությամբ, որ չնայած դժվար ենք ապրում, բայց ուսուցչուհուս հետ զրուցելը շատ հաճելի է... Ու նորից համոզվեցի, որ մեր իմացությունը, մեր գիտելիքները, այն անցած հարուստ ճանապարհը մեր զենքն են, որ թույլ չպիտի տան նվաստանանք ոչ մեկի մոտ, ով էլ նա լինի՝ աշակերտ թե ծնող, պաշտոնյա թե մեծահարուստ, ովքեր ավելի թանկ բջջային հեռախոսներ կամ զարդեղեն ունեն, քան մենք՝ ուսուցիչներս, որ հաճելի զրուցել գիտենք, մեր մասնագիտությամբ հպարտանալ, որ հոգով հարուստ ենք, մեր գործին սիրահարված, որ ստեղծագործ միտք ունենք, գեղեցիկն արարելու կամք...

    Ն. Պողոսյան
    https://www.facebook.com/groups/1741...4758389255020/

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  8. #355
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,073
    Հեղինակության աստիճան
    26693
    Խորհուրդ եմ տալիս բոլոր ուսուցիչներին, որ հպարտ լինեն, երբեք չընկճվեն, հենց նրա համար, որ իրենք ուսուցիչ են: Իմ անցած ճանապարհն էլ դարուփոսերով է եղել, երբ տարիներ շարունակ տեսանելի էր, որ բարձր աշխատավարձ ստացող խորհրդարանի պատգամավորը խոսել չգիտի, ու նրա մոտ գրագիտության մասին խոսելն ավելորդ է համարվում, երբ անգրագետ ինչ-որ պետ գոռում է՝ չհասկանալով, թե ինչ ես ասում, երբ աթոռի հետևում նստած մի խաբեբա պաշտոնյա բղավում է ճշմարտությանդ վրա ու պարտադրում, որ դուրս գաս իր աշխատասենյակից, երբ մի ինչ-որ բաժնի տեր փորձում է թևաթափ անել քեզ՝ չտեսնելու տալով կատարածդ գործը, երբ ինչ-որ ինքնահավան ցուցադրաբար իրեն բարձր է դասում քեզնից, իր պաշտոնն ակնարկում, իբր հավերժական գահի է նստած...

    Եվ որքա~ն շատ «երբ»-եր կան, որ բախվել եմ տարիների ընթացքում, բայց հպարտորեն եմ տարել նրանց կողմից ինձ հասցրած «նսեմացումը», երբ ամեն մի հարված ինձ վեր է բարձրացրել, որ արհամարհանքը զենք դարձնեմ՝ գիտակցելով, որ ուսուցիչը հենց իր ուսուցանելու և դաստիարակելու ունակությամբ շատ վեր է նրանցից: Եվ այսօր շատ ավելի հպարտորեն եմ քայլում, երբ գիտեմ՝ դրանք անցյալում են մնացել, երբ կարողացել եմ նրանց հակադրել իմ համառ կամքը, որ նահանջն ուսուցչի համար չէ:

    Ն. Պողոսյան
    https://www.facebook.com/groups/1741...7050319025827/

  9. #356
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,073
    Հեղինակության աստիճան
    26693
    Սովորենք՝ հպարտ լինել...
    Միշտ էլ պետական իշխանավորների մասին իմ կարծիքը ձևավորվել է ուսուցչի հանդեպ ունեցած վերաբերմունքով:
    Գնացի այդպիսի մեկի մոտ ընդունելության՝ ոչ անձնական, շատերիս մտահոգող մի հարցով: Նրա կողքին մարդ կար, բայց տեղեկացրին, որ սպասում եմ: Երևի մտածեց՝ թո՛ղ սպասի...Շուտով քարտուղարուհին երկու բաժակ սուրճ տարավ նրանց համար: Հասկացա, որ դիտավորյալ ինձ սպասեցնել է տալիս մեկը, ում վաղուց ճանաչում եմ, բայց մի հարցով իրար չէինք հասկացել մինչ նրա պաշտոնավորվելը:

    Կես ժամ հետո կողքի մարդը դուրս եկավ, նա ինձ ընդունեց: Տեսա մի այլ կերպար, աթոռը նրան դարձրել էր ինքնահավան ու փքված մեկը, ում կարծես չէի ճանաչում: Ծիծաղելին այն էր, որ այն կես ժամ առաջ մատուցված սուրճի փոքր բաժակում մի քանի ումպ պահել էր, որ ինձ, մեծամտորեն նայելով, «վայելեր» այդ մի քանի սառը կաթիլը: Ես հասցրի նրան դիտողություն անել, որ պաշտոնը ժամանակավոր է, բայց արժանացա նրա դժգոհությանը: Իսկ այն զայրույթ էր, գոռոց՝ հակառակ իմ դեմքին դաջված զարմանքին, որ աթոռին բազմած այդ չնչին էակն ուսուցչին հարգել չգիտի: Այդ ողորմելին ինձ սովորեցրեց կյանքում իր նմաններին չհանդուրժել, բայց նրա ոչնչացված կերպարը տարիների հոլովույթում հիշողությանս ծալքերում մնաց՝ ինձ մատուցած խարդավանքներով, որի վերջնարդյունքում նորից հաղթողն ուսուցիչն էր:
    Ն. Պողոսյան

    https://www.facebook.com/groups/1741...1041775293348/

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  11. #357
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,073
    Հեղինակության աստիճան
    26693
    60784749_2022108վ464752652_6362116316622487552_n.jpg

    Այսօր առավոտյան նպատակ ունեի մտնել դասարանները, շնորհավորել մեր շրջանավարտներին, միասին նկարվել, բայց տեսա, որ 12-րդ գ դասարանում ոչ մեկը չկա: Առիթից օգտվելով՝ մենակ նկարվեցի այս գեղեցիկ դասարանում: Հիմա մի քանի խոսք, մինչև մեր դպրոցի այսօրվա հրաշալի միջոցառման մասին հաջորդիվ իմ հրապարակումը:

    Բոլորս էլ գիտենք, որ ուսումնական տարին միշտ էլ ավարտվում է «Վերջին զանգի» տոնական օրվա տրամադրությամբ, միջոցառում, որ գեղեցիկ խորհուրդ ունի իր ներսում` թախծի և ուրախության միախառն զգացողությամբ: Ամեն տարի փոխելով իր երանգները, այն մեր ապրելակերպն է ուրվագծում, մեր անցած ու ներկա տրամադրությունը, որ տեսանելի է դառնում շրջանավարտների կեցվածքի և նրանց շուրջը ձևավորված արտաքին ներկապնակի գույների փոփոխությամբ: Կատարյալ ու գեղեցիկ կյանքի հասնելու երազանքով սերունդների ուղին շարունակվում է, իսկ ուսուցիչը մնում է իր բարձրության պատվանդանին, որ վերևից հսկի նրանց խաղաղ երթը:

    Նոր սերնդին կյանքի վայրիվերո ճանապարհներին ցանկանանք հզոր կամք ու ոգի, յուրաքանչյուրի հոգում պարուրված լինի այն մեծ գիտակցումը, որ զանգի ղողանջները նրանց տանում են դեպի նոր կյանք` բարությամբ ու երջանկությամբ լեցուն: Խաղաղ երկինք հայոց աշխարհին, բարի երթ բոլոր շրջանավարտներին:

  12. #358
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,073
    Հեղինակության աստիճան
    26693

    Դպրոցական «Վերջին զանգ»

    339a9b5e8c5efac.jpg 6d7996.jpg22f6d22459644f72ec.jpg

    Ինչպես միշտ, դպրոցում «Վերջին զանգը» Մարտակերտի հասարակությանն էր հավաքել: Սրտի թրթիռ կար, սպասում, իրարամերժ հույզեր, տոնական տրամադրություն: Հանդիսության բացումը շրջանավարտ աղջիկներին էր վերապահված, ամեն մեկի ձեռքին գիրք կար, ազատ ու հետաքրքիր երկխոսություն, երբ մեկը մյուսին հարցեր էին ուղղում, թե ինչ գրքեր են ընթերցել, ինչ շարադրություններ գրել, ու այսպես տարբեր առարկաների շուրջ մտերմիկ զրույց, ու հաջողված բեմականացումը հանդիսատեսին առողջ ծիծաղի, ժպիտների պահեր է պարգևում: Երաժշտական հնչյունների ներքո աղջիկների պարը հյութեղ է դարձնում միջոցառման սկիզբը, որը նաև հրավեր էր պատանի շրջանավարտներին, որ միանան այդ տոնական հանդիսությանը:

    Հյուրերին, դպրոցի տնօրենությանը, ուսուցիչներին, ծնողներին ուղղված ողջույնի խոսքերն իրենց արձագանքն են տարածում շուրջբոլորը: Դասղեկների խոսքում ամեն մի շրջանավարտ երևում էր իր առանձնահատուկ ձիրքով, իսկ նրանց մեջ կան հաղորդավարին հատուկ խոսքի առոգանությամբ, նկարելու տաղանդով, պարելու շնորհով, սպորտի հանդեպ ունեցած առանձնակի հետաքրքրությամբ օժտված շրջանավարտներ: Երեք դասարանների դասղեկները ներկայացնում են շրջանավարտներին, նրանց մեջ նաև իրենց հետաքրքրությամբ առանձնանում են ոմանք՝ յուրահատուկ համուհոտով, կատակախառն բնավորություններով:

    Շրջանավարտների սրտաբուխ խոսքեր և լիքը բաժակներ, վառ կենացներ կան, շնորհակալական խոսքեր՝ ուղղված ուսուցիչներին: Մայրերին մատուցածն էլ գեղեցիկ անակնկալ էր, երբ շրջանավարտները շռայլ, անկեղծ ու հյութալի խոսքեր ուղղեցին նրանց: Եվ այդ ամենն ուղեկցվում էին ուսուցիչներին ու մայրերին նվիրվող վարդերի երփներանգ բույրերով: Երգերն ու պարերը միաձույլ էին, որ հիացմունքի զգացում էին փոխանցում, և մեկընդմեջ ընդհատվում ելույթներով: Ապա հնչում է հայրենյաց դասը, որ յուրահատուկ երդում էր նրանց շուրթերին. «Հայրենիքն սկսվում է սահմանից: Մեր տունն էլ սկսվում է սահմանից...»: Մեկ րոպե լռությունն ու թախծախառն երգը նահատակների հիշատակի հարգանք էր՝ հայրենյաց նվիրյալի հուշակոթողին ծաղիկների խոնարհումով:

    Ամեն տարի «Վերջին զանգի» միջոցառումներին առնչվում ենք տարբեր դասղեկների ստեղծագործական մտահղացումներին, որոնք անցնում են մեկը մյուսից հետաքրքիր ու կազմակերպված: Դասղեկ Անահիտ Ներսիսյանի ծանրաբեռնվածությունը նկատելի էր նաև նյութականի տեսակետից՝ հանդիսատեսի համար տեսանելի միջոցառումն ավելի գեղեցիկ ձևավորմամբ, հետաքրքիր ծրագրով կազմակերպելու ձգտումով: Եվ մյուս դասարանների դասղեկներ Ռուզաննա Հարությունյանի ու Լիլիթ Մովսիսյանի հետ նախապատրաստվել էին այդ կարևոր իրադարձությանը, որ անմոռաց հուշ էր դառնալու կյանքի անցնելիք ճանապարհին:


    Ես զրուցում էի դասղեկների հետ, նրանց խոսքում երախտագիտություն կար՝ Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանին ուղղված, ով ֆինանսական օժանդակություն էր ցուցաբերել ծնողներին՝ նախատեսված միջոցառման որոշ ծախսերի համար: Յուրաքանչյուր դասղեկի խոսքում բաժանման ափսոսանք կար, վառ օրերի հավատ:

    Հարությունյան Ռուզաննա-12-րդ ա դասարանի դասղեկ: «Այս օրերին նկատելի էր մեր ծանրաբեռնվածությունը, բայց ծնողների ջանքերով իրականացվեց ամեն ինչ, նկատի ունեմ դասարանի ձևավորումը, որտեղ բոլոր աշակերտների մասնակցությունը կար: Իրենք նախընտրեցին ոճը՝ երբեմն ինձ չանհանգստացնելով, իսկ ցերեկույթի կազմակերպմանը մեզ ծրագրով օգնել է Անահիտ Ներսիսյանը: Ինչպես միշտ, ամենայն բարիք եմ մաղթում մեր շրջանավարտներին, իսկ դպրոցում ընդունված կարգի համաձայն՝ միշտ նախընտրում եմ, որ ուսուցչին միայն ծաղիկներ նվիրեն»:

    Մովսիսյան Լիլիթ-12-րդ բ դասարանի դասղեկ: «Ուսումնառության այս տարիները մեր շրջանավարտների համար եղել են կրթման, դաստիարակման և արժեքների ձևավորման ժամանակաշրջան: Այս պահից նրանք թևակոխում են կյանքի մի նոր փուլ, որտեղ նրանցից պահանջվելու է՝ լինել առավել զգոն և պատասխանատու թե՛ որպես մասնագետ և թե՛ որպես քաղաքացի, որովհետև վաղվա նրանց բարեկեցության հիմքը դրվում է այսօրվանից: Մաղթում եմ նրանց ուժ, եռանդ, ջանասիրություն, հաստատակամություն, բաղձալիին հասնելու կատարյալ ձգտում: Վստահ եմ, որ նրանք իրենց աշխատանքով և ներդրումով հզորացնելու և ամրապնդելու են մեր երկիրը, որի իրավատեր քաղաքացիներն են նրանք»:

    Ներսիսյան Անահիտ-12-րդ գ դասարանի դասղեկ: «Սովորաբար մարդիկ մեկ անգամ են դպրոցական կյանք ունենում, բայց ես նրանց հետ այս տարիների ընթացքում մեկ անգամ էլ վերադարձա դպրոցական կյանք: Թվաց՝ իմ հարազատներն են, ու ես նրանց հետ սովորում եմ նույն դասարանում: Հիմա չգիտեմ էլ, թե նրանց ինչպես դիմեմ, քանզի նրանք ինձ համար շատ ավելին են եղել, քան՝ սովորական աշակերտներ: Ես նրանց հետ արտասվել եմ, նրանց հետ ուրախացել ու երբեմն դիտողության արժանացել: Նրանց ժպիտներով է լցվել իմ աշխարհը, նրանց երջանկությունն ու սերը թևեր են տվել ինձ, լցրել հոգիս մի այնպիսի լիությամբ, որ միշտ ինձ հետ է լինելու: Իմ խելոքներն են նրանք, իմ գժերը, իմ սրտակիցները...Թող Աստված միշտ պահապան լինի նրանց և Աստծուց շնորհակալ եմ, որ նրանք կան իմ կյանքում: Ես սիրում եմ նրանց»:


    Որպես դասավանդող ուսուցչուհի՝ ցանկանում եմ հավելել մանկավարժի՝ իմ շնորհավորական խոսքը, որ ամեն տարի բարի երթի մաղթանքներով է ուղեկցվում, բայց երկմտում եմ մի պահ: «Վերջին զանգը» մի վերջին դա՞ս է, թե՞ խորհուրդ սքանչելի, որ յուրաքանչյուր շրջանավարտ անցնում է այդ դասը և հայացքը հառում դեպ ներդաշնակ մի նոր կյանք: Այս դեպքում հրաժեշտի խոսքե՞ր են պետք, թե՞ գալիքին հառած պատգամի երդում, երբ հույսի ու հավատքի մի նոր արարման ենք ուղղորդում շրջանավարտներին ու նորից սպասում նրանց: Ու իմ մտորումները տանում են ինձ հեռուները, որտեղ լույսեր կան վառ ու վերադարձի խրոխտ ձայներ:

    Նատաշա Պողոսյան

    http://www.usarmenianews.com/am-n-12052.html

    60812875_2324878194443342_5280156545147994112_n.jpg60795887_2324879901109838_7559497424301981696_n.jpg
    Վերջին խմբագրող՝ Նատաշա Պողոսյան: 25.05.2019, 21:53:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  14. #359
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,073
    Հեղինակության աստիճան
    26693

    Շնորհավոր Բանասերների միջազգային օր...

    Այսօր Բանասերների միջազգային օրն է:

    Ինչպես Սևակն էր իր ժամանակ կոչ անում՝ հեռու մնալ մտավոր հետամնացությունից, մենք էլ պայքարենք այդ հետամնացության դեմ, որ ամենուր է: Նրա խոսքով, երբ արբանյակներ էին պտտվում երկրագնդի շուրջ, ոտանավորների շատ ժողովածուներում ավանդական ջրաղացքարն էր, ու ջանում էր գրականության հերոս դարձնել այն անհատին, որի ականջները ոչ թե ճաշարանային նվագախմբի էին կարոտ, այլ ծարավի էին սիմֆոնիաների...Մենք էլ «սիմֆոնիաների» ծարավով հավատարիմ լինենք մեր առաքելությանը, պայքարենք նաև լեզվական խաթարումների դեմ՝ հանուն մեր լեզվի, մեր մտքերի ու զգացմունքների գեղեցկության: Ըմբռնումով մոտենանք իրողությանը, երբ լեզվական անկարգությունն ամենուր է, չմոռանանք, որ լեզուն աղավաղում են ոչ միայն օտարամուտ, այլ նաև մայրենի լեզվի բառերը, երբ դրանք ձևախեղման են ենթարկվում:
    Ն. Պողոսյան

  15. #360
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,073
    Հեղինակության աստիճան
    26693
    Շնորհավորում եմ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, նաև իմ մտորումներում նորից ուսուցիչներս ենք, որ օրվա ընթացքում ամենաշատը երեխաների հետ ենք լինում թե՛ տանը, թե՛ դպրոցում:

    Անհոգ ու խաղաղ մանկություն եմ ցանկանամ բոլոր բալիկներին, բազմաթև ծիածանված երազանքներ եմ հղում սիրո և երջանկության, մաքրության ու անաղարտության, ապրելու և ապրեցնելու սրբությունն իրենց մեջ կրող բոլոր երեխաներին: Նրանց շնորհիվ է իմաստավորվում մեր կյանքը, երբ մեր ծիծաղն են նրանք, մեր ամենօրյա ժպիտը, մեր ուրախությունն են նրանք, մեր վաղվա օրը...

    Ծիածանված նոր կյանք են նրանք, սիրո անափ կարոտ, մեր կյանքի լույսն են, որ գունավորում են մեր անցածն ու ներկան, դառնում հուսալի ապագա՝ աշխարհին պարզած անեզրական մաքրությամբ: Նրանք մեր հարստությունն են, մեր ապրելու իմաստը, մեր շողերն են արևի, մեր գոյությունը...

    http://www.usarmenianews.com/am-n-10663.html

Էջ 36 38-ից ԱռաջինԱռաջին ... 263435363738 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞վ է կոչվում ոչ մասնագետ
    Հեղինակ՝ shirinyan, բաժին` Ուսուցչի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 28.02.2017, 19:11
  2. Ո՞վ և ինչպե՞ս պետք է ստեղծի դպրոցական կայքերը. առկա խնդիրներ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Դպրոցական կայքերի ստեղծման և զարգացման հիմնախնդիրներ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 23.02.2015, 11:44
  3. Ո՞վ է մեղավոր,ո՞վ պետք է պատասխան տա
    Հեղինակ՝ Susanna37, բաժին` Հանրակրթական դպրոց
    Գրառումներ: 1
    Վերջինը: 01.10.2011, 15:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •