Էջ 27 27-ից ԱռաջինԱռաջին ... 17252627
Ցույց են տրվում 261 համարից մինչև 268 համարի արդյունքները՝ ընդհանուր 268 հատից

Թեմա: Ո՞վ է ուսուցիչը:

  1. #261
    Ավագ մասնակից Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,020
    Հեղինակության աստիճան
    7504
    Ուրախ աչքերիդ լույսով ենք սնվում,
    Սիրալիր ժպիտդ ընդմիշտ վայելում.
    Ուսուցանում ես մեզ մեր դպրոցում
    Ցանում բարության իմաստը կյանքում.
    Չափազանց մեծ է ներդրումը քո
    Ուղիներում մեր կյանքի դպրության,
    Հարազատի պես խնամք ես տալիս
    Իրականացնում հույսն ապագայիս;

  2. #262
    Մասնակից Lusine Badalyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2019
    Գրառումներ
    36
    Հեղինակության աստիճան
    0
    Դավիթն եմ ես Արայի,
    Արդեն մեծ եմ ու արի,
    Դուք ինձ փոքրիկ չկարծեք,
    Շատ բան գիտեմ, իմացեք:

    Սեպտեմբերի այս տոնին
    Ուսուցչուհուն իմ անգին,
    Ասում եմ ես սրտագին
    Ողջույնի խոսք թանկագին:

    Իմ սիրելի ուսուցչուհի,
    Ձեր հայացքով մեղմ ու բարի,
    Դպրոց եք դուք ինձ կանչում,
    Որ սովորեմ մեր մայր լեզուն:

    Խոստանում եմ խելոք լինել,
    Խոստանում եմ լավ սովորել,
    Չվշտացնել, չզայրացնել,
    Ձեր սիրելի սանը լինել:

    Լուսինե Բադալյան 25.08.2014

  3. #263
    Մասնակից Lusine Badalyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2019
    Գրառումներ
    36
    Հեղինակության աստիճան
    0
    Ուսուցչուհուս

    Ահա այստեղ լուռ կանգնած
    Ձեր աչքերն եմ տեսնում հոգնած,
    Որոնք այնքա՜ն մեղմիկ ժպտում,
    Ջերմ խոսքեր են կարծես ասում:

    Ի՞նչ խոսքերով Ձեզ երգ ասեմ,
    Ո՞ր բառերով Ձեզ գովերգեմ...
    Ինչ էլ ասեմ, ինչ էլ անեմ,
    Շատ չնչին է Ձեր սիրո դեմ...

    Լուսե մարդուն այս աշխարհում
    Մեկ բառով են միայն ասում,
    ՈՒՍՈՒՑԻՉ է բառն այդ վսեմ,
    Չեմ մոռանա, ուր էլ լինեմ:

    Լուսինե Բադալյան 01.10.09

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #264
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    361
    Հեղինակության աստիճան
    7620
    Մեջբերում Lusine Badalyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուսուցչուհուս

    Ահա այստեղ լուռ կանգնած
    Ձեր աչքերն եմ տեսնում հոգնած,
    Որոնք այնքա՜ն մեղմիկ ժպտում,
    Ջերմ խոսքեր են կարծես ասում:

    Ի՞նչ խոսքերով Ձեզ երգ ասեմ,
    Ո՞ր բառերով Ձեզ գովերգեմ...
    Ինչ էլ ասեմ, ինչ էլ անեմ,
    Շատ չնչին է Ձեր սիրո դեմ...

    Լուսե մարդուն այս աշխարհում
    Մեկ բառով են միայն ասում,
    ՈՒՍՈՒՑԻՉ է բառն այդ վսեմ,
    Չեմ մոռանա, ուր էլ լինեմ:

    Լուսինե Բադալյան 01.10.09
    Վաղուց չափանիշ եմ դարձրել՝ ՈՒՍՈՒՑՉԻ հանդեպ ունեցած հարգանքով ճանաչել ու գնահատել մարդուն: Այն համոզմունքն ունեմ, որ պետք է հպարտ լինել՝ հենց նրա համար, որ մենք ՈՒՍՈՒՑԻՉ ենք: Հիշենք, որ ՈՒՍՈՒՑՉԻ մասնագիտությունը բարձր ու վեհ կոչում է, նույնիսկ՝ շատ բարձր ու անչափելի: Այն մեր ստեղծագործական ներուժն է, մեր հոգու ջերմությունը, մեր նվիրվածությունը կրթության ու դաստիարակության գործին...Այն արդարություն է, բարի գործի նվիրում, գեղեցիկի զգացողություն, դժվարություններին դիմակայելու անհողդողդ կամք… Այն կյանքի իմաստ է, նվիրական արարում, մաքրամաքուր սեր ու ամեն ինչ, որ մեզ հետ է միշտ:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  7. #265
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    361
    Հեղինակության աստիճան
    7620
    Մեջբերում Զարինե Ամիրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատվարժա՛ն ուսուցիչներ, թո՛ղ երկնային բոլոր գանձերը սփռվեն ձեզ վրա, իսկ երկրային գանձերը ձեր առջև պարտավոր են փռել Ձեր աշակերտները: Ձեզ ամուր առողջություն, երկաթե կամք ձեր սուրբ գործում, անսպառ ուրախություն և երջանկություն: Թո՛ղ բոլորը ձեզ արժանին մատուցեն և ձեզ հղեն միայն երախտագիտական և շնորհակալական խոսքեր: Դուք արժանի եք միայն մեծարման և խոնարհումի:
    Շնորհակալություն, Զարինե՛ ջան, այն բոլոր հրաշալի տողերի համար, որ հղել եք ուսուցիչների մասին: Ճիշտ է, դժվար ժամանակներ ենք ապրում, բայց ուսուցիչը պետք է միշտ մնա իր բարձրության վրա:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գյուլնարա (16.02.2019), Զարինե Ամիրյան (16.02.2019)

  9. #266
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2017
    Գրառումներ
    362
    Հեղինակության աստիճան
    1079
    Ուսուցչի ամբողջ հպարտությունը աշակերտների մեջ է,նրա ցանած սերմերի աճի մեջ:
    Դ.Մենդելեև

  10. #267
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    361
    Հեղինակության աստիճան
    7620
    Մեջբերում Գյուլնարա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուսուցչի ամբողջ հպարտությունը աշակերտների մեջ է,նրա ցանած սերմերի աճի մեջ:
    Դ.Մենդելեև
    Իմ մանկավարժական գործունեության առանցքում առաջնայինը աշակերտների հետ հասկացված հարաբերություններն են, որտեղ փոխադարձ հարգանք ու սեր կա, միմյանց հանդեպ մեծագույն վստահություն ու հավատ:

  11. #268
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    361
    Հեղինակության աստիճան
    7620
    Միշտ էլ պետք է պահպանել ուսուցչի հեղինակությունը, ակնածանք տածել ուսուցչի հանդեպ, բայց ցավով ընթերցեցի ֆեյսբուքյան տարածքում ուսուցիչների աշխատավարձի բարձրացման մասին կրթության և գիտության նախարարի հետ անցկացված հարցազրույցը, առանձնապես այս տողերը, որ հնչում են լրագրողի կողմից:

    <<Արժանապատիվ աշխատավարձի կարոտ ուսուցիչները աշխատավարձի բարձրացման ակնկալիք, գոնե առաջիկա մեկ-երկու տարում, չեն կարող ունենալ։ Համենայնդեպս, այս հարցով մեզ որեւէ հուսադրող պատասխան չտվեց կրթության եւ գիտության նախարարը: Փոխարենը, ՊԵԿ-ում, ֆիննախում, քաղաքապետարանում եւ մյուս պետական կառույցներում քայլելով պաշտոնի եկածներն ու իրենց գործից բացարձակ գլուխ չհանողները կամ հազար տարվա կոռումպացվածները թող շարունակեն մի քանի ամսվա «արգասաբեր» աշխատանքից հետո միլիոններով պարգեւավճար ու աշխատավարձ ստանալ>>։ /Վահե Մակարյան/

Էջ 27 27-ից ԱռաջինԱռաջին ... 17252627

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞վ է կոչվում ոչ մասնագետ
    Հեղինակ՝ shirinyan, բաժին` Ուսուցչի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 28.02.2017, 19:11
  2. Ո՞վ և ինչպե՞ս պետք է ստեղծի դպրոցական կայքերը. առկա խնդիրներ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Դպրոցական կայքերի ստեղծման և զարգացման հիմնախնդիրներ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 23.02.2015, 11:44
  3. Ո՞վ է մեղավոր,ո՞վ պետք է պատասխան տա
    Հեղինակ՝ Susanna37, բաժին` Հանրակրթական դպրոց
    Գրառումներ: 1
    Վերջինը: 01.10.2011, 15:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •