Էջ 2 36-ից ԱռաջինԱռաջին 123412 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 11 համարից մինչև 20 համարի արդյունքները՝ ընդհանուր 356 հատից

Թեմա: Ո՞վ է ուսուցիչը:

  1. #11
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,018
    Հեղինակության աստիճան
    22843
    Բուհում սովորող մեր շրջանավարտներից մեկին հարցրին, թե երբվանից եք բանաստեղծություններ գրում: Ասաց՝ այն օրվանից, երբ իմ ուսուցչուհին Մեծարենցի մասին բաց դաս կազմակերպեց: Ուսուցչուհուն ուղղված գովեստը ինձ հասավ: Մեծարենցի գիշերերգությունից ծնված բանաստեղծություն էր գրել իմ աշակերտուհին, երբ բաց դասի նախօրեին առաջարկել էի երեկոյան նայել աստղառատ երկնքին ու մտորել բանաստեղծի մասին:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #12
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,018
    Հեղինակության աստիճան
    22843
    Սահմանամերձ բնակավայրում ապրող ու դասավանդող ուսուցչուհու համար որքան դժվար, նույնքան ոգևորող է մանկավարժի գործունեությունը, երբ մեր առջև նստած աշակերտներն ապրիլյան պատերազմի ականատեսներ են: Նպատակս իրականության վերարտադրումն է, երբ ուրիշների մտքերը ուսուցչի մասին իրականություն են դառնում մանկավարժական մեր գործունեության ընթացքում: Հայրենիքի սիրով մեր աշակերտներին դաստիարակելու կարծես պարտավորվածություն չունենք, երբ նրանք վաղուց են դարձել հայրենասերներ՝ իրենց ապրումներով, տեսած սարսափով, նաև հայրենիքի հանդեպ սիրով և երբևէ իրենց չեն պատկերացնում օտարության մեջ ու կառչած են այս հողին: Ընդամենը մեկ օրինակ իմ աշակերտուհու խոսքերից, որ կարելի է ասել բոլորի ընդհանրացված մտքերն է նա արտահայտում. <<Ես սարսափում եմ պատերազմից, բայց չկարծեք, թե անձիս համար եմ վախենում: Ո՛չ, ես վախենում եմ, որ հայրենիքս կարոտ կդառնա ինձ համար, որ արցունքախառն աչքերով կլսեմ նրա անունը, և սիրտս չի դիմանա այն ցասմանը, որ այլևս իմը չէ։ Վախենում եմ, որ կքայլեմ օտար, բարեկարգ փողոցներով ու մտքով կկառչեմ իմ հին հուշերից, մեր հին ու ավերակ փողոցները կկարոտեմ ու ծարավ կմնամ հայրենի ջրին, անհագ կարոտով կլցվեմ անգամ հայրենքիս օդի հանդեպ, այո՛, հենց՝ օդի: Ուզում եմ կոտրել իմ մեջ վախը, բայց մինչև չիշխեմ վախին, չեմ կարող հաղթել, խուսափում եմ, ականջներս պինդ փակում եմ, երբ լսում եմ այդ հնչյունների միացումից առաջացած ահասարսուռ «պատերազմ» բառը>>։

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #13
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    479
    Հեղինակության աստիճան
    7605
    Մեջբերում Մարիամ Սարգսյան.-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամենամեծ գովեստն ուսուցչի համար այն է, երբ գովում են իր աշակերտին:
    Շառլոտ Բրոնտե
    Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցիչների մեջ:
    Ադոլֆ Դիստերվեգ

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #14
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    479
    Հեղինակության աստիճան
    7605
    Բրիտանացի ֆիզիկոս տեսաբան Սթիվեն Հոքինգը պատմել է մաթեմատիկայի իր հայ ուսուցչի` Դիքրան Տահտայի մասին, ում շնորհիվ մանկուց սիրել է գիտությունը, իսկ այնուհետև զբաղեցրել է այն ամբիոնը: Գիտնականն իր ուսուցչի մասին պատմել է Global Teacher Prize մրցույթի արդյունքների ամփոփմանը նվիրված The Global Teacher Prize կայքում։ «Պարոն Տահտայի շնորհիվ ես դարձա Քեմբրիջում մաթեմատիկայի պրոֆեսոր մի ժամանակ Նյուտոնի գլխավորած ամբիոնում։ Ողջ կյանքս փորձում եմ բացահայտել Տիեզերքի գաղտնիքները։ Երբ մեզանից մեկը մտածում է, թե կյանքում ինչ–որ բան կարող է անել, հավանաբար, կարող է դա անել իր ուսուցչի շնորհիվ»,– ասել է Հոքինգը մաթեմատիկայի իր ուսուցչի մասին։

    Նա նշել է, որ այսօր մեծ ուսուցիչների անհրաժեշտությունը մեծ է, ինչպես երբևէ։ «Մենք միշտ պետք է հիշենք, թե որքան կարևոր են ուսուցիչները։ Ամեն ինչ սկսվում է սիրո սաղմից։ Սիրուց երաժշտության նկատմամբ։ Սիրուց պատմության նկատմամբ։ Իսկ ինձ համար դա սերն էր գիտության նկատմամբ»,– ասել է գիտնականը։

    Նա ավելացրել է, որ լավագույն ուսանող չի եղել, իսկ վատ ձեռագիրը ծուլության նշան է եղել։ Հարթֆորդշիրի Սենթ Օլբանիի դպրոցում սովորելու տարիներին Հոքինգի ուսուցիչը Դիքրան Տահտան էր։ Նա օգնել է, մասնավորապես, ապագա գիտնականին հավաքել նրա առաջին համակարգիչը։Տահտայի ծնողները կարողացել են փրկվել Հայոց ցեղասպանությունից` տեղափոխվելով Մանչեստեր։ Ararat Associations գրքում մաթեմատիկոսը պատմել է, որ իր ծնողներն ուզում էին, որ նա անգլիական լավ կրթություն ստանա, բայց տանն ընտանիքի բոլոր անդամներն անպայման հայերեն էին խոսում։

    The Guardian–ն իր մահախոսականում Տահտային բնութագրել է որպես «մաթեմատիկայի` իր սերնդի լավագույն ուսուցիչներից մեկը»

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #15
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,018
    Հեղինակության աստիճան
    22843
    Մեծ անուն է Ուսուցիչը, ու պետք է կարևորել ուսուցչի առանձնահատուկ դերակատարությունը, հարգել նրա հեղինակությունը, գնահատել նրա աշխատանքը, երբ համեստ նյութականով է ապահովված, բայց իր վրա է կրում մի ահռելի գործ՝ կերտելով մեր պետության ու ժողովրդի ապագան՝ իր հայրենանվեր ու ազգանպաստ առաքելությամբ:
    Ուսուցիչը դպրոցականի համար ընդօրինակման կերպար է իր անձնային որակներով, ստեղծագործական մտածողությամբ, ուսուցման նկատմամբ ունեցած հետաքրքրություններով: Նա տարբերվում է իր դասավանդման մանկավարժական փորձով, անաղարտ հայերենի իմացությամբ, իր նորարարությամբ ու նոր բացահայտումներով, հասարակական կյանքի հոգսերով ու խոհերով, ճշմարիտ մտավորականի հպարտ կեցվածքով: Միշտ էլ մանկավարժի գործն ակնածանքով և մեծարանքով է գնահատվել, քանի որ նրան է վերապահվել սերնդի կրթության և քաղաքացու ձևավորման դժվարին աշխատանքը: Մարդ, ով մտահոգ է սերնդի ուսմամբ ու դաստիարակությամբ և փորձում է պարզապես մատուցել ոչ թե պատրաստի գիտելիքներ, այլ իր սաներին տանում է դեպի ճշմարտությունը, ուղղորդում նրանց գտնելու այն:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #16
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,018
    Հեղինակության աստիճան
    22843
    Հարգելի՛ տիկին Ժանետա, շատ հետաքրքիր նյութ եք տեղադրել, շնորհակալ եմ Ձեզ այս արձագանքի համար:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (15.01.2019), Ռուզաննա Թադևոսյան (15.01.2019), Zhanneta (15.01.2019)

  13. #17
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,018
    Հեղինակության աստիճան
    22843
    Նորից եմ ուզում հարցնել, թե ով է ուսուցիչը, ում բացակայությամբ անհանգստանում է աշակերտը, նույնիսկ հարցնում նրա որպիսությունը... Երբեմն վեհության պատվանդանից իջնել է պետք, որ դեռահասի բացահայտումին, թե «Դուք գեղեցիկ եք այսօր», կարողանանք ժպտալ: Գաղտնիքներ գիտե՞նք, որ աշակերտն է պատմել իր հույզերի մասին, որ թեթևանա հոգին: Երբեմն թաքուն, երբեմն անթաքույց սրբե՞լ ենք աչքերը մեր, որ արցունքով են մշուշվել նրանց հետ զրուցելիս: Աղաղակե՞լ ենք երբեմն այն անարդարների դեմ, որ աշխարհ են քանդում, երկիր ավերում: Բացենք մեր սրտի դռները, երբ օրենք պահողն է օրենքը խախտում, բացենք դրախտի դռներն այն դեռահասների առջև, որ չհուսահատվեն, թե աշխարհն այս շատ նեղ է... Ո՞վ է այն ուսուցիչը, ում համար դասաժամի րոպեներն անգամ թռչում են սահուն՝ վայրկյաններ դարձած: Երբեմն խոստովանե՞լ ենք այդ դեռահասներին, որ սիրում ենք նրանց: Գուցե ծիծաղե՞նք նրանց հետ, երբ կատակում են, ու զսպում իրենց, որ ծիծաղ սպանեն: Անկեղծանալ է պետք երբեմն, որ սերը թևեր առնի, ու դեռահասի համար դառնանք ընդօրինակելի կերպար:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #18
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,018
    Հեղինակության աստիճան
    22843
    Հարցս՝ ուղղված աշակերտներին, թե ով է ուսուցիչը, հիացրեց ինձ, երբ դեռահասները գնահատում են ուսուցչին ու հարգում նրա հեղինակությունը: Թերևս նրանց անուններով եմ գրում այս մտքերը: «Ճիշտն ասած, ուսուցչի մասին խոսելը շատ բարդ խնդիր է, որովհետև արդեն սպառվել են վեհ բառերի պաշարները, որոնց շնորհիվ կարող ենք մեր շնորհակալությունը հայտնել նրանց` իրենց չափազանց կարևոր և ծանր աշխատանքի համար» (Մկրտչյան Անի): «Նա ոչ միայն լույսի ու ջերմության մի անսպառ շտեմարան է, այլ նաև հարազատ ու սրտացավ մեկը, ով քո կողքին է ցանկացած դժվար պահի, երբ դու նրան ամենաքիչն ես սպասում: Նա է քո ամեն մի հաջողությամբ առաջին ուրախացողը, քո ամեն կորուստ ավելի ծանր տանողը, ով, սակայն, կարող է թաքցնել կարեկցանքը` քեզ նորից ոգեշնչելու և թևեր տալու համար» (Հովհաննիսյան Լուսինե): «Ուսուցիչն ամենաիմաստուն հանրագիտարանն է, ով պատասխանում է մեր բոլոր անհասկանալի հարցերին» (Հակոբյան Մանե): «Ես ուրախ և երջանիկ եմ, որ ծնվել ու մեծացել եմ ուսուցչի ընտանիքում, նրանց շնորհիվ է, որ բարձր ու վեհ զգացում ունեմ նրանց հանդեպ, իմ համար նրանք սուրբ էակներ են» (Մելքումյան Էլմիրա): «Ուսուցիչների ազնիվ ու անձնվեր աշխատանքի շնորհիվ է գիտության լույսը տարածվում մեր հոգիներում, նրանք մեր ազգի դպրության առաքյալներն են» (Սամվելյան Անժելիկա): «Բոլորը չէ, որ կարող են արժանանալ այդ բարձր կոչմանը, չէ՞ որ ուսուցիչն է սովորեցնում ապրել կյանքում ճիշտ, պայքարել, ժպտալ, անգամ դժվար իրավիճակում բարություն անել, հերոս լինել» (Բաղրյան Նարեկ): «Ուսուցիչն է, որ մտնում է մեր սրտի ամենափոքր անկյունը և դուրս չի գալիս այնտեղից մի ամբողջ կյանք, թեկուզ մի դար էլ անցնի…» (Մելքոնյան Սոֆյա):

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #19
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,018
    Հեղինակության աստիճան
    22843
    «Մանկավարժի օրագիր» երկու մասից կազմված գրքերի հեղինակ եմ, ընթացքի մեջ է այդ գրքի 3-րդ մասը: Առացքում իմ հարցն է, թե ով է ուսուցիչը, ում ցանկանում եմ տեսնել իր բարձրության վրա, և այդ իսկ ընկալումով ուզում եմ շրջապատում, հասարակության մեջ տեսնել Ուսուցչին՝ դարերի խորքից եկած լույսի ջահակիրներին, և պատկառանք ու ակնածանք ունենալ բոլոր նրանց հանդեպ, ովքեր տքնաջան աշխատում են, մնում հասունացող սերնդի բյուրավոր հոգիներում: Եվ եթե մանկավարժիս հարց ուղղվի, թե ովքեր են այսօրվա ուսուցիչները, ապա ուրիշ ոչ մի միտք չեմ կարող առաջ քաշել ու դնել Սևակի՝ Ուսուցչին լավագույնս բնութագրող տողերի կողքին. «Թեկուզ ծանր կարիքի մեջ ու զրկանքում, ընդունում են ու տանում են ամեն հարված, բայց մնում են էլի կյանքին սիրահարված»:

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #20
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,018
    Հեղինակության աստիճան
    22843
    Ամեն օր զրուցում եմ դպրոց հաճախող ուսուցիչների հետ: Յուրաքանչյուրը յուրովի բացահայտում է իր աշխարհը, որտեղ նաև անձնական ապրումներ կան, որ ներդաշնակվում են իրենց ուղղված հարցերին: Ես ինքս էլ նորովի եմ բացահայտվում նրանց համար, որ ձգտում կա իմ մեջ՝ հայտնաբերել նրանց նույնպես նորովի և ի տես դարձնել բոլորին նույնքան անձնական ու անանձնական ապրումների մեջ: Իմ գրիչը շարժվում է կամաց, երբեմն հանդարտ, գուցե և հուզված, որտեղ կերպարներ են վեհանում, ու ամենօրյա իմ գրառումներով ամբողջանում է Ուսուցիչը, Մարդ, ում սիրում եմ իր իսկ էությամբ, ապրած իր գիտակցական կյանքով, մաքառումներին դիմակայելու կամքով, հաստատակամությամբ, ազնիվ նվիրումով...
    Մարդկային կյանքը զերծ չէ կործանարար դեպքերից, աղետներից ու պատերազմներից, որ գալիս են ի տես բոլորի, աղաղակում իրենց մասին...Բայց Ուսուցիչը... Մտամոլոր է նա, ու պիտի կարողանա զսպել, դեռահասը մեղավոր չէ, որ այդ աղետը նրա տունն է մտել...Ուսուցիչը վեհանում է իմ աչքին այդ զրույցների ժամանակ, երբ տեսնում եմ նրան աչքերի արցունքները սրբելիս, որ հանկարծ աշակերտները չտեսնեն իր հոգու կսկիծը, երբ հաճախ նրան հյուր է գալիս անգամ դասերին: Լրջանում եմ, երբեմն հուզվում այդ զրույցների ժամանակ և ամեն օր նուրբ ու մտերմիկ մի նոր հարաբերություն եմ հայտնաբերում, որ ծնվում են... Եվ ուսուցչի մասին ամենուր խոսում եմ սիրով, գեղեցիկը տեսնելու հակումով, լավագույնը տեսանելի դարձնելու մղումով:

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


Էջ 2 36-ից ԱռաջինԱռաջին 123412 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞վ է կոչվում ոչ մասնագետ
    Հեղինակ՝ shirinyan, բաժին` Ուսուցչի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 28.02.2017, 19:11
  2. Ո՞վ և ինչպե՞ս պետք է ստեղծի դպրոցական կայքերը. առկա խնդիրներ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Դպրոցական կայքերի ստեղծման և զարգացման հիմնախնդիրներ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 23.02.2015, 11:44
  3. Ո՞վ է մեղավոր,ո՞վ պետք է պատասխան տա
    Հեղինակ՝ Susanna37, բաժին` Հանրակրթական դպրոց
    Գրառումներ: 1
    Վերջինը: 01.10.2011, 15:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •