+ Կատարել գրառում
Էջ 1 6-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 59 հատից

Թեմա: Չարենցը և գիրքը

  1. #1
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    482
    Հեղինակության աստիճան
    7605

    Չարենցը և գիրքը

    Թեման ուսանելի,հետաքրքիր և օգտակար է ինչպես աշակերտների,այնպես էլ գրքասերների,գրականագետների համար։
    Չարենցը ընթերցող,գրքասեր և հրատարակիչ էր։
    Այն, որ ե՛ս էի, որ ի՛մն էր առաջ,
    Արդեն չի հառնի և ոչ մի գրքում/Չարենց/
    Չարենցի հզոր մտերմությունը գրքերի աշխարհի հետ։Նաիրյան քաղաքի գորշու խեղճ միջավայրում նրա ամենամտերիմ խորհրդատուները գրքերն էին։Գրքերին էր նվիրվում նրա յուրաքանչյուր ազատ պահը։Բնութագրվում է ,որ Չարենցի գրադարանում եղել է մոտավորապես 6000 կտոր գրականություն։Չարենցի բանաստեղծական ժառանգության մեջ ուշագրավ տեղ են զբաղեցնում այն ստեղծագործությունները,որոնցում նա խորհրդածում է գրքի դերի և նշանակության ,տպագիր խոսքի հարատևության ,գրքարվեստի, գրքայինի և իրականության շուրջ։

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (12.01.2019), Ա․Ա․Ա․ (13.01.2019), Ալբինե (12.01.2019), Զարինե Ամիրյան (12.01.2019), Լուսինե Քառյան (17.01.2019), Ռուզաննա Միրզոյան (13.01.2019), Մարգարյան Նաիրա (13.01.2019), Մինասյան Նորա (17.01.2019)

  3. #2
    Մոդերատոր Անահիտ Բարխուդարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2018
    Հասցե
    ք․ Վանաձոր
    Գրառումներ
    620
    Հեղինակության աստիճան
    5655
    Մեջբերում Zhanneta-ի խոսքերից Նայել գրառումը
    Թեման ուսանելի,հետաքրքիր և օգտակար է ինչպես աշակերտների,այնպես էլ գրքասերների,գրականագետների համար։
    Չարենցը ընթերցող,գրքասեր և հրատարակիչ էր։
    Այն, որ ե՛ս էի, որ ի՛մն էր առաջ,
    Արդեն չի հառնի և ոչ մի գրքում/Չարենց/
    Չարենցի հզոր մտերմությունը գրքերի աշխարհի հետ։Նաիրյան քաղաքի գորշու խեղճ միջավայրում նրա ամենամտերիմ խորհրդատուները գրքերն էին։Գրքերին էր նվիրվում նրա յուրաքանչյուր ազատ պահը։Բնութագրվում է ,որ Չարենցի գրադարանում եղել է մոտավորապես 6000 կտոր գրականություն։Չարենցի բանաստեղծական ժառանգության մեջ ուշագրավ տեղ են զբաղեցնում այն ստեղծագործությունները,որոնցում նա խորհրդածում է գրքի դերի և նշանակության ,տպագիր խոսքի հարատևության ,գրքարվեստի, գրքայինի և իրականության շուրջ։

    Եղիշե Չարենց «Տաղ՝ ձոնված գրքերին»


    Օ՜, գրքերի աշխարհը – տիեզերք է անեզր:
    Արևների նման բազմապիսի,
    Ե՛վ աստղերի նման, և՛ շողերի –
    Ես սիրում եմ գրքերը, որ աշխարհի մասին
    Բարբառում են անձուկ ու մտերիմ:
    Տարփանքով, ինչպես պատանին,
    Որ սիրում է իր լույս ընկերուհուն փարվել-
    Ես սիրում եմ գրքերը թե՛ նոր, թե՛ հին,
    Թե՛ արվեստով գրված, թե՛ անարվեստ:
    Բայց և կամքով անշեղ, ինչպես ղեկավարը,
    Ինչպես ա՛յրն է հասուն ձգտում սիրած գործին,-
    Ես սիրում եմ գրքերի աշխարհը,
    Իմ խոհերի վսեմ այրուձին:
    Նրանք շա՜տ են ու բազմապիսի, տարբեր ու գունագեղ,
    Ծնված զանազան դարերում ու երկրներում,
    Յուրաքանչյուրը բերում է մի առանձի՛ն պարգև,
    Յուրաքանչյու՛րն իր մեջ մի աշխարհ է կրում․․․

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (12.01.2019), Ա․Ա․Ա․ (13.01.2019), Ալբինե (12.01.2019), Լուսինե Քառյան (17.01.2019), Ռուզաննա Միրզոյան (13.01.2019), Մարգարյան Նաիրա (13.01.2019), Մինասյան Նորա (17.01.2019)

  5. #3
    Ավագ մասնակից Ալբինե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.06.2018
    Հասցե
    Արագածոտն
    Գրառումներ
    245
    Հեղինակության աստիճան
    1718
    Մեջբերում Zhanneta-ի խոսքերից Նայել գրառումը
    Թեման ուսանելի,հետաքրքիր և օգտակար է ինչպես աշակերտների,այնպես էլ գրքասերների,գրականագետների համար։
    Չարենցը ընթերցող,գրքասեր և հրատարակիչ էր։
    Այն, որ ե՛ս էի, որ ի՛մն էր առաջ,
    Արդեն չի հառնի և ոչ մի գրքում/Չարենց/
    Չարենցի հզոր մտերմությունը գրքերի աշխարհի հետ։Նաիրյան քաղաքի գորշու խեղճ միջավայրում նրա ամենամտերիմ խորհրդատուները գրքերն էին։Գրքերին էր նվիրվում նրա յուրաքանչյուր ազատ պահը։Բնութագրվում է ,որ Չարենցի գրադարանում եղել է մոտավորապես 6000 կտոր գրականություն։Չարենցի բանաստեղծական ժառանգության մեջ ուշագրավ տեղ են զբաղեցնում այն ստեղծագործությունները,որոնցում նա խորհրդածում է գրքի դերի և նշանակության ,տպագիր խոսքի հարատևության ,գրքարվեստի, գրքայինի և իրականության շուրջ։
    Չարենցի պոեզիայի այսպես կոչված` «գրքայնության» (դրական իմաստով), ինչպես նաև` նրա հրատարակչական գործունեության մասին չարենցագիտության մեջ բավականին խոսվել է, նշվել է նրա մեծ ընթերցասիրության, ընտիր գրադարանի, պոլիգրաֆիական զարմանալի գիտելիքների ու նուրբ ճաշակի մասին: Փաստվել է, որ «Մի քանի տարի` 1928-ից մինչև 1933 թվականը, վարելով Պետական հրատարակչության գեղարվեստական բաժինը, Չարենցը հայտնի է դարձել իբրև Հայաստանի ցայսօր չգերազանցված հրատարակիչը, հրատարակչական գործի մեջ դնելով և՛ իր անսպառ եռանդը, և՛ անթերի ճաշակը, և՛ գեղարվեստական մեծ կուլտուրան», ինչպես նաև` որ «Գիրքը, գրականությունը, մշակույթը Չարենցի ոճի տարրերն են»: Դրանք, սակայն, հիմնականում առնչվում են Չարենցի անհատականության ներկայացմանն ու բացահայտմանը` ըստ էության` շրջանցելով այն հարցը, թե ինչպե՞ս է Չարենցի` գրքի հանդեպ ունեցած պաշտամունքի հասնող մեծ սերը դրսևորումներ գտել նրա պոեզիայում:

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    482
    Հեղինակության աստիճան
    7605
    Շնորհակալ եմ Ալբինե, արձագանքելու համար։
    Միք․Մազմանյանը հիշում է,որ 1912թ․ Եղիշեն,Կարսի գրախանութի ցուցափեղկում տեսնելով Վահան Տերյանի <<Բանաստեղծություններ>> ժողովածուն,չի կարողանում զսպել գիրքն ունենալու ցանկությունը և Աբգար աղայի գրպանից <<թռցնելով>> հարկավոր մեկ ռուբլին,գնում է այն։ <<Ասես անհուն մի գանձ նվիրեցին ինձ, զարմանալի հայտնություն եղավ ինձ համար այդ գիրքը,ու էլ ձեռքիցս վայր չդրի։Առանձնանում էի ու շարունակ կարդում։Այնպիսի կախարդականազդեցություն ունեցավ վրաս, որ մինչևօրս էլ չեմ կարողանում առանցհուզմունքի հիշել այդ>>,—վերհիշում է Չարենցը։

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ա․Ա․Ա․ (13.01.2019)

  9. #5
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,288
    Հեղինակության աստիճան
    17494
    Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
    Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
    Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
    Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
    Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
    Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ա․Ա․Ա․ (13.01.2019), Մարիամ Սարգսյան. (13.01.2019)

  11. #6
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,288
    Հեղինակության աստիճան
    17494
    Մենք բոլորս, որ գնում ենք մենակ, տրտում,
    Որ գնում ենք խանութներում գինի ու հաց,
    Որ փնտրում ենք անկարելի մի խնդություն,
    Բայց չենք գտնում՝ վազքով տարված ու զբաղված.-
    Մենք բոլորս, որ, հոգնաբեկ, չենք նայում վեր –
    Մոռանալով աշխարհային չարը, բարին՝
    Տրտո՜ւմ կօրհնենք մի իրիկուն օրերը մեր –
    Ու կնայենք Հարդագողի ճանապարհին…

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ա․Ա․Ա․ (13.01.2019), Մարիամ Սարգսյան. (13.01.2019)

  13. #7
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,288
    Հեղինակության աստիճան
    17494
    Հնչում են օրերը, կանչում են,
    Օրերը – կարմիր ու բոսոր.
    Օրերը ղողանջ ու հնչյուն են,
    Զնգում են՝ հրե ու հզոր:
    Ու սիրտս զնգում է, զնգում է,
    Թռչում է՝ կրակ է ու բոց.
    Լսո՞ւմ ես սրտի իմ զնգունը,
    Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, թե ոչ…
    Կրա՛կ կա սրտիս մեջ, կրա՛կ կա,
    Հրդեհ է՝ վառվում է հրկեզ.
    ալիքը, կուզեմ, որ արա՛գ գա –
    Անդարձ է կարոտը երգիս:
    Կուզեմ, որ կյանքի մեջ գալիք այն
    Երգերս զնգան ու հնչեն –
    Կուզեմ, որ լսե, ա՜խ, գալիքը
    Երգերս այս վառ ու հնչեղ…

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ա․Ա․Ա․ (13.01.2019), Մարիամ Սարգսյան. (13.01.2019)

  15. #8
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,288
    Հեղինակության աստիճան
    17494
    Ու վառվո՜ւմ է օրերում սիրտս, որպես ողջակեզ.
    Ջե՜րմ հողմերում ու հրում քե՜զ եմ տեսնում հիմա ես:
    Փռել ես հուրդ ոսկի, վառել ես կյանքը մթար,
    Վառել ես սիրտս՝ խոսքի կարկաչներով արեւառ:
    Բա՜ց ես թողել հողմային քո նժույգները կարմիր,
    Որ հրդեհեն կյանքը հին ու քաղաքները մարմար:
    Ու թռչում են սրընթաց քո նժույգները հիմա –
    Քա՛ղցր է աշխարհը սրտիս, քաղցր է կյանքը, որպես մահ…

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ա․Ա․Ա․ (13.01.2019), Մարիամ Սարգսյան. (13.01.2019)

  17. #9
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,288
    Հեղինակության աստիճան
    17494
    Հարդագողի ճամփորդներ ենք մենք երկու՝
    Երկու ճամփորդ՝ պատառոտած շորերով:
    Ու սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
    Անրջական կարոտներով ու սիրով:
    Մենք սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
    Անրջական ինչ-որ կարոտ, ինչ-որ սեր:
    Ու սիրում ենք առավոտից իրիկուն
    Ճամփա երթալ – ու հավիտյան երազել:
    Աչքերիս մեջ մենք պահել ենք երկնային
    Ճամփաների հեռուները դյութական –
    Ու անցնում ենք ուղիներով երկրային,
    Ուր բյո՜ւր մարդիկ երազեցին ու չկան:
    Մշուշի պես մեր մանկությունը անցավ՝
    որշ, անարեւ, անմխիթար մանկություն:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ա․Ա․Ա․ (13.01.2019), Մարիամ Սարգսյան. (13.01.2019)

  19. #10
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,288
    Հեղինակության աստիճան
    17494
    Բայց աչքերում նրանք երկինք չգտան,
    Ու սրտերում – արեգակներ ոսկեվառ.
    Ու բզկտվեց հայացքներից անկենդան
    Որբ սիրտը մեր՝ երազորեն – հոգեվար:
    Ես ուզեցի երգել գովքը Աստծու,
    Երգել փառքը պայծառ սիրո ու հացի.
    Սիրտս լցվեց… բայց չգիտեմ, թե ինչու –
    որշ օրերի տաղտկությունը երգեցի…
    Թաղված մնաց իմ աչքերում մի անհուն,
    Կապուտաչյա երջանկության առասպել.
    Մի երկնային առնչության պատմություն –
    Ու կարծրացավ սիրտս՝ անլույս ու անբեր:

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ա․Ա․Ա․ (13.01.2019), Մարիամ Սարգսյան. (13.01.2019), Zhanneta (13.01.2019)

+ Կատարել գրառում
Էջ 1 6-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •