+ Կատարել գրառում
Էջ 6 6-ից ԱռաջինԱռաջին ... 456
Ցույց են տրվում 51 համարից մինչև 59 համարի արդյունքները՝ ընդհանուր 59 հատից

Թեմա: Չարենցը և գիրքը

  1. #51
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    483
    Հեղինակության աստիճան
    7605
    Նաիրյան այդ հնամյա քաղաքն ամեն ինչով նման էր նաիրյան բոլոր հին ու նոր քաղաքներին.— փոքր էր, ոչ բազմամարդ, խարխուլ ու փոշոտ, ժամանակակից լեզվով այդպիսի քաղաքներին ասում են — գավառական հետամնաց քաղաք։ Ե՞րբ է շինված նաիրյան այդ հին քաղաքը — աստված ինքը գիտե. բայց ասում են, որ այդ քաղաքը հիմնողները եղել են հին նաիրցիներ,— գուցե՝ խալդեր լայնաթիկունք ու ջլաբազուկ, գուցե՝ գանգրահեր ուրարտացիներ։ Սակայն պատմական այդ հանգամանքը, կարծում ենք, այնքան էլ կարևոր չէ, որովհետև խալդական կամ ուրարտական այն հին քաղաքից հիմա երևի տեղն էլ չէ մնացել, նրանց այն կավե գետնափոր խրճիթների փոխարեն կանգնած են հիմա նաիրյան այդ փոքրիկ քաղաքում քարե միհարկանի, երկհարկանի և նույնիսկ երեքհարկանի շինություններ՝ տներ ու խանութներ, որոնք նույնքան են նման ուրարտական այն հին խրճիթներին, որքան քո քիթը, ընթերցող... էյֆելյան աշտարակին։ Այդ նոր տներից ու խանութներից մի քանիսը նույնիսկ թիթեղե կարմիր կամ կանաչագույն կտուրներ ունեն — մի հանգամանք, որ քսաներորդ դարից է գալիս — և, որպես այդպիսին, նոր է և միանգամայն ուշագրավ։ Քաղաքի ցածլիկ տների ու խանութների միօրինակ ծովում թիթեղե այդ կտուրներն աչքի են զարնում, ինչպես աչքի կզարներ կանացի եվրոպական փետրազարդ գլխարկն արևելյան գյուղում։

  2. #52
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    483
    Հեղինակության աստիճան
    7605
    Եվ իզուր չէ, որ նաիրյան այդ քաղաքում մինչև օրս էլ մի անհուն վախով ու պատկառանքով են խոսում այն անձնավորության մասին, որն առաջին անգամ թիթեղե կտուրով է ծածկել իր երկհարկանի բնակարանը, դա բոլորին հայտնի, բոլորից հարգված, այսպես անվանված Գեներալ Ալոշն է, ութսունն անց պատկառելի մի նաիրցի, որի հետ ընթերցողը դեռ շատ առիթ կունենա հանդիպելու սույն իմ այս պոեմանման վեպում։

    Տները, ինչպես ասացի, նաիրյան այդ քաղաքում ցածլիկ են, մեծ մասամբ միհարկանի, տափակ կտուրներով,— բայց տների ու խանութների այդ միօրինակ տափակության ծովում, քաղաքի ճիշտ կենտրոնում, որպես ուրիշ մի աշխարհից, կամ երկնքից ընկած քարե մի հրաշք — կանգնած կա, երևակայո՞ւմ եք... հինգհարկանի մի հսկա, քարե մի թյուրիմացություն։ Ծխական դպրոցի ծանոթ ուսուցիչ պ. Մարուքե Դրաստամատյանը, որ պակաս մի հրաշք չէ նաիրյան այդ քաղաքում, ամեն անգամ այդ շինության մոտից անցնելիս ասում է ինքնիրեն, կամ, եթե խոսակիցներ է ունենում — նրանց. «Ուրի՛շ բան ենք մենք, ուրիշ — եվրոպացիք... Ա՛յ» — Եվ նա հիացած աչքերով նայում է հինգհարկանի շենքի տարօրինակ-փոքրիկ քառակուսի պատուհաններին։ «— Դեռ մենք շատ ենք հետամնաց» — ասում է նա։ Այսպես է մտածում պ. Մարուքեն— և նա, իհարկե, ունի իրավունք, պ. Մարուքեն ավարտել է տեղական քաղաքային յոթնամյա դպրոցը և, իրերի անհայտ բերմունքով, երկու–երեք ամսով եղել է Բեռլինում.— գոնե այսպես է հավատացնում իևքը, պ. Մարուքեն։ Նա սիրում է միմիայն նորն ու կատարյալը— և չի կարող տանել ոչ մի հնություն։ Այսպիսով նա, միանգամայն իրավացիորեն, եվրոպացու հռչակ է վայելում նաիրյան այդ քաղաքում— և բոլորը, մեծ թե փոքր, բացի երկրորդ ծխականի ուսուցիչ ընկ. Վառոդյանից, հարգում են նրան։

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  4. #53
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    483
    Հեղինակության աստիճան
    7605
    Երկիր Նաիրի. Եղիշե Չարենցին.—
    Մինչ այդ, օգտվելով մեր վեպի երկրորդ հրատարակության ցանկալի առիթից՝ այսու մենքշտապում ենք առաջին հերթին մեր խորին շնորհակալությունները հայտնել մեր բոլոր հիշյալ
    բարեկամներին՝ ոչ այնքան մեզ, որքան պատմությանը մատուցած նրանց հիշյալ անգնահատելի ծառայությանց համար, և ապա՝ շտկել բոլոր այն սխալներն ութերությունները, որ, մեր կամքից անկախ, տեղ էին գտել մեր աշխատության էջերում։
    ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ
    1926. հունվար Երևան

    P. S. — Մեր աշխատության մեջ գուցե և կան, իհարկե, ավելի մեծ, թեկուզ մի քիչ այլ կարգի,սխալներ ու թերություններ, քան վերոհիշյալները.- բայց այդ սխալներն ու թերությունները
    շտկելու համար հարկավոր էր թերևս նորից գրել այս վեպը, բայց դա արդեն ո՛չթե շտկում կլիներ, այլ անդամահատություն՝ մահվան սպառնալիքի ներքո։ Ուստի և մենք
    հիմնականում թողնում ենք մեր աշխատությունն այնպես, ինչպես նա կա, ելնելովժողովրդական այն իմաստուն ասացվածքից,
    որ կուզիկի մեջքը գերեզմանը միայն կշտկի… Թեկուզ պիտի ասենք, որ ժողովրդական այսիմաստուն ասացվածքում կա մի բան, որ նրա ճշմարտությունը մեր աչքին դարձնում է
    բավականին թեական. Այդ այն է, թե ո՞նց կարող է գերեզմանը շտկել… Գերեզմանից հետո էլ ի՞նչ շտկում…
    Հասկացողը կհասկանա։ Ե. Չ.

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  6. #54
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    230
    Հեղինակության աստիճան
    5556
    Մեծերը փառքի հետևից չեն վազում: Փառքն ինքն է փնտրում նրանց ու գտնում:

    Դարը մեզ մուրհակ է տալիս,- բայց այդ փակ մուրհակի հատուցումը: Սերունդնե՛րն են ճշտում ապագա- և շատե՜րն են սնանկ հռչակվում:

    Այգը բացվեց աշխարհում, երբ դու դեռ քերթող էիր լոկ,- Այժմ կեսօր է արդեն,- ժա'մ է դառնաս իմաստուն:

    Եթե ճշմարիտ բանաստեղծն է խոսում, լռում է նրա կենսագրությունը:

    Ընթերցողի մասին բնավ չմտածելն անկարել է, շատ մտածելը` կործանարար:
    Ե. Չարենց

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ստեփանյան Նելլի (14.05.2019), Zhanneta (15.05.2019)

  8. #55
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    483
    Հեղինակության աստիճան
    7605
    Սիրելի ուսուցիչներ,արդյոք դժվարությունների եք հանդիպում ուսուցողական տեսակետից,<<Ամբոխները խելագարված>> պոեմը: Վերջինիս ուսուցումը ավելի արդյունավետ լինելու համար ինչպիս ներածական խոսք եք տալիս աշակերրտներին,ինչպիսի ծանոթություն,որը կշարժի նրանց հետաքրքրությունը ու հարցասիրությունը,որն էլ կնախապատրաստի նրանց պոեմի ինքնուրույն ուսումնասիրման համար:

  9. #56
    Ավագ մասնակից Կարինե Զիլֆիմյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2018
    Գրառումներ
    122
    Հեղինակության աստիճան
    4354
    (Հիշում է Գուրգեն Մահարին)

    Նրա վրա ցնցող տպավորություն էր թողնում լավ գիրքը, լավ բանաստեղծությունը, լավ տողը: Երբ հանդիպում էր մի լավ պատկերի, աչքերը փայլում էին, և զարմանում էր. «Այ տղա, էս ո՞նց է սարքել»: Ռոմանոս Մելիքյանին, Մարտիրոս Սարյանին, Հակոբ Կոջոյանին և նրանց, որոնց գնահատում էր, անվանում էր «զարմանալի տաղանդ»: Չէր սիրում խաղալ «հանճար» ածականի հետ: «Զարմանալի տաղանդից» բարձր «ուդիվիտելնի» քանքարն էր: Մարտիրոս Սարյանը և՛ «զարմանալի տաղանդ» էր, և՛ «ուդիվիտելնի քանքար»: Սիրում և հասկանում էր նկարչությունը, հասկանում էր ավելին, քան բազում նկարիչներ:
    _ Հիանալի ինտելիգենցիա ունենք. մի տես՝ Շիրվան, Ավետիք, Մարտիրոս, Ռոմանոս... զարմանալի տաղանդներ...
    Սիրում էր երաժշտությունը, բայց ավելի բարձր էր գնահատում արևելյան երաժշտությունը: Սիրում էր Կոմիտասին, Ալ. Սպենդիարյանին, Ռ. Մելիքյանին: Ակսելը ճեմարանից հիշում էր Կոմիտասի երգերը, երբեմն նեղ շրջանակում Կոմիտաս էր երգում չափ տալով: Չարենցը շատ էր սիրում այդ երգերը. «Մի Կոմիտաս երգիր, Ակսել»: Երբեմն էլ, երբ նեղսրտում էր ու ձանձրանում, գլխարկը քաշում էր աչքերի վրա և երեխայի նման խնդրում.
    _Գնանք Ակսելի մոտ, Կոմիտաս լսենք:
    Ինչպես ամեն իսկական բանաստեղծ, սիրում էր բնությունը, բայց ամենից ավելի երևի՝ ջրի խշշոցը: Շատ էր սիրում Զանգվի ձորը: Իր սերը և Զանգվի ձորն իջնելու ցանկությունը ձևակերպում էր այսպես.
    _ Գնանք ջուր լսենք:
    Կպառկեր գետափին, գլխարկը կդներ դեմքին և... ջուր կլսեր:
    Նա հռետոր էր և փայլուն հռետոր: Ոչինչ չուներ նա բեմական՝ ո՛չ ձայն, ո՛չ բոյ-բուսաթ, ո՛չ միմիկա: Բայց նա հռետոր էր: Գիտելիքների մեծ պաշար և հումոր՝ ահա նրա հռետորական զենքերը: Կանգնել ամբիոնի մոտ և ամբիոն ծեծել չէր սիրում նա: Բեմի վրա պահում էր իրեն, ինչպես իր սենյակում: Գնում-գալիս էր և խոսում, երբեմն կանգնում էր մի կարևոր ֆրազ ընդգծելու համար, մի ծխախոտ էր վառում և շարունակում խոսել, համոզել, ձեռք առնել, եզրակացնել: Ինչպես կյանքում, այնպես էլ բեմի վրա սիրում էր գործածել ռուսերեն բառեր: Գիտեր օգտվել առիթից՝ «ոչնչացնելու համար» հակառակորդին:
    Բանաստեղծությամբ էր զարթնում՝ Եսենինի կամ Մեծարենցի, Թումանյանի կամ ժամանակակից մի թեկուզ ոչ բարեկամ բանաստեղծի երկու տողը կամ քառատողը շրթունքին, իսկ ամենից շատ՝ Տերյան:
    1924 թիվ: Թիֆլիսյան պայծառ աշուն: Կառք վարձեց. «Քշի Հավլաբար, Խոջիվանք»:
    _ Երևանում հայկական պանթեոն պիտի սարքել, նշանավոր հայերի աճյունները տեղափոխել այնտեղ: Տերյանին էլ հարկավոր է Օրենբուրգից հանել: Ի՞նչ է անում էնտեղ մենակ... Ոչ մի տեղ ես էնպես ինձ հանգիստ չեմ զգում, որքան գերեզմանոցում: Մի վերին իմաստություն է իջնում վրաս: Մտածում եմ, որ վերջը է՛ս է, ու մի տեսակ խաղաղվում եմ... Ինչու՞ համար գերեզմանատանը չես կարող բարձր խոսել, ա՛յ, ես ու դու համարյա շշուկով ենք խոսում: Թումանյանի՞ց ենք վախենում, թե՞ Րաֆֆուց: Փորձիր մի գոռալ: Հազար թուման տան, ես չեմ կարա գոռալ: Այ տղա, ո՞վ հնարեց էս մահը:
    Շրջեց ամբողջ ժամանակ գլխաբաց:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Zhanneta (22.05.2019)

  11. #57
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    483
    Հեղինակության աստիճան
    7605
    <<Սոմա >> պոեմով է սկսվում Չարենցի ստեղծագործության հասուն շրջանը,երբ նա, հաստատապես կանգնելով սոցիալիստական հեղափոխության դիրքերում,երգում,դրվատում է ժողովրդական զանգվածների հերոսական սխրանքները և ցույց է տալիս հին, շահագործողական աշխարհի անխուսափելի կործանումը նրանց հուժկու հարվածների տակ.
    Ու գալիս են անվե՜րջ, անվե՜րջ
    Ամբոխները ահագին,
    Որ կյանքը հին ու սնամեջ
    Ողջակիզեն կրակին։

    Ու հուրն ընկած, անդարձ, անել,
    Այրըվում է կյանքը քար—
    Ու հրդեհում պար են բռնել
    Ամբոխները խելագար։

  12. #58
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    483
    Հեղինակության աստիճան
    7605
    Որպես Գանգեսի քուրմ, պոետը իր կյանքը տալով Սոմայի լույսին՝ երգում է խելագար Սոմային: Երգում է որպես քրոջ: Դարեր շարունակ, անվերջ, անդադրում, կյանքը երգ շինած փնտրել է նրան չար աշխարհում՝ իմանալով հանդերձ, որ Սոմային սիրողը մեռնում է։ Պոետը մահն է տենչում, սակայն վերջին աղջամուղջում տեսնում է Սոմայի դեմքը: Տեսնում է որպես զոհաբերում: Նա գիտի, որ Սոման մի աղջիկ ու երկնային քույր է, որը սուրբ ծաղիկներին տալիս է թույն, թախիծ ու բույր։ Այդ բույսերից մարդիկ շինում են գինի և այդ սրբազան խմիչքով հարբած՝ ցանկանում Սոմային։ Սոման վառվում է մարդկանց երակներում: Սոման արշալույսների սրբազան արգանդն է, ոգու Ծիր Կաթինը: Ազատություն է և ոգու խնդում։ Մարդու սրտում առաջին անգամ հ֊րի է փոխվում ու Ա՛գնի է դառնում։ Գիշերվա թանձր մթում այդ գինին, սակայն տվել է մարդկանց երկունք ու մահ, գերեզման, հող ու անհուն, որպեսզի մարդիկ խելագար պար բռնեն իր հրդեհում: Կյանքը դառնում է կրակ։ Ամբոխները զրահապատ ծափ են զարկում ու պարում և ամեն մարդ ջահ է դառնում կրակապատ աշխարհում։
    Պոետը դիմում է հեռավոր ընկերներին ու եղբայրներին, որ գան ու մտնեն այդ շուրջպարի մեջ: Անվերջ գալիս են ամբոխները ահագին, որպեսզի ողջակիզեն հին կյանքը կրակին: Հրդեհում պար են բռնում ամբոխները խելագար։ Այդ կրակի մեջ մարդկանց արյունը զոհ է սրբազան և Սոմայի դեմքը ժպտում է աշխարհին այս հրդեհներում աշխարհասասան…
    Պոետը պատրաստ է ինքն էլ վառվել հիմա, որպես զոհ Սոմայի կամքի:
    Սոմայի սերը թույն է ու գինի, բայց քաղցր է այնքան: Պոետի կյանքը կմարի որպես հին, չնչին մի կայծ, բայց կվառվի բոլոր գալիք արշալույսներում…

  13. #59
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    483
    Հեղինակության աստիճան
    7605
    Որպես քուրմը Գանգեսի,
    Կարոտակեզ, սիրակեզ—
    Կյանքս տվե՜լ եմ լույսիդ
    Եվ երգում եմ քեզ։
    Քե՜զ եմ երգում այս կարմիր
    Աշխարհում հիմա,—
    Քե՜զ եմ երգում, քա՛ղցր քույր,
    Խելագա՜ր Սո՛մա։

    Դարեր շարունակ, անվերջ, անդադրում,
    Ու սիրտս— գարուն,
    Կյանքս երգ շինած՝ քե՜զ էի փնտրում
    Այս չար աշխարհում։

    Ու չէի գտնում, Սո՛մա, ո՛չ մի տեղ
    Քո դեմքը հրե,—
    Բայց ես գիտեի, որ մեռնում է նա,
    Ով որ քեզ սիրե։

    Ու սիրտս տված մահի անուրջին,—
    Մա՜հ էի տենչում,—
    Բայց տեսա հանկարծ քո դեմքը վերջին
    Այս աղջամուղջում։

    Քո դեմքը տեսա, որպես սրբազան
    Մի զոհաբերում.
    Քո դեմքը տեսա աշխարհասասան
    Այս հրդեհներում։

+ Կատարել գրառում
Էջ 6 6-ից ԱռաջինԱռաջին ... 456

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •