+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: Սայաթ-Նովա <<Անմահության գաղտնիքը>>-Միջոցառում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    483
    Հեղինակության աստիճան
    7605

    Սայաթ-Նովա <<Անմահության գաղտնիքը>>-Միջոցառում


    «Արքա էր ավելի, քան այն արքաները, որոց պիտի ծառայեր». Պարույր Սևակը` Սայաթ-Նովայի մասին

    https://www.youtube.com/watch?v=uILLgcf-f8Y
    Վերջին խմբագրող՝ manush: 12.02.2019, 18:25: Պատճառ: Գրառումների միացում

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Սյուզ (19.02.2019)

  3. #2
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,293
    Հեղինակության աստիճան
    17901
    Մեր վիթխարի Սայաթ-Նովան մի հոյակապ սիրահար է՝ բռնված ու բռնկված սիրո հրդեհով, նրա լույսի տակ էլ նկատում է աշխարհքն ու իրերը, զգում է, որ էրվում, վերջանում է ինքը, բայց մնում է արի ու բարի, վեհ ու վսեմ՝ որպես աշխարհքի ու մարդու մեծ բարեկամ։
    Զայրացավ, բայց երբեք չչարացավ, ցավեց, բայց երբեք չանիծեց[4]:
    Հովհաննես Թումանյան

    Ձնի տակեն նոր դուս եկած արիվ (արև) դիպած սմբուլի պես պայծառ ու մաքուր է Սայաթ-Նովեն[4]։
    Գ. Ախվերդյան

    Իսկ իր դեմքով տրտմության մեջ էր. մշտապես պայծառ իր դեմքով նա նայում էր մեզ: Ուստի և նա ավելի նոր ժամանակինն է, քան հնինը: Նորինն է՝ իր լեզվով, որ պիտի ծնունդ տար հայոց գրական նոր լեզվին: Նորինն է՝ իր մտածողությամբ, որի մեջ ոչինչ չկա միջնադարյան: Նորինն է իր մեծ սրտով, որ ունի ժամանակակից տրոփ, իր անտակ հոգով, որ ունի արդիական խորություններ, իր արդարախոս բերանով, որ կարող է ծառայել այսօրին էլ իր իմաստուն ուսուցչությամբ[4]:
    Պարույր Սևակ
    Վերջին խմբագրող՝ manush: 12.02.2019, 18:25: Պատճառ: Գրառումների միացում

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,293
    Հեղինակության աստիճան
    17901
    Սեր, մահ, երազանք, տենչեր, վիշտ, թախիծ, տիեզերական վիշտ, արևելյան երաժշտություն՝ հայկական անհատականության միջով անցած, հայկական մշակույթի միջով անցած... Արևելքը՝ հայկական բեկումով...
    Նայել է՝ աշխարհը մի պատուհան է: Նայում է աշխարհի պատուհանից մեծ, անհուն, անսահման աշխարհին, իրականությանը, և խոցվում է նրա սիրտը, ձեռքն է առնում քամանչան... և երգում է աշխարհի վիշտը, ցավերը, տառապանքները...[5]:
    ...Նա կանգնել է մեր զարգացման ճանապարհի հանգույցներից մեկի գլխին և իր քնարով ներշնչում է մեզ «աղքատ սիրել, գիր սիրել»։ Նա մեր մթնոլորտն է, մեր սերը, մեզ ուրախություն ու թախիծ տվողը... Մեզ հետ է միշտ՝ մեր ուրախության ու վշտի պահերին։
    Սայաթ-Նովան մինչև հիմա կախարդել է ինձ, և չեմ կարող ելնել երևակայական դյութանքից; Ա. Իսահակյան

    Սայաթ-Նովայի խորապես մարդկային, աննման և հոգեհույզ բանաստեղծական ժառանգությունը հավասարապես մոտ է և հարազատ է թե՛ հայերին, թե՛ վրացիներին և թե՛ ադրբեջանցիներին, և այդ երեք ժողովուրդների եղբայրական համերաշխության հզոր օղակն է։
    Մարիետա Շահինյան

    Նա մտավ համաշխարհային բանաստեղծների շարքը՝ որպես մի անկրկնելի ժողովրդական աշուղ։
    Սայաթ-Նովան... որպես մեծ, ոչ մտացածին զգացմունքների երգիչ, գովաբանեց մարդկային գեղեցկությունը և մտածեց թեև ձգտումներով ապրող և շահերի ու արքաների քմահաճություններին ոչ ենթակա մարդու մասին ;Սայաթ-Նովայի բանաստեղծություններն առաջին անգամ կարդալիս կամ լսելիս պոետն ընկալում է որպես ձևի վիրտուոզ և դառն ու քաղցր սիրո երգիչ։ Իսկապես, նրա երգերը ամենից ավելի խոսում են սիրո մասին, բայց երբ ուշիուշով ու խորանալով ես կարդում, քո առջև կանգնում է մեծատառով գրվող Մարդը...
    Վերա Զվյագինցևա
    Վերջին խմբագրող՝ manush: 12.02.2019, 18:26: Պատճառ: Գրառումների միացում

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սյուզ (19.02.2019), Անահիտ Բարխուդարյան (12.01.2019), Անժելա Ալավերդյան (13.01.2019), Zhanneta (12.01.2019)

  7. #4
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,293
    Հեղինակության աստիճան
    17901
    Սայաթ-Նովան պատկանում է այն առաջնակարգ բանաստեղծների շարքին, ովքեր իրենց հանճարի զորությամբ դադարում են մի ժողովրդի սեփականությունը լինելուց և դառնում են ողջ մարդկության սիրելին։
    Այնպիսի բանաստեղծներով, ինչպիսին Սայաթ-Նովան է, պետք է պարծենա բովանդակ ժողովուրդը. դրանք երկնքի վեհ ընծաներն են, որ ուղարկում են ոչ ամենքին և ոչ հաճախակի. դրանք նախախնամության ընտրյալներն են, որոնք օրհնանք են դրոշմում իրենց դարին ու իրենց հայրենիքին:
    Այն ամենը, ինչ արել են Սայաթ-Նովայի նախորդները, ոչինչ բան է նրա սխրանքի առաջ և ասես աղոտացավ նրա փառքի ճաճանչների մեջ։ Սայաթ-Նովան առաջինը ցույց տվեց և իր օրինակով ապացուցեց, թե ինչ ուժ է պարունակում ժողովրդական երգչի ձայնը, ցույց տվեց, որ այդ երգիչը ոչ միայն զվարճացնում է խնջույքի պահին, այլև ուսուցիչ է, մարգարե...[6]
    Աշուղների պոեզիան մինչ այդ անհասանելի բարձրության հասցնող երգիչը Սայաթ-Նովան էր։ Իր հանճարի զորությամբ նա ժողովրդական երգչի արհեստը վերածեց բանաստեղծի վեհ կոչման։
    Միջնադարյան հայ լիրիկան՝ ծիածանի յոթ գույներով փայլփլուն, բոլոր անգին գոհարների շողով բեկբեկուն, բուրումնավետ՝ դաշտային ծաղիկների ու քնքուշ բուրաստանների պես... Միջնադարյան այդ լիրիկան հայկական ոգու իսկական հաղթանակն է համաշխարհային պատմության մեջ:
    Վալերի Բրյուսով

    Կարելի է ապշել Սայաթ-Նովայի ոչ միայն բանաստեղծական ձիրքի, այլև այդ ձիրքի դրսևորման հմտության վրա։ Դրանով էլ է Սայաթ-Նովան բարձրանում իր և հետագա ժամանակների աշուղներից ու բանաստեղծներից և ձեռք մեկնում աշխարհի մեծահռչակ բանաստեղծներին։
    Հրաչյա Հովհաննիսյան

    Սայաթ-Նովան հայ միջնադարյան գրականության անկրկնելի մարգարիտն է, անվիճելի հսկան;
    Վերջին խմբագրող՝ manush: 12.02.2019, 18:26: Պատճառ: Գրառումների միացում

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Սյուզ (19.02.2019), Անահիտ Բարխուդարյան (12.01.2019), Անժելա Ալավերդյան (13.01.2019), Zhanneta (12.01.2019)

  9. #5
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    483
    Հեղինակության աստիճան
    7605
    Մեջբերում Զարինե Ամիրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Սայաթ-Նովան պատկանում է այն առաջնակարգ բանաստեղծների շարքին, ովքեր իրենց հանճարի զորությամբ դադարում են մի ժողովրդի սեփականությունը լինելուց և դառնում են ողջ մարդկության սիրելին։
    Այնպիսի բանաստեղծներով, ինչպիսին Սայաթ-Նովան է, պետք է պարծենա բովանդակ ժողովուրդը. դրանք երկնքի վեհ ընծաներն են, որ ուղարկում են ոչ ամենքին և ոչ հաճախակի. դրանք նախախնամության ընտրյալներն են, որոնք օրհնանք են դրոշմում իրենց դարին ու իրենց հայրենիքին:
    Այն ամենը, ինչ արել են Սայաթ-Նովայի նախորդները, ոչինչ բան է նրա սխրանքի առաջ և ասես աղոտացավ նրա փառքի ճաճանչների մեջ։ Սայաթ-Նովան առաջինը ցույց տվեց և իր օրինակով ապացուցեց, թե ինչ ուժ է պարունակում ժողովրդական երգչի ձայնը, ցույց տվեց, որ այդ երգիչը ոչ միայն զվարճացնում է խնջույքի պահին, այլև ուսուցիչ է, մարգարե...[6]
    Աշուղների պոեզիան մինչ այդ անհասանելի բարձրության հասցնող երգիչը Սայաթ-Նովան էր։ Իր հանճարի զորությամբ նա ժողովրդական երգչի արհեստը վերածեց բանաստեղծի վեհ կոչման։
    Միջնադարյան հայ լիրիկան՝ ծիածանի յոթ գույներով փայլփլուն, բոլոր անգին գոհարների շողով բեկբեկուն, բուրումնավետ՝ դաշտային ծաղիկների ու քնքուշ բուրաստանների պես... Միջնադարյան այդ լիրիկան հայկական ոգու իսկական հաղթանակն է համաշխարհային պատմության մեջ:
    Վալերի Բրյուսով
    Մի ամբողջ ժողովրդի պարծանք է Սայաթ-Նովան, անմաշ ու անմահ։ Ով նրան մին լսեց, մյուս անգամ ավելի սիրով կլսի, ով նրան մին սիրեց, էլ չի դադարի սիրելուց։Ու աշխարհքին նայելով՝ Արևելքի մեծ բանաստեղծներին հատուկ փիլիսոփայությամբ նկատում է, որ կյանքը մի երազ է, մարդն էլ խոտի նման դալարում է ու չորանում, և ապրելով ու տանջվելով վերջը բացականչում է.

    Աշխարհըս մե փանջարա է,–
    Թաղերումեն բեզարիլ իմ.
    Մըտիկ տըվողըն կու խուցվի,–
    Դաղերումեն բեզարիլ իմ.
    Էրեգ լավ էր, քանց վուր էսօր,–
    Վաղերումեն բեզարիլ իմ...

    Սակայն տանջվելով ու վշտանալով հանդերձ և տանջանքից ու վշտերից բեզարելով հանդերձ՝ միշտ էլ մնում է նույն բարին, քնքույշն ու ազնիվը և ինչ բանաստեղծական գեղեցկությամբ կյանք ու աշխարհք էր մտել, նույն գեղեցկությամբ էլ թռչում է կյանքից ու աշխարհքից։

    «Գուզիմ թըռչի բըլբուլի պես,–
    բաղերումեն բեզարիլ իմ...»։

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Սյուզ (19.02.2019)

  11. #6
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    483
    Հեղինակության աստիճան
    7605
    «Սայաթ-Նովան վերջավորում է միջնադարյան հայ պոեզիայի դարավոր զարգացումը եւ նշանավորում նոր պոեզիայի, նոր մարդու գալուստը», - գրել է Խ. Սարգսյանը իր «Սայաթ-Նովա» մենագրության մեջ : Սայաթնովագետ Մ. Հասրաթյանը եւս ասել է, թե «Սայաթ-Նովայով, փաստորեն, ավարտվում է միջնադարյան հարուստ հայ տաղերգությունը եւ հիմք է դրվում հայկական նոր պոեզիային»: Ասվածն առավել ճշգրտելովՙ նշենք, որ Սայաթ-Նովան, որպես «սահմանագծային» բանաստեղծ, պատկանում է ոչ թե նոր գրականությանը, այլ միջնադարի հայ քնարերգությանը, որի վերջին բարձրագույն եւ ինքնօրինակ արտահայտությունն է նրա բանաստեղծական ժառանգությունը: (Ի դեպ, իր վրացերեն խաղերով մեր աշուղ-բանաստեղծը նույն տեղն ու դերն ունի նաեւ վրաց գրականության պատմության մեջ):

    Այլ հարց է, որ Սայաթ-Նովան իր ստեղծագործության որոշ առանձնահատկություններով, որոնք պայմանավորված են նրա անհատականությամբ, միջավայրով, ժամանակաշրջանով, լեզվով եւ աշուղական արվեստով, բավական տարբեր է միջնադարյան մեր մյուս քնարերգուներից: Այլ հարց է նաեւ, որ նա նշանակալից ազդեցություն է ունեցել հետագա շրջանի հեղինակներից շատերի վրա եւ իր որոշ նպաստը բերել հայ նոր գրականության ստեղծման գործում: Եվ վերջապես, այլ հարց է, որ Սայաթ-Նովայի ստեղծագործությունը, չնայած իր արդեն հնացած լեզվական-բարբառային ձեւերին ու աշուղական կաղապարներին, չնայած միջնադարյան ոգունՙ իր մարդասիրությամբ ու համամարդկային գաղափարներով, իր անսպառ հուզականությամբ ու գեղարվեստական հզոր ուժով դուրս է հորդում իր ժամանակաշրջանի սահմաններից, դառնում բոլոր սերունդների ժամանակակիցն ու ուղեկիցը...
    Վերջին խմբագրող՝ manush: 12.02.2019, 18:27: Պատճառ: Գրառումների միացում

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Սյուզ (19.02.2019)

  13. #7
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    483
    Հեղինակության աստիճան
    7605
    Սայաթ-Նովայի «բեմուրվաթը», որի «ռանգը գուլգազի է նման» ու ինքը «Կրակե ծովեմեն դուս էկած՝ ռաշ, ջեյրան» , ըստ երևույթին, գուլգազ գույնն է սիրում և լոկ բառախաղի համար չի, որ բանաստեղծը իր գանգատի մեջ ասում է.
    «Դուն կըրակ, հագածըդ կըրակ՝ վո՞ւր մե կըրակին դիմանամ…»
    Եվ ճշմարիտ որ՝ կրակ։ Մինչդեռ Քուչակին ու Հովնաթանին իրենց սիրածները միշտ դիմավորում են ժպիտներով ու ծաղիկներով, մինչդեռ Նաղաշ Հովնաթանը սիրո արբեցության մեջ գեղգեղում է.

    «Իմ սիրելին ետ ինձ բարև՝
    Սըրտիս բուսաւ կանանչ տերև…»։
    Սայաթ-Նովան գանգատվում է.
    «…Եա՜ր, ես քիզ բարով իմ տալիս, շուռ իս գալի՝ ղալ իս
    անում…»
    Ու սիրտը կոտրած խոսում է ինքն իրեն.
    «…Աջաբ քիզ ի՞նչ գէթ իմ արի՝ կենում իս խըռով, աչքի լուս…
    Աշխարս աշխարով կըշտացաւ, ես քիզանից սով, աչքի լուս.
    Ինչ կուլի մեկ հիդըս խօսիս՝ թե վուր Սայաթ-Նօվու եար իս…
    Հիդըս խօսի, մի՛ կենայ խըռովի պէս,
    Տալղա տըւիր՝ գէմիս տարար ծովի պէս.
    Կու մեռնիմ, չիս տեսնի Սայաթ-Նօվի պէս…
    Եա՛ր, ես քիզ ի՞նչ գէթ իմ արի, նստած իս միզնից բէդամաղ….
    Աշխարումըս իմըն դո՛ւն իս,
    Բէմուրվաթ իս, մուրվաթ չունիս…
    Դիդարէդ կարօտ մընացի՝ երկու տարին թամամ է…
    Աջաբ վո՞ւնց դիմանամ ես էսչափ դարին,
    Աչքեմէս արտասունք դուս կուգայ՝ արին,
    Օրըն իր շաբաթով կարօտ իմ եարին…
    Էնդուր աչքս չէ ցամաքում՝ սըրտիս մէջըն արին մնաց,
    Վունչիչ դարով չըլավացավ՝ մըհլամըս հիդ եարեն մընաց, Էշխէմէն հիւանդ պառկեցայ՝ աչքըս ճանապարհին մընաց, Եփ մեռայ՝ իժում տիս էկավ, նազըն բէիղրարին մընաց…
    Թաք իս մօրէս չէի ծընի. վա՛յ էն օրին՝ ես քիզ տէհա…
    Քու դարդըն ինձի պառվեցուց…
    …Աչքեմէս ջուհարըն գնաց՝ եարէն կարօտ՝ ախ անելէն,
    Էլ ապրելու ումիկ չունիմ, իմ օրըս կերած գիդենաք»…

  14. #8
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    483
    Հեղինակության աստիճան
    7605
    Միջնադարյան քնարերգության վերջին ներկայացուցչի՝ Սայաթ-Նովայի բառերից հորդում է մեղեդայնությունը, ելևէջում են զարմանահրաշ հնչյուններ, որոնք նաև գույն ունեն, տեսանելի են, երփնազան, հոտավետ, լուսաշող: Ամենաբազմազան բնապատկերային համեմատություններով, մակդիրներով ՍայաթՆովան իր խաղերում տարփողում է սիրելիի հմայքն ու գեղեցկությունը՝ «Ձենըտ քաղցըր ունիս», «Շատ մարթ կոսե», «Աշխարումըս ախ չիմ քաշի», «Հընդու քաղաքեմեն հանած ջավահիր», «Մազիր ունիս դաստառեհան», «Աչկիրըտ օսկե փիալա» և այլն: Սայաթ-Նովան միջնադարյան աշուղական արվեստին հաղորդեց արևելյան շքեղ ներկապնակի գունային շռայլությունը:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  16. #9
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,293
    Հեղինակության աստիճան
    17901
    Ս Ա Ռ Ա
    Ք Ա Մ Ա Ն Չ Ա
    Յ Ա Ր
    Հ Ա Վ Լ Ա Բ Ա Ր
    Դ Ա Վ Թ Ա Ր

    Ա Ն Ն Ա
    Վ Ա Ր Դ Ա Տ Ո Ն
    Ա Խ Վ Ե Ր Դ Յ Ա Ն
    Ս և Ա Կ

    1. Ո՞վ է աշուղի մայրը: 2. Ի՞նչ երաժշտական գործիք է նվագել: 3. Լրացնել « , քեզ ինչով թարիփ անիմ»: 4. Թիֆլիսի ո՞ր թաղամասում էր ապրում: 5. Ինչպե՞ս է կոչվում Սայաթ-Նովայի խաղերի ժողովածուն: 6. Ո՞վ է այն գոզալը, որին աշուղն այդքան գովաբանել է, բայց ոչ մի անգամ չի նշել անունը: 7. Ի՞նչ են նախաձեռնել Հ. Թումանյանը և Գ. Բաշինջաղյանը՝ ի պատիվ Սայաթ-Նովայի: 8. Ո՞վ է առաջին կենսագիրը: 9. Ո՞ր նշանավոր բանաստեղծն է գրել մենագրություն Սայաթ-Նովայի մասին:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Zhanneta (15.02.2019)

  18. #10
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    483
    Հեղինակության աստիճան
    7605
    Նպատակը հայկական երաժշտարվեստը, մեր հարուստ ժառանգությունը սովորողներին ներկայացնելն ու այն պահպանելն է:Միջոցառմանն իրար էին հաջորդում երգն ու ասմունքը, պարն ու զրույցը` միմյանց լրացնելով, ամբողջացնելով: Սայաթ Նովային մարմնավորող փոքրիկ դերասանների ոգեշնչված խաղը պատկերն ավելի կատարյալ էր դարձնում: Հիրավի, «դարերից եկող ու դեպի դարերը գնացող» մեր մեծերը միշտ մեզ հետ են, մեր կողքին` սպասված, սրտամոտ ու հարազատ:
    Ահա անմահության գաղտնիքը-Սայաթ-Նովայի գրական ժառանգությունը համամարդկային արժեք է: Քանի դեռ աշխարհում ապրում է թեկուզ մեկ հայ, Սայաթ-Նովան անմահ ու պաշտելի կմնա:
    Խաղով եկավ, ախով գնաց Սայաթ-Նովան,
    Երգով եկավ, վերքով գնաց Սայաթ-Նովան,
    Սիրով եկավ, սիրով գնաց Սայաթ-Նովան,
    Սիրով մնաց Սայաթ-Նովան:

+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •