+ Կատարել գրառում
Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 11 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 15 հատից

Թեմա: Սայաթ-Նովա <<Անմահության գաղտնիքը>>-Միջոցառում

  1. #11
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    233
    Հեղինակության աստիճան
    0
    Սայաթ-Նովան հայ միջնադարյան գրականության անկրկնելի մարգարիտն է, անվիճելի հսկան;

  2. #12
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    46
    Գրառումներ
    83
    Հեղինակության աստիճան
    165
    «Սայաթ-Նովան այնպես ստեղծագործեց, որ մտավ երեք ժողովրդի գրականության մեջ: Ո՜չ թե գրականության պատմության, այլ գրականության մեջ՝ կենդանի և ապրող, կարդացվող ու երգվող, միշտ ճարվող, բայց միշտ փնտրվող գրականության մեջ: Մտավ իբրև աղ: Այսքանով էլ Սայաթ-Նովան անհատ չէ, թեկուզ և մեծ անհատ, այլև ժամանակ լցնող շունչ է, տարածություն լցնող օդ, և այդպիսին մնում է մինչև հիմա՝ 200 տարի հետո էլ»:
    Պարույր Սևակ
    «Սայաթ-Նովան մինչև հիմա կախարդել է ինձ, և չեմ կարող ելնել երևակայական դյութանքից»:
    Ավետիք Իսահակյան

  3. #13
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    46
    Գրառումներ
    83
    Հեղինակության աստիճան
    165
    Մեջբերում Զարինե Ամիրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Սայաթ-Նովան պատկանում է այն առաջնակարգ բանաստեղծների շարքին, ովքեր իրենց հանճարի զորությամբ դադարում են մի ժողովրդի սեփականությունը լինելուց և դառնում են ողջ մարդկության սիրելին։
    Այնպիսի բանաստեղծներով, ինչպիսին Սայաթ-Նովան է, պետք է պարծենա բովանդակ ժողովուրդը. դրանք երկնքի վեհ ընծաներն են, որ ուղարկում են ոչ ամենքին և ոչ հաճախակի. դրանք նախախնամության ընտրյալներն են, որոնք օրհնանք են դրոշմում իրենց դարին ու իրենց հայրենիքին:
    Այն ամենը, ինչ արել են Սայաթ-Նովայի նախորդները, ոչինչ բան է նրա սխրանքի առաջ և ասես աղոտացավ նրա փառքի ճաճանչների մեջ։ Սայաթ-Նովան առաջինը ցույց տվեց և իր օրինակով ապացուցեց, թե ինչ ուժ է պարունակում ժողովրդական երգչի ձայնը, ցույց տվեց, որ այդ երգիչը ոչ միայն զվարճացնում է խնջույքի պահին, այլև ուսուցիչ է, մարգարե...[6]
    Աշուղների պոեզիան մինչ այդ անհասանելի բարձրության հասցնող երգիչը Սայաթ-Նովան էր։ Իր հանճարի զորությամբ նա ժողովրդական երգչի արհեստը վերածեց բանաստեղծի վեհ կոչման։
    Միջնադարյան հայ լիրիկան՝ ծիածանի յոթ գույներով փայլփլուն, բոլոր անգին գոհարների շողով բեկբեկուն, բուրումնավետ՝ դաշտային ծաղիկների ու քնքուշ բուրաստանների պես... Միջնադարյան այդ լիրիկան հայկական ոգու իսկական հաղթանակն է համաշխարհային պատմության մեջ:
    Վալերի Բրյուսով
    Մի ամբողջ ժողովրդի պարծանք է Սայաթ-Նովան, անմաշ ու անմահ։ Ով նրան մին լսեց, մյուս անգամ ավելի սիրով կլսի, ով նրան մին սիրեց, էլ չի դադարի սիրելուց։Ու աշխարհքին նայելով՝ Արևելքի մեծ բանաստեղծներին հատուկ փիլիսոփայությամբ նկատում է, որ կյանքը մի երազ է, մարդն էլ խոտի նման դալարում է ու չորանում, և ապրելով ու տանջվելով վերջը բացականչում է.

    Աշխարհըս մե փանջարա է,–
    Թաղերումեն բեզարիլ իմ.
    Մըտիկ տըվողըն կու խուցվի,–
    Դաղերումեն բեզարիլ իմ.
    Էրեգ լավ էր, քանց վուր էսօր,–
    Վաղերումեն բեզարիլ իմ...

    Սակայն տանջվելով ու վշտանալով հանդերձ և տանջանքից ու վշտերից բեզարելով հանդերձ՝ միշտ էլ մնում է նույն բարին, քնքույշն ու ազնիվը և ինչ բանաստեղծական գեղեցկությամբ կյանք ու աշխարհք էր մտել, նույն գեղեցկությամբ էլ թռչում է կյանքից ու աշխարհքից։

    «Գուզիմ թըռչի բըլբուլի պես,–
    բաղերումեն բեզարիլ իմ...»։

  4. #14
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    46
    Գրառումներ
    83
    Հեղինակության աստիճան
    165
    «Սայաթ-Նովան վերջավորում է միջնադարյան հայ պոեզիայի դարավոր զարգացումը եւ նշանավորում նոր պոեզիայի, նոր մարդու գալուստը», - գրել է Խ. Սարգսյանը իր «Սայաթ-Նովա» մենագրության մեջ : Սայաթնովագետ Մ. Հասրաթյանը եւս ասել է, թե «Սայաթ-Նովայով, փաստորեն, ավարտվում է միջնադարյան հարուստ հայ տաղերգությունը եւ հիմք է դրվում հայկական նոր պոեզիային»: Ասվածն առավել ճշգրտելովՙ նշենք, որ Սայաթ-Նովան, որպես «սահմանագծային» բանաստեղծ, պատկանում է ոչ թե նոր գրականությանը, այլ միջնադարի հայ քնարերգությանը, որի վերջին բարձրագույն եւ ինքնօրինակ արտահայտությունն է նրա բանաստեղծական ժառանգությունը: (Ի դեպ, իր վրացերեն խաղերով մեր աշուղ-բանաստեղծը նույն տեղն ու դերն ունի նաեւ վրաց գրականության պատմության մեջ):

  5. #15
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    46
    Գրառումներ
    83
    Հեղինակության աստիճան
    165
    Այլ հարց է, որ Սայաթ-Նովան իր ստեղծագործության որոշ առանձնահատկություններով, որոնք պայմանավորված են նրա անհատականությամբ, միջավայրով, ժամանակաշրջանով, լեզվով եւ աշուղական արվեստով, բավական տարբեր է միջնադարյան մեր մյուս քնարերգուներից: Այլ հարց է նաեւ, որ նա նշանակալից ազդեցություն է ունեցել հետագա շրջանի հեղինակներից շատերի վրա եւ իր որոշ նպաստը բերել հայ նոր գրականության ստեղծման գործում: Եվ վերջապես, այլ հարց է, որ Սայաթ-Նովայի ստեղծագործությունը, չնայած իր արդեն հնացած լեզվական-բարբառային ձեւերին ու աշուղական կաղապարներին, չնայած միջնադարյան ոգունՙ իր մարդասիրությամբ ու համամարդկային գաղափարներով, իր անսպառ հուզականությամբ ու գեղարվեստական հզոր ուժով դուրս է հորդում իր ժամանակաշրջանի սահմաններից, դառնում բոլոր սերունդների ժամանակակիցն ու ուղեկիցը...

+ Կատարել գրառում
Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •