+ Կատարել գրառում
Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 11 համարից մինչև 18 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: Սայաթ-Նովա <<Անմահության գաղտնիքը>>-Միջոցառում

  1. #11
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    491
    Հեղինակության աստիճան
    8156
    Սայաթ-Նովայի «բեմուրվաթը», որի «ռանգը գուլգազի է նման» ու ինքը «Կրակե ծովեմեն դուս էկած՝ ռաշ, ջեյրան» , ըստ երևույթին, գուլգազ գույնն է սիրում և լոկ բառախաղի համար չի, որ բանաստեղծը իր գանգատի մեջ ասում է.
    «Դուն կըրակ, հագածըդ կըրակ՝ վո՞ւր մե կըրակին դիմանամ…»
    Եվ ճշմարիտ որ՝ կրակ։ Մինչդեռ Քուչակին ու Հովնաթանին իրենց սիրածները միշտ դիմավորում են ժպիտներով ու ծաղիկներով, մինչդեռ Նաղաշ Հովնաթանը սիրո արբեցության մեջ գեղգեղում է.

    «Իմ սիրելին ետ ինձ բարև՝
    Սըրտիս բուսաւ կանանչ տերև…»։
    Սայաթ-Նովան գանգատվում է.
    «…Եա՜ր, ես քիզ բարով իմ տալիս, շուռ իս գալի՝ ղալ իս
    անում…»
    Ու սիրտը կոտրած խոսում է ինքն իրեն.
    «…Աջաբ քիզ ի՞նչ գէթ իմ արի՝ կենում իս խըռով, աչքի լուս…
    Աշխարս աշխարով կըշտացաւ, ես քիզանից սով, աչքի լուս.
    Ինչ կուլի մեկ հիդըս խօսիս՝ թե վուր Սայաթ-Նօվու եար իս…
    Հիդըս խօսի, մի՛ կենայ խըռովի պէս,
    Տալղա տըւիր՝ գէմիս տարար ծովի պէս.
    Կու մեռնիմ, չիս տեսնի Սայաթ-Նօվի պէս…
    Եա՛ր, ես քիզ ի՞նչ գէթ իմ արի, նստած իս միզնից բէդամաղ….
    Աշխարումըս իմըն դո՛ւն իս,
    Բէմուրվաթ իս, մուրվաթ չունիս…
    Դիդարէդ կարօտ մընացի՝ երկու տարին թամամ է…
    Աջաբ վո՞ւնց դիմանամ ես էսչափ դարին,
    Աչքեմէս արտասունք դուս կուգայ՝ արին,
    Օրըն իր շաբաթով կարօտ իմ եարին…
    Էնդուր աչքս չէ ցամաքում՝ սըրտիս մէջըն արին մնաց,
    Վունչիչ դարով չըլավացավ՝ մըհլամըս հիդ եարեն մընաց, Էշխէմէն հիւանդ պառկեցայ՝ աչքըս ճանապարհին մընաց, Եփ մեռայ՝ իժում տիս էկավ, նազըն բէիղրարին մընաց…
    Թաք իս մօրէս չէի ծընի. վա՛յ էն օրին՝ ես քիզ տէհա…
    Քու դարդըն ինձի պառվեցուց…
    …Աչքեմէս ջուհարըն գնաց՝ եարէն կարօտ՝ ախ անելէն,
    Էլ ապրելու ումիկ չունիմ, իմ օրըս կերած գիդենաք»…

  2. #12
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    491
    Հեղինակության աստիճան
    8156
    Միջնադարյան քնարերգության վերջին ներկայացուցչի՝ Սայաթ-Նովայի բառերից հորդում է մեղեդայնությունը, ելևէջում են զարմանահրաշ հնչյուններ, որոնք նաև գույն ունեն, տեսանելի են, երփնազան, հոտավետ, լուսաշող: Ամենաբազմազան բնապատկերային համեմատություններով, մակդիրներով ՍայաթՆովան իր խաղերում տարփողում է սիրելիի հմայքն ու գեղեցկությունը՝ «Ձենըտ քաղցըր ունիս», «Շատ մարթ կոսե», «Աշխարումըս ախ չիմ քաշի», «Հընդու քաղաքեմեն հանած ջավահիր», «Մազիր ունիս դաստառեհան», «Աչկիրըտ օսկե փիալա» և այլն: Սայաթ-Նովան միջնադարյան աշուղական արվեստին հաղորդեց արևելյան շքեղ ներկապնակի գունային շռայլությունը:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  4. #13
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,293
    Հեղինակության աստիճան
    19024
    Ս Ա Ռ Ա
    Ք Ա Մ Ա Ն Չ Ա
    Յ Ա Ր
    Հ Ա Վ Լ Ա Բ Ա Ր
    Դ Ա Վ Թ Ա Ր

    Ա Ն Ն Ա
    Վ Ա Ր Դ Ա Տ Ո Ն
    Ա Խ Վ Ե Ր Դ Յ Ա Ն
    Ս և Ա Կ

    1. Ո՞վ է աշուղի մայրը: 2. Ի՞նչ երաժշտական գործիք է նվագել: 3. Լրացնել « , քեզ ինչով թարիփ անիմ»: 4. Թիֆլիսի ո՞ր թաղամասում էր ապրում: 5. Ինչպե՞ս է կոչվում Սայաթ-Նովայի խաղերի ժողովածուն: 6. Ո՞վ է այն գոզալը, որին աշուղն այդքան գովաբանել է, բայց ոչ մի անգամ չի նշել անունը: 7. Ի՞նչ են նախաձեռնել Հ. Թումանյանը և Գ. Բաշինջաղյանը՝ ի պատիվ Սայաթ-Նովայի: 8. Ո՞վ է առաջին կենսագիրը: 9. Ո՞ր նշանավոր բանաստեղծն է գրել մենագրություն Սայաթ-Նովայի մասին:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Zhanneta (15.02.2019)

  6. #14
    Ավագ մասնակից Zhanneta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2018
    Հասցե
    ք.Կապան. Բաղաբերդ 27
    Տարիք
    47
    Գրառումներ
    491
    Հեղինակության աստիճան
    8156
    Նպատակը հայկական երաժշտարվեստը, մեր հարուստ ժառանգությունը սովորողներին ներկայացնելն ու այն պահպանելն է:Միջոցառմանն իրար էին հաջորդում երգն ու ասմունքը, պարն ու զրույցը` միմյանց լրացնելով, ամբողջացնելով: Սայաթ Նովային մարմնավորող փոքրիկ դերասանների ոգեշնչված խաղը պատկերն ավելի կատարյալ էր դարձնում: Հիրավի, «դարերից եկող ու դեպի դարերը գնացող» մեր մեծերը միշտ մեզ հետ են, մեր կողքին` սպասված, սրտամոտ ու հարազատ:
    Ահա անմահության գաղտնիքը-Սայաթ-Նովայի գրական ժառանգությունը համամարդկային արժեք է: Քանի դեռ աշխարհում ապրում է թեկուզ մեկ հայ, Սայաթ-Նովան անմահ ու պաշտելի կմնա:
    Խաղով եկավ, ախով գնաց Սայաթ-Նովան,
    Երգով եկավ, վերքով գնաց Սայաթ-Նովան,
    Սիրով եկավ, սիրով գնաց Սայաթ-Նովան,
    Սիրով մնաց Սայաթ-Նովան:

  7. #15
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2018
    Հասցե
    Գեղարքունիքի մարզ ք.Ճամբարակ
    Գրառումներ
    247
    Հեղինակության աստիճան
    4122
    Սայաթ-Նովայի ուսումնասիրության գործում որոշակի դեր են խաղացել Հարավային Կովկասի հայ աշուղների և ուշ միջնադարի հայ տաղերգուների, հատկապես Նաղաշ Հովնաթանի ստեղծագործությունները և աշուղ Դոստիի խաղերը։ Ավանդական սովորույթի համաձայն՝ ստեղծագործական առաջին քայլերը նա սկսել է թուրքական խաղերով, հետո աստիճանաբար անցել հայերենի ու վրացերենի։ Նա, գիտակցելով աշուղ-բանաստեղծի բուն դերն ու կոչումը, հասկանալով գեղեցիկի, կատարելության իդեալներն ու դաշնության պատգամները, դրանք վերարծարծել ու քարոզել է ամենուր և ամենքի համար, առանց ազգային ու դասային խտրության։

    Քանակ
    Խմբագրել
    Մեզ է հասել Սայաթ-Նովայի ավելի քան 230 խաղ, որոնք ամփոփված են իր սեփական ձեռքով գրած, որդու՝ Օհանի կազմած ու արտագրած և վրաց թագավորի գրագիր Պենդելենց Հովանեի վավերագրած դավթարներում, բանահյուսական զանազան ժողովածուներում կամ մնացել են ժողովրդի հիշողության մեջ և աստիճանաբար գրի առնվել ու հրատարակվել։

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Zhanneta (19.02.2019)

  9. #16
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2018
    Հասցե
    Գեղարքունիքի մարզ ք.Ճամբարակ
    Գրառումներ
    247
    Հեղինակության աստիճան
    4122
    Սայաթ-Նովան հայ և վրաց աշուղական բանաստեղծության մեջ մեծ հեղաշրջում է կատարել մասնավորապես լեզվի առումով. ըստ էության՝ նրանով է սկսվում մայրենի լեզվով խաղը հայ և վրաց իրականության մեջ։ Սայաթ-Նովան նաև առաջինն է, որ հորինել ու երգել է վրացական խաղեր՝ օգտագործելով պարսկական բանաստեղծության ձևերը. այս նորարարության համար հրավիրվել է պալատ և կարգվել Կախեթի վրաց թագավոր Հերակլ II-ի սազանդար։ Շուրջ տասը տարի բանաստեղծը շփվել է պալատական միջավայրի հետ՝ հաճախակի Թիֆլիսից անցնելով Թելավ։ Նա երգել ուրախացրել է մարդկանց, փառաբանել արդարությունն ու ազնվությունը, դատապարտել կեղծիքն ու քծնանքը, ստորությունն ու նենգությունը, հասարակական ու բարոյական արատները՝ մշտապես բարձր պահելով իր արժանապատվությունը։ Սայաթ-Նովայի կյանքը խաղաղ չի անցել. դավեր են նյութել նրա դեմ, հեռացնել տվել պալատից։ Սայաթ-Նովան կոչումով աշուղ է, իր խաղերում ստանձնել է հնազանդ սիրահարի դերը և հանուն նվիրական ու անապակ սիրո պատրաստ է տանել ամեն զրկանք։

    Սիրային երգեր
    Խմբագրել
    Իբրև սիրերգու՝ նա գեղեցիկի ու կատարյալի երկրպագու է, ամենանվիրական ու նրբին զգացմունքների արտահայտիչ, չնայած դրանց համար օգտագործած պատկերներն ու համեմատությունները՝ արեգակի փար, ռաշ ձի, թովուզի տախտ, փռանգի սուրաթ ևն շատ են ծավալային ու երբեմն էլ՝ անսովոր։ Նրա սիրային երգերն հատուկ են նաև խոր դրամատիզմն ու բախումները, որոնց պատճառը ոչ միայն բանաստեղծի ողբերգական սերն է, այլև կյանքի ու իրականության անլուծելի հակասությունները, սոցիալական անհավասարությունը, գեղեցիկի ոտնահարումը։ Սայաթ-Նովային շատ են զբաղեցրել մարդու բարոյական կատարելության ու գեղեցկության հարցերը, դարի ու ժամանակի այլանդակության, մարդու մանրացման ու մարդկային աղարտման պատճառները, որոնք, ի վերջո մնում են անբացատրելի. մարմնականին բավարարություն տվողը չպիտի մոռանա նաև հոգու կամքը կատարելը։ Ստեղծագործել է սիրային, խոհախրատական և սոցիալական մոտիվներով։

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Zhanneta (19.02.2019)

  11. #17
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2018
    Հասցե
    Գեղարքունիքի մարզ ք.Ճամբարակ
    Գրառումներ
    247
    Հեղինակության աստիճան
    4122

    Սայաթ Նովա

    Սայաթնովայագիտություն
    Խմբագրել
    Սայաթ-Նովայի կյանքի ու գործունեության առաջին ուսումնասիրությունը հանրայնացրել է Գևորգ Ախվերդյանը 1852 թվականին Մոսկվայում լույս տեսած Սայաթ-Նովայի հայերեն խաղերի առաջին հրատարակությունում։ Նա Սայաթ-Նովայի Դավթարից վերծանել է երգերի տեքստերը, գրել աշուղի համառոտ կենսագրականը։ Սրանով հիմք է դրվել սայաթնովայագիտությանը։ Հետագա տարիներին Սայաթ-Նովայի կյանքի և գործի վերաբերյալ գրվել են հարյուրավոր աշխատություններ, կատարվել են բազմաթիվ ուսումնասիորւթյուններ։ Սայաթ-Նովայի կյանքին և գործունեությանը անդրադարձել են մշկույթի բազմաթիվ նշանավոր դեմքեր , որոնցից են՝ Հովհաննես Թումանյանը, Նիկոլ Աղբալյանը, Վալերի Բրյուսովը, Իոսիբ Գրիշաշվիլին, Գևորգ Ասատուրը, Գարեգին Լևոնյանը, Մորուս Հասրաթյանը, Պարույր Սևակը։

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Zhanneta (19.02.2019)

  13. #18
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2018
    Հասցե
    Գեղարքունիքի մարզ ք.Ճամբարակ
    Գրառումներ
    247
    Հեղինակության աստիճան
    4122
    Ֆիլմեր
    Խմբագրել
    1960 թվականին «Երևան» հեռուստատեսության կինոխմբագրությունում ռեժիսոր Կիմ Արզումանյանը նկարահանել է սև-սպիտակ Սայաթ-Նովա ֆիլմը, որը պատմում է Սայաթ-Նովայի կյանքի և սիրո պատմությունը։ Սայաթ-Նովային կերպարանավորել է Բաբկեն Ներսիսյանը, իսկ երգերը կատարել է Նորայր Մնացականյանը[13]։

    1963 թվականին՝ Սայաթ-Նովայի 250-ամյակի տոնակատարություններից առաջ, բանաստեղծի կենսագիր Պարույր Սևակը ռեժիսոր Գուրգեն Բալասանյանի հետ մեկտեղ ստեղծել է «սայաթ-Նովա» ֆիլմ-քրոնիկոնը։

    1967-1968 թվականներին Սերգեյ Փարաջանովը նկարահանել է «Սայաթ-Նովա» կինոնկարը, որը ԽՍՀՄ պետկինոյի պաշտոնյաների պահանջով զգալի փոփոխությունների է ենթարկվել և 1970 թվականին էկրան է բարձրացել նոր՝ Նռան գույնը անունով։ Ֆիլմը նվիրված է բանաստեղծի հոգևոր կյանքին[14]։

    2006 թվականին ռեժիսոր Լևոն Գրիգորյանը նկարել է «Հիշողություններ Սայաթ-Նովայի մասին» փաստագրական ֆիլմը, որտեղ կան Փարաջանովի կինոնկարում տեղ չգտած կադրերի նեգատիվները։ Կինոնկարը ցուցադրվել է երևանյան «Ոսկե ծիրան», «Վլադիկավկազ-2006» և «Ռոմասինեմաֆեստ» (հոկտեմբեր, 2006) կինոփառատոներում։

    Ներկայացումներ
    Կանտատ
    1963 թվականին կոմպոզիտոր Գրիգոր Հախինյանը Եղիշե Չարենցի, Հովհաննես Շիրազի և Հովհաննես Թումանյանի բանաստեղծության հիման վրա գրել է «Սայաթ-Նովա» կանտատը։

    Օպերա
    1969 թվականին կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանը ստեղծել է «Սայաթ-Նովա» օպերան[15]։ Նույն թվականին բեմադրվել է Երևանի Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում[16], 1973 թվականին բեմադրվել է Ադրբեջանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում[17]։

    Սայաթ-Նովայի մասին
    Սայաթ-Նովան մեկն է այն առաջնակարգ բանաստեղծներից, որոնք իրենց հանճարի զորությամբ դադարում են մի ժողովրդի սեփականը լինելուց և դառնում են համայն մարդկության սիրելին։
    - Վալերի ԲրյուսովՍայաթ-Նովան մինչև հիմա կախարդել է ինձ և չեմ կարող ելնել երևակայական դյութանքից։
    - Ավետիք Իսահակյան

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Zhanneta (19.02.2019)

+ Կատարել գրառում
Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •